Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՀՀ ...

 

 

040.0910.240712

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

19 հուլիսի 2012 թվականի N 910-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22-Ի N 1919-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ԵՎ ԳՆՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին և 23-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

i

1. «Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածում կատարել վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 22-ի «Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1919-Ն որոշման NN 5 և 11 հավելվածներում կատարել փոփոխություններ ու լրացումներ` համաձայն NN 1 և 2 հավելվածների:

2. Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությանը 2012 թվականի ինն ամսում (աճողական` տարի) հատկացնել 171510.0 հազ. դրամ, որից 149910.0 հազ. դրամ` «Փոքր Մհեր» կրթահամալիր» պետական ոչ առևտրային կազմակերպության «Նուբարաշեն» մասնաճյուղի շենքի վերանորոգման, տարածքի բարեկարգման, ասֆալտապատման, արտաքին սանհանգույցի կառուցման, մարզահրապարակների կառուցման և այլ աշխատանքների կատարման նպատակով (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Կապիտալ դրամաշնորհներ պետական և համայնքային ոչ առևտրային կազմակերպություններին» հոդվածով), և 21600.0 հազ. դրամ` «Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպության նորաստեղծ ֆակուլտետների, բաժինների նոր աշխատատեղերի ծախսերը փոխհատուցելու նպատակով (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Ընթացիկ դրամաշնորհներ պետական և համայնքային ոչ առևտրային կազմակերպություններին» հոդվածով):

3. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին` սույն որոշման 2-րդ կետում նշված 149910.0 հազ. դրամը տրամադրել «Փոքր Մհեր» կրթահամալիր» պետական ոչ առևտրային կազմակերպությանը, 21600.0 հազ. դրամը` «Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը` նվիրաբերության պայմանագրերի հիման վրա:

4. Սահմանել, որ «Փոքր Մհեր» կրթահամալիր» պետական ոչ առևտրային կազմակերպությունը սույն որոշմամբ նախատեսված աշխատանքների գնման գործընթացն իրականացնելու է բանակցային ընթացակարգ կիրառելու միջոցով` առանց գնումների մասին հայտարարությունը նախապես հրապարակելու, «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ կետով նախատեսված ընթացակարգով:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2012 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 24-ԻՆ

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության

2012 թվականի հուլիսի 19-ի

N 910-Ն որոշման

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 1 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22-Ի N 1919-Ն ՈՐՈՇՄԱՆ N 5 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

(հազ. դրամ)

._____________________________________________________________________.

|Բա|Խ |Դա|Բյուջետային ծախսերի գործառական               |Ցուցանիշների  |

|ժի|ու|սը|դասակարգման բաժինների, խմբերի և  դասերի,     |փոփոխությունը |

|նը|մ |  |տնտեսագիտական դասակարգման հոդվածների,        |(ավելացումները|

|  |բ |  |ֆինանսավորվող ծրագրերի և  դրանք իրականացնող  |նշված են      |

|  |ը |  |մարմինների անվանումները                      |դրական նշանով,|

|  |  |  |                                             |իսկ           |

|  |  |  |                                             |նվազեցումները`|

|  |  |  |                                             |փակագծերում)  |

|  |  |  |                                             |______________|

|  |  |  |                                             |տարի          |

|__|__|__|_____________________________________________|______________|

|  |  |  |ԸՆԴԱՄԵՆԸ` ԾԱԽՍԵՐ                             |           0.0|

|__|__|__|_____________________________________________|______________|

|  |  |  |այդ թվում`                                   |              |

|__|__|__|_____________________________________________|______________|

|09|  |  |ԿՐԹՈՒԹՅՈՒՆ                                   |    (171510.0)|

|__|__|__|_____________________________________________|______________|

|  |  |  |այդ թվում`                                   |              |

|__|__|__|_____________________________________________|______________|

|  |06|  |Կրթությանը տրամադրվող օժանդակ ծառայություններ|    (171510.0)|

|__|__|__|_____________________________________________|______________|

|  |  |  |այդ թվում`                                   |              |

|__|__|__|_____________________________________________|______________|

|  |  |01|Կրթությանը տրամադրվող օժանդակ ծառայություններ|    (171510.0)|

|__|__|__|_____________________________________________|______________|

|  |  |  |39. Ատեստավորման միջոցով որակավորում ստացած  |    (171510.0)|

|  |  |  |ուսուցիչներին հավելավճարների տրամադրում      |              |

|__|__|__|_____________________________________________|______________|

|  |  |  |ՀՀ կրթության և  գիտության նախարարություն     |    (171510.0)|

|__|__|__|_____________________________________________|______________|

|  |  |  |այդ թվում`                                   |              |

|__|__|__|_____________________________________________|______________|

|  |  |  |Ընթացիկ դրամաշնորհներ պետական և  համայնքային |    (171510.0)|

|  |  |  |ոչ առևտրային  կազմակերպություններին          |              |

|__|__|__|_____________________________________________|______________|

|11|  |  |ՀԻՄՆԱԿԱՆ ԲԱԺԻՆՆԵՐԻՆ ՉԴԱՍՎՈՂ ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ      |      171510.0|

|  |  |  |ՖՈՆԴԵՐ                                       |              |

|__|__|__|_____________________________________________|______________|

|  |  |  |այդ թվում`                                   |              |

|__|__|__|_____________________________________________|______________|

|  |01|  |ՀՀ կառավարության և  համայնքների պահուստային  |      171510.0|

|  |  |  |ֆոնդ                                         |              |

|__|__|__|_____________________________________________|______________|

|  |  |  |այդ թվում`                                   |              |

|__|__|__|_____________________________________________|______________|

|  |  |01|ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ            |      171510.0|

|__|__|__|_____________________________________________|______________|

|  |  |  |01. ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ        |      171510.0|

|__|__|__|_____________________________________________|______________|

|  |  |  |ՀՀ կառավարություն                            |      171510.0|

._____________________________________________________________________.

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության

2012 թվականի հուլիսի 19-ի

N 910-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22-Ի N 1919-Ն ՈՐՈՇՄԱՆ N 11 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 11.16 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ

 

._____________________________________________________________________.

|Չափորոշիչներ                        |Ցուցանիշների փոփոխությունը      |

|                                    |(ավելացումները նշված են դրական  |

|                                    |նշանով, իսկ նվազեցումները`      |

|                                    |փակագծերում)                    |

|                                    |________________________________|

|                                    |ոչ          |ֆինանսական         |

|                                    |ֆինանսական  |ցուցանիշներ        |

|                                    |ցուցանիշներ |                   |

|                                    |____________|___________________|

|                                    |ինն |տարի   |ինն ամիս|տարի      |

|                                    |ամիս|       |        |          |

|_____________________________________________________________________|

|ՄԱՍ Գ: Նախարարի պատասխանատվության ներքո իրականացվող քաղաքականության  |

|միջոցառումների և  ֆինանսական կառավարման արդյունքների ցուցանիշները    |

|1. Քաղաքականության միջոցառումներ                                     |

|1.2. Տրանսֆերտներ                                                    |

|_____________________________________________________________________|

|Ծրագրային|Անվանումը                                                  |

|դասիչը   |«Երևանի  թատրոնի և  կինոյի պետական ինստիտուտ» պետական ոչ   |

|_________|առևտրային  կազմակերպության նորաստեղծ ֆակուլտետների,        |

|1111|ԾՏ08|բաժինների նոր աշխատատեղերի ծախսերի փոխհատուցում            |

|    |    |                                                           |

|    |    |Նկարագրությունը                                            |

|    |    |«Երևանի  թատրոնի և  կինոյի պետական ինստիտուտ» պետական ոչ   |

|    |    |առևտրային  կազմակերպության նորաստեղծ ֆակուլտետների,        |

|    |    |բաժինների նոր աշխատատեղերի ծախսերի փոխհատուցում            |

|_________|___________________________________________________________|

|Շահառունե|Տրանսֆերտ ստացող          |1   |  1    |     0.0|   0.0    |

|րի քանակը|հաստատությունների թիվը    |    |       |        |          |

|____________________________________|____|_______|________|__________|

|Գումարը (հազ. դրամ)                 |X   |  X    | 21600.0|   21600.0|

|____________________________________|____|_______|________|__________|

|Տրանսֆերտի վճարման հաճախականությունը|    |միանվագ|     0.0|       0.0|

|_____________________________________________________________________|

|Շահառուների ընտրության չափանիշները                                   |

|ՀՀ բարձրագույն մասնագիտական ուսումնական հաստատություններ             |

|_____________________________________________________________________|

|Ծրագիրը (ծրագրերը), որի (որոնց) շրջանակներում իրականացվում է         |

|քաղաքականության միջոցառումը                                          |

|1111 Բարձրագույն և  հետբուհական մասնագիտական կրթության ծրագիր        |

|_____________________________________________________________________|

|Վերջնական արդյունքի նկարագրությունը                                  |

|Գիտելիքների` տնտեսության և  գիտության զարգացման արդի պահանջներին     |

|համապատասխան բարձրագույն և  հետբուհական մասնագիտական որակավորում     |

|ունեցող մասնագետների պատրաստում                                      |

|_____________________________________________________________________|

|Ծրագրային|Անվանումը                                                  |

|դասիչը   |Ատեստավորման միջոցով որակավորում ստացած ուսուցիչներին      |

|_________|հավելավճարների տրամադրում                                  |

|1146|ԾՏ11|                                                           |

|    |    |Նկարագրությունը                                            |

|    |    |Հանրակրթական դպրոցներում ատեստավորման արդյունքում ստացած   |

|    |    |տարակարգերին համապատասխան հավելավճարների տրամադրում        |

|_________|___________________________________________________________|

|Շահառունե|Ատեստավորման արդյունքում  |    |(495.0)|        |          |

|րի քանակը|որակավորում ստացած        |    |       |        |          |

|         |ուսուցիչներ               |    |       |        |          |

|____________________________________|____|_______|________|__________|

|Գումարը (հազ. դրամ)                 |x   |  x    |        |(171510.0)|

|____________________________________|____|_______|________|__________|

|Տրանսֆերտի վճարման      |           |    |       |        |          |

|հաճախականությունը       |           |    |       |        |          |

|_____________________________________________________________________|

|Շահառուների ընտրության չափանիշները                                   |

|Ատեստավորման արդյունքում որակավորում ստացած ուսուցիչներ              |

|_____________________________________________________________________|

|Ծրագիրը (ծրագրերը), որի (որոնց) շրջանակներում իրականացվում է         |

|քաղաքականության միջոցառումը                                          |

|1146 Հանրակրթության ծրագիր                                           |

|_____________________________________________________________________|

|Վերջնական արդյունքի նկարագրությունը                                  |

|Հանրակրթական մակարդակում սովորողների ընդգրկվածության, գրագիտության և |

|համակողմանի զարգացման բարձր մակարդակի ապահովում                      |

|_____________________________________________________________________|

|Ծրագրային|Անվանումը                                                  |

|դասիչը   |«Փոքր Մհեր» կրթահամալիր» ՊՈԱԿ-ի «Նուբարաշեն» մասնաճյուղի   |

|_________|շենքի նորոգման աշխատանքների կատարում                       |

|1146|ԾՏ20|                                                           |

|    |    |Նկարագրությունը                                            |

|    |    |«Փոքր Մհեր» կրթահամալիր» ՊՈԱԿ-ի «Նուբարաշեն» մասնաճյուղի   |

|    |    |շենքի նորոգման աշխատանքների կատարում                       |

|_________|___________________________________________________________|

|Շահառունե|                          |  1 |    1  |        |          |

|րի քանակը|                          |    |       |        |          |

|____________________________________|____|_______|________|__________|

|Գումարը (հազ. դրամ)                 |  X |   X   |149910.0|  149910.0|

|____________________________________|____|_______|________|__________|

|Տրանսֆերտի վճարման հաճախականությունը|    |միանվագ|        |          |

|_____________________________________________________________________|

|Շահառուների ընտրության չափանիշները                                   |

|Մասնագիտացված հանրակրթական դպրոցներ                                  |

|_____________________________________________________________________|

|Ծրագիրը (ծրագրերը), որի (որոնց) շրջանակներում իրականացվում է         |

|քաղաքականության միջոցառումը                                          |

|1146 Հանրակրթության ծրագիր                                           |

|_____________________________________________________________________|

|Վերջնական արդյունքի նկարագրությունը                                  |

|Հանրակրթական մակարդակում սովորողների ընդգրկվածության, գրագիտության և |

|համակողմանի զարգացման բարձր մակարդակի ապահովում                      |

._____________________________________________________________________.

 

 

pin
ՀՀ կառավարություն
19.07.2012
N 910-Ն
Որոշում