Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 24-Ի ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 24-Ի N 115-Ն ՈՐՈՇՄ ...

 

 

041.0625.190712

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

19 հուլիսի 2012 թվականի N 625-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 24-Ի N 115-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2003 թվականի մարտի 24-ի «Օտարերկրյա պետությունների և միջազգային վարկատու կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության համակարգին տրամադրվող վարկային ու դրամաշնորհային միջոցների հաշվին նախապատրաստվող և իրականացվող ծրագրերի կառավարման խորհուրդ ստեղծելու և դրա կանոնադրությունն ու անհատական կազմը հաստատելու մասին» N 115-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

1) որոշման N 1 հավելվածի 25-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«25. Խորհուրդն ունի 8 անդամ: Խորհրդի կազմում ընդգրկվում են Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության պատասխանատու պաշտոնյաները, ԾԻԳ-ի տնօրենը և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության ներկայացուցիչը:».

2) որոշման N 2 հավելվածում`

i

ա. «Ա. Գրիգորյան» բառերը փոխարինել «Ա. Ասատրյան» բառերով,

բ. հավելվածից հանել «Ա. Ասատրյան - ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ» բառերը,

գ. հավելվածից հանել «Տ. Հարությունյան - ՀՀ կառավարության աշխատակազմի սոցիալական վարչության գլխավոր մասնագետ» բառերը,

դ. հավելվածից հանել «Ա. Ալավերդյան - ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի պետի տեղակալ» բառերը,

ե. «Ա. Հարությունյան - ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության պետի տեղակալ» բառերը փոխարինել «Ա. Աբրահամյան - ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության պետի առաջին տեղակալ» բառերով:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2012 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 19-ԻՆ

 

 

pin
ՀՀ Վարչապետ
19.07.2012
N 625-Ն
Որոշում