Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԲԵԼԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԲԵԼԱՌՈՒՍԻ ՀԱՆՐԱՊԵ ...

 

 

i

ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԲԵԼԱՌՈՒՍԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԻՐԵՆՑ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍԱՀՄԱՆՆԵՐԻՑ ԴՈՒՐՍ ԱՇԽԱՏՈՂ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը և Բելառուսի Հանրապետության կառավարությունը, այսուհետ` Կողմեր,

ձգտելով իրենց պետությունների տարածքներից դուրս աշխատող քաղաքացիների աշխատանքային գործունեության և սոցիալական պաշտպանության բնագավառում Կողմերի միջև համագործակցության համակողմանի զարգացմանը,

 

համաձայնեցին ներքոհիշյալի մասին.

 

ՀՈԴՎԱԾ 1

 

Սույն Համաձայնագրի գործողությունը տարածվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիների և Բելառուսի Հանրապետության քաղաքացիների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության և Բելառուսի Հանրապետության տարածքներում մշտապես բնակվող և մյուս Կողմի պետության տարածքում ժամանակավորապես իրենց աշխատանքային գործունեությունն իրականացնող այլ պետությունների քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց վրա.

- վարձակալի մոտ աշխատանքային պայմանագրի (կոնտրակտի) հիման վրա (այսուհետ` աշխատողներ),

- երկու պետությունների տնտեսվարող սուբյեկտների միջև կնքված կոնտրակտի շրջանակներում (այսուհետ` նպատակային վարձու աշխատողներ):

 

ՀՈԴՎԱԾ 2

 

Սույն Համաձայնագրի իրականացման համար պատասխանատու լիազորված մարմիններ (այսուհետ` Լիազորված մարմիններ) հանդիսանում են.

հայկական կողմից` Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարությունը,

բելառուսական կողմից` Բելառուսի Հանրապետության աշխատանքի նախարարությունը:

Լիազորված մարմիններն սահմանում են այն հիմնարկությունները և կազմակերպությունները, որոնք ապահովում են սույն Համաձայնագրի գործնական իրականացումը:

Սույն Համաձայնագրի իրականացման հետ կապված բոլոր հարցերի լուծման համար Լիազորված մարմինները ստեղծում են աշխատանքային խումբ, որի նիստերը անհրաժեշտության դեպքում հաջորդաբար անցկացվում են Կողմերից յուրաքանչյուրի տարածքում: Աշխատանքային խմբերը գործում են Լիազորված մարմինների կողմից հաստատված Կանոնադրության համապատասխան:

 

ՀՈԴՎԱԾ 3

 

Ելնելով Հայաստանի Հանրապետության և Բելառուսի Հանրապետության աշխատաշուկաներում ձևավորվող իրադրությունից և պահանջներից` Լիազորված մարմիններն ամենամյա համատեղ աշխատանքային արձանագրություններում կարող են սահմանել աշխատողների և նպատակային վարձու աշխատողների թվաքանակը:

 

ՀՈԴՎԱԾ 4

 

Աշխատողների և նպատակային վարձու աշխատողների մուտքը, գտնվելը, աշխատանքի տեղավորվելը և մեկնելը իրականացվում են այն պետության օրենսդրությանը համապատասխան, որի տարածքում նրանք ժամանակավորապես աշխատում են, ինչպես նաև միջազգային պայմանագրերով, որոնց մասնակից են Կողմերը:

Աշխատողների և նրանց ընտանիքների անդամների, ինչպես նաև նպատակային վարձու աշխատողների մուտքը աշխատանքի տեղավորման պետություն թույլատրվում է միայն այդ պետության իրավասու մարմնի պահանջներին համապատասխանող բժշկական տեղեկանքի առկայության դեպքում:

Աշխատողների ընտանիքների անդամները կարող են մուտք գործել աշխատանքի տեղավորման պետության տարածք աշխատողի հետ միասին կամ միանալ աշխատողին նրա վճարովի աշխատանքային գործունեության ժամանակաշրջանում, եթե այդ նախատեսված է վարձակալի հետ կնքված աշխատանքային պայմանագրի պայմաններով:

 

ՀՈԴՎԱԾ 5

 

Աշխատողներին աշխատանքային գործունեության համար թույլտվություն տրվում է մինչև մեկ տարի ժամկետով: Անհրաժեշտության դեպքում այդ ժամկետը կարող է երկարաձգվել:

Աշխատանքային պայմանագրի (կոնտրակտի) ժամկետի երկարաձգման համար վարձակալը, աշխատողի համաձայնությամբ, այս պայմանագրի (կոնտրակտի) գործողության ժամկետը լրանալու օրվանից ոչ ուշ, քան մեկ ամիս առաջ դիմում է սույն Համաձայնագրի 2-րդ հոդվածում նշված համապատասխան մարմիններին:

Աշխատողը վարձատրության դիմաց չի կարող կատարել այլ աշխատանք, բացի նրանից, որի համար տրված է թույլտվությունը: Վարձատրության դիմաց աշխատողի կողմից այլ աշխատանքի կատարման կամ վարձակալին փոխելու դեպքում թույլտվությունը չեղյալ է համարվում:

Լիազոր մարմինները նախաձեռնում են անհրաժեշտ միջոցներ` կանխելու աշխատողների աշխատանքի տեղավորումը այն միջնորդների միջոցով, որոնք չունեն մեկնման Կողմի իրավասու մարմինների կողմից տրված նման գործողություններ կատարելու համապատասխան թույլտվություն:

 

ՀՈԴՎԱԾ 6

 

Աշխատողի աշխատանքային գործունեությունը իրականացվում է աշխատանքի տեղավորման պետության աշխատանքային օրենսդրությանը համապատասխան:

Աշխատանքային պայմանագիրը (կոնտրակտը) կնքվում է անմիջականորեն աշխատողի և վարձակալի միջև գրավոր:

Աշխատողը մինչև աշխատանքի վայր մեկնելը պետք է ստանա աշխատանքային պայմանագրի (կոնտրակտի) օրինակը այն պետության լեզվով, որի քաղաքացին է նա հանդիսանում, կամ նրան հասկանալի այլ լեզվով:

Աշխատանքային պայմանագիրը (կոնտրակտը) պետք է պարունակի աշխատողի աշխատանքի պայմանները և վարձատրությունը սահմանող դրույթներ, բժշկական օգնության ցուցաբերման պայմաններ, մշտական բնակության վայրի պետությունից այլ պետությունում աշխատանքի վայրը և հակառակը աշխատողի մեկնելու ծախսերը ծածկելու կարգ, նշված պայմանագրի (կոնտրակտի) գործունեության ժամկետ, նրա ժամկետից շուտ լուծման պայմաններ, աշխատողի աշխատանքային գործունեության և բնակության հետ կապված այլ հարցեր:

Աշխատողի աշխատանքի վարձատրությունը չի կարող ցածր լինել աշխատանքի տեղավորման պետության քաղաքացու աշխատանքի վարձատրությունից, որը համադրելի աշխատանք է կատարում վարձակալի մոտ:

Աշխատանքային պայմանագիրը (կոնտրակտը) աշխատողի հետ լուծարելու դեպքում, վարձակալի տնտեսական գործունեության դադարեցման կամ աշխատողների թվաքանակի, հաստիքների կրճատման միջոցառումների իրականացման հետ կապված, աշխատողի վրա տարածվում են նշված հիմքերով ազատվող աշխատողների համար աշխատանքի տեղավորման պետության օրենսդրությամբ նախատեսված արտոնությունները և փոխհատուցումները:

 

ՀՈԴՎԱԾ 7

 

Նպատակային վարձու աշխատողներին աշխատանքի համար թույլտվությունը տրվում է Լիազորված մարմինների կողմից, տնտեսավարող սուբյեկտների միջև կնքված կոնտրակտի գործողության ժամանակահատվածի համար, բայց ոչ ավել, քան երկու տարով: Աշխատանքի շարունակության անհրաժեշտության դեպքում պայմանագրով այդ ժամկետը կարող է երկարաձգվել:

Նպատակային վարձու աշխատողներին աշխատանքային գործունեության համար թույլտվությունը, որպես կանոն, տրվում է այնպիսի պայմանագրերի իրականացման նպատակով, որոնցով նախատեսված աշխատանքների կատարումը պահանջում է բարձր մասնագիտական որակավորում:

Նպատակային վարձու աշխատողներն այլ տնտեսվարող սուբյեկտների մոտ չեն կարող ներգրավվել վճարովի աշխատանքներ կատարելու համար:

 

ՀՈԴՎԱԾ 8

 

Աշխատողների և նպատակային վարձու աշխատողների աշխատանքային գործունեության ժամկետի երկարաձգումը, որը նախատեսված է սույն Համաձայնագրի 5-րդ և 7-րդ հոդվածներով, չի դիտվում որպես աշխատանքի համար տրված նոր թույլտվություն:

Սույն Համաձայնագրի գործողության ժամկետի դադարեցման դեպքում Համաձայնագրով աշխատողներին և նպատակային վարձու աշխատողներին աշխատանքի համար տրված թույլտվությունը մնում է ուժի մեջ` մինչև նրանում նշված ժամկետի ավարտը:

Աշխատողները և նպատակային վարձու աշխատողները աշխատանքային պայմանագրի (կոնտրակտի) կամ պետություններից յուրաքանչյուրի տնտեսվարող սուբյեկտների միջև կնքված կոնտրակտի ժամկետը ավարտվելուց հետո պարտավոր են թողնել այն պետության տարածքը, որտեղ նրանք ժամանակավորապես աշխատել են:

 

ՀՈԴՎԱԾ 9

 

Աշխատողները, աշխատանքի տեղավորման պետության տարածքում գործող օրենսդրությանը համապատասխան, ենթակա են պետական սոցիալական ապահովագրության, եթե Կողմերի առանձին Համաձայնագրերով այլ բան նախատեսված չէ:

Նպատակային վարձու աշխատողների սոցիալական ապահովագրությունն իրականացվում է մեկնման պետության օրենսդրության համապատասխան, եթե Կողմերի առանձին Համաձայնագրով այլ բան նախատեսված չէ:

 

ՀՈԴՎԱԾ 10

 

Աշխատանքային պարտականությունները կատարելու հետ կապված խեղման, մասնագիտական հիվանդության կամ առողջության այլ վնասման դեպքում աշխատողի վրա տարածվում են աշխատանքի տեղավորման պետության օրենսդրությամբ իրենց քաղաքացիների համար նախատեսված արտոնությունները և փոխհատուցումները, եթե այլ բան նախատեսված չէ միջազգային համաձայնագրով, որի մասնակիցն են համարվում Կողմերը:

Աշխատանքի տեղավորման պետության տարածքում սուր հիվանդությունների և դժբախտ պատահարների դեպքում նպատակային վարձու աշխատողների համար նախատեսվում է բժշկական օգնություն` այդ պետության քաղաքացիներին հավասար պայմաններով, եթե Կողմերի առանձին Համաձայնագրով այլ բան նախատեսված չէ:

 

ՀՈԴՎԱԾ 11

 

Աշխատողները և նպատակային վարձու աշխատողները կարող են աշխատած միջոցները փոխանցել մշտական բնակության պետություն, այն պետության օրենսդրության համապատասխան, որի տարածքում նրանք ժամանակավորապես իրականացնում են իրենց աշխատանքային գործունեությունը, եթե Կողմերի միջև Համաձայնագրերով այլ բան նախատեսված չէ:

Աշխատողների աշխատանքային եկամուտների հարկումն իրականացվում է այն պետության օրենսդրությամբ սահմանված կարգով և չափերով, որի տարածքում նրանք ժամանակավորապես աշխատում են, եթե Կողմերի հատուկ համաձայնագրով այլ բան նախատեսված չէ:

 

ՀՈԴՎԱԾ 12

 

Աշխատողների և նպատակային վարձու աշխատողների անձնական գույքի, ինչպես նաև մասնագիտական գործունեության համար անհրաժեշտ աշխատանքային գործիքների և սարքավորումների ներմուծումը և արտահանումը իրականացվում է սույն Համաձայնագրի Կողմերի պետությունների օրենսդրությանը համապատասխան:

Աշխատանքային պայմանագրով (կոնտրակտով) կամ երկու պետությունների տնտեսվարող սուբյեկտների միջև կնքված կոնտրակտով աշխատանքների ավարտից հետո նշված գործիքները և սարքավորումները ենթակա են անպայման վերադարձման այն պետության տարածք, որտեղից դրանք արտահանվել են:

Այն դեպքում, եթե այդ գործիքները և սարքավորումները մնում են աշխատանքի տեղավորման պետության տարածքում, դրանք համապատասխան մաքսային ռեժիմում ենթակա են մաքսային ձևակերպման` ներմուծման պետության օրենսդրության համաձայն:

 

ՀՈԴՎԱԾ 13

 

Աշխատանքի տեղավորման պետության տարածքում աշխատանքային գործունեության ժամանակաշրջանում աշխատողի կամ նպատակային վարձու աշխատողի մահվան դեպքում վարձակալն ապահովում է աշխատողի կամ նպատակային վարձու աշխատողի մշտական բնակության վայր մահացողի մարմնի տեղափոխումը, կրում է դրա հետ կապված ծախսերը, ինչպես նաև մահացողի անձնական իրերի տեղափոխման և ժառանգորդներին նրա տնտեսումների և մահվան հետ կապված փոխհատուցումների փոխանցման ծախսերը:

Աշխատողի կամ նպատակային վարձու աշխատողի մահվան մասին վարձակալը անհապաղ տեղեկացնում է աշխատանքի տեղավորման պետության Լիազորված մարմնին, ինչպես նաև այն պետության հյուպատոսական հաստատությանը, որի քաղաքացին է հանդիսանում մահացողը, նրանց է ներկայացնում մահվան փաստի վերաբերյալ փաստաթղթեր:

 

ՀՈԴՎԱԾ 14

 

Կողմերից մեկի պետության տարածք, սույն Համաձայնագրին համապատասխան, թույլտվություն ստացած յուրաքանչյուր անձ անմիջականորեն կամ բնակության վայրի իրավասու մարմնի միջոցով կարող է դիմել մյուս Կողմի իրավասու մարմնին:

Կողմերից մեկի իրավասու մարմինները, ըստ մյուս Կողմի իրավասու մարմինների հարցումների, ներկայացնում են այն փաստաթղթերը և արխիվային նյութերը, որոնք անհրաժեշտ են սույն Համաձայնագրից բխող հարցերի լուծման համար:

 

ՀՈԴՎԱԾ 15

 

Սույն Համաձայնագրի իրականացման հետ կապված հարցերը, ինչպես նաև դրա դրույթների մեկնաբանմանը կամ կիրառմանը առնչվող տարաձայնությունները Լիազորված մարմինների միջև լուծվում են բանակցությունների և խորհրդակցությունների միջոցով:

 

ՀՈԴՎԱԾ 16

 

Սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում Կողմերից յուրաքանչյուրի կողմից սույն Համաձայնագիրն ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերի կատարման մասին վերջին գրավոր ծանուցումը ստանալու օրվանից:

Սույն Համաձայնագիրը կնքվում է հինգ տարով: Համաձայնագիրը ինքնաբերաբար կերկարաձգվի յուրաքանչյուր հաջորդող տարվա համար, եթե Համաձայնագրի գործողության ժամկետի ավարտից առնվազն 6 ամիս առաջ Կողմերից ոչ մեկը գրավոր ծանուցման միջոցով տեղյակ չի պահում մյուս Կողմին Համաձայնագրի գործողությունը դադարեցնելու իր մտադրության մասին:

Սույն Համաձայնագրի դրույթները կարող են փոփոխվել, և լրացվել Կողմերի գրավոր համաձայնությամբ: Սույն Համաձայնագրի փոփոխություններն ու լրացումները հաստատվում են նրա անբաժանելի մասը համարվող հայտագրերի փոխանակման միջոցով:

 

Կատարված է Մինսկ քաղաքում 2000 թվականի հուլիսի 19-ին երկու բնօրինակով, յուրաքանչյուրը` հայերեն և ռուսերեն, ընդ որում բոլոր տեքստերն էլ հավասարազոր են: Սույն Համաձայնագրի դրույթները մեկնաբանելիս տարաձայնություններ առաջանալու դեպքում Կողմերը կղեկավարվեն Համաձայնագրի ռուսերեն տեքստով:

 

Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 2001 թվականի մայիսի 24-ից:

 

 

pin
19.07.2000
Միջազգային պայմանագիր