Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԲԵԼԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԲԵԼԱՌՈՒՍԻ ՀԱՆՐԱՊԵ ...

 

 

i

ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԲԵԼԱՌՈՒՍԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՄԱՄՈՒԼԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը և Բելառուսի Հանրապետության կառավարությունը, այսուհետ` Կողմեր,

ոգեշնչված իրենց երկրների և ժողովուրդների միջև բարեկամական հարաբերությունների զարգացման ընդհանուր ցանկությամբ,

կարևոր նշանակություն տալով երկու երկրների միջև մամուլի և տեղեկատվության բնագավառում համագործակցության զարգացմանը,

 

համաձայնեցին ներքոհիշյալի մասին.

 

ՀՈԴՎԱԾ 1

 

Կողմերը նորությունների գործակալությունների միջոցով աջակցություն կցուցաբերեն տպագրական, լսատեսողական և զանգվածային լրատվական այլ միջոցներով քաղաքական, տնտեսական և մշակութային ոլորտներում իրենց պետությունների գործունեությանը վերաբերող նորությունների պարբերական փոխանակման իրականացմանը:

 

ՀՈԴՎԱԾ 2

 

Կողմերը կաջակցեն երկու երկրների տեղեկատվական հիմնարկների, մամուլի և տեղեկատվության մարմինների, գրահրատարակչական և տպագրական բնագավառի ձեռնարկությունների, տպագրական հրատարակություններ տարածողների միջև համագործակցությանը հետևյալ ոլորտներում.

փոխադարձության հիմունքների վրա Կողմերի պետությունների տարածքներում թղթակցային կետերի բացում,

տեղեկատվական նյութերի, զանգվածային լրատվությանը, տպագրությանը և գրահրատարակչությանը վերաբերող տեղեկատվական թերթիկների փոխանակում, այդ թվում նաև նյութատեխնիկական ապահովման բնագավառում,

զանգվածային լրատվական միջոցների, գրահրատարակչության և տպագրության, մամուլի տարածման բնագավառում պատվիրակությունների, փորձագետների, մասնագետների փոխանակում,

մասնագետների նախապատրաստման և ստաժավորման ոլորտում փորձի փոխանակում,

գրքի և մամուլի միջազգային ցուցահանդեսներին, սեմինարներին, կոնֆերանսներին մասնակցություն:

 

ՀՈԴՎԱԾ 3

 

Կողմերը իրենց տեղեկատվական հիմնարկների օգնությամբ կհրատարակեն և կցուցադրեն յուրաքանչյուր երկրի ազգային տոները լուսաբանող նյութեր և ծրագրեր: Այս հիմնարկները կփոխանակեն նշված նպատակների համար անհրաժեշտ տեղեկատվական նյութերը:

 

ՀՈԴՎԱԾ 4

 

Կողմերից յուրաքանչյուրը անհրաժեշտ օգնություն կցուցաբերի մի Կողմի պետության տարածքում մասնագիտական գործունեություն իրականացնելու համար մյուս Կողմի տեղեկատվական հիմնարկների կողմից գործուղված լրագրողներին, լուսանկարիչներին, հեռուստատեսային և հրատարակչական խմբերին, ինչպես նաև այլ մասնագետներին` նրանց կողմից այն Կողմի պետության օրենսդրության պահպանման պայմանով, որի տարածք նրանք գործուղված են:

 

ՀՈԴՎԱԾ 5

 

Սույն Համաձայնագրի շրջանակներում Կողմերի ամբողջ գործունեությունը կիրականացվի ազգային օրենսդրությանը և միջազգային իրավունքի սկզբունքներին համապատասխան:

 

ՀՈԴՎԱԾ 6

 

Կողմերի փոխադարձ համաձայնությամբ, համապատասխան արձանագրություն ստորագրելու ճանապարհով սույն Համաձայնագրի մեջ կարող են կատարվել փոփոխություններ և լրացումներ: Այդ արձանագրությունը կհանդիսանա սույն Համաձայնագրի անբաժանելի մասը և ուժի մեջ կմտնի սույն Համաձայնագրի 7-րդ հոդվածով նախատեսված կարգով:

 

ՀՈԴՎԱԾ 7

 

Սույն Համաձայնագիրը ուժի մեջ է մտնում ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերի կատարման ավարտի մասին ծանուցագրերի փոխանակման օրվանից:

 

ՀՈԴՎԱԾ 8

 

Սույն Համաձայնագիրը կնքվում է հինգ տարի ժամկետով: Նրա գործողությունը ինքնաբերաբար կերկարաձգվի հաջորդ հնգամյա ժամանակահատվածի համար, եթե Կողմերից ոչ մեկը Համաձայնագրի ժամկետի ավարտից վեց ամիս առաջ գրավոր կարգով մյուս Կողմին չծանուցի դրա գործողությունը դադարեցնելու իր ցանկության մասին:

 

Կատարված է Երևան քաղաքում 2000 թվականի հոկտեմբերի 31-ին, երկու բնօրինակով, յուրաքանչյուրը` հայերեն, բելառուսերեն և ռուսերեն, ընդ որում բոլոր տեքստերն էլ հավասարազոր են: Սույն Համաձայնագրի մեկնաբանման ժամանակ տարաձայնություններ առաջանալու դեպքում նախապատվությունը կտրվի ռուսերեն տեքստին:

 

Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 2001 թվականի հունվարի 29-ից:

 

 

pin
31.10.2000
Միջազգային պայմանագիր