Սեղմել Esc փակելու համար:
ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂԻՆ ՀԱՄԱԶԳԵՍՏ ՏՐԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂԻՆ ՀԱՄԱԶԳԵՍՏ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ, ԱՅՆ ...

27.03.2014 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   06.09.2012  -ից մինչեւ   27.03.2014  -ը:
 

(ուժը կորցրել է 01.02.14 թիվ 1-Ն հրաման)

i

112.0011.160812

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «16»        08            2012 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 11212316

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏ ՀՐԱՄԱՆ

 

7 օգոստոսի 2012 թվականի թիվ 11-Ն

 

i

ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂԻՆ ՀԱՄԱԶԳԵՍՏ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ, ԱՅՆ ԿՐԵԼՈՒ ԿԱՐԳՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 1-Ի ԹԻՎ 2-Ն ՀՐԱՄԱՆՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Ոստիկանությունում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 27-րդ հոդվածի 2-րդ մասի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի հուլիսի 4-ի թիվ 886-Ն որոշման 2-րդ կետի համաձայն

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Սահմանել`

1) Ոստիկանության ծառայողին համազգեստ տրամադրելու կարգը և պայմանները` համաձայն թիվ 1 հավելվածի,

2) Ոստիկանության ծառայողի համազգեստ կրելու կարգը և պայմանները` համաձայն թիվ 2 հավելվածի:

i

2. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի 2011 թվականի հունիսի 1-ի «Ոստիկանության ծառայողին համազգեստ տրամադրելու և այն կրելու կարգն ու պայմանները սահմանելու մասին» թիվ 2-Ն հրամանը:

 

Հավելված 1

ՀՀ ոստիկանության պետի

2012 թ. օգոստոսի 7-ի

թիվ 11-Ն հրամանի

 

ԿԱՐԳ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂԻՆ ՀԱՄԱԶԳԵՍՏ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով և պայմաններով կարգավորվում են ոստիկանության ծառայողին համազգեստ տրամադրելու հետ կապված հարաբերությունները:

2. Ոստիկանության ծառայողին համազգեստ տրամադրելը ենթադրում է ոստիկանության ծառայողին համազգեստով, տարբերանշաններով և համազգեստի մաս կազմող այլ պարագաներով, ինչպես նաև անկողնային պարագաներով և վրաններով ապահովում (այսուհետ` հանդերձանք):

3. Ոստիկանության ծառայողին հանդերձանքով ապահովումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության ոստիկանության տնտեսական վարչության միջոցով, իսկ բաշխումը, ըստ սահմանված նորմաների, կատարվում է ստորաբաժանման համապատասխան ծառայության կողմից:

4. Ոստիկանության տնտեսական վարչության հանդերձանքի ապահովման համար պատասխանատու ծառայության խնդիրներն են` ոստիկանության ստորաբաժանումների և ոստիկանության զորքերի ծառայողներին ժամանակին և ամբողջությամբ հանդերձանքով և անկողնային պարագաներով ապահովումը, ստորաբաժանումների հանդերձանքի պահեստներում և օգտագործման մեջ եղած համազգեստի հաշվառումը, պահպանման աշխատանքների իրականացումը, ոստիկանության ծառայողների համազգեստի կարի անհատական պատվերների կազմակերպումը, ինչպես նաև արտադրանքի որակի նկատմամբ հսկողությունը:

5. Ոստիկանության ծառայողների համազգեստը տրամադրվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի հուլիսի 4-ի «Ոստիկանության ծառայողի համազգեստի նկարագիրը և այն կրելու ժամկետները սահմանելու մասին» N 886-Ն որոշման թիվ 2 հավելվածով սահմանված ժամկետներով:

6. Անձնական օգտագործման հանդերձանքի առարկաները անձնակազմին տրվում են անհատական օգտագործման համար:

7. Հանդերձանքը պատվիրվում և պահեստավորվում է կենտրոնացված կարգով` ոստիկանության ծառայողների թվաքանակին համապատասխան:

8. Հայաստանի Հանրապետության ոստիկանությունում առկա` սահմանված նորմերին չհամապատասխանող հանդերձանքի բաշխումը կատարվում է ըստ նպատակահարմարության:

 

2. ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂԻՆ ՀԱՄԱԶԳԵՍՏ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

9. Ոստիկանությունում նոր ստորաբաժանում կազմավորվելու դեպքում վերջինիս ծառայողներին համազգեստ տրամադրելու համար հիմք է հանդիսանում տվյալ ստորաբաժանման կազմավորման մասին համապատասխան իրավական ակտը:

10. Ոստիկանության ստորաբաժանումների հանդերձանքը բաշխվում է համաձայն ստորաբաժանման ղեկավարի կողմից հաստատված ցուցակի, իսկ ոստիկանության կենտրոնական ապարատի և ոստիկանության Երևան քաղաքի վարչության անձնակազմին` անհատական կարգով:

11. Ոստիկանության այլ ստորաբաժանումներ ոստիկանության ծառայողի տեղափոխման դեպքում նրան տրվում է հանդերձանքով ապահովելու մասին համապատասխան վկայական:

12. Ոստիկանության ծառայողին համազգեստի ուսադիրներ, տարբերանշաններ, թևքանշաններ և համազգեստի մաս կազմող այլ պարագաներ հատկացվում են հասանելիք համազգեստի հետ միասին:

13. Բարձրագույն խմբի կոչում ստացած ոստիկանության ծառայողները ապահովվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի հուլիսի 4-ի «Ոստիկանության ծառայողի համազգեստի նկարագիրը և այն կրելու ժամկետները սահմանելու մասին» N 886-Ն որոշման թիվ 2 հավելվածի թիվ 1 նորմայով նախատեսված համազգեստի ողջ լրակազմով:

14. Ոստիկանության կրտսեր խմբի կոչումներ ունեցող ոստիկանության ծառայողները ոստիկանությունում ծառայություն անցնելիս անմիջապես ստանում են ամենօրյա համազգեստի ողջ լրակազմը, իսկ տոնական համազգեստինը` ծառայության անցնելուց 6 ամիս հետո:

15. Այլ պետությունների ոստիկանության ուսումնական հաստատություններ գործուղված սովորողների հանդերձանքի ապահովումը իրականացվում է Հայաստանի Հանրապետության ոստիկանության ուսումնական հաստատության համար նախատեսված նորմաներով` հաշվի առնելով տվյալ պետության բնակլիմայական առանձնահատկությունները:

 

Հավելված 2

ՀՀ ոստիկանության պետի

2012 թ. օգոստոսի 7-ի

թիվ 11-Ն հրամանի

 

ԿԱՐԳ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂԻ ՀԱՄԱԶԳԵՍՏ ԿՐԵԼՈՒ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով և պայմաններով կարգավորվում են ոստիկանության ծառայողին համազգեստ տրամադրելու և այն կրելու հետ կապված հարաբերությունները:

2. Ծառայության ընթացքում ոստիկանության ծառայողները շնորհված կոչմանը համապատասխան կրում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թ. հուլիսի 4-ի «Ոստիկանության ծառայողի համազգեստի նկարագիրը և այն կրելու ժամկետները սահմանելու մասին» թիվ 886-Ն որոշմամբ հաստատված նմուշի համազգեստ, բացառությամբ այն դեպքերի, երբ անհրաժեշտություն է առաջանում ծառայության ժամանակ կրելու քաղաքացիական հագուստ:

3. Ոստիկանության ծառայողների համազգեստը դասակարգվում է տոնական, ամենօրյա և արտաքին ծառայություն իրականացնելու համար նախատեսված, ինչպես նաև ամառային և ձմեռային տեսակների:

4. Տոնական համազգեստը կրում են`

1) երդման արարողության.

2) ոստիկանության ստորաբաժանումներին, ուսումնական հաստատություններին` դրոշների հանձնելու.

3) պատվո պահակի կազմի մեջ ընդգրկվելու.

4) պետական պարգևներ ստանալու.

5) պաշտոնի նշանակման և հատուկ կոչում շնորհելու դեպքերում` ղեկավարներին ներկայանալու.

6) ոստիկանության ծառայողների մասնակցությամբ պաշտոնական միջոցառումների անցկացման ժամանակ.

7) տոների և հիշատակի օրերին` ծառայությունից դուրս:

5. Արտաքին ծառայություն իրականացնելու համար նախատեսված համազգեստը կրում են`

1) պարեկային ծառայության մեջ գտնվելիս.

2) ծառայողական հատուկ խնդիրներ կատարելիս.

3) հերթապահությունների և պարապմունքների ժամանակ:

6. Սույն կարգի 4-րդ և 5-րդ կետերով չնախատեսված մյուս բոլոր դեպքերում ոստիկանության ծառայողները կրում են ամենօրյա համազգեստ:

7. Համազգեստի տեսակը որոշվում է ոստիկանության ստորաբաժանման օպերատիվ ղեկավարի կողմից` ելնելով տվյալ ստորաբաժանման տեղակայման վայրից և իրականացվող խնդիրների բնույթից:

8. Շարային երթի, ստուգատեսների, խորհրդակցությունների և ծառայողական պարապմունքների ժամանակ ոստիկանության ծառայողների համազգեստի տեսակը որոշվում է դրանք անցկացնողների կողմից:

9. Ոստիկանության ծառայողների առանձին խմբեր զինվորական նմուշի համազգեստ կրելիս ղեկավարվում են Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կողմից տվյալ համազգեստը կրելու համար սահմանված կարգով և նորմաներով:

10. Ոստիկանության ծառայողներին չի թույլատրվում կրել.

1) չսահմանված նմուշի համազգեստի պարագաներ, տարբերանշաններ և կրծքանշաններ.

2) միաժամանակ ամենօրյա, տոնական և արտաքին ծառայության համար նախատեսված համազգեստների պարագաները` բացառությամբ սույն կարգով նախատեսված հատուկ դեպքերի.

3) գունաթափ և կեղտոտված փողկապներ.

4) կեղտոտ, վնասված վերնամասով, մաշված կրունկներով կամ ոլորված սրնքակալներով կոշիկներ.

5) համազգեստ` քաղաքացիական հագուստի հետ համատեղ:

 

2. ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂԻՆ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՀԱՄԱԶԳԵՍՏԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ

 

11. Ոստիկանության ծառայողները կրում են`

1) Տոնական համազգեստ.

ա. ամառային` գլխարկ տոնական, տարազաբաճկոն և տաբատ մոխրագույն (բարձրագույն խմբի կոչում ունեցողների համար պողպատագույն գլխարկ և տարազաբաճկոն, մուգ կապույտ տաբատ), վերնաշապիկ սպիտակ, սև փողկապով, սև կոշիկներ,

բ. ձմեռային` գլխարկ ականջակալներով, մոխրագույն մորթե (բարձրագույն խմբի կոչում ունեցողների համար` կարակուլե), վերարկու մոխրագույն մորթե (բարձրագույն խմբի կոչումներ ունեցողների համար` կարակուլե) օձիքով, կիսավերարկու մորթե օձիքով, տարազաբաճկոն և տաբատ մոխրագույն (բարձրագույն խմբի կոչում ունեցողների համար համապատասխանաբար պողպատագույն գլխարկ և տարազաբաճկոն, մուգ կապույտ տաբատ), սպիտակ վերնաշապիկ, սև փողկապ, սև կոշիկներ կամ կիսաճտքավոր կոշիկներ, սպիտակ ձեռնոցներ, սպիտակ վզպատ թաշկինակ:

2) Ամենօրյա համազգեստ.

ա. ամառային` գլխարկ, մոխրագույն տարազաբաճկոն և տաբատ, վերնաշապիկ (մոխրագույն /սպիտակ), մոխրագույն փողկապ, սև կոշիկներ կամ կիսաճտքավոր կոշիկներ,

բ. ձմեռային` գլխարկ ականջակալներով մոխրագույն մորթե (բարձրագույն խմբի կոչումներ ունեցողների համար` կարակուլե), վերարկու օձիքով մոխրագույն մորթե (բարձրագույն խմբի կոչումներ ունեցողների համար` կարակուլե), կիսավերարկու մորթե օձիքով, մոխրագույն տարազաբաճկոն և տաբատ, մոխրագույն կամ սպիտակ վերնաշապիկ` մոխրագույն փողկապով, սև կոշիկներ կամ կիսաճտքավոր կոշիկներ, սև ձեռնոցներ, մոխրագույն վզպատ թաշկինակ:

3) Արտաքին ծառայություն իրականացնելու համար նախատեսված համազգեստ.

ա. ամառային` գլխարկ կեպի (ոստիկանության հատուկ նշանակության ստորաբաժանումներում` սպորտային գլխարկ), բաճկոն և տաբատ կիսաբամբակյա, մոխրագույն, ճանապարհապարեկային ծառայողների համար երկուական լուսաանդրադարձնող ժապավեններ, մոխրագույն վերնաշապիկ (շապիկ), մոխրագույն փողկապ, սև (սպիտակ) գոտի, սև կոշիկներ կամ կիսաճտքավոր կոշիկներ,

բ. ձմեռային` գլխարկ ականջակալներով (ոչխարի մոխրագույն մորթուց` գլխավոր, ավագ և միջին խմբի կոչումներ ունեցողները և մոխրագույն արհեստական մորթուց` կրտսեր խմբի կոչումներ ունեցողները), կիսավերարկու մորթե օձիքով, ճանապարհապարեկային ծառայողների համար երկուական լուսաանդրադարձնող ժապավեններ, տարազաբաճկոն և մոխրագույն տաբատ, մոխրագույն վերնաշապիկ, սև (սպիտակ) գույնի գոտի, սև կոշիկներ կամ կիսաճտքավոր կոշիկներ, սև ձեռնոցներ, մոխրագույն վզպատ թաշկինակ:

12. Ոստիկանության ծառայողները կարող են կրել.

1) ձմեռային, ամենօրյա և տոնական համազգեստների հետ ականջակալներով գլխարկի փոխարեն մոխրագույն բրդյա գլխարկ.

2) արտաքին ծառայության համար նախատեսված ձմեռային համազգեստի դեպքում` տաք եղանակներին ականջակալներով մորթուց գլխարկի փոխարեն կիսաբրդյա գլխարկ, մորթե օձիքը հանված կիսավերարկուի հետ.

3) ամառային ամենօրյա համազգեստի դեպքում` մոխրագույն կեպի, մոխրագույն (սպիտակ) վերնաշապիկի հետ առանց տարազաբաճկոնի.

4) ձմեռային ամենօրյա և տոնական համազգեստների դեպքում` ձմեռային վերարկուի կամ կիսավերարկուի փոխարեն գարնանային-աշնանային մոխրագույն կիսավերարկու.

5) ձմեռային ամենօրյա համազգեստի դեպքում` ձմեռային մոխրագույն կիսավերարկու, մոխրագույն վզպատ թաշկինակի հետ.

6) ամառային ամենօրյա համազգեստի դեպքում` տարազաբաճկոնի փոխարեն կիսաբրդյա մոխրագույն բաճկոն (գլխարկի կամ կեպիի հետ).

7) ամառային ամենօրյա առանց տարազաբաճկոնի համազգեստի դեպքում` սպիտակ և մոխրագույն վերնաշապիկ (երկար թևքերովը` փողկապով, կարճ թևքերովը` առանց փողկապի).

8) արտաքին ծառայության համար նախատեսված համազգեստի դեպքում` առանց կիսաբամբակյա բաճկոնի, տաբատով, սպիտակ կամ մոխրագույն վերնաշապիկ (երկար թևքերովը` փողկապով, կարճ թևքերովը` առանց փողկապի).

9) անձրևային եղանակներին` ամենօրյա, տոնական և արտաքին ծառայության համար նախատեսված համազգեստների դեպքում` մոխրագույն թիկնոց-ուսնոց:

 

3. ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԿԻՆ ԾԱՌԱՅՈՂԻՆ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՀԱՄԱԶԳԵՍՏԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ

 

13. Ոստիկանության կին ծառայողները կրում են տոնական համազգեստի հետևյալ տեսակները.

1) ամառային` պիլոտկա, կիսաշրջազգեստ մոխրագույն, վերնաշապիկ սպիտակ` սև փողկապով, կոշիկներ սև, զուգագուլպա (գուլպա).

2) ձմեռային` գլխարկ ականջակալներով, մոխրագույն վերարկու մորթե օձիքով, տարազաբաճկոն, կիսաշրջազգեստ մոխրագույն, վերնաշապիկ սպիտակ` սև փողկապով, կոշիկներ սև գույնի, կամ կիսաճտքավոր կոշիկներ, զուգագուլպա (գուլպա), սև ձեռնոցներ, սպիտակ վզպատ թաշկինակ:

14. Ոստիկանության կին ծառայողները կրում են ամենօրյա համազգեստի հետևյալ տեսակները.

1) ամառային` պիլոտկա, կիսաշրջազգեստ մոխրագույն, վերնաշապիկ մոխրագույն (սպիտակ), փողկապ մոխրագույն, կոշիկներ սև, զուգագուլպա.

2) ձմեռային` գլխարկ ականջակալներով, մոխրագույն վերարկու մորթե օձիքով, մոխրագույն տարազաբաճկոն, կիսաշրջազգեստ, վերնաշապիկ մոխրագույն (սպիտակ), փողկապ մոխրագույն, կոշիկներ սև գույնի կամ կիսաճտքավոր կոշիկներ, զուգագուլպա (գուլպա), սև ձեռնոցներ, մոխրագույն վզպատ թաշկինակ:

15. Ոստիկանության կին ծառայողները կրում են արտաքին ծառայության համար նախատեսված համազգեստի հետևյալ տեսակները.

1) ամառային` պիլոտկա, բաճկոն, տաբատ, վերնաշապիկ մոխրագույն, փողկապ մոխրագույն, կոշիկ կամ կիսաճտքավոր կոշիկ` սև.

2) ձմեռային` գլխարկ ականջակալներով, կիսավերարկու մոխրագույն, տաբատ կիսաբրդյա, վերնաշապիկ մոխրագույն` մոխրագույն փողկապով, կոշիկ կամ կիսաճտքավոր կոշիկ` սև, ձեռնոցներ սև, վզպատ թաշկինակ` մոխրագույն:

16. Ոստիկանության կին ծառայողները կարող են կրել.

1) ձմեռային ամենօրյա և տոնական համազգեստի դեպքում` ականջակալներով գլխարկի փոխարեն պիլոտկա,

2) արտաքին ծառայության համար նախատեսված ձմեռային համազգեստի դեպքում` ականջակալներով մորթուց գլխարկի փոխարեն պիլոտկա, մորթե օձիքը հանված կիսավերարկուի հետ,

3) ամառային ամենօրյա և տոնական համազգեստի դեպքում, ինչպես նաև գարնանը և աշնանը, մինչև համազգեստի ամառային ձևին անցնելը, գարնանային-աշնանային մոխրագույն կիսավերարկու, մոխրագույն (սպիտակ) վզպատ թաշկինակ,

4) ամառային ամենօրյա համազգեստի դեպքում` մոխրագույն կիսաբրդյա բաճկոն, գլխարկով,

5) ամառային ամենօրյա համազգեստի դեպքում` սպիտակ կամ մոխրագույն վերնաշապիկ (երկար թևքերովը` փողկապով, կարճ թևքերովը` առանց փողկապի),

6) արտաքին ծառայության համար նախատեսված համազգեստի դեպքում` առանց կիսաբրդյա բաճկոնի, սպիտակ կամ մոխրագույն վերնաշապիկ (երկար թևքերովը` փողկապով, կարճ թևքերովը` առանց փողկապի),

7) անձրևային եղանակներին` մոխրագույն թիկնոց-ուսնոց,

8) ամենօրյա համազգեստի դեպքում` մոխրագույն կիսաբրդյա տաբատ:

 

4. ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՄԱԶԳԵՍՏ ԿՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ ԵՎ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

17. Ականջակալներով գլխարկը, ամենօրյա գլխարկը կրում են ուղիղ, առանց թեքելու, իսկ կանացի գլխարկը` փոքր-ինչ դեպի աջ թեքությամբ: Ականջակալներով գլխարկի ներքևի եզրը պետք է լինի 2-4 սմ հոնքերից վերև:

18. Բարձրագույն խմբի կոչում ունեցող ծառայողները կրում են ոսկեզօծ թելերով ասեղնագործված դափնե ճյուղերով, փոքր գլխարկանշանով և զինանշանով բրդյա գլխարկ: Ոստիկանության մյուս ծառայողները` ոսկեգույն մեծ գլխարկանշանով գլխարկ:

19. Ականջակալներով գլխարկը կրում են ոսկեգույն փոքր գլխարկանշանով:

20. Գլխարկանշանի կենտրոնը` գլխարկանշանի և խորհրդանշանի միջնագիծը պետք է գտնվեն քթարմատի վերևում:

21. Ականջակալներով գլխարկը` ականջակալներն իջեցրած, կրում են օդի -10oC և ավելի ցածր ջերմաստիճանների դեպքում, կոճկված դնչափոկով` ուժեղ քամու դեպքում: Իջեցված ականջակալների քուղերը կապվում են կզակի տակ, բարձրացված ականջակալների դեպքում` իրար կապված քուղերի ծայրերը պահվում են ականջակալների տակ:

22. Գլխից հանված գլխարկը պահում են ձախ իջեցրած ազատ ձեռքում: Ականջակալներով գլխարկը պահում են գլխարկանշանով դեպի առաջ, ականջակալներով գլխարկի ներքևի ծայրը ուղղված դեպի ծառայողի ոտքի կողմը:

23. Ձմեռային վերարկուն կրում են բոլոր կոճակները կոճկված, մորթե օձիքով կամ առանց դրա: Տղամարդու ձմեռային վերարկուի երկարությունը պետք է լինի ծնկից 10-14 սմ, իսկ կանացի վերարկուինը` 7-10 սմ ներքև:

24. Մորթե օձիքով ձմեռային կիսավերարկուն կրում են կափույրով ծածկվող շղթան մինչև վերջ բարձրացված:

25. Թիկնոց-ուսնոցը անձրևային եղանակին կրում են բոլոր կոճակները կոճկված, գլխանոցով կամ առանց դրա` ամառային կամ ձմեռային հագուստի պարագաների վրայից: Թիկնոց-ուսնոցը թույլատրվում է կրել ուսագոտու վրա գլանափաթեթավորված, կամ երեսով դեպի դուրս խնամքով ծալված` ձախ ձեռքում:

26. Տարազաբաճկոնը կրում են բոլոր կոճակները կոճկված:

27. Կիսաբրդյա բաճկոնը կրում են շղթան մինչև վերին կտրվածքը բարձրացված: Ցուրտ եղանակին շղթան բարձրացվում է մինչև վերջ:

28. Կիսաբամբակյա տաբատը կրում են կիսաճտքավոր կոշիկների մեջ` ոչ ձիգ վիճակում տեղավորված, իսկ կիսաբրդյա տաբատը կրում են կոշիկների վրա իջեցված:

29. Ամառային կիսաբամբակյա բաճկոնը կրում են օձիքի կոճակը արձակված վիճակում: Ոստիկանության ուսումնական հաստատությունների սովորողները բաճկոնը կրում են սպիտակ ենթաօձիքով:

30. Երկարաթևք վերնաշապիկները կրում են բոլոր կոճակները կոճկված, ուսադիրներով և փողկապով, իսկ կարճաթևք վերնաշապիկները` առանց փողկապի, ուսադիրներով, վերևի կոճակը արձակված: Վերնաշապիկի օձիքը ետևից պետք է լինի տարազաբաճկոնի օձիքի վերին ծայրին հավասար կամ նրանից բարձր ոչ ավելի, քան 0.5 սմ:

31. Տաբատները պետք է ունենան երկայնակի արդուկված ծալքեր: Վերարկուի, տարազաբաճկոնի, բաճկոնների և վերնաշապիկի գրպանների կափույրները պետք է լինեն դուրս հանված:

32. Վզպատ թաշկինակը կրում են վերարկուի, ձմեռային կիսավերարկուի, գարնանային-աշնանային վերարկուի օձիքի տակ խնամքով ծալված: Վզպատ թաշկինակի վերին եզրը պետք է հավասարաչափ երևա օձիքի տակից 1-2 սմ:

33. Ձեռնոցները կրում են ձմեռային հագուստի հետ: Պատիվ տալուց ձեռնոցները չեն հանում:

34. Ոստիկանության ծառայողները կրում են սահմանված նմուշի սև կոշիկ և կիսաճտքավոր կոշիկ: Կիսաճտքավոր կոշիկները կրում են կոշկեքաշերը խնամքով քողակապված վիճակում:

35. Ոստիկանության կին ծառայողները կրում են սև, մարմնագույն կամ մոխրագույն զուգագուլպաներ, գուլպաներ:

36. Գոտին կրում են այնպես, որ նրա ճարմանդը առջևից գտնվի մեջտեղում:

37. Դաշտային պայուսակը կրում են հագուստի վրայից` գոտու վրա:

38. Փողկապը վերնաշապիկին ամրացնում են սահմանված նմուշի ոսկեգույն ամրակով` վերևից երրորդ և չորրորդ կոճակների միջև:

39. Ոստիկանության ծառայողները կարող են կրել.

1) առանց տարազաբաճկոնի (բաճկոնի) ուսադիրներով և փողկապով վերնաշապիկներ` ամառային ամենօրյա համազգեստի դեպքում, իսկ շենքերի ներսում` տարվա ցանկացած եղանակին.

2) առանց տարազաբաճկոնի (բաճկոնի), առանց փողկապի, ուսադիրներով, վերին կոճակը արձակված կարճ թևքերով վերնաշապիկներ` ամառային ամենօրյա համազգեստի դեպքում` օդի +20oC և բարձր ջերմաստիճանի ժամանակ:

 

5. ՈՒՍԱԴԻՐՆԵՐ, ԽՈՐՀՐԴԱՆՇԱՆՆԵՐ, ԿՐԾՔԱՆՇԱՆՆԵՐ ԵՎ ԹԵՎՔԱՆՇԱՆՆԵՐ ԿՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ

 

40. Ոստիկանության ծառայողները համազգեստի և հատուկ հանձնարարություններ կատարելու համար նախատեսված հագուստի վրա կրում են ուսադիրներ.

1) կարվող` ձմեռային վերարկուի, տարազաբաճկոնի, բաճկոնի վրա,

2) հանվող` գարնանային-աշնանային կիսավերարկուի և վերնաշապիկի վրա:

41. Կարվող և հանվող ուսադիրների վրա ուսադրի վերին ծայրից 15 մմ հեռավորության վրա տեղադրվում է ոսկեգույն կոճակ, իսկ երեսի կտորից կարված ուսադիրներին ոսկեգույն կոճակը տեղադրվում է 10 մմ հեռավորության վրա:

42. Ոստիկանության բարձրագույն, գլխավոր, ավագ, միջին և կրտսեր խմբի կոչումներ ունեցող ծառայողների ուսադիրների վրա աստղերի քանակը և դիրքը համապատասխանաբար որոշվում է`

1) գեներալ-գնդապետի կոչում ունեցողների համար - աստղերի թիվը` 3, աստղերի տրամագիծը 22 մմ, հեռավորությունը ուսադրի ներքին ծայրից մինչև առաջին աստղի կենտրոնը 25 մմ, հեռավորությունը աստղերի կենտրոնների միջև ուսադրի երկայնքով` 25 մմ,

2) գեներալ-լեյտենանտի կոչում ունեցողների համար - աստղերի թիվը` 2, աստղերի տրամագիծը 22 մմ, հեռավորությունը ուսադրի ներքին ծայրից մինչև առաջին աստղի կենտրոնը 25 մմ, հեռավորությունը աստղերի կենտրոնների միջև ուսադրի երկայնքով` 25 մմ,

3) գեներալ-մայորի կոչում ունեցողների համար - աստղերի թիվը` 1, աստղերի տրամագիծը` 22 մմ, հեռավորությունը ուսադրի ներքին ծայրից մինչև առաջին աստղի կենտրոնը` 50 մմ,

4) գնդապետի կոչում ունեցողների համար - աստղերի թիվը` 3, աստղերի տրամագիծը` 22 մմ, հեռավորությունը ուսադրի ներքին ծայրից մինչև առաջին աստղի կենտրոնը` 30 մմ, հեռավորությունը աստղերի կենտրոնների միջև ուսադրի երկայնքով` 25 մմ,

5) փոխգնդապետի կոչում ունեցողների համար - աստղերի թիվը` 2, աստղերի տրամագիծը 20 մմ, հեռավորությունը ուսադրի ներքին ծայրից մինչև առաջին աստղի կենտրոնը 30 մմ,

6) մայորի կոչում ունեցողների համար - աստղերի թիվը` 1, աստղերի տրամագիծը 20 մմ, հեռավորությունը ուսադրի ներքին ծայրից մինչև առաջին աստղի կենտրոնը 45 մմ,

7) կապիտանի կոչում ունեցողների համար - աստղերի թիվը` 4, աստղերի տրամագիծը 13 մմ, հեռավորությունը ուսադրի ներքին ծայրից մինչև առաջին աստղի կենտրոնը 30 մմ, հեռավորությունը աստղերի կենտրոնների միջև ուսադրի երկայնքով 25 մմ,

8) ավագ լեյտենանտի կոչում ունեցողների համար - աստղերի թիվը` 3, աստղերի տրամագիծը 13 մմ, հեռավորությունը ուսադրի ներքին ծայրից մինչև առաջին աստղի կենտրոնը 30 մմ, հեռավորությունը աստղերի կենտրոնների միջև ուսադրի երկայնքով 25 մմ,

9) լեյտենանտի կոչում ունեցողների համար - աստղերի թիվը` 2, աստղերի տրամագիծը 13 մմ, հեռավորությունը ուսադրի ներքին ծայրից մինչև առաջին աստղի կենտրոնը 30 մմ,

10) կրտսեր լեյտենանտի կոչում ունեցողների համար - աստղերի թիվը` 1, աստղերի տրամագիծը 13 մմ, հեռավորությունը ուսադրի ներքին ծայրից մինչև առաջին աստղի կենտրոնը 45 մմ,

11) ավագ ենթասպայի կոչում ունեցողների համար - աստղերի թիվը` 3, աստղերի տրամագիծը 13 մմ, հեռավորությունը ուսադրի ներքին ծայրից մինչև առաջին աստղի կենտրոնը 30 մմ, հեռավորությունը աստղերի կենտրոնների միջև ուսադրի երկայնքով 25 մմ,

12) ենթասպայի կոչում ունեցողների համար - աստղերի թիվը` 2, աստղերի տրամագիծը 13 մմ, հեռավորությունը ուսադրի ներքին ծայրից մինչև առաջին աստղի կենտրոնը 30 մմ, հեռավորությունը աստղերի կենտրոնների միջև ուսադրի երկայնքով 25 մմ:

43. Ոստիկանության ուսումնական հաստատությունների սովորողների համազգեստի ուսադիրների վրա (բացի ենթասպա, ավագ ենթասպա և ավագ կոչում ունեցողներից) ուսադրի ներքևի ծայրից 15 մմ հեռավորության վրա տեղադրվում է ոսկեգույն «Ս» կամ «Կ» տառերը: Ոստիկանության ակադեմիայի սովորողները ուսադիրների վրա կրում են «Ս» տառը, իսկ ոստիկանությունում պաշտոնի նշանակման համար եռամսյա փորձաշրջան անցնողները` «Կ» տառը:

44. Ոստիկանության ծառայողների ուսադիրների վրա աստղերը համապատասխանաբար տեղադրվում են`

1) կարվող և հանվող ուսադիրների վրա`

ա. գեներալների համար` երկայնակի առանցքի գծի վրա.

բ. գնդապետների համար` երկու ներքևի աստղերը մակաշերտերի վրա, երրորդը` առաջին երկուսից վերև երկայնակի առանցքային գծի վրա.

գ. փոխգնդապետների համար` մակաշերտերի վրա.

դ. մայորների համար` երկայնակի առանցքային գծի վրա.

ե. կապիտանների համար` երկու ներքևի աստղերը` ուսադրի եզրերի և մակաշերտի միջև, երրորդը և չորրորդը` մակաշերտի վրա առաջին երկուսից վերև.

զ. ավագ լեյտենանտների համար` երկու ներքևի աստղերը` ուսադրի եզրերի և մակաշերտի միջև, երրորդ աստղը` մակաշերտի վրա առաջին երկուսից վերև.

է. լեյտենանտների համար` մեկական աստղ ուսադրի ծայրերի և մակաշերտի միջև.

ը. կրտսեր լեյտենանտների համար` մակաշերտի վրա.

թ) ավագ ենթասպաների, ենթասպաների համար` երկայնակի առանցքային գծի վրա.

2) ներկարված ուսադիրների համար`

ա. գնդապետների, ավագ լեյտենանտների համար` երկու ներքևի աստղերը երկայնակի առանցքային գծի երկու կողմերում, կողքերից և առանցքային գծից հավասար հեռավորության վրա, երրորդը` առաջին երկուսից վերև երկայնակի առանցքային գծի վրա.

բ. մայորների, կրտսեր լեյտենանտների, ավագ ենթասպաների, ենթասպաների համար` երկայնակի առանցքային գծի վրա.

գ. կապիտանների համար` երկու ներքևի աստղերը երկայնակի առանցքային գծի երկու կողմերում, կողքերից և առանցքային գծից հավասար հեռավորության վրա, երրորդը և չորրորդը` առաջին երկուսից վերև` երկայնակի առանցքային գծի վրա:

45. Ոստիկանության կրտսեր խմբի կոչում ունեցող ծառայողների ուսադիրների վրա (բացի ենթասպաներից) տեղադրվում են ոսկեգույն նշաքուղեր`

1) ավագ կոչում ունեցողների համար - նշաքուղերի քանակը` մեկ երկայնակի, լայնությունը` 20 մմ.

2) ավագ սերժանտ կոչում ունեցողների համար - նշաքուղերի քանակը` մեկ լայնակի, լայնությունը` 20 մմ.

3) սերժանտ կոչում ունեցողների համար - նշաքուղերի քանակը` երեք լայնակի, լայնությունը` 10 մմ.

4) կրտսեր սերժանտ կոչում ունեցողների համար - նշաքուղերի քանակը` երկու լայնակի, լայնությունը` 10 մմ:

46. Նշաքուղերը` տեղադրվում են հետևյալ կարգով` ավագ սերժանտի, սերժանտի, կրտսեր սերժանտի ուսադիրների վրա` 40 մմ հեռավորության վրա ներքևի ծայրից մինչև առաջին լայնակի նշաքուղը: Հաջորդ լայնակի նշաքուղերը սերժանտների և կրտսեր սերժանտների ուսադիրների վրա տեղադրվում են առաջինից 2 մմ հեռավորությամբ, ավագների ուսադիրների մեջտեղում տեղադրվում է երկայնակի ոսկեգույն շերտագիծ, իսկ ավագների ներկարված ուսադիրի մեջտեղում տեղադրվում է մետաղյա թիթեղ 45 մմ հեռավորությամբ` ուսադրի ներքևի ծայրից 10 մմ հեռավորության վրա:

47. Ոստիկանության բարձրագույն խմբի կոչումներ ունեցող ծառայողների ձմեռային վերարկուի և գարնանային-աշնանային վերարկուի օձիքների անկյուններում ամրացվում են ոսկեզօծ տարբերանշաններ (դափնե ճյուղեր):

48. Ոսկեզօծ տարբերանշանները համազգեստի վրա տեղադրվում են օձիքի ծայրի կիսանջատ հատվածին զուգահեռ այնպես, որ ներքևի ծայրը համընկնի օձիքի ծայրի հետ (չծածկելով օձիքի եզրաքուղը), իսկ ոսկեզօծ տարբերանշանի արտաքին կողեզրը ձմեռային վերարկուի վրա հպվի օձիքի ներսի հարթակին` 10 մմ հեռավորության վրա օձիքի ծայրի կիսանջատ հատվածից:

49. Տարազաբաճկոնների օձիքների անկյուններում տեղադրվում են ոսկեգույն ասեղնագործված դափնե ճյուղեր:

50. Մետաղյա խորհրդանշանները ամրացվում են տարազաբաճկոնների, գարնանային-աշնանային և ձմեռային (առանց մորթե օձիքի) վերարկուների օձիքի վրա, օձիքի անկյան կիսորդի ուղղությամբ 30 մմ հեռավորության վրա, ձմեռային և գարնանային-աշնանային վերարկուների վրա (բացի բարձրագույն խմբի կոչում ունեցողների) 35 մմ հեռավորության վրա օձիքի անկյունից մինչև խորհրդանշանի կենտրոնը, ընդ որում` խորհրդանշանի համաչափության ուղղահայաց առանցքը պետք է զուգահեռ լինի օձիքի կիսանջատ հատվածին:

51. Գնդապետների, փոխգնդապետների, մայորների համազգեստի վրա տեղադրվում է նույն խորհրդանշանը եռագույն դրոշի պատկերով:

52. «Ճանապարհային ոստիկան» կրծքանշանը կրում են կրծքավանդակի ձախ կողմում: Տարազաբաճկոնների վրա կրծքանշանը ամրացվում է ձախ գրպանի վրա: Եթե տարազաբաճկոնի և բաճկոնի վրա առկա են շքանշանների ժապավեններ և մեդալների շերտաձողիկներ` նշանը ամրացվում է դրանցից 10 մմ ներքև, ձմեռային կիսավերարկուի վրա` ուսադրի ներքևի եզրից 90 մմ հեռավորության վրա և շղթայից 120 մմ դեպի ձախ:

53. Հայաստանի Հանրապետության ոստիկանության բոլոր ծառայողները համազգեստի ձախ թևքին, ուսակարից 80 մմ ներքև, կրում են Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը խորհրդանշող թևքանշան:

54. Ոստիկանության քննչական գլխավոր վարչության, կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության, Երևան քաղաքի վարչության, ճանապարհային ոստիկանության, պետական պահպանության գլխավոր վարչությունների, ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոյի, ոստիկանության զորքերի, Կրթահամալիրի ծառայողները և սովորողները համազգեստի աջ թևքին, ուսակարից 80 մմ ներքև, կրում են իրենց ծառայությունը խորհրդանշող թևքանշան:

55. Ոստիկանության մարզային ստորաբաժանումների ծառայողները համազգեստի աջ թևքին, ուսակարից 60 մմ ներքև, կրում են իրենց մարզի անվանմամբ թևքանշան:

56. Ոստիկանության ուսումնական հաստատությունների սովորողները կրում են ուսուցման կուրսերին համապատասխան թևքատրեզներ (առաջին կուրսում` մեկ, երկրորդում` երկու, երրորդում` երեք, չորրորդում` չորս, հինգերորդում` հինգ) վերնահագուստի աջ թևքի արտաքին կողմում (բացի ձմեռային կիսավերարկուից)` թևքանշանի ներքին կետից 5 մմ ներքև:

 

6. ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂԻ ՇՔԱՆՇԱՆՆԵՐԻ, ՄԵԴԱԼՆԵՐԻ ԵՎ ԱՅԼ ՏԱՐԲԵՐԱՆՇԱՆՆԵՐԻ ԴԱՍԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

57. Շքանշանները, մեդալները, շքանշանների ժապավենները և շերտաձողիկների վրա ամրացված մեդալների ժապավենները, մյուս տարբերանշանները դասավորվում են համազգեստի վրա, պահպանելով հետևյալ առանձնահատկությունները`

1) Պետական պարգևները տեղադրվում են պետական պարգևների և պարգևանշանների կրման կարգի համաձայն, հետևյալ հերթականությամբ` Հայաստանի Հանրապետության պետական պարգևներ, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական պարգևներ, Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միության պետական պարգևներ, գերատեսչական նշանակության մեդալներ և օտարերկրյա պարգևներ: Գերատեսչական մեդալների և կրծքանշանների կրման առանձնահատկությունները նշվում է նրանց նկարագրում:

2) Տոնական տարազաբաճկոնի վրա շքանշանները և մեդալները կրծքավանդակի ձախ կողմում տեղաբաշխվում են հորիզոնական շարքով կրծքավանդակի կենտրոնից դեպի դուրս, կրծքավանդակի ուղղահայաց առանցքին համաչափ դարձածալի անկյունից 70 մմ ներքև, դարձածալի եզրից 10 մմ հեռավորության վրա: Եթե շքանշանները և մեդալները չեն տեղավորվում մեկ շարքի վրա, ապա տեղափոխվում են երկրորդ և հաջորդ շարքերը, առաջին շարքից ներքև:

3) Շքանշանները և մեդալները կրծքավանդակի աջ կողմում տեղադրվում են հորիզոնական շարքով կրծքավանդակի կենտրոնից դեպի դուրս: Առաջին շարքում չտեղավորվող շքանշանները և մեդալները տեղափոխվում են երկրորդ շարք, շարքով դասավորված շքանշանների պայմանական առանցքները պետք է լինեն միևնույն մակարդակի վրա:

4) Հեռավորությունը շքանշանների (մեդալների) շարքերի միջև` 10 մմ, շքանշանների (մեդալների) միջև` 5-10 մմ:

5) Վահանակով ամրացվող շքանշանները, մեդալները և պարգևանշանները տեղադրվում են աջ կողմում:

6) Շքանշանների ժապավենները և մեդալների ժապավենները շերտաձողի վրա տեղադրվում են ձախ կողմում հորիզոնական շարքով կրծքավանդակի կենտրոնից դեպի դուրս, գրպանի ուղղահայաց առանցքին համաչափ: Շարքում տեղադրվում են 4 ժապավեններից ոչ ավելին: Մեկ շարքում չտեղավորվող ժապավենները տեղափոխվում են երկրորդ, երրորդ և չորրորդ շարքերը: Ընդ որում` վերջին շարքի շերտաձողի ներքևի ծայրը պետք է լինի գրպանի կափույրի վերին ծայրի մակարդակին: Ավելի քան 16 շքանշանների և մեդալների դեպքում կրում են միայն առավել բարձր կարգավիճակի շքանշանների և մեդալների ժապավենները: Շքանշանների և մեդալների ժապավենների հետ միասին շերտաձողի բարձրությունը պետք է կազմի 8 մմ:

7) Հայաստանի Հանրապետության «Պատվավոր կոչումների» կրծքանշանները տեղադրվում են դարձածալից 10 մմ աջ այնպես, որ նշանի շերտաձողի ներքևի ծայրը լինի օձիքի անկյան մակարդակին, իսկ շքանշանների (մեդալների) առկայության դեպքում` նրանցից վերև:

8) «Ոստիկանության պատվավոր ծառայող» և «Գերազանց ծառայության համար» կրծքանշանները տեղադրվում են դարձածալից աջ` ուսումնական հաստատության ավարտական կրծքանշանից առաջ:

9) Համազգեստի վրա կրելու թույլատրված կրծքանշանները տեղադրվում են կրծքավանդակի աջ կողմում հորիզոնական մեկ շարքով` կրծքավանդակի կենտրոնից դեպի դուրս գրպանի ուղղահայաց առանցքին համաչափ: Մյուս կրծքանշանները տեղադրվում են գրպանի կափույրի ներքևի եզրից, հավասար հեռավորության վրա, ընդ որում` դրանց թիվը պետք է լինի 3 նշանից ոչ ավելին: Մեկ նշանի դեպքում այն տեղադրվում է գրպանի կենտրոնում, երկուսի դեպքում` ծայրերին, երեքի դեպքում` հորիզոնական շարքով:

 

 

pin
Ոստիկանություն (Ներքին գործերի նախարարություն)
07.08.2012
N 11-Ն
Հրաման