Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՌՈՒՍ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒ ...

 

 

i

ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏԱԿԱՆ ԱՍՏԻՃԱՆՆԵՐԻ ԵՎ ԳԻՏԱԿԱՆ ԿՈՉՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՓՈԽԱԴԱՐՁ ՃԱՆԱՉՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը և Ռուսաստանի Դաշնության կառավարությունը, այսուհետ` Կողմեր,

առաջնորդվելով փոխադարձ ակադեմիական շարժունակությունը և կրթության ու գիտության բնագավառում փոխադարձ համագործակցությունն ուժեղացնելու ցանկությամբ,

կրթության և գիտական աստիճանների մասին փաստաթղթերի փոխադարձ ճանաչման նորմեր հաստատելու նպատակով,

 

համաձայնեցին ներքոհիշյալի մասին.

 

ՀՈԴՎԱԾ 1

 

Սույն Համաձայնագիրը տարածվում է Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության կրթության, գիտական աստիճանների և գիտական կոչումների վերաբերյալ պետական նմուշի փաստաթղթերի վրա, որոնք տրվում են Հայաստանի Հանրապետության կրթության կառավարման պետական լիազոր մարմնի և Ռուսաստանի Դաշնության կրթության կառավարման դաշնային մարմնի, ինչպես նաև պետական հավատարմագրում ունեցող կրթական հաստատությունների հաստատությունների կողմից:

Սույն Համաձայնագրի դրույթները տարածվում են նաև կրթության, գիտական աստիճանների և գիտական կոչումների պետական նմուշի փաստաթղթերի վրա, որոնք տրվել են Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության տարածքներում մինչև սույն Համաձայնագրի ուժի մեջ մտնելը:

 

ՀՈԴՎԱԾ 2

 

Հիմնական ընդհանուր կրթության մասին վկայականը, որը տրվում է Հայաստանի Հանրապետությունում և հիմնական ընդհանուր կրթության մասին ատեստատը, որը տրվում է Ռուսաստանի Դաշնությունում, ճանաչվում են, համապատասխանաբար, Հայաստանի Հանրապետությունում և Ռուսաստանի Դաշնությունում` որպես փաստաթղթեր, որոնք իրավունք են տալիս շարունակելու կրթությունը Հայաստանի Հանրապետության կրթական հաստատություններում և միջնակարգ (լրիվ) ընդհանուր, նախնական մասնագիտական և միջնակարգ մասնագիտական կրթության Ռուսաստանի Դաշնության` համաձայն Հայաստանի Հանրապետության օրենսդրության և Ռուսաստանի Դաշնության օրենսդրության և ընդունող ուսումնական հաստատության պահանջների:

 

ՀՈԴՎԱԾ 3

 

Միջնակարգ (լրիվ) ընդհանուր կրթության ատեստատը և նախնական մասնագիտական կրթության (միջնակարգ ընդհանուր կրթություն ստանալու հետ մեկտեղ) դիպլոմը, որոնք տրվում են Հայաստանի Հանրապետությունում, և միջնակարգ (լրիվ) ընդհանուր կրթության ատեստատը և նախնական մասնագիտական կրթության (միջնակարգ ընդհանուր կրթություն ստանալու հետ մեկտեղ) դիպլոմը, որոնք տրվում են Ռուսաստանի Դաշնությունում, և, ճանաչվում են, համապատասխանաբար, Հայաստանի Հանրապետությունում և Ռուսաստանի Դաշնությունում` որպես փաստաթղթեր, որոնք իրավունք են տալիս շարունակելու կրթությունը Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության միջին մասնագիտական և բարձրագույն ուսումնական հաստատություններում` Հայաստանի Հանրապետության օրենսդրության և համաձայն Ռուսաստանի Դաշնության օրենսդրության և ընդունող ուսումնական հաստատության պահանջների:

 

ՀՈԴՎԱԾ 4

 

Աշխատանքի ընդունվելիս նախնական մասնագիտական կրթության դիպլոմը և որակավորման վկայականը, որոնք տրվում են Հայաստանի Հանրապետությունում և Ռուսաստանի Դաշնությունում, ճանաչվում են, համապատասխանաբար, Ռուսաստանի Դաշնությունում և Հայաստանի Հանրապետությունում` այդ փաստաթղթերում նշված մասնագիտության (արհեստի) և որակավորման համապատասխան:

 

ՀՈԴՎԱԾ 5

 

Միջին մասնագիտական կրթության դիպլոմները, որոնք տրվում են Հայաստանի Հանրապետությունում և Ռուսաստանի Դաշնությունում, ճանաչվում են, համապատասխանաբար, Ռուսաստանի Դաշնությունում և Հայաստանի Հանրապետությունում բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունվելիս` համաձայն Հայաստանի Հանրապետության օրենսդրության և Ռուսաստանի Դաշնության օրենսդրության և ընդունող ուսումնական հաստատության պահանջների:

 

ՀՈԴՎԱԾ 6

 

Բարձրագույն մասնագիտական կրթության դիպլոմը, որը վկայում է բակալավրի աստիճան շնորհելու մասին, և բարձրագույն կրթության դիպլոմը, որը վկայում է բակալավրի աստիճան շնորհելու մասին, որոնք տրվում են, համապատասխանաբար, Հայաստանի Հանրապետությունում և Ռուսաստանի Դաշնությունում առնվազն 4 տարի առկա ուսուցումից հետո, ճանաչվում են, համապատասխանաբար, Ռուսաստանի Դաշնությունում և Հայաստանի Հանրապետությունում և դրանք ունեցողներին իրավունք են տալիս շարունակելու բարձրագույն մասնագիտական կրթությունը մագիստրոսի և մասնագետի պատրաստման ծրագրերով` համաձայն Հայաստանի Հանրապետության օրենսդրության և Ռուսաստանի Դաշնության օրենսդրության և ընդունող ուսումնական հաստատության պահանջների: Աշխատանքի ընդունվելիս այդ դիպլոմներ ունեցողների մասնագիտական պատրաստությունը ճանաչվում է այդ փաստաթղթերում նշված մասնագիտության (արհեստի) ուղղության և որակավորման համապատասխան:

 

ՀՈԴՎԱԾ 7

 

Բարձրագույն մասնագիտական կրթության դիպլոմը, որը վկայում է մասնագետի որակավորում շնորհելու մասին, և բարձրագույն կրթության դիպլոմը, որը վկայում է մասնագետի որակավորում շնորհելու մասին, որոնք տրվում են, համապատասխանաբար, Հայաստանի Հանրապետությունում և Ռուսաստանի Դաշնությունում առնվազն 5 տարի առկա ուսուցումից հետո, ճանաչվում են, համապատասխանաբար, Ռուսաստանի Դաշնությունում և Հայաստանի Հանրապետությունում ասպիրանտուրայում կրթությունը շարունակելու դեպքում` համաձայն Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության օրենսդրության և ընդունող ուսումնական հաստատության կամ գիտական հաստատության պահանջների: Աշխատանքի ընդունվելիս այդ դիպլոմներ ունեցողների մասնագիտական պատրաստությունը ճանաչվում է այդ փաստաթղթերում նշված մասնագիտության (արհեստի) և որակավորման համապատասխան:

 

ՀՈԴՎԱԾ 8

 

Հայաստանի Հանրապետությունում և Ռուսաստանի Դաշնությունում տրվող դիպլոմները, որոնք վկայում են բժշկական մասնագիտություններով առնվազն 6 տարի տևող առկա ուսուցման լրիվ դասընթացի ավարտման և բժշկի որակավորում շնորհելու մասին, ճանաչվում են, համապատասխանաբար, Ռուսաստանի Դաշնությունում և Հայաստանի Հանրապետությունում ասպիրանտուրայում, ինտերնատուրայում և կլինիկական օրդինատուրայում կրթությունը շարունակելու դեպքում` համաձայն Հայաստանի Հանրապետության օրենսդրության և Ռուսաստանի Դաշնության օրենսդրության և ընդունող ուսումնական հաստատության կամ գիտական հաստատության պահանջների: Աշխատանքի ընդունվելիս այդ դիպլոմներ ունեցողների մասնագիտական պատրաստությունը ճանաչվում է այդ փաստաթղթերում նշված մասնագիտության (արհեստի) և որակավորման համապատասխան, իսկ ինքնուրույն մասնագիտական գործունեության թույլտվությունը իրականացվում է Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության առողջապահության մարմինների կողմից այդ նպատակների համար սահմանած պահանջներին համապատասխան:

 

ՀՈԴՎԱԾ 9

 

Բարձրագույն մասնագիտական կրթության դիպլոմը, որը վկայում է մագիստրոսի աստիճան շնորհելու մասին, և բարձրագույն կրթության դիպլոմը, որը վկայում է մագիստրոսի աստիճան շնորհելու մասին, որոնք տրվում են, համապատասխանաբար, Հայաստանի Հանրապետությունում և Ռուսաստանի Դաշնությունում առնվազն 6 տարի առկա ուսուցումից հետո, ճանաչվում են, համապատասխանաբար, Ռուսաստանի Դաշնությունում և Հայաստանի Հանրապետությունում ասպիրանտուրայում կրթությունը շարունակելու դեպքում` համաձայն Հայաստանի Հանրապետության օրենսդրության և Ռուսաստանի Դաշնության օրենսդրության և ընդունող ուսումնական հաստատության կամ գիտական հաստատության պահանջների: Աշխատանքի ընդունվելիս այդ դիպլոմներ ունեցողների մասնագիտական պատրաստությունը ճանաչվում է այդ փաստաթղթերում նշված մասնագիտության (արհեստի) ուղղության և որակավորման համապատասխան:

 

ՀՈԴՎԱԾ 10

 

Սույն Համաձայնագրի 4-րդ, 5-րդ, 6-րդ, 7-րդ, և 9-րդ հոդվածների կիրարկումը ենթադրում է, որ պատրաստման տևողությունը և բնագավառները Հայաստանի Հանրապետությունում և Ռուսաստանի Դաշնությունում ընդհանուր առմամբ համընկնում են: Առանձին դեպքերում վերոհիշյալ հոդվածներում նշված դիպլոմներ ունեցողներից կարող է պահանջվել լրացուցիչ դասընթացներ և քննություններ հանձնելու մասին փաստաթղթեր այն առարկաներից, որոնք ներկայացնում են այն Կողմի կոնկրետ կրթական ծրագրի յուրահատուկ տարբերությունը, որից պահանջվում է ճանաչումը:

 

ՀՈԴՎԱԾ 11

 

Հայաստանի Հանրապետությունում և Ռուսաստանի Դաշնությունում տրվող գիտությունների թեկնածուի և գիտությունների դոկտորի դիպլոմների, դոցենտի և պրոֆեսորի ատեստատների համարժեքության ճանաչումը և հաստատումը կատարվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և Ռուսաստանի Դաշնության օրենսդրությամբ սահմանված ընդհանուր կարգի հիման վրա:

 

ՀՈԴՎԱԾ 12

 

Սույն Համաձայնագրով նախատեսված կրթության մասին փաստաթղթերի ճանաչումը փաստաթղթի տիրոջը չի ազատում այլ ընդհանուր պահանջներ կատարելու պարտականությունից (բացի փաստաթղթի առկայությանը վերաբերող պայմաններից), որոնք երկու պետություններից յուրաքանչյուրի տարածքում ներկայացվում են կրթական հաստատություն ընդունվելու, գիտական աստիճան, գիտական կոչում հայցելու կամ մասնագիտական գործունեություն իրականացնելու համար:

 

ՀՈԴՎԱԾ 13

 

Սույն Համաձայնագրի իրագործման համար Կողմերը միմյանց տրամադրում են կրթության, գիտական աստիճանների և գիտական կոչումների պետական փաստաթղթերի նմուշները, ինչպես նաև` դրանց ձևակերպման և հանձնման ընթացակարգի կանոնները կարգավորող ազգային նորմատիվային և իրավական ակտերը:

 

ՀՈԴՎԱԾ 14

 

Կողմերը խորհրդակցելու են միմյանց հետ սույն Համաձայնագրի իրականացման հարցերի վերաբերյալ և միմյանց տեղեկացնելու են իրենց կրթական համակարգում փոփոխությունների, կրթական հաստատությունների պետական գնահատման չափանիշների և կրթության, գիտական աստիճանների և գիտական կոչումների վերաբերյալ փաստաթղթերի անվանման փոփոխությունների մասին:

Ինֆորմացիայի այդպիսի փոխանակման հիման վրա Կողմերը լրացումներ և փոփոխություններ կկատարեն սույն Համաձայնագրում:

 

ՀՈԴՎԱԾ 15

 

Կողմերը համաձայնեցնելու են իրենց գործողությունները կրթության, գիտական աստիճանների և գիտական կոչումների վերաբերյալ փաստաթղթերի համարժեքության ճանաչման և հաստատման ընդհանուր հարցերին նվիրված միջազգային համաժողովներում, կոնֆերանսներում և հանդիպումներում:

 

ՀՈԴՎԱԾ 16

 

Սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում Կողմերի կողմից դրա ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերի կատարման մասին վերջին գրավոր ծանուցման օրվանից և անժամկետ է: Կողմերից յուրաքանչյուրը կարող է դադարեցնել սույն Համաձայնագրի գործողությունը մյուս Կողմին իր մտադրության մասին գրավոր ծանուցում ուղարկելու միջոցով: Այդ դեպքում սույն Համաձայնագիրը դադարեցնում է իր գործողությունը նման գրավոր ծանուցում ստանալու օրվանից վեց ամիս անցնելուց հետո:

Սույն Համաձայնագրի գործողության դադարեցման դեպքում նրա դրույթները կշարունակեն կիրառվել Համաձայնագրում նշված փաստաթղթերի նկատմամբ, որոնք տրվել են մինչև Համաձայնագրի գործողության դադարեցումը, ինչպես նաև` սովորողների ու գիտական աստիճաններ և գիտական կոչումներ հայցողների նկատմամբ, ովքեր ժամանել են Հայաստանի Հանրապետություն կամ Ռուսաստանի Դաշնություն մինչև Համաձայնագրի գործողության դադարելը: Նրանց ստացած փաստաթղթերը կճանաչվեն սույն Համաձայնագրի դրույթներին համապատասխան:

 

Կատարված է Երևան քաղաքում 2001 թվականի սեպտեմբերի 15-ին` երկու օրինակով, յուրաքանչյուրը` հայերեն և ռուսերեն, ընդ որում երկու տեքստերն էլ հավասարազոր են:

 

Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 2002 թվականի հունվարի 9-ից:

 

 

pin
15.09.2001
Միջազգային պայմանագիր