Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՌՈՒՍ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒ ...

 

 

i

ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՐԶԵՐԻ ՎԱՐՉԱԿԱԶՄԵՐԻ ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ՍՈՒԲՅԵԿՏՆԵՐԻ ՎԱՐՉԱԿԱԶՄԵՐԻ

(ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ) ՄԻՋԵՎ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը և Ռուսաստանի Դաշնության կառավարությունը, այնուհետ` Կողմեր,

ելնելով իրավահավասար գործընկերության հարաբերությունների հետագա զարգացման անհրաժեշտությունից,

երկու պետությունների միջև գործող` տարբեր բնագավառներում համագործակցության զարգացմանը նպաստող միջազգային պայմանագրերին համապատասխան,

հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության մարզերի վարչակազմերի և Ռուսաստանի Դաշնության սուբյեկտների վարչակազմերի (կառավարությունների) միջև արդեն հաստատված բարեկամական հարաբերությունները,

նպատակ ունենալով ամրապնդել Հայաստանի Հանրապետության մարզերի վարչակազմերի և Ռուսաստանի Դաշնության սուբյեկտների վարչակազմերի (կառավարությունների) միջև փոխըմբռնումը,

 

համաձայնեցին ներքոհիշյալի մասին

 

ՀՈԴՎԱԾ 1

 

Սույն Համաձայնագրում օգտագործվող հասկացությունները նշանակում են հետևյալը`

«Հայաստանի Հանրապետության մարզերի վարչակազմեր» - Հայաստանի Հանրապետության մարզերի և Երևան քաղաքի վարչակազմեր,

«Ռուսաստանի Դաշնության սուբյեկտների վարչակազմեր (կառավարություններ)» - Ռուսաստանի Դաշնության հանրապետությունների, երկրամասերի, մարզերի, դաշնային նշանակության քաղաքների, ինքնավար մարզերի, ինքնավար երկրամասերի պետական իշխանության բարձրագույն գործադիր մարմիններ,

«իրավասու մարմիններ» - հայկական Կողմի համար` Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն, ռուսական Կողմի համար` Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարություն:

 

ՀՈԴՎԱԾ 2

 

Կողմերը կնպաստեն Հայաստանի Հանրապետության մարզերի վարչակազմերի և Ռուսաստան Դաշնության սուբյեկտների վարչակազմերի (կառավարությունների) միջև երկկողմ համագործակցության զարգացմանը:

 

ՀՈԴՎԱԾ 3

 

1. Հայաստանի Հանրապետության մարզերի վարչակազմերը և Ռուսաստանի Դաշնության սուբյեկտների վարչակազմերը (կառավարությունները) իրենց իրավասության մեջ մտնող հարցերով կարող են կարող են համաձայնագրեր կնքել: Այդ համաձայնագրերը միջազգային պայմանագրեր չեն, դրանց կնքման կարգը չպետք է հակասի Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության ազգային օրենսդրությանը և միջազգային պայմանագրերին:

2. Հայաստանի Հանրապետության մարզերի վարչակազմերը և Ռուսաստանի Դաշնության սուբյեկտների վարչակազմերը (կառավարությունները) կկատարեն իրենց միջև կնքված համաձայնագրերը` համաձայն իրենց պետությունների ազգային օրենսդրության:

 

ՀՈԴՎԱԾ 4

 

Հայաստանի Հանրապետության մարզերի վարչակազմերի և Ռուսաստանի Դաշնության սուբյեկտների վարչակազմերի (կառավարությունների) միջև համաձայնագրերը կատարելիս ծագող վեճերը կլուծվեն խորհրդակցությունների և բանակցությունների ճանապարհով, իսկ համաձայնության չհասնելու դեպքում` դատական կարգով` կնքված համաձայնագրերի դրույթներին համապատասխան:

 

ՀՈԴՎԱԾ 5

 

1. Հայաստանի Հանրապետության մարզերի վարչակազմերի և Ռուսաստանի Դաշնության սուբյեկտների վարչակազմերի (կառավարությունների) միջև համաձայնագրերի առարկա չեն կարող լինել արտաքին քաղաքականության, պաշտպանության, օդային հաղորդակցության բնագավառներին վերաբերող հարցերը և այլ հարցեր, որոնք գտնվում են Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության տնօրինության ներքո և շոշափում են նրանց պետական ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը:

2. Հայաստանի Հանրապետության մարզերի վարչակազմերը և Ռուսաստանի Դաշնության սուբյեկտների վարչակազմերը (կառավարությունները) իրավունք չունեն կատարել փոփոխություններ Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջազգային պայմանագրերում (միջպետական, միջկառավարական պայմանագրերում և միջգերատեսչական բնույթի պայմանագրերում) կամ արտահայտել դրանց վերաբերյալ հատուկ կարծիք:

 

ՀՈԴՎԱԾ 6

 

Սույն Համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո Կողմերի իրավասու մարմինները տեղեկացնում են միմյանց Հայաստանի Հանրապետության մարզերի վարչակազմերի և Ռուսաստանի Դաշնության սուբյեկտների վարչակազմերի (կառավարությունների) միջև կնքված համաձայնագրերի մասին:

 

ՀՈԴՎԱԾ 7

 

Սույն Համաձայնագրում Կողմերի փոխադարձ համաձայնությամբ կարող են կատարվել փոփոխություններ և լրացումներ, որոնք կձևակերպվեն առանձին արձանագրություններով:

 

ՀՈԴՎԱԾ 8

 

Սույն Համաձայնագրի կիրառման կամ մեկնաբանման հետ կապված վիճելի հարցերը Կողմերի միջև կլուծվեն խորհրդակցությունների և բանակցությունների միջոցով:

 

ՀՈԴՎԱԾ 9

 

Սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում Համաձայնագրի ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերը Կողմերի կատարելու մասին վերջին գրավոր ծանուցման օրվանից: Այն ուժի մեջ կմնա մինչև վեց ամիս լրանալը Կողմերից մեկի` Համաձայնագրի գործողությունը դադարեցնելու մտադրության մասին մյուս Կողմին գրավոր ծանուցելու օրվանից:

 

Կատարված է Երևան քաղաքում 2001 թվականի սեպտեմբերի 15-ին` երկու բնօրինակով, յուրաքանչյուրը` հայերեն և ռուսերեն, ընդ որում երկու տեքստն էլ հավասարազոր են:

 

Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 2002 թվականի հունվարի 9-ից:

 

 

pin
15.09.2001
Միջազգային պայմանագիր