Սեղմել Esc փակելու համար:
ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻ ԵՎ ՔԱՐԵՐԻ ՀԱՆՁՆՄԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻ ԵՎ ՔԱՐԵՐԻ ՀԱՆՁՆՄԱՆ ՈՒ ԲԱՑԹՈՂՄԱ ...

10.02.1998 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   01.09.1992  -ից մինչեւ   10.02.1998  -ը:
 

/ուժը կորցրել է 07.01.98 թիվ 4 որոշում/

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

1 սեպտեմբերի 1992թ. թիվ 458

 

ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻ ԵՎ ՔԱՐԵՐԻ ՀԱՆՁՆՄԱՆ ՈՒ ԲԱՑԹՈՂՄԱՆ ԳՆԵՐԻ ՍԱՀՄԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում  է`

1. Հայաստանի Հանրապետության տարածքում պետական գանձարան հանձնվող և բնակչությունից գնվող թանկարժեք մետաղների և քարերի, դրանց հումքի, վերամշակման հանձնվող թանկարժեք մետաղներ պարունակող ջարդոնի ու թափոնի, ինչպես նաև հանրապետության տնտեսությանը բացթողնվող թանկարժեք մետաղների և քարերի հանձնման ու բացթողման գները սահմանում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը` Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության հետ համաձայնեցնելով:

2. Պետական գանձարան հանձնված թանկարժեք մետաղների և քարերի արտահանումից ստացված վալյուտայի մինչև 25 տոկոսը կարող է վաճառվել թանկարժեք մետաղներ ու քարեր հանձնող ձեռնարկություններին` Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից հաշվարկվող հատուկ կուրսով:

 

 

pin
ՀՀ կառավարություն
01.09.1992
N 458
Որոշում