Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 26-Ի N 954-Ն ...

 

 

040.0830.120712

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

12 հուլիսի 2012 թվականի N 830-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 26-Ի N 954-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 26-ի «Հայկական կոնյակների և հայկական կոնյակի սպիրտների տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N 954-Ն որոշմամբ հաստատված հայկական կոնյակների և հայկական կոնյակի սպիրտների տեխնիկական կանոնակարգում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`

1) N 1 աղյուսակի 2-րդ տողի`

i

ա. 1-ին սյունակում «գ/դմ3 հայկական կոնյակներում, հայկական կոնյակի սպիրտներում» բառերը փոխարինել «գ/լ անջուր սպիրտում» բառերով,

բ. 2-րդ սյունակում «1.0» և «1.2» թվերը փոխարինել «2.0» թվով.

2) N 2 աղյուսակում`

i

ա. 1-ին տողից հետո լրացնել հետևյալ տողերը.

 

«.______________________________________________________.

|Բարձր սպիրտների զանգվածային      |    1700-5000       |

|խտությունը` վերահաշվարկված ըստ   |                    |

|իզոամիլ սպիրտի, մգ/լ անջուր      |                    |

|սպիրտում                         |                    |

|_________________________________|____________________|

|Ալդեհիդների զանգվածային          |     50-500         |

|խտությունը` վերահաշվարկված ըստ   |                    |

|քացախաթթվական ալդեհիդի, մգ/լ     |                    |

|անջուր սպիրտում                  |                    |

|_________________________________|____________________|

|Միջին էթերների զանգվածային       |     500-2700       |

|խտությունը` վերահաշվարկված ըստ   |                    |

|քացախաթթվական էթիլ եթերի, մգ/լ   |                    |

|անջուր սպիրտում                  |                    |

|_________________________________|____________________|

|Ցնդող թթուների զանգվածային       |       2000         |

|խտությունը` վերահաշվարկված ըստ   |                    |

|քացախաթթվի, մգ/լ անջուր սպիրտում,|                    |

|ոչ ավելի                         |                    |

|_________________________________|____________________|

|Ցնդող միացությունների (ցնդող     |       1250         |

|թթուներ` վերահաշվարկված ըստ      |                    |

|քացախաթթվի, ալդեհիդներ`          |                    |

|վերահաշվարկված ըստ քացախաթթվական |                    |

|ալդեհիդի` որպես քացախաթթվական    |                    |

|ալդեհիդի և  1.1-դիէթոք-սիէթանի   |                    |

|(ացետալ) մեջ քացախաթթվական       |                    |

|ալդեհիդի պարունակության գումար,  |                    |

|բարձր սպիրտներ` պրոպանոլ-1-ը,    |                    |

|բութանոլ-1-ը, բութանոլ-2-ը ու    |                    |

|2-մեթիլ- պրոպանոլ-1-ը` հաշվարկված|                    |

|որպես առանձին նյութեր, իսկ       |                    |

|2-մեթիլբութանոլ-1-ը ու           |                    |

|3-մեթիլբութանոլ-1-ը` հաշվարկված  |                    |

|որպես առանձին նյութեր կամ դրանց  |                    |

|գումար և  քացախաթթվական էթիլ     |                    |

|եթեր) զանգվածային խտությունը,    |                    |

|մգ/լ անջուր սպիրտում, ոչ պակաս   |                    |

.______________________________________________________. «,

 

բ. 2-րդ տողում «գ/դմ3» բառերը փոխարինել «գ/լ» բառերով,

գ. 3-րդ և 4-րդ տողերում «մգ/դմ3» բառերը փոխարինել «մգ/լ» բառերով,

դ. վերջին տողում «խտության` +/- 0,2%» բառերը փոխարինել «խտությունից` +/- 2 գ/լ» բառերով.

3) N 3 աղյուսակում`

i

ա. «մգ/100 սմ3 անջուր սպիրտի» բառերը փոխարինել «մգ/լ անջուր սպիրտում» բառերով,

բ. 2-րդ տողում «180-600» և «170-500» թվերը համապատասխանաբար փոխարինել «1800-6000» և «1700-5000» թվերով,

գ. 3-րդ տողում «3-50» և «5-50» թվերը համապատասխանաբար փոխարինել «30-500» և «50-500» թվերով,

դ. 4-րդ տողում «50-250» և «50-270» թվերը համապատասխանաբար փոխարինել «500-2500» և «500-2700» թվերով,

ե. 5-րդ տողում «80» և «250» թվերը համապատասխանաբար փոխարինել «800» և «2000» թվերով,

զ. 5-րդ տողից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր տողով.

 

«.___________________________________________________________________.

|Ցնդող միացությունների զանգվածային խտությունը, մգ/լ անջուր|1250|1250|

|սպիրտում, ոչ պակաս                                       |    |    |

.___________________________________________________________________.

«,

 

է. 6-րդ տողի 2-րդ և 3-րդ սյունակներում «3.0» թիվը փոխարինել «30»

թվով,

ը. 7-րդ, 8-րդ և 9-րդ տողերում «մգ/դմ3» բառերը փոխարինել «մգ/լ» բառերով.

4) N 7 աղյուսակում`

i

ա. 2-րդ և 3-րդ տողերում «գ/դմ3» բառերը փոխարինել «գ/լ» բառերով,

բ. 4-րդ տողում «մգ/դմ3» բառերը փոխարինել «մգ/լ» բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից վեց ամիս հետո:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2012 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 12-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
12.07.2012
N 830-Ն
Որոշում