Սեղմել Esc փակելու համար:
ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ ԱԶԱՏ ԱՌԵՎՏՐԻ ՌԵԺԻՄԻՑ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ ԱԶԱՏ ԱՌԵՎՏՐԻ ՌԵԺԻՄԻՑ ՀԱՆՈՒՄՆԵՐԻ ՄԱ ...

 

 

i

ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ
ԱԶԱՏ ԱՌԵՎՏՐԻ ՌԵԺԻՄԻՑ ՀԱՆՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ 1992 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 30-Ի ԱԶԱՏ ԱՌԵՎՏՐԻ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻՆ ԱՌԸՆԹԵՐ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը և Ռուսաստանի Դաշնության կառավարությունը, այսուհետ` Կողմեր,

 

համաձայնեցին ներքոհիշյալի մասին.

 

ՀՈԴՎԱԾ 1

 

Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև առևտուրը իրականացվում է առանց ազատ առևտրի ռեժիմից հանումների, բացառությամբ.

Ռուսաստանի Դաշնությունից Հայաստանի Հանրապետություն արտահանվող ապրանքների մաքսային ձևակերպման պահին գործող արտահանման տուրքի, լիցենզավորման և քվոտավորման վերաբերյալ Ռուսաստանի Դաշնության օրենսդրության գործողության տակ ընկնող ապրանքների,

սույն Արձանագրության հավելվածում նշված Հայաստանի Հանրապետությունից Ռուսաստանի Դաշնության մաքսային տարածք ներկրվող ապրանքների, ինչպես նաև ապրանքների մաքսային ձևակերպում անցկացնելու պահին Կողմերի պետություններում գործող` ապրանքների (աշխատանքների, ծառայությունների) ներմուծման լիցենզավորման և քվոտավորման մասին օրենսդրության գործողության տակ ընկնող ապրանքների:

 

ՀՈԴՎԱԾ 2

 

1. Սույն Արձանագրության 1-ին հոդվածում նշված ապրանքների նկատմամբ Կողմերը միմյանց տրամադրում են առավել բարենպաստվող ազգի ռեժիմ այն ամենում, ինչը վերաբերում է.

ապրանքների արտահանման և(կամ) ներմուծման ժամանակ գանձվող մաքսային տուրքերին, հարկերին և գանձումներին, ներառյալ դրանց գանձման մեթոդները,

ներկրման մաքսային ձևակերպմանը, տարանցման, տեղափոխմանը, պահեստավորմանը, վերաբարձմանը և այլ նմանատիպ ծառայություններին վերաբերող դրույթներին,

վճարման մեթոդներին և վճարումների փոխանցմանը,

արտահանման և(կամ) ներմուծման լիցենզիաների տրամադրմանը,

ներքին շուկայում ապրանքների վաճառքին, գնմանը, տեղափոխմանը, բաշխմանը և օգտագործմանը վերաբերող կանոններին:

2. Սույն Հոդվածի 1-ին կետի դրույթները չեն կիրառվում հետևյալ առավելությունների նկատմամբ.

յուրաքանչյուր Կողմի կողմից երրորդ երկրներին ազատ առևտրի գոտու կամ մաքսային միության ստեղծման նպատակով, կամ այդպիսի միության կամ գոտու ստեղծման հետևանքով,

Կողմերի պետությունների օրենսդրության համաձայն` զարգացող և/կամ նվազագույն զարգացած երկրներին,

հարևան երկրներին` սահմանամերձ առևտրի դյուրացման նպատակով,

Կողմերի կողմից միմյանց` հատուկ համաձայնագրերին համապատասխան:

 

ՀՈԴՎԱԾ 3

 

Կողմերը տեղեկացնում են միմյանց սույն Արձանագրության հավելվածում նշված ապրանքների նկատմամբ ազատ առևտրի ռեժիմից հանումները գործողության մեջ դնելուց, ոչ ուշ, քան դրանց կիրառումից 2 ամիս առաջ:

 

ՀՈԴՎԱԾ 4

 

Սույն Արձանագրությունը հանդիսանում է Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև ազատ առևտրի մասին 1992 թվականի սեպտեմբերի 30-ի Համաձայնագրի անբաժանելի մասը:

 

ՀՈԴՎԱԾ 5

 

Սույն Արձանագրության ուժի մեջ մտնելու պահից դադարում է Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև ազատ առևտրի մասին 1992 թվականի սեպտեմբերի 30-ի Համաձայնագրին կից ազատ առևտրի ռեժիմից հանումների մասին 1997 թվականի օգոստոսի 29-ի Արձանագրության գործողությունը:

 

ՀՈԴՎԱԾ 6

 

Սույն Արձանագրությունն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից և կգործի մինչև Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև Ազատ առևտրի մասին 1992 թվականի սեպտեմբերի 30-ի Համաձայնագրի 1-ին հոդվածի 1-ին կետի համապատասխան սույն Արձանագրությամբ կարգավորվող հարցերի վերաբերյալ Կողմերի միջև նոր արձանագրության ստորագրումը:

 

Կատարված է Մոսկվա քաղաքում 2000 թվականի հոկտեմբերի 20-ին երկու բնօրինակով, յուրաքանչյուրը` ռուսերեն և հայերեն, ընդ որում երկու տեքստերն էլ հավասարազոր են:

 

Հավելված

Հայաստանի Հանրապետության

կառավարության և Ռուսաստանյան

Դաշնության Կառավարության միջև

1992 թվականի սեպտեմբերի 30-ի

ազատ առևտրի մասին

Համաձայնագրին կից ազատ առևտրի

ռեժիմից հանումների մասին

2000 թվականի հոկտեմբերի 20-ի

Արձանագրության

 

ՑԱՆԿ

 

Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության

կառավարության միջև 1992 թվականի սեպտեմբերի 30-ի ազատ առևտրի

մասին Համաձայնագրի 1-ին հոդվածի 1-ին կետով նախատեսված Հայաստանի

Հանրապետությունից Ռուսաստանի Դաշնության մաքսային տարածք ներկրվող

և ազատ առևտրի ռեժիմից տարիֆային հանումների տակ ընկնող

ապրանքների

 

.______________________________________________________________.

|  ԱՊՀ ԱՏԳ ԱԱ ծածկագիր|       Ապրանքի անվանումը                |

|_____________________|________________________________________|

|     1701 99 100     |Շաքար սպիտակ                            |

|                     |                                        |

|        2207         |Սպիրտ էթիլային ոչ դենատուրացված,        |

|                     |80 ծավ. %-ից ոչ պակաս սպիրտի խտությամբ; |

|                     |էթիլային սպիրտ և  այլ սպիրտեր           |

|                     |դենատուրացված, ցանկացած խտության        |

|                     |                                        |

|     2208 90 910,    |Սպիրտ էթիլային ոչ դենատուրացված,        |

|     2208 90 990     |80 ծավ. %-ից պակաս սպիրտի խտությամբ;    |

|                     |2 լ և  պակաս; 2 լ-ից ավել ծավալով       |

|                     |տարողություններով                       |

.______________________________________________________________.

 

Արձանագրությունը ուժի մեջ է մտել 2000 թվականի հոկտեմբերի 20-ից:

 

 

pin
20.10.2000
Միջազգային պայմանագիր