Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 16-Ի N 111- ...

 

 

040.1025.180812

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

16 օգոստոսի 2012 թվականի N 1025-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 16-Ի N 111-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

i

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի «Ոստիկանության ծառայողի և ոստիկանության ուսումնական հաստատությունում սովորողի ուսման, վերապատրաստման (որակավորման) կամ ուսումնական փորձաշրջանի համար պետության կատարած ծախսերի փոխհատուցման կարգը սահմանելու մասին» N 111-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`

1) որոշման վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂԻ ԵՎ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՍՈՎՈՐՈՂԻ ՈՒՍՄԱՆ ԿԱՄ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՀԱՄԱՐ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՏԱՐԱԾ ԾԱԽՍԵՐԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ».

 

i

2) որոշման 1-ին և 2-րդ կետերում «ուսման, վերապատրաստման (որակավորման) կամ ուսումնական փորձաշրջանի» բառերը փոխարինել «ուսման կամ վերապատրաստման» բառերով.

3) որոշման հավելվածում`

ա. վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

i

«ԿԱՐԳ

ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂԻ ԵՎ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՍՈՎՈՐՈՂԻ ՈՒՍՄԱՆ ԿԱՄ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՀԱՄԱՐ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՏԱՐԱԾ ԾԱԽՍԵՐԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ»,

 

i

բ. 1-ին և 2-րդ կետերում «ուսման, վերապատրաստման (որակավորման) կամ ուսումնական փորձաշրջանի» բառերը փոխարինել «ուսման կամ վերապատրաստման» բառերով,

i

գ. 3-րդ կետից հանել «(որակավորման)» և «, ուսումնական փորձաշրջան անցնողի» բառերը,

դ. 3-րդ կետի «բ» ենթակետում «գումարի չափը» բառերը փոխարինել «ենթակա գումարները» բառերով,

ե. 3-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «զ» և «է» ենթակետերով.

«զ) պայմանագրի գործողության ժամկետը,

է) գումարը չփոխհատուցելու դեպքերը:»,

i

զ. 4-րդ կետում «ուսումնական փորձաշրջան» բառերը փոխարինել «վերապատրաստում» բառով, իսկ «հաստատություն ընդունվող» բառերը` «հաստատության» բառով,

է. 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«5. ՈՒսման կամ վերապատրաստման համար պետության կատարած ծախսերի մասին պայմանագիրը կնքվում է`

ա) ուսման կամ վերապատրաստման գործուղվող ոստիկանության ծառայողի հետ` մինչև համապատասխան փաստաթղթերի ձևակերպումը,

բ) քննությունները հանձնած և մրցույթով անցած դիմորդների հետ` մինչև ոստիկանության ուսումնական հաստատությունում նրանց` որպես սովորող հրամանագրումը,

գ) առանձին մասնագիտություններով ոստիկանությունում ծառայության անցնող քաղաքացիների հետ` մինչև վերապատրաստում անցնելը:»,

ը. ուժը կորցրած ճանաչել 6-րդ կետը,

i

թ. 8-րդ կետից հանել «, ուսումնական փորձաշրջան անցնողը» բառերը:

i

2. Սույն որոշման գործողությունը չի տարածվում մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը ոստիկանության ուսումնական հաստատությունում եռամսյա ուսումնական փորձաշրջան անցած քաղաքացիների վրա:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2013 թվականի հունվարի 1-ից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2012 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 18-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
16.08.2012
N 1025-Ն
Որոշում