Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 10-Ի N 596-Ն ...

 

 

040.1091.030912

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

30 օգոստոսի 2012 թվականի N 1091-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 10-Ի N 596-Ն ԵՎ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22-Ի N 1919-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

i

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի մայիսի 10-ի «Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեում վերաբաշխում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 22-ի N 1919-Ն որոշման մեջ փոփոխություններ ու լրացում կատարելու և Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության գիտության պետական կոմիտեին գումար հատկացնելու մասին» N 596-Ն որոշման 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2. «Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության մասնաշենքի տանիքի հիմնանորոգման համար Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիային տրամադրելու նպատակով Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության գիտության պետական կոմիտեին 2012 թվականի ինն ամսում հատկացնել 20,000.0 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ կապիտալ դրամաշնորհներ» հոդվածով):»:

i

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 22-ի «Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1919-Ն որոշման N 12 հավելվածում կատարել փոփոխություններ` համաձայն հավելվածի:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2012 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 3-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2012 թվականի օգոստոսի 30-ի

N 1091-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22-Ի N 1919-Ն ՈՐՈՇՄԱՆ N 12 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

._____________________________________________________________________.

|      Անվանումը                     |Գնման|Չափի   |Ցուցանիշների      |

|                                    |ձևը  |միավորը|փոփոխությունը     |

|                                    |     |       |(նվազեցումները    |

|                                    |     |       |նշված են          |

|                                    |     |       |փակագծերում)      |

|                                    |     |       |__________________|

|                                    |     |       |քանակը|  գումարը  |

|                                    |     |       |      |(հազ. դրամ)|

|_________________________________________________________|___________|

|ՀՀ կրթության և  գիտության նախարարության գիտության պետական|           |

|կոմիտե                                                   | (20,000.0)|

|_________________________________________________________|___________|

|Բաժին N 11 |Խումբ N 01 |Դաս N 01 |ՀՀ կառավարության       |           |

|           |           |         |պահուստային ֆոնդ       | (20,000.0)|

|_________________________________________________________|___________|

|ՄԱՍ III. ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ                |     |       |      | (20,000.0)|

|____________________________________|_____|_______|______|___________|

|«Հայաստանի Հանրապետության           |     |       |      |           |

|գիտությունների ազգային ակադեմիայի   |     |       |      |           |

|կենդանաբանության և  հիդրոէկոլոգիայի |     |       |      |           |

|գիտական կենտրոն» պետական ոչ         |     |       |      |           |

|առևտրային  կազմակերպության          |     |       |      |           |

|մասնաշենքի տանիքի հիմնանորոգման     |     |       |      |           |

|աշխատանքներ                         | ՊԸ  |  դրամ |  (1) | (20,000.0)|

._____________________________________________________________________.

 

 

pin
ՀՀ կառավարություն
30.08.2012
N 1091-Ն
Որոշում