Սեղմել Esc փակելու համար:
ԸՆԹԱՑԻԿ ՍԵՅՍՄԻԿ ՎՏԱՆԳԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԾՐԱԳ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԸՆԹԱՑԻԿ ՍԵՅՍՄԻԿ ՎՏԱՆԳԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԿԱՏԱՐԵԼԱ ...

 

 

040.0842.120712

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

12 հուլիսի 2012 թվականի N 842-Ն

 

i

ԸՆԹԱՑԻԿ ՍԵՅՍՄԻԿ ՎՏԱՆԳԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԿԱՏԱՐԵԼԱԳՈՐԾՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 30-ի N 1760-Ն որոշմամբ հաստատված ծրագրի 14-րդ կետի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Ընթացիկ սեյսմիկ վտանգի գնահատման ծրագրերի կատարելագործման ծրագիրը` համաձայն հավելվածի:

2. Ընթացիկ սեյսմիկ վտանգի գնահատման ծրագրերի կատարելագործման ծրագրով նախատեսված աշխատանքների պատվիրատու ճանաչել Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարությունը:

3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` Ընթացիկ սեյսմիկ վտանգի գնահատման ծրագրերի կատարելագործման ծրագրի ֆինանսավորման հնարավորության հարցը, սահմանված կարգով ներկայացված հայտի առկայության դեպքում, քննարկել համապատասխան տարվա բյուջետային գործընթացի շրջանակներում:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2012 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 12-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2012 թվականի հուլիսի 12-ի

N 842-Ն որոշման

 

ԾՐԱԳԻՐ ԸՆԹԱՑԻԿ ՍԵՅՍՄԻԿ ՎՏԱՆԳԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԿԱՏԱՐԵԼԱԳՈՐԾՄԱՆ

 

I. ԻՐԱՎԻՃԱԿԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

 

1. Հայաստանի Հանրապետությունը մեկն է այն երկրներից, որի տարածքն ամբողջությամբ գտնվում է բարձր սեյսմիկ վտանգի գոտում: Սպիտակի ավերիչ երկրաշարժից հետո` 1991 թվականին ստեղծվեց Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայությունը (Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի մարտի 1-ի N 279-Ն որոշմամբ վերանվանվել է «Սեյսմիկ պաշտպանության ծառայություն» գործակալություն, այսուհետ` ՍՊԾ): ՍՊԾ-ի փորձագետների հաշվարկներով` Հայաստանի Հանրապետության հետագա ուրբանիզացիան, առանց սեյսմիկ վտանգի հաշվառման, կարող է հանգեցնել ազգային աղետի: Օրինակ, Գառնիի 1679 թվականի երկրաշարժը կրկնվելու դեպքում Երևանում և հարակից տարածքներում զոհերի թիվը կարող է հասնել տասնյակ հազարների: Հետևաբար, ուժեղ երկրաշարժերից պաշտպանությունը Հայաստանի Հանրապետության համար ազգային անվտանգության կարևոր հիմնահարց է: Նախապատրաստվելով ուժեղ երկրաշարժի` կարելի է արմատապես նվազեցնել դրա ծանր հետևանքները, թույլ չտալ, որ այն վերածվի աղետի: «Նախապատրաստվել» հասկացությունը ներառում է նաև սեյսմիկ վտանգի, մասնավորապես, ընթացիկ սեյսմիկ վտանգի գնահատումը: Ընթացիկ սեյսմիկ վտանգի գնահատումը (այսուհետ` ԸՍՎԳ) հնարավոր ուժեղ երկրաշարժի տեղի, ուժի և ժամանակի որոշակի հավանականությամբ կանխատեսումն է: Այն կոչված է նպաստելու աշխատանքների կազմակերպմանը` մինչև ուժեղ երկրաշարժը: Այսօր Հայաստանի Հանրապետության տարածքում գործում է ՍՊԾ-ի բազմապարամետրային դիտարկումների ազգային ցանցը (այսուհետ` ազգային դիտացանց): Այն բաղկացած է ազգային դիտակայաններից, ինչպես նաև համաշխարհային գլոբալ ցանցում ընդգրկված միջազգային դիտակայաններից: Սեյսմիկ մոնիթորինգի դիտակայաններում անմիջականորեն կատարվում են շուրջօրյա բազմապարամետրային դիտարկումներ, և ստացված արդյունքները հաղորդվում են լիազոր մարմնի տվյալների հավաքման, մշակման և վերլուծության կենտրոն: ԸՍՎԳ-ն հիմնված է քարոլորտի ֆիզիկական հատկությունների այն փոփոխությունների վրա, որոնք հանդես են գալիս մինչև երկրաշարժը: Այդ փոփոխությունները կոչվում են նաև երկրաշարժի նախանշաններ և, ըստ էության, դրանք քարոլորտի բնութագրերի սեյսմիկ ծագման անոմալ շեղումներն են իրենց նորմալ արժեքներից: Երկրաշարժերի նախանշանների թվին են դասվում ջրհորներում և հորատանցքերում ջրի մակարդակի, ստորգետնյա ջրերում ռադոնի, հելիումի և այլ քիմիական տարրերի, երկրամագնիսական, երկրաէլեկտրական և այլ երկրաֆիզիկական դաշտերի փոփոխությունները: Որպես երկրաշարժերի նախանշաններ կարող են հանդիսանալ նաև մթնոլորտային երևույթները, մարդկանց ու հատկապես կենդանիների անսովոր վարքը, կենսոլորտի հետ կապված այլ երևույթներ, որոնք բազմիցս դիտվել են ուժեղ երկրաշարժերից առաջ:

2. «Սեյսհելփ» ծրագրային փաթեթի կիրառմամբ, օգտագործելով ազգային դիտացանցի տվյալների բազան` անջատվել են այնպիսի անոմալ փոփոխություններ, որոնք նախանշաններ են հանդիսացել Թուրքիայի` Նարմանի (30.10.1983 թ., 6.8 մագնիտուդ), Էրզինջանի (13.03.1992 թ., 6.9 մագնիտուդ), Իզմիթի

(17.08.1999 թ., 7.4 մագնիտուդ), Բոլուի (12.11.1999 թ., 6.2 մագնիտուդ), Բոլվադինի (03.02.2002 թ., 6.2 մագնիտուդ), Վանի (23.10.2011 թ., 7.2 մագնիտուդ), Վրաստանի` Ռաչայի (29.04.1991 թ., 7.1 մագնիտուդ), Բարիսախոյի

(24.10.1992 թ., 6.4 մագնիտուդ), Օնիի (07.09.2009 թ., 5.9 մագնիտուդ), Իրանի` Ռուդբարի (20.06.1990 թ., 7.7 մագնիտուդ), Արդեբիլի (28.02.1997 թ., 6.7 մագնիտուդ), Ադրբեջանի` Բաքվի (25.11.2000 թ., 6.5 մագնիտուդ), Հայաստանի` Սպիտակի (07.12.1988 թ., 7.0 մագնիտուդ), Մարտունու (10.12.1992 թ., 5.0 մագնիտուդ), Նոյեմբերյանի (18.07.1997 թ., 4.4 մագնիտուդ), Վարդենիսի

(18.06.2009 թ., 3.8 մագնիտուդ և 11.06.2011 թ., 3.8 մագնիտուդ) և տարածաշրջանում տեղի ունեցած այլ երկրաշարժերի համար: Ծրագրային փաթեթի կիրառմամբ թեստավորվել են բազմաթիվ ուժեղ տարածաշրջանային (6.0 մագնիտուդից բարձր) և տեղական զգալի (3.7 մագնիտուդից բարձր) երկրաշարժեր: Թեստավորման արդյունքում կազմվել է ուժեղ տարածաշրջանային և տեղական զգալի երկրաշարժերի նախանշանների կատալոգը, որոշվել են այդ նախանշանների դրսևորման ձևերը և սեյսմիկ իրականացման հավանականության մեծությունները` կատալոգում ընդգրկված բոլոր նախանշանների համար: Ստացվածով լրացվել է ՍՊԾ-ի գիտելիքների բազան, որի ամենօրյա օգտագործումը մեծապես նպաստում է ԸՍՎ-ի ճշգրիտ և ժամանակին գնահատմանը:

 

II. ԾՐԱԳՐԻ ՆՊԱՏԱԿԸ ԵՎ ԱԿՆԿԱԼՎՈՂ ԱՐԴՅՈՒՆՔԸ

 

3. Ծրագրի նպատակն է ՍՊԾ-ի ԸՍՎԳ-ի ծրագրային փաթեթների վերազինումը նոր տեխնոլոգիաներով: Ազգային դիտացանցի գրանցած տարբեր դաշտերի նախասեյսմիկ, բուն սեյսմիկ և հետսեյսմիկ անոմալիաների հետահայաց վերլուծության հիման վրա ՍՊԾ-ում ստեղծվել է ԸՍՎԳ-ի փորձագիտական համակարգ: Դրանում ընդգրկված «Սեյսհելփ» ծրագրային փաթեթն ստեղծվել է տարիներ առաջ և կարիք ունի վերազինման, որն էլ կնպաստի ԸՍՎԳ-ի որակի և հուսալիության բարձրացմանը:

4. «Սեյսհելփ» ծրագրային փաթեթի օգնությամբ կատարվում են տվյալների ժամանակային շարքերի ստացում, նախնական մշակում և վերլուծություն, անջատվում են սեյսմիկ մոնիթորինգի պարամետրերի ոչ տեխնածին անոմալ շեղումները, որոնք կարող են լինել նախապատրաստվող ուժեղ կամ զգալի երկրաշարժի նախանշաններ: Նշված ծրագրային փաթեթը ներառում է ազգային դիտացանցի կայաններում գրանցված ավելի քան 30 տարվա տվյալների բազան:

5. Սույն ծրագրի իրականացման դեպքում ակնկալվում է ԸՍՎԳ-ի ընթացքում կիրառվող` նշված ծրագրային փաթեթի կատարելագործում` ԸՍՎԳ-ի ավելի ճշգրիտ և ժամանակին գնահատման նպատակով:

 

III. ԾՐԱԳՐԻ ԽՆԴԻՐՆԵՐԸ

 

6. Ներկայացվող ծրագրի խնդիրներն են`

1) տվյալների ֆորմատի ձևափոխում` ազգային դիտացանցից ստացված տարբեր ֆորմատներով տվյալների բազան ծրագրային ապահովմամբ մեկ միասնական ձևաչափի բերելու համար.

2) «Սեյսհելփ» ծրագրային փաթեթի արդիականացում` այն ՄՍ-ԴՈՍ միջավայրից բերելով ՎԻՆԴՈՈՒԶ 7 միջավայրում աշխատող ծրագրի.

3) «Սեյսհելփ» ծրագրային փաթեթի զարգացում` ազգային դիտացանցից ստացված տվյալների (ժամանակային շարքերի) վերլուծության ապահովումը ժամանակակից ծրագրային տեխնոլոգիաներով:

 

IV. ԾՐԱԳՐԻ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՇՎԱՐԿԸ

 

7. Ֆինանսատնտեսական հաշվարկը ստորև ներկայացված է աղյուսակում:

Նախատեսվող աշխատանքների իրականացման արժեքը կազմում է 1495000 դրամ:

 

Աղյուսակ

._____________________________________________________________________.

|Ծը-|            Միջոցառումների պլանը                   |Ժամանա|Ընդա- |

|րա-|                                                   |կա-   |մենը  |

|գրի|                                                   |ցույցը|(հազ. |

|փու|                                                   |      |դրամ) |

|լե-|                                                   |      |      |

|րը |                                                   |      |      |

|___|___________________________________________________|______|______|

|   |1.1. Ծրագրային ապահովմամբ տվյալների ֆորմատի        |2013 թ| 195.0|

|   |ձևափոխում`  ժամանակակից ծրագրերին համատեղելիության |      |      |

|   |համար                                              |      |      |

|   |___________________________________________________|______|______|

|   |Կատարելագործված ծրագրային փաթեթի փորձարկում և      |2013 թ|  40.0|

|   |թեստավորում                                        |      |      |

| I |___________________________________________________|______|______|

|   |1.2. Ազգային դիտացանցից ստացված տարբեր ֆորմատներով |2013 թ| 205.0|

|   |տվյալների բազան ծրագրային ապահովմամբ մեկ միասնական |      |      |

|   |ձևաչափի  բերելը                                    |      |      |

|   |___________________________________________________|______|______|

|   |Կատարելագործված ծրագրային փաթեթի փորձարկում և      |2013 թ|  50.0|

|   |թեստավորում                                        |      |      |

|___|___________________________________________________|______|______|

|   |2.1. Տվյալների արտապատկերման համար ներկայումս      |2013 թ| 445.0|

|   |օգտագործվող «Սեյսհելփ» ծրագրային փաթեթի            |      |      |

|   |արդիականացում` այն ՄՍ-ԴՈՍ միջավայրից բերելով       |      |      |

|   |ՎԻՆԴՈՈՒԶ 7 միջավայրում աշխատող ծրագրի              |      |      |

|   |___________________________________________________|______|______|

|   |Կատարելագործված ծրագրային փաթեթի փորձարկում և      |2013 թ|  70.0|

|II |թեստավորում                                        |      |      |

|   |___________________________________________________|______|______|

|   |2.2. «Սեյսհելփ» ծրագրային փաթեթի զարգացում` ազգային|2014 թ| 410.0|

|   |դիտացանցից ստացված տվյալների (ժամանակային շարքերի) |      |      |

|   |վերլուծության ապահովումը ժամանակակից ծրագրային     |      |      |

|   |տեխնոլոգիաներով                                    |      |      |

|   |___________________________________________________|______|______|

|   |Կատարելագործված ծրագրային փաթեթի փորձարկում և      |2014 թ|  80.0|

|   |թեստավորում                                        |      |      |

|_______________________________________________________|______|______|

|  Ընդամենը                                             |      |1495.0|

._____________________________________________________________________.

 

 

pin
ՀՀ կառավարություն
12.07.2012
N 842-Ն
Որոշում