Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԵՐՄ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ԴԱՇՆԱՅ ...

 

 

i

ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ԴԱՇՆԱՅԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը և Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարությունը,

ելնելով Հայաստանի Հանրապետության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության միջև առկա բարեկամական հարաբերություններից,

կամենալով ամրապնդել և խորացնել առկա բարեկամական հարաբերությունները գործընկերային ֆինանսական համագործակցության միջոցով,

գիտակցելով, որ այդ հարաբերությունների պահպանումը սույն Համաձայնագրի հիմքն է կազմում,

մտադրություն ունենալով նպաստել Հայաստանի Հանրապետության սոցիալական և տնտեսական զարգացմանը,

 

պայմանավորվեցին ներքոհիշյալի մասին.

 

ՀՈԴՎԱԾ 1

 

1) Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարությունը հնարավորություն է ընձեռում Հայաստանի Հանրապետության կառավարությանը կամ երկու կառավարությունների կողմից համատեղ ընտրվելիք այլ վարկառուներին Մայնի Ֆրանկֆուրտի վերականգնման վարկերի բանկից (KfW) ստանալ.

1. մինչև 15.000.000, (բառերով` տասնհինգ միլիոն) գերմանական մարկ (7. 669378, 22 /բառերով` յոթ միլիոն վեց հարյուր վաթսունինը հազար երեք հարյուր յոթանասունութ ամբողջ քսաներկու/ եվրո) ընդհանուր գումարի վարկ` հետևյալ ծրագրերի իրականացման համար, եթե ստորև բերվող յուրաքանչյուր նախագծի իրականացմանը նախորդող ուսումնասիրությամբ հավաստվել է, որ տվյալ նախագիծը խրախուսման արժանի է.

ա) մինչև 10. 000. 000, (բառերով` տասը միլիոն) գերմանական մարկ (5.112.918,81 /բառերով` հինգ միլիոն հարյուր տասներկու հազար ինը հարյուր տասնութ ամբողջ ութսունմեկ/ եվրո) Քանաքեռի հիդրոէլեկտրակայանի վերականգնման համար.

բ) մինչև 5. 000. 000, (բառերով` հինգ միլիոն) գերմանական մարկ (2.556.459,41 /բառերով` երկու միլիոն հինգ հարյուր հիսունվեց հազար չորս հարյուր հիսունինն ամբողջ քառասունմեկ/ եվրո) այլ մարզերում համայնքային ենթակառուցվածքների վերականգնման նպատակով:

2) Սույն հոդվածի 1-ին պարբերությունում նշված նախագծերը կարող են Հայաստանի Հանրապետության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարությունների փոխադարձ համաձայնությամբ փոխարինվել այլ նախագծերով:

3) Եթե Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարությունը Հայաստանի Հանրապետության կառավարությանը հնարավորություն է ընձեռում հետագայում ևս Մայնի Ֆրանկֆուրտի վերականգնման վարկերի բանկից (KfW) վարկեր կամ դրամաշնորհներ ստանալ նախագծերի նախապատրաստման նպատակով կամ այլ դրամաշնորհներ ստանալ նախագծերի իրականացման և շարունակման նպատակով ձեռնարկվող հարակից միջոցառումների համար, ապա վերջիններիս նկատմամբ կիրառվում է սույն Համաձայնագիրը:

 

ՀՈԴՎԱԾ 2

 

1) Սույն Համաձայնագրի 1-ին հոդվածում նշված գումարների օգտագործումը, վերջիններիս տրամադրման պայմանները, ինչպես նաև կապալ տալու կարգը սահմանվում են վերականգնման վարկերի բանկի (KfW) և վարկառուների միջև հետագայում կնքվելիք պայմանագրերով, որոնք ենթակա են Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում գործող իրավական նորմերին:

Սույն Համաձայնագրի 1-ին հոդվածի 1-ին պարբերությունում նշված գումարների տրամադրման վերաբերյալ համաձայնությունն անվավեր է համարվում, եթե, տրամադրման տարվանից սկսած, 8 տարվա ընթացքում վարկի տրամադրման (ֆինանսավորման) մասին համապատասխան պայմանագրեր չեն կնքվում:

Վերոնշյալ գումարների համար ժամկետը լրանում է 2008 թվականի դեկտեմբերի 31-ին:

2) Այն դեպքերում, եթե վարկառուն Հայաստանի Հանրապետության կառավարությունը չէ, ապա վերջինս երաշխավորում է վերականգնման վարկերի բանկի (KfW) օգտին բոլոր վճարումները գերմանական մարկով` ի կատարումն սույն հոդվածի առաջին պարբերության համաձայն հետագայում կնքվելիք պայմանագրերով վարկառուների ստանձնած պարտավորությունների:

 

ՀՈԴՎԱԾ 3

 

Վերականգնման վարկերի բանկը (KfW) ազատվում է այն բոլոր հարկերից և պետական այլ վճարումներից, որոնք կապված են Հայաստանի Հանրապետությունում սույն Համաձայնագրի 2-րդ հոդվածում հիշատակված պայմանագրի կնքման և իրականացման հետ:

 

ՀՈԴՎԱԾ 4

 

Վարկերի, ինչպես նաև դրամաշնորհների տրամադրումից բխող` ցամաքով, ջրով և օդով իրականացվող մարդկանց և ապրանքների փոխադրումների պարագայում Հայաստանի Հանրապետության կառավարությունը ուղևորներին և առաքողներին փոխադրող ընկերությունների ընտրության ազատություն է ընձեռում, չի ձեռնարկում այնպիսի միջոցառումներ, որոնք բացառում կամ խոչընդոտում են իրենց նստավայրը Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում հաստատած փոխադրող ձեռնարկությունների իրավահավասար մասնակցությունը փոխադրումների իրականացմանը, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում այդ ընկերությունների մասնակցությունն արտոնող թույլտվություններ է տալիս:

 

ՀՈԴՎԱԾ 5

 

Սույն Համաձայնագիրը ուժի մեջ է մտնում այն օրվանից, երբ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ծանուցում է Համաձայնագրի ուժի մեջ մտնելու համար սահմանված ներպետական ընթացակարգերի կատարման ավարտի մասին: Հիմք է ընդունվում ծանուցման ստացման օրը:

 

Կատարված է Երևան քաղաքում 2001 թվականի ապրիլի 11-ին` երկու բնօրինակով, յուրաքանչյուրը` հայերեն և գերմաներեն, ընդ որում երկու տեքստերն էլ հավասարազոր են:

 

Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 2001 թվականի նոյեմբերի 1-ից:

 

 

pin
11.04.2001
Միջազգային պայմանագիր