Սեղմել Esc փակելու համար:
ԵՐԵՎԱՆԻ «Ա. ՄՌԱՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ N 25 ՀԻՄՆԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԵՐԵՎԱՆԻ «Ա. ՄՌԱՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ N 25 ՀԻՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑ» ՊԵ ...

 

 

040.0930.300712

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

26 հուլիսի 2012 թվականի N 930-Ն

 

ԵՐԵՎԱՆԻ «Ա. ՄՌԱՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ N 25 ՀԻՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 6-Ի N 575-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 63-րդ հոդվածին, 64-րդ հոդվածի 2-րդ մասին և «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի «զ» կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Երևանի Ա. Մռավյանի անվան N 25 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունը միացման ձևով վերակազմակերպել` միացնելով «Երևանի N 81 միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությանը:

2. Սահմանել, որ`

1) «Երևանի Ա. Մռավյանի անվան N 25 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության իրավահաջորդը «Երևանի N 81 միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունն է.

2) վերակազմակերպման հետ կապված ծախսերը կատարվելու են «Երևանի N 81 միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցների հաշվին:

3. Առաջարկել Երևանի քաղաքապետին ապահովել`

1) գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը, ինչպես նաև հաստատել նշված գույքի կազմը և արժեքը, միացման պայմանագիրը և փոխանցման ակտը.

2) «Երևանի Ա. Մռավյանի անվան N 25 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեության դադարման պետական գրանցումը.

3) «Երևանի N 81 միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրության մեջ սույն որոշման 1-ին կետից բխող փոփոխությունների կատարումը` կազմակերպության միջոցների հաշվին.

4) «Երևանի N 81 միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության կազմում «Երևանի Ա. Մռավյանի անվան N 25 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության հանրակրթական ծրագրերով աշակերտների շարունակական ուսումնառության բնականոն գործընթացը:

i

4. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի մայիսի 6-ի «Ավագ և հիմնական դպրոցների ցանկը հաստատելու մասին» N 575-Ն որոշմամբ հաստատված ավագ և հիմնական դպրոցների ցանկի 112-րդ կետը:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2012 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 30-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
26.07.2012
N 930-Ն
Որոշում