Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈ ...

 

 

600.0188.140612

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «14»        06            2012 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 60012247

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ՈՐՈՇՈՒՄ

 

30 մայիսի 2012 թվականի թիվ 188-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 21-Ի N 659-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի ա) կետը և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասը` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2007 թվականի դեկտեմբերի 21-ի «Նոր սպառողի կամ սպառողի վերակառուցվող սպառման համակարգը էլեկտրական ցանցին միացման վճարները հաստատելու մասին» N 659-Ն որոշման 1-ին կետով հաստատված «Նոր սպառողի կամ սպառողի վերակառուցվող սպառման համակարգը էլեկտրական ցանցին միացման վճարները» հավելվածում (այսուհետ` Հավելված) կատարել հետևյալ փոփոխությունները.

1) ուժը կորցրած ճանաչել Հավելվածի 3-րդ կետը,

i

2) Հավելվածի 2-րդ գլուխը շարադրել նոր խմբագրությամբ`

 

i

«ԳԼՈՒԽ 2

 

ԲԱԶՄԱԲՆԱԿԱՐԱՆ ՇԵՆՔԵՐԻ ՄԻԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՈՂՆԵՐԻՑ ԳԱՆՁՎՈՂ ՄԻԱՑՄԱՆ ՎՃԱՐՆԵՐԸ

 

6. Բազմաբնակարան շենքերի միացման վճարները որոշվում են հետևյալ բանաձևով`

 

ՄՎ = Վստ Գծթ n1 + Վուժ Գծթ n2 + Վլրաց + Վառևտր,

 

որտեղ`

Վստ - բազմաբնակարան շենքի սովորական միացման համար սահմանված ստանդարտ միացման վճարն է` համաձայն N 2 աղյուսակի (հավելված),

Գծթ - ծախսատարության և թերբեռնվածության գործակիցն է, որը Երևան քաղաքի վարչական տարածքում ընդունվում է հավասար 3-ի, իսկ Հայաստանի Հանրապետության մյուս տարածքներում` հավասար 1-ի,

n1 - բազմաբնակարան շենքի սովորական միացումներով բնակարանների քանակն է,

Վուժ - բազմաբնակարան շենքի ուժեղացված միացման համար սահմանված ստանդարտ միացման վճարն է` համաձայն N 2 աղյուսակի (հավելված),

n2 - բազմաբնակարան շենքի ուժեղացված միացումներով բնակարանների քանակն է,

Վլրաց - բազմաբնակարան շենքի ընդհանուր օգտագործման էլեկտրասարքավորումների միացման վճարն է, որն ընդունվում է այդ էլեկտրասարքավորումների հզորությամբ առևտրային սպառողների համար սահմանված ստանդարտ միացման վճարին հավասար,

Վառևտր - բազմաբնակարան շենքի տարածքում գտնվող առևտրային սպառողների միացման վճարն է, որը ներառվում է հաշվարկում, եթե առևտրային սպառողների հզորությունը նախատեսված է բազմաբնակարան շենքի նախագծով և ընդունվում է առևտրային սպառողների համապատասխան հզորության համար սահմանված ստանդարտ միացման վճարին հավասար:»,

3) Հավելված N 2 աղյուսակի վերնագիրը շարադրել նոր խմբագրությամբ`

i

«Բազմաբնակարան շենքի միացման համար կառուցապատողներից գանձվող ստանդարտ միացման վճարներ (10 և 14 կՎԱ հզորությունների դեպքում)»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

pin
Հանրային ծառայ. կարգ. հանձնաժողով
30.05.2012
N 188-Ն
Որոշում