Սեղմել Esc փակելու համար:
«ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ Հ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԻՐ ...

 

 

117.0143.060499

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՀՐԱՄԱՆ

 

28 սեպտեմբերի 1998 թվականի թիվ 143

 

i

«ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳ»-Ը ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Շինարարության նկատմամբ հեղինակային հսկողության իրականացման հետ առնչվող խնդիրները և կողմերի փոխհարաբերությունները հստակեցնելու նպատակով

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Հաստատել նախարարության ճարտարապետական վարչության կողմից ներկայացված «Շինարարության նկատմամբ հեղինակային հսկողության իրականացման հրահանգ»-ը:

2. Ճարտարապետական վարչությանը` (Տ. Բարսեղյան) սույն հրահանգը, որպես նորմատիվային ակտ, սահմանված կարգով ներկայացնել ՀՀ արդարադատության նախարարության գրանցմանը:

3. Քաղաքաշինության, գեոդեզիայի և քարտեզագրության ԳՀՆԻ ՊՓԲԸ-ին` (Գ. Մուշեղյան) ապահովել սույն հրամանով հաստատված հրահանգի բազմացումն ու տարածումը շահագրգիռ գերատեսչություններին, մարզպետարաններին ու կազմակերպություններին համաձայն իրենց կողմից ներկայացված հայտերի:

4. Սույն հրամանի կատարման հսկողությունը դնել նախարարի տեղակալ` պրն. Ս. Թովմասյանի վրա:

 

Հաստատված է

ՀՀ քաղաքաշինության նախարարի

1998 թ. սեպտեմբերի 28-ի

թիվ 143 հրամանով

 

ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳ

 

I. Ընդհանուր մաս

 

1. Սույն հրահանգը, «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածին համապատասխան, սահմանում է շինարարության նկատմամբ հեղինակային հսկողության իրականացման հետ առնչվող խնդիրները և կողմերի փոխհարաբերությունները:

2. Հեղինակային հսկողությունն ընթանում է ամբողջ շինարարության ընթացքում` ապահովելով շինարարության իրականացման համապատասխանությունը հաստատված ճարտարապետաշինարարական նախագծերին:

3. Հեղինակային հսկողության հետ առնչվող սուբյեկտներն են`

 

      Հեղինակ    -    օբյեկտի ճարտարապետաշինարարական նախագիծը մշակող կամ

                      նրա կողմից լիազորված անձ.

 

      Պատվիրատու -    որպես կառուցապատող հանդես եկող սեփականատեր կամ նրա

                      կողմից լիազորված իրավաբանական կամ ֆիզիկական անձ:

 

II. Կողմերի փոխհարաբերությունը

 

4. Հեղինակային հսկողությունն իրականացվում է համաձայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի, Պատվիրատուի և Հեղինակի միջև կնքված հեղինակային հսկողության պայմանագրի` հիմնվելով հետևյալ դրույթների վրա:

 

Պատվիրատուն`

4.1. կնքում է պայմանագիր Հեղինակի հետ շինարարության ամբողջ ժամանակահատվածի ընթացքում հեղինակային հսկողության վերաբերյալ,

4.2. իր իրավասության սահմանում օժանդակում է Հեղինակին շինարարության նկատմամբ հեղինակային հսկողության լիարժեք ապահովման համար,

4.3. հեղինակի համաձայնության դեպքում կնքում է պայմանագիր նրա հետ` միաժամանակ տեխնիկական հսկողություն իրականացնելու վերաբերյալ` հեղինակի մոտ համապատասխան լիցենզիայի առկայության պարագայում:

Հեղինակը`

4.4. ներկայացնում է Պատվիրատուին հեղինակային հսկողություն իրականացնող աշխատակիցների ցուցակ, նշելով հեղինակային խմբի ղեկավարին (հավելված թիվ 1).

4.5. հետևում է քաղաքաշինական օբյեկտի իրականացման համապատասխանությանը հաստատված նախագծի պահանջներին ու լուծումներին,

4.6. ժամանակին լուծում է նախագծին վերաբերվող` շինարարության ընթացքում ծագած հարցերը, համաձայնեցնելով այն Պատվիրատուի հետ,

4.7. շինարարության վարման ընդհանուր մատյանի համապատասխան բաժնում գրանցում է նախագծային լուծումներից կատարված շեղումները (հավելված թիվ 2), այդ մասին տեղյակ պահելով Պատվիրատուին,

4.8. անհրաժեշտության դեպքում սահմանված կարգով կատարում է նախագծային լուծումների փոփոխություններ և լրացումներ

4.9. մեկնում է կառուցվող օբյեկտ պայմանագրով նախատեսված ժամկետներում, ինչպես նաև Պատվիրատուի հատուկ կանչով.

4.10. պատասխանատվություն է կրում սույն հրահանգով, ինչպես նաև պայմանագրով իր վրա դրված պարտականությունների կատարման համար:

 

III. Հեղինակային հսկողության ավարտը

 

5. Հեղինակային հսկողությունն ավարտվում է շինարարության ավարտական ակտը սահմանված կարգով ձևակերպելուց հետո, եթե այլ բան նախատեսված չէ պայմանագրով:

 

IY. Հեղինակային հսկողության վերաբերյալ վեճերի լուծումը

 

6. Հեղինակային հսկողության վերաբերյալ կողմերի միջև ծագած վեճերը լուծվում են դատական կարգով:

 

Հավելված թիվ 1

 

Հեղինակային հսկողություն իրականացնող

մասնագետների կազմը

 

._________________________________________________________________________.

|    |Անուն, ազգանունը   |  Պաշտոնը   |  Շինարարության փուլը, որի         |

|    |                   |            |  նկատմամբ իրականացվում է          |

|    |                   |            |  հեղինակային հսկողությունը        |

|____|___________________|____________|___________________________________|

|1   |                   |            |                                   |

|____|___________________|____________|___________________________________|

|2   |                   |            |                                   |

|____|___________________|____________|___________________________________|

|... |                   |            |                                   |

|____|___________________|____________|___________________________________|

|թիվ |                   |            |                                   |

._________________________________________________________________________.

 

Հեղինակային խմբի ղեկավար նշանակված է ___________________________________

անուն, ազգանուն

 

Նախագծային կազմակերպություն _____________________________________________

 

Տնօրեն (հեղինակ) _______________________________________________________

 

Կ.Տ.

 

Հավելված թիվ 2

 

Հեղինակային հսկողության գրանցումներ

 

._______________________________________________.

| Թիվ | Ժամկետը |  նախագծային   |   շեղումների  |

|     |         |  փաստաթղթերից |   վերացման    |

|     |         |  շեղումները   |   վերաբերյալ  |

|     |         |               |   ցուցումներ  |

|     |         |               |   և  դրանց    |

|     |         |               |   կատարման    |

|     |         |               |   ժամկետները  |

|_____|_________|_______________|_______________|

| 1   |    2    |       3       |       4       |

|_____|_________|_______________|_______________|

|     |         |               |               |

|     |         |               |               |

|     |         |               |               |

|     |         |               |               |

|     |         |               |               |

|     |         |               |               |

._______________________________________________.

 

.____________________________________________________.

|  գրառումը  | գրառմանը         |  շեղումների        |

|  կատարեց   | ծանոթացել է      |  վերացման          |

|            | ներկայացուցիչը   |  վերաբերյալ նշում  |

|  անուն,    | (ա. ա., պաշտոնը, |  (պաշտոնը,         |

|  ազգանուն  | ժամկետը)         |  ժամկետը)          |

|            |__________________|____________________|

|            | շին. մոնտաժային  |  հեղինակային       |

|            | աշխատանքներ      |  հսկողություն      |

|            | իրականացնող      |                    |

|            | կապալառու        |                    |

|____________|__________________|____________________|

|     5      |      6           |         7          |

|____________|__________________|____________________|

|            |                  |                    |

|            |                  |                    |

|            |                  |                    |

|            |                  |                    |

|            |                  |                    |

|            |                  |                    |

|            |                  |                    |

.____________________________________________________.

 

ԳՐԱՆՑՎԱԾ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

«06» «04» 1999 թ.

ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 1999046

 

 

pin
Քաղաքաշինության կոմիտե /նախկին նախ
28.09.1998
N 143
Հրաման