Սեղմել Esc փակելու համար:
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ՈՒՍՈՒՑՄԱՆ 2...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ՈՒՍՈՒՑՄԱՆ 2012-2016 ԹՎԱԿ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ
ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՔԱՂՎԱԾՔ

 

4 հուլիսի 2012 թվականի N 27

 

16. ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ՈՒՍՈՒՑՄԱՆ 2012-2016 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳՐԻՆ ԵՎ ԴՐԱ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հավանություն տալ մասնագիտական կրթության և ուսուցման 2012-2016 թվականների բարեփոխումների ծրագրին և դրա իրականացման միջոցառումների ժամանակացույցին` համաձայն NN 1 և 2 հավելվածների:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2012 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 19-ԻՆ

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության

2012 թ. հուլիսի 4-ի նիստի

N 27 արձանագրային որոշման

 

ԾՐԱԳԻՐ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ՈՒՍՈՒՑՄԱՆ 2012-2016 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ

 

I. ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ

 

1. Մասնագիտական կրթության և ուսուցման 2012-2016 թվականների բարեփոխումների ծրագիրը (այսուհետ` Ծրագիր) մշակվել է Հայաստանի Հանրապետության Նախագահի` 2007 թվականի փետրվարի 7-ի «Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ռազմավարությունը հաստատելու մասին» N ՆՀ-37-Ն հրամանագրի, Հայաստանի Հանրապետության կառավարության` 2008 թվականի հոկտեմբերի 30-ի «Կայուն զարգացման ծրագիրը հաստատելու մասին» N 1207-Ն որոշման հիմնադրույթներին և «Հայաստանի Հանրապետության կրթության զարգացման 2011-2015 թվականների պետական ծրագիրը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության 2011 թվականի հունիսի 23-ի ՀՕ-246 օրենքի ռազմավարական մոտեցումներին և գերակայություններին համապատասխան:

2. Ծրագրի հիմքում դրվել են նաև «Հայաստանի Հանրապետության նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության և ուսուցման ռազմավարությունը», ինչպես նաև Եվրոպական միության ոլորտային քաղաքականության աջակցության ծրագրի 2007 թվականի և 2009 թվականի գործողությունների պլանի համաձայն` Հայաստանին տրամադրվող բյուջետային աջակցության շրջանակում իրականացվող ծրագրերի, մասնավորապես` «2007 թվականի գործողությունների ծրագրի ներքո ոլորտային քաղաքականության աջակցության ծրագիր` ուղղված աղքատության կրճատմանը` ՄԿՈՒ ոլորտներում բարեփոխումների իրականացման միջոցով» ծրագրի և «Մասնագիտական կրթության ուսուցման բարեփոխման շարունակություն և զբաղվածության հայեցակարգի մշակում» 2-րդ ծրագրի, ձեռք բերված արդյունքները:

3. Ծրագիրն ուղղված է ապահովելու մասնագիտական կրթության և ուսուցման (այսուհետ` ՄԿՈՒ) ոլորտի արձանագրված ձեռքբերումների և 12 տարածաշրջանային բազմագործառութային քոլեջների ներկայիս փորձի աստիճանական զարգացումը և ընդլայնումը` նախանշելով ոլորտի բարեփոխումների հիմնական ուղղությունները:

 

II. ՄԿՈՒ ՈԼՈՐՏԻ ԻՐԱՎԻՃԱԿԻ ԲՆՈՒԹԱԳԻՐԸ

 

4. Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացման ներկա փուլում էական նշանակություն ունի մասնագիտական որակյալ կրթությունն ու ուսուցումը: Դրա ապահովումն ու մատչելիությունը երկրի սոցիալ-տնտեսական զարգացման, աղքատության ու անհավասարության մեղմման կարևորագույն գործոններից է:

5. Վերջին տարիներին իրականացված բարեփոխումները հնարավորություն տվեցին լուծել համակարգում առկա շատ խնդիրներ, կայունացնել իրավիճակը և նախադրյալներ ստեղծել հետագա զարգացման համար: ՄԿՈՒ բարեփոխումների իրականացման էական քայլը «Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության 2005 թվականի հուլիսի 8-ի ՀՕ-164-Ն օրենքի ընդունումն է: Այն կարգավորում է նախնական և միջին մասնագիտական կրթության համակարգում Հայաստանի Հանրապետության պետական քաղաքականության սկզբունքները, կազմակերպաիրավական և ֆինանսատնտեսական հիմքերը, իրավաբանական և ֆիզիկական անձանց իրավունքներն ու պարտականությունները:

6. Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության ոլորտի ներկայիս բարեփոխումն ուղղված է մասնագիտական կրթության որակի բարելավմանը, աշխատաշուկայի պահանջներին և եվրոպական չափանիշներին համապատասխան կադրերի պատրաստման կարողությունների հզորացմանը:

7. 2007 թ. և 2009 թ. ոլորտային քաղաքականության աջակցության ծրագրերի (ՈՔԱԾ) շրջանակում ՄԿՈՒ համակարգի բարեփոխումները հիմնականում իրականացվել են նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության մասնագիտությունների չափորոշիչների և մոդուլային ուսումնական պլանների մշակման ու ներդրման, անձնակազմի վերապատրաստումների, ուսումնամեթոդական նյութերի արդիականացման, նյութատեխնիկական բազայի հարստացման և վերազինման, ինչպես նաև ուսումնական հաստատությունների շենքային պայմանների բարելավման ուղղությամբ:

8. 2010/2011 ուսումնական տարում գործել են նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթական ծրագիր իրականացնող 104 ուսումնական հաստատություն, որից 25-ը` նախնական մասնագիտական (արհեստագործական) և 79-ը` միջին մասնագիտական: ՈՒսանողների ընդհանուր թվաքանակը կազմել է շուրջ 36500 սովորող:

9. Հանրապետությունում գործել է նաև 21 միջին մասնագիտական ոչ պետական ուսումնական հաստատություն, որտեղ ուսանողների թիվը կազմել է շուրջ 1600:

10. Միջին մասնագիտական կրթության համակարգում մանկավարժական անձնակազմը կազմում է 3358, որից` 81.0%-ն է հիմնական հաստիքային դասավանդող, իսկ 86.9%-ն ունի բարձրագույն կրթություն: Դասախոսական կազմի միայն 0.9%-ն ունի գիտական աստիճան, իսկ 0.2%-ը` գիտական կոչում: Կրթության այս համակարգում ուսանող/դասախոս հարաբերակցությունը կազմել է 9.24:

11. ՄԿՈՒ համակարգում ուսուցումն իրականացվում է 156 մասնագիտություններով: Մշակվել են արհեստագործական և միջին մասնագիտական 100 պետական կրթական չափորոշիչներ:

12. ՈՔԱԾ-ի շրջանակում սկսված բարեփոխումներն ուղղորդելու նպատակով 2008 թվականին ձևավորվել է Մասնագիտական կրթության և ուսուցման զարգացման ազգային խորհուրդը (ՄԿՈՒԶԱԽ), որի կազմում հավասար թվով ներկայացված են ՀՀ կառավարությունը, գործատուները և արհմիությունները: ՄԿՈՒԶԱԽ-ն ազգային մակարդակով սոցիալական գործընկերության ինստիտուցիոնալ կառույցն է և իր գործունեության ընթացքում ընդունել է համակարգի համար կարևորագույն նշանակություն ունեցող մի շարք որոշումներ:

13. ՈՒսումնական հաստատությունների կառավարման ժողովրդավարացման և տեղական մակարդակով սոցիալական գործընկերության կայացման նպատակով 2009 թվականին ուսումնական հաստատություններում ստեղծվեցին կոլեգիալ կառավարման մարմիններ` Խորհուրդներ, որոնց կազմում ընդգրկվեցին պետության, գործատուների, արհմիությունների ներկայացուցիչներ, մանկավարժներ և ուսանողներ: Խորհուրդների անդամները պարբերաբար անցնում են կառավարմանն առնչվող տարբեր թեմաներով համապատասխան վերապատրաստումներ:

14. 2007-2011 թվականներին նախնական և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների մանկավարժական և կառավարման համակազմի կարողությունների հզորացման նպատակով վերապատրաստվել է շուրջ 3000 տնօրեն, փոխտնօրեն և մանկավարժ: Վերապատրաստումն անցկացվել է մշտադիտարկման և խորհրդատվության ձևաչափով` նախապես մշակված գործողությունների պլանի, հարցերի շրջանակի և օժանդակող նյութերի հիման վրա:

15. Մասնագիտական կրթական ծրագրերում նախատեսված պետական ծախսերի մոտ 28.4%-ը ուղղված է միջին մասնագիտական կրթությանը: Միջին մասնագիտական կրթության համակարգում տարեցտարի պետական ֆինանսավորման ավելացման միտում է արձանագրվում, որը պայմանավորված է ոլորտում ներկայումս ընթացող բարեփոխումներով, որոնք ուղղված են նաև աղքատության կրճատմանը:

16. ՀՀ կառավարության 2011 թվականի մարտի 31-ի N 332-Ն որոշմամբ հաստատվել է ՀՀ կրթության որակավորումների ազգային շրջանակը (ՈԱՇ), իսկ 2011 թվականի օգոստոսի 25-ի N 1230-Ա որոշմամբ` ՈԱՇ-ի ներդրումն ու գործարկումն ապահովող միջոցառումների կատարման ժամանակացույցը, որի համաձայն նախատեսվում է մի շարք բովանդակային փոփոխությունների իրականացում նաև ՄԿՈՒ համակարգում:

17. Եվրամիության կողմից Հայաստանին տրվող բյուջետային աջակցության շրջանակում 2010 թվականին հաստատվել և ներկայումս իրականացվում է «Մասնագիտական կրթության ուսուցման բարեփոխման շարունակություն և զբաղվածության հայեցակարգի մշակում» 2-րդ ծրագիրը, որի հիմնական նպատակը ՄԿՈՒ բարեփոխումների շարունակականության ապահովումն է:

18. Սույն ծրագիրն ուղղված է Եվրամիության կողմից Հայաստանին տրամադրվող բյուջետային աջակցության ծրագրերի իրականացման շրջանակներում արդյունքների և փորձի ընդլայնմամբ ապահովելու ՄԿՈՒ ոլորտի առաջանցիկ զարգացումը` միջազգային չափանիշներին համապատասխան: Նախնական և միջին մասնագիտական կրթության ոլորտում իրականացվող բարեփոխումները միտված են եվրոպական կրթական տարածքին ինտեգրմանը:

 

III. ՄԿՈՒ ՈԼՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐՆ ՈՒ ԽՆԴԻՐՆԵՐԸ

 

19. Կրթության համակարգի զարգացման ներկա փուլի ռազմավարական նպատակն է` ընդունելով ժամանակակից մարտահրավերները, արձանագրել հիմնախնդիրների լուծման և առաջընթացի այնպիսի արդյունքներ, որոնք կբարձրացնեն կրթության և գիտելիքի վարկանիշը:

20. ՄԿՈՒ ոլորտի զարգացման քաղաքականությունն ուղղված է անհատի ինքնության գիտակցմանն ու արժևորմանը նպաստող որակների զարգացմանը, աշխատաշուկայում մրցունակ մասնագետի պատրաստմանը, համամարդկային արժեքների վրա խարսխված, թափանցիկ, հաշվետու և ժողովրդավարական կրթական համակարգի զարգացմանը, օրինակ կհանդիսանա և նպաստավոր միջավայր կդառնա անհատական արժեքների ձևավորման համար:

21. Երկրի սոցիալ-տնտեսական զարգացման և ներդրումային լայնածավալ ծրագրերի իրականացման պայմաններում համապատասխան կադրերի ապահովումը, ինչպես նաև փոքր և միջին բիզնեսի զարգացումը նոր խնդիրներ ու պահանջներ է առաջադրում նախնական և միջին մասնագիտական կրթության համակարգում: Տարեցտարի մեծանում է հատկապես նախնական և միջին մասնագիտական կրթությամբ մասնագետների պահանջարկը` մասնավորապես ծառայությունների մատուցման, սոցիալական և տնտեսական ոլորտներում:

22. ՄԿՈՒ ոլորտի զարգացումը պայմանավորված է հետևյալ գործոններով`

1) երկրի սոցիալ-տնտեսական զարգացման միտումներով,

2) աշխարհում տեղի ունեցող գիտատեխնիկական արագընթաց փոփոխություններով,

3) աշխատաշուկայի պահանջարկի ձևավորմամբ,

4) գյուղական համայնքների երիտասարդության համար կրթության մատչելիության ապահովմամբ,

5) կարողությունների և ռեսուրսների արդյունավետ օգտագործմամբ:

23. ՄԿՈՒ ոլորտի կարևորագույն խնդիրներից է կրթության որակի բարձրացումը, ապահովելով համակարգի արդյունավետ գործունեությունը և քաղաքացիների` իրենց ձգտումներին և ընդունակություններին համապատասխան կրթություն ստանալու հավասար պայմաններում:

24. ՄԿՈՒ ոլորտի զարգացման հիմնական խնդիրներն են`

1) բացառիկ նվաճումներին միտված ծրագրերը խրախուսող ներդրումային քաղաքականության մշակում,

2) բարեփոխումներն առաջնորդելու կարողությունների հզորացում,

3) հանրությանն անմիջական հաշվետվողականության և թափանցիկության բարձրացում,

4) կրթության բովանդակության և չափորոշիչների բարելավում,

5) դասավանդող կադրերի և կառավարման աշխատակազմի կարողությունների հզորացում,

6) համակարգի ինստիտուցիոնալ բարեփոխումներ,

7) միջազգային ցանցերում մասնակցության ընդլայնում,

8) կրթական ծրագրերի համապատասխանեցում սոցիալ-տնտեսական զարգացման պահանջներին,

9) ուսուցման կարճաժամկետ ծրագրերի մշակում և ներդրում,

10) մասնագիտական ուսումնական հաստատությունների մասնակցություն մեծահասակների կրթության կազմակերպման ու իրականացման գործում:

25. Սոցիալական գործընկերության լիարժեք ձևավորումը ՄԿՈՒ ոլորտում, գործատուների ներգրավումը և ակտիվ մասնակցությունը համակարգի կառավարման աշխատանքներում կնպաստի ՄԿՈՒ ոլորտի բարեփոխումների արդյունավետ իրականացմանը և զարգացմանը` մասնավորապես, արագ արձագանքելու զարգացող տնտեսության որոշ ճյուղերի պահանջներին:

26. Անհրաժեշտ են նաև արդյունավետ միջազգային համագործակցության զարգացման մեխանիզմներ` այլ երկրների նմանատիպ ուսումնական հաստատությունների հետ կապ հաստատելու նպատակով: Նման համագործակցությունը հնարավորություն է տալիս համադրել և բարելավել ձեռք բերված արդյունքները` համապատասխանեցնելով դրանք միջազգային չափանիշներին:

 

IV. ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

27. ՄԿՈՒ ոլորտի բարեփոխումների իրականացումը պահանջում է էականորեն բարձրացնել ՄԿՈՒ կառավարման համակարգի արդյունավետությունը, զարգացնել կառավարման օղակների և դասավանդողների մասնագիտական ներուժը, արդիականացնել ՄԿՈՒ բովանդակությունը` ապահովելով դրա համապատասխանությունը արդի պահանջներին:

28. Ապահովելով ՄԿՈՒ ոլորտի արդեն իսկ արձանագրված ձեռքբերումների աստիճանական զարգացումն ու ընդլայնումը, 2012-2016 թթ. բարեփոխումները կիրականացվեն հետևյալ հիմնական ուղղություններով`

1) ՄԿՈՒ համակարգի ինտեգրում եվրոպական մասնագիտական կրթական տարածքին,

2) ՄԿՈՒ համակարգի կառավարման արդյունավետության բարձրացում,

3) ՄԿՈՒ հեղինակության և վարկանիշի բարձրացում,

4) ՄԿՈՒ ոլորտում սոցիալական գործընկերության ընդլայնում:

29. ՄԿՈՒ ոլորտի 2012-2016 թթ. բարեփոխումների հիմնական ուղղություններն ընդգրկում են հետևյալ գործողությունները`

1) ՄԿՈՒ որակավորումների ազգային շրջանակի ներդրում,

2) ՄԿՈՒ ոլորտում կրեդիտային համակարգի ներդրում,

3) Եվրոպական երկրների ՄԿՈՒ բնագավառի բարեփոխումների փորձի ուսումնասիրում,

4) ՀՀ-ում Կոպենհագենյան գործընթացից բխող սկզբունքների կիրառում,

5) ՄԿՈՒ հաստատությունների հասանելիության ապահովում կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց համար,

6) ՄԿՈՒ համակարգի մարդկային ռեսուրսների կարողությունների շարունակական հզորացում` հաստատությունների վարչական համակազմի, դասավանդողների և կառավարման խորհուրդների անդամների վերապատրաստում,

7) Կարիերայի կենտրոնների ստեղծում ՄԿՈՒ հաստատություններում,

8) ՄԿՈՒ ոլորտի հասարակայնության իրազեկման արշավների կազմակերպում,

9) Գործատուների հետ համագործակցության ընդլայնում` մասնագիտական կրթության և ուսուցման կազմակերպման գործընթացում,

10) Գործատուների հետ ՄԿՈՒ համակարգի գործընկերության ծավալում

 

V. ՄԿՈՒ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ

 

30. ՄԿՈՒ ոլորտի բարեփոխումներն իրականացվելու են սույն ծրագրից բխող` 2012-2016 թվականների միջոցառումների ժամանակացույցին համապատասխան:

31. Բարեփոխումների իրականացումը պայմանավորված է լինելու 12 տարածաշրջանային բազմագործառութային կենտրոնների արդյունքների և ներկայիս փորձի ընդլայնմամբ, ինչպես նաև դրանց հետևողական զարգացման ապահովմամբ:

32. Կարևորագույն պայմաններից է նաև քաղաքական աջակցության և բարեփոխումների արդյունավետ իրականացման ուղղորդումը: Սոցիալական գործընկերության ձևավորումը նույնպես կարևորվում է ՄԿՈՒ ոլորտի զարգացման համար, մասնավորապես` ՄԿՈՒ առաջարկը համապատասխանեցնելու տեղական աշխատաշուկայի պահանջարկին:

33. Այդ նպատակով, 12 տարածաշրջանային բազմագործառութային քոլեջների ձեռքբերված արդյունքների ընդլայնումը կնպաստի հանրապետության բոլոր մարզերում ՄԿՈՒ հաստատությունների փոխակերպմանը միջազգային չափանիշներին համապատասխանող ուսումնական կառույցների:

34. ՄԿՈՒ բարեփոխումը պայմանավորված է լինելու ոլորտի բովանդակային փոփոխություններով, իրավական դաշտի բարելավմամբ, կրթության մատուցման բարելավված ծառայություններով, մասնագիտական կողմնորոշման ապահովմամբ, նախընթաց ուսումնառության արդյունքների գնահատման մեխանիզմների ներդրմամբ, ինչպես նաև ուսումնանյութական բազայի և անհրաժեշտ պայմանների ստեղծմամբ:

35. ՄԿՈՒ բարեփոխումը` կրթական ծառայությունների մատուցման և կառավարման մակարդակում, հաջողված դարձնելու գործում կարևոր դերակատարներ են ուսումնական հաստատությունների մանկավարժները և վարչական աշխատակազմը: Վերապատրաստման դասընթացների միջոցով հնարավոր կլինի հզորացնել նրանց կարողությունները, իսկ սոցիալական երաշխիքների ստեղծմամբ` բարձրացնել մանկավարժների վարկանիշը և ներգրավվածության աստիճանը:

36. Այսպիսով, ՄԿՈՒ համակարգի բարեփոխումը կիրականացվի մի կողմից` օրինակելի կենտրոններ հայտնաբերելու և զարգացնելու, մյուս կողմից` նմանատիպ կենտրոններ ստեղծելու միջոցով: Դրանք կստանձնեն բարեփոխումներն առաջնորդողի և տարածողի դերը: Կրթական համակարգի համաչափ զարգացում ապահովելու համար բոլոր մարզերում կկիրառվի «գերազանցության կենտրոններ» ձևավորելու քաղաքականություն: Որպեսզի կենտրոնների ազդեցությունն առավելագույնս դրսևորվի, անհրաժեշտ է ապահովել դրանց փոխկապակցումը ինչպես միմյանց, այնպես էլ արտերկրի կառույցների հետ:

37. ՄԿՈՒ ոլորտի բարեփոխումների 2012-2016 թվականների գործողությունների ժամանակացույցով սահմանված գործողությունները կիրականացվեն առանձին ծրագրերի միջոցով, որոնք կներկայացվեն ՀՀ պետական միջնաժամկետ ծախսային ծրագրերում և պետական բյուջեում: Ծրագրերի մշակումը և իրականացումը կկատարվեն պետական, միջազգային և հասարակական կազմակերպությունների, ինչպես նաև սոցիալական գործընկերների ակտիվ մասնակցությամբ: Ծրագրերի ցանկում կընդգրկվեն բոլոր շահառուների կողմից իրականացվող ծրագրերը, որոնք համահունչ են ՄԿՈՒ ոլորտի զարգացման նպատակներին:

 

VI. ԱԿՆԿԱԼՎՈՂ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

 

38. ՄԿՈՒ ոլորտի 2012-2016 թթ. բարեփոխումների իրականացման հիմնական ակնկալվող արդյունքներն են`

1) ՄԿՈՒ որակավորումների ազգային շրջանակի համադրելիություն որակավորումների եվրոպական շրջանակի հետ,

2) ՄԿՈՒ համակարգում ուսուցման իրականացում կրեդիտային համակարգով,

3) ՄԿՈՒ ոլորտի միջազգային զարգացումների մասին իրազեկվածության բարձրացում,

4) ՄԿՈՒ ոլորտը կարգավորող օրենսդրական դաշտի համադրում Կոպենհագենյան գործընթացի սկզբունքներին,

5) Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց համար ՄԿՈՒ մատչելիության աստիճանի բարձրացում,

6) ՈՒսումնական գործընթացի կազմակերպման և իրականացման, ինչպես նաև կառավարման արդյունավետության բարձրացում,

7) 12 տարածաշրջանային քոլեջներում տրամադրվում են կարիերայի զարգացման համար անհրաժեշտ խորհրդատվություն և մատուցվում են այլ ծառայություններ,

8) ՄԿՈՒ ոլորտի վերաբերյալ հասարակայնության շրջանում իրազեկվածության առավել բարձր մակարդակ,

9) ՈՒսումնական պրակտիկաների և արտադրական ուսուցման կազմակերպում գործատուների մոտ,

10) ՄԿՈՒ ուսումնամեթոդական նյութերի և երաշխավորությունների մշակում` գործատուների ներկայացուցիչների ներգրավմամբ:

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության

2012 թ. հուլիսի 4-ի նիստի

N 27 արձանագրային որոշման

 

ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ

 

ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ՈՒՍՈՒՑՄԱՆ 2012-2016 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳՐԻ ԵՎ ԴՐԱ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ

 

._____________________________________________________________________.

|Հիմնա|Գործո- |Ակնկալվող արդյունքը   |Ձեռքբերման ցուցիչ      |Ժամկետը |

|կան  |ղու-   |                      |                       |        |

|ուղ- |թյունը |                      |                       |        |

|ղու- |       |                      |                       |        |

|թյու-|       |                      |                       |        |

|նը   |       |                      |                       |        |

|_____|_______|______________________|_______________________|________|

|1. ՀՀ|1.1    |ՄԿՈՒ որակավորումների  |Ըստ մասնագիտությունների|2012-   |

|մասնա|ՄԿՈՒ   |ազգային շրջանակի      |ՄԿՈՒ որակավորումների   |2013 թթ.|

|գիտա-|որակավո|համադրելիություն      |հաստատված բնութագրիչներ|        |

|կան  |րումնե-|որակավորումների       |                       |        |

|կրթու|րի     |եվրոպական շրջանակի հետ|                       |        |

|թյան |ազգային|                      |                       |        |

|և    |շրջա-  |                      |                       |        |

|ու-  |նակի   |                      |                       |        |

|սուց-|ներ-   |                      |                       |        |

|ման  |դրում  |                      |                       |        |

|համա-|_______|______________________|_______________________|________|

|կարգի|1.2    |ՄԿՈՒ համակարգում      |Ներդրված և  գործուն    |2013-   |

|ինտե-|ՄԿՈՒ   |ուսուցման իրականացում |կրեդիտային համակարգ    |2016 թթ.|

|գրում|ոլոր-  |կրեդիտային համակարգով |                       |        |

|Եվրո-|տում   |                      |                       |        |

|պական|կրեդիտա|                      |                       |        |

|մասնա|յին    |                      |                       |        |

|գիտա |համակար|                      |                       |        |

|կան  |գի ներ-|                      |                       |        |

|կրթա-|դրում  |                      |                       |        |

|կան  |_______|______________________|_______________________|________|

|տարած|1.3    |ՄԿՈՒ ոլորտի միջազգային|ՄԿՈՒ տեղեկատվական      |2012-   |

|քին  |Եվրոպա-|զարգացումների մասին   |կառավարման գործուն     |2016 թթ.|

|     |կան    |իրազեկվածության       |համակարգ               |        |

|     |երկրնե-|բարձրացում            |                       |        |

|     |րի ՄԿՈՒ|                      |                       |        |

|     |բնագա- |                      |                       |        |

|     |վառի   |                      |                       |        |

|     |բարեփո-|                      |                       |        |

|     |խումնե-|                      |                       |        |

|     |րի     |                      |                       |        |

|     |փորձի  |                      |                       |        |

|     |ուսում-|                      |                       |        |

|     |նասի-  |                      |                       |        |

|     |րում   |                      |                       |        |

|     |_______|______________________|_______________________|________|

|     |1.4    |ՄԿՈՒ ոլորտը կարգավորող|Լրամշակված իրավական    |2012-   |

|     |ՀՀ-ում |օրենսդրական դաշտի     |ակտեր և/կամ  ընդունված |2016 թթ.|

|     |Կոպենհա|համադրում             |նոր իրավական ակտեր     |        |

|     |գենյան |Կոպենհագենյան         |                       |        |

|     |գործըն-|գործընթացի            |                       |        |

|     |թացից  |սկզբունքներին         |                       |        |

|     |բխող   |                      |                       |        |

|     |սկըզ-  |                      |                       |        |

|     |բունք- |                      |                       |        |

|     |ների   |                      |                       |        |

|     |կիրա-  |                      |                       |        |

|     |ռում   |                      |                       |        |

|     |_______|______________________|_______________________|________|

|     |1.5    |Կրթության             |ՄԿՈՒ                   |2013-   |

|     |ՄԿՈՒ   |առանձնահատուկ         |հաստատություններում    |2016 թթ.|

|     |հաստա- |պայմանների կարիք      |համապատասխան պայմանների|        |

|     |տու-   |ունեցող անձանց        |առկայություն           |        |

|     |թյուն- |համար ՄԿՈՒ            |                       |        |

|     |ների   |մատչելիության         |                       |        |

|     |հասանե-|աստիճանի բարձրացում   |                       |        |

|     |լիու-  |                      |                       |        |

|     |թյան   |                      |                       |        |

|     |ապահո- |                      |                       |        |

|     |վում   |                      |                       |        |

|     |կրթու- |                      |                       |        |

|     |թյան   |                      |                       |        |

|     |առանձնա|                      |                       |        |

|     |հատուկ |                      |                       |        |

|     |պայման-|                      |                       |        |

|     |ների   |                      |                       |        |

|     |կարիք  |                      |                       |        |

|     |ունեցող|                      |                       |        |

|     |անձանց |                      |                       |        |

|     |համար  |                      |                       |        |

|_____|_______|______________________|_______________________|________|

|2.   |2.1    |ՈՒսումնական           |Հաստատված              |2012-   |

|ՄԿՈՒ |ՄԿՈՒ   |գործընթացի            |վերապատրաստման ծրագրեր |2016 թթ.|

|համա-|համակար|կազմակերպման և        |և  ժամանակացույց:      |        |

|կարգի|գի     |իրականացման, ինչպես   |Տարեկան                |        |

|կառա-|մարդկա-|նաև  կառավարման       |վերապատրաստվողների     |        |

|վար- |յին    |արդյունավետության     |թվաքանակ` 1000:        |        |

|ման  |ռեսուրս|բարձրացում            |                       |        |

|ար-  |ների   |                      |                       |        |

|դյու-|կարողու|                      |                       |        |

|նավե-|թյուն- |                      |                       |        |

|տու- |ների   |                      |                       |        |

|թյան |շարունա|                      |                       |        |

|բարձ-|կական  |                      |                       |        |

|րա-  |հզորա- |                      |                       |        |

|ցում |ցում`  |                      |                       |        |

|     |հաստա- |                      |                       |        |

|     |տու-   |                      |                       |        |

|     |թյուն- |                      |                       |        |

|     |ների   |                      |                       |        |

|     |վարչա- |                      |                       |        |

|     |կան    |                      |                       |        |

|     |համակազ|                      |                       |        |

|     |մի,    |                      |                       |        |

|     |դասավան|                      |                       |        |

|     |դողների|                      |                       |        |

|     |և  կառա|                      |                       |        |

|     |վարման |                      |                       |        |

|     |խոր-   |                      |                       |        |

|     |հուրդնե|                      |                       |        |

|     |րի     |                      |                       |        |

|     |անդամնե|                      |                       |        |

|     |րի վերա|                      |                       |        |

|     |պատրաս-|                      |                       |        |

|     |տում   |                      |                       |        |

|     |_______|______________________|_______________________|________|

|     |2.2    |12 տարածաշրջանային    |Մասնագիտական           |2013-   |

|     |Կարիե- |քոլեջներում           |կողմնորոշման և         |2016 թթ.|

|     |րայի   |տրամադրվում են        |կարիերայի գործուն      |        |

|     |կենտրոն|կարիերայի զարգացման   |կենտրոններ             |        |

|     |ների   |համար անհրաժեշտ       |                       |        |

|     |ստեղ-  |խորհրդատվություն և    |                       |        |

|     |ծում   |մատուցվում են այլ     |                       |        |

|     |ՄԿՈՒ   |ծառայություններ       |                       |        |

|     |հաստա- |                      |                       |        |

|     |տու-   |                      |                       |        |

|     |թյուն- |                      |                       |        |

|     |ներում |                      |                       |        |

|_____|_______|______________________|_______________________|________|

|3.   |3.1    |ՄԿՈՒ ոլորտի վերաբերյալ|Կազմակերպված են        |2012-   |

|ՄԿՈՒ |ՄԿՈՒ   |հասարակայնության      |հասարակայնության       |2016 թթ.|

|հեղի-|ոլորտի |շրջանում              |իրազեկման արշավներ     |        |

|նակու|հասարա-|իրազեկվածության       |հետևյալ                |        |

|թյան |կայնու-|առավել բարձր մակարդակ |ուղղություններով`      |        |

|և    |թյան   |                      |հեռուստա և  ռադիո      |        |

|վարկա|իրազեկ-|                      |հաղորդումների          |        |

|նիշի |ման    |                      |կազմակերպում,          |        |

|բարձ-|արշավնե|                      |- գովազդային           |        |

|րա-  |րի     |                      |հոլովակների և          |        |

|ցում |կազմա- |                      |տեսանյութերի պատրաստում|        |

|     |կերպում|                      |և  հեռարձակում         |        |

|     |       |                      |- տեղեկատվական նյութերի|        |

|     |       |                      |պատրաստում և  տարածում |        |

|_____|_______|______________________|_______________________|________|

|4.   |4.1    |ՈՒսումնական           |ՈՒսումնական            |2013-   |

|ՄԿՈՒ |Գործա- |պրակտիկաների և        |պրակտիկաների և         |2016 թթ.|

|ոլոր-|տուների|արտադրական ուսուցման  |արտադրական ուսուցման   |        |

|տում |հետ    |կազմակերպում          |գործընթացները          |        |

|սոցիա|համագոր|գործատուների մոտ      |կազմակերպված են        |        |

|լական|ծակցու-|                      |գործատուների մոտ       |        |

|գործ-|թյան   |                      |                       |        |

|ընկե-|ընդլայ-|                      |                       |        |

|րու- |նում`  |                      |                       |        |

|թյան |մասնագի|                      |                       |        |

|ընդ- |տական  |                      |                       |        |

|լայ- |կրթու- |                      |                       |        |

|նում |թյան և |                      |                       |        |

|     |ուսուց-|                      |                       |        |

|     |ման    |                      |                       |        |

|     |կազմա- |                      |                       |        |

|     |կերպման|                      |                       |        |

|     |գործըն-|                      |                       |        |

|     |թացում |                      |                       |        |

|     |_______|______________________|_______________________|________|

|     |4.2    |ՄԿՈՒ ուսումնամեթոդական|Մշակված                |2012-   |

|     |Գործա- |նյութերի և            |ուսումնամեթոդական      |2016 թթ.|

|     |տուների|երաշխավորությունների  |նյութեր` պետական       |        |

|     |հետ    |մշակում` գործատուների |կրթական չափորոշիչներ,  |        |

|     |ՄԿՈՒ   |ներկայացուցիչների     |մոդուլային ծրագրեր,    |        |

|     |համակար|ներգրավմամբ:          |ձեռնարկներ,            |        |

|     |գի     |                      |ուղեցույցներ և  այլն:  |        |

|     |գործըն-|                      |                       |        |

|     |կերու- |                      |                       |        |

|     |թյան   |                      |                       |        |

|     |ծավա-  |                      |                       |        |

|     |լում:  |                      |                       |        |

._____________________________________________________________________.

 

 

pin
ՀՀ կառավարություն
04.07.2012
N 27
Արձանագրային որոշում