Սեղմել Esc փակելու համար:
ԱՇՆԱՆԱՑԱՆ ՑՈՐԵՆԻ ՍՈՒՊԵՐԷԼԻՏԱՅԻՆ ՎԵՐԱՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԱՇՆԱՆԱՑԱՆ ՑՈՐԵՆԻ ՍՈՒՊԵՐԷԼԻՏԱՅԻՆ ՎԵՐԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ՍԵ ...

 

 

040.1037.200812

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

16 օգոստոսի 2012 թվականի N 1037-Ն

 

ԱՇՆԱՆԱՑԱՆ ՑՈՐԵՆԻ ՍՈՒՊԵՐԷԼԻՏԱՅԻՆ ՎԵՐԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ՍԵՐՄԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՈՒՄՆ ՈՒ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՆԵՐԿՐՈՒՄԸ ԹՈՒՅԼԱՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

i

1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը Հայաստանի Հանրապետությունում 2010-2014 թվականներին ցորենի սերմնաբուծության և սերմարտադրության զարգացման ծրագրի շրջանակներում «Սերմերի գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցով, ղեկավարվելով «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ կետի դրույթով, Ռուսաստանի Դաշնության Ստավրոպոլի երկրամասի «Սեմենա Ստավրոպոլիա» սահմանափակ պատասխանատվության ընկերությունից ձեռք բերել և Հայաստանի Հանրապետություն ներկրել 20 տոննա աշնանացան ցորենի սուպերէլիտային վերարտադրության սերմացու «Կրասնոդար-99», «Տանյա», «Գրոմ», «Գրացիա», «Վասսա», «Լեբեդ», «Սիլա», «Յուկա» և «Յուբիլայնայա 100» սորտերից:

(1-ին կետը փոփ. 30.08.12 թիվ 1131-Ն որոշում)

2. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին`

1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 10-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել 20 տոննա աշնանացան ցորենի սուպերէլիտային վերարտադրության սերմացուների հատկացման կարգը.

2) հաստատել աշնանացան ցորենի սուպերէլիտային վերարտադրության սերմացուներ ստացող սերմնաբուծությամբ և սերմարտադրությամբ զբաղվող տնտեսավարողների ցանկը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2012 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 20-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
16.08.2012
N 1037-Ն
Որոշում