Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2008 Թ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱ ...

 

 

116.0426.280812

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «28»        08            2012 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 11612331

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ

 

3 օգոստոսի 2012 թվականի N 426-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 28-Ի ԹԻՎ 71-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 3-րդ կետով, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասի և և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունիսի 22-ի «Հայաստանի Հանրապետությունում ռադիոհաճախականությունների կառավարման համակարգող հանձնաժողովի հանդիպումների և քննարկումների (աշխատանքի) կարգը հաստատելու մասին» N 992-Ն որոշումը.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարի 2008 թվականի փետրվարի 28-ի «Հայաստանի Հանրապետության հաճախականությունների բաշխումների աղյուսակը հաստատելու մասին» թիվ 71-Ն հրամանով հաստատված Հայաստանի Հանրապետության հաճախականությունների բաշխումների աղյուսակում կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները.

i

1. Հայաստանի Հանրապետության հաճախականությունների բաշխումների աղյուսակում «ռադիոսիրողական» բառը փոխարինել «սիրողական» բառով:

i

2. Աղյուսակի 6-րդ կետի 3-րդ ենթակետի «2 x 10.6» թվերը փոխարինել «2 x 1000000» թվերով:

i

3. Աղյուսակի 3-րդ բաժնի 5-րդ կետի «ՌԱԴԻՈԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՋԵՎ ՀԱՃԱԽԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇԵՐՏԵՐԻ ԲԱՇԽՄԱՆ ԱՂՅՈՒՍԱԿ»-ում կատարել հետևյալ լրացումներն ու փոփոխությունները.

1) «Ազգային բաշխում» սյունակի 315-325 կՀց հաճախականային գոտու «ԾՈՎԱՅԻՆ ՌԱԴԻՈՆԱՎԻԳԱՑԻՈՆ» բառերը փոխարինել «Ծովային Ռադիոնավիգացիոն (Ռադիոփարոս)» բառերով:

2) «Ազգային բաշխում» սյունակի 1800-1810 կՀց հաճախականային գոտու «բացառմամբ օդային շարժականի» բառերը հանել:

3) «Ազգային բաշխում» սյունակի 1810-1830 կՀց հաճախականային գոտու «ՇԱՐԺԱԿԱՆ» բառից հետո լրացնել «բացառմամբ օդային շարժական» բառերով:

4) «Ազգային բաշխում» սյունակի 5130-5250 կՀց հաճախականային գոտու «ՇԱՐԺԱԿԱՆ» բառից հետո լրացնել «բացառմամբ օդային շարժական» բառերով:

5) «Ազգային բաշխում» սյունակի 10100-10150 կՀց հաճախականային գոտու «բացառմամբ օդային շարժականի» բառերը հանել:

6) «Ազգային բաշխում» սյունակի 13600-13800 կՀց հաճախականային գոտու «Ֆիքսված» բառը հանել:

7) «Ազգային բաշխում» սյունակի 18030-18900 կՀց հաճախականային գոտու «ՖԻՔՍՎԱԾ Շարժական, բացառմամբ օդային շարժական, Տիեզերական հետազոտությունների ծառայություն, Ռադիոսիրողական, Ռադիոսիրողական արբանյակային» բառերը և «2.49» թվերը հանել:

8) «Ազգային բաշխում» սյունակի 18030-18900 կՀց Հաճախականային գոտու «18030-18900» թվերից հետո լրացնել «18 030-18 052 ՖԻՔՍՎԱԾ» բառերով և ձախ անկյունում «2» թվով, «18052-18068 ՖԻՔՍՎԱԾ, Տիեզերական հետազոտությունների ծառայություն» բառերով և ձախ անկյունում «2» թվով, «18 168-18 780 ՖԻՔՍՎԱԾ, Շարժական, բացառմամբ օդային շարժականի» բառերով և ձախ անկյունում «2» թվով, «18 780-18 900 ԾՈՎԱՅԻՆ ՇԱՐԺԱԿԱՆ» բառերով և ձախ անկյունում «2» թվով, «18 068-18 168 ՌԱԴԻՈՍԻՐՈՂԱԿԱՆ, ՌԱԴԻՈՍԻՐՈՂԱԿԱՆ ԱՐԲԱՆՅԱԿԱՅԻՆ» բառերով և «2,49» թվերով:

9) «Ազգային բաշխում» սյունակի 19020-19800 կՀց հաճախականային գոտու «ՖԻՔՍՎԱԾ 2,31» բառերը հանել:

10) «Ազգային բաշխում» սյունակի 19020-19800 կՀց հաճախականային գոտու «19020-19800» թվերից հետո լրացնել «19 020-19 680 ՖԻՔՍՎԱԾ» բառերով և ձախ անկյունում «2» թվով, «19 680-19 800 ԾՈՎԱՅԻՆ ՇԱՐԺԱԿԱՆ» բառերով և «2,31» թվերով:

11) «Ազգային բաշխում» սյունակի 21750-21850 կՀց հաճախականային գոտու «Ֆիքսված» բառը հանել:

12) «Ազգային բաշխում» սյունակի 23350-24890 կՀց հաճախականային գոտին լրացնել «23 350-24 000 ՖԻՔՍՎԱԾ, ՇԱՐԺԱԿԱՆ, բացառմամբ օդային շարժականի» բառերով և ձախ անկյունում «2,55» թվերով, «24 000-24 890 ՖԻՔՍՎԱԾ, ՑԱՄԱՔԱՅԻՆ ՇԱՐԺԱԿԱՆ» բառերով և ձախ անկյունում «2,» թվերով:

13) «Ազգային բաշխում» սյունակի 24890 -24990 կՀց հաճախականային գոտու սյունակի «2(R)» բառերը հանել, իսկ սյունակի ներքևի ձախ անկյունում լրացնել «2» թվով:

14) «Ազգային բաշխում» սյունակի 144-146 ՄՀց հաճախականային գոտու «ՕԴԱՅԻՆ ՇԱՐԺԱԿԱՆ (OR)» բառերը հանել:

15) «Ազգային բաշխում» սյունակի 149,9-150,05 ՄՀց հաճախականային գոտու «ՑԱՄԱՔԱՅԻՆ ՇԱՐԺԱԿԱՆ» բառերը հանել:

16) «Ազգային բաշխում» սյունակի 150,05-154 ՄՀց հաճախականային գոտու «ՖԻՔՍՎԱԾ, ՇԱՐԺԱԿԱՆ, բացառմամբ օդային շարժականի» բառերը փոխարինել «150,05-153 ՖԻՔՍՎԱԾ, ՇԱՐԺԱԿԱՆ, բացառմամբ օդային շարժականի, ՌԱԴԻՈԱՍՏՂԱԳԻՏԱԿԱՆ» և ձախ անկյունում «45,67,73,74,75,76,77,78» թվերով, «153-154 ՖԻՔՍՎԱԾ, ՇԱՐԺԱԿԱՆ, բացառմամբ օդային շարժականի(R), Օժանդակ օդերևութաբանական» և ձախ անկյունում «45,67,75,78» թվերով:

17) «Ազգային բաշխում» սյունակի 399,9-400,0505 ՄՀց հաճախականային գոտու «տիեզերք-Երկիր» բառերը փոխարինել «Երկիր-տիեզերք» բառերով:

18) «Ազգային բաշխում» սյունակի 400,15-401 ՄՀց հաճախականային գոտու «բացառմամբ օդային շարժականի» բառերը հանել:

19) «Ազգային բաշխում» սյունակի 402-403 ՄՀց հաճախականային գոտու «Երկրի հետազոտության արբանյակային ծառայություն (Երկիր-տիեզերք)», «Օդերևութաբանական արբանյակային (Երկիր-տիեզերք)» բառերը փոխարինել «ԵՐԿՐԻ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅԱՆ ԱՐԲԱՆՅԱԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ (Երկիր-տիեզերք)», «ՕԴԵՐԵՎՈՒԹԱԲԱՆԱԿԱՆ ԱՐԲԱՆՅԱԿԱՅԻՆ (Երկիր-տիեզերք)» բառերով:

20) «Ազգային բաշխում» սյունակի 403-406 ՄՀց հաճախականային գոտու «ՖԻՔՍՎԱԾ, ՇԱՐԺԱԿԱՆ» բառերը փոխարինել «ֆիքսված, շարժական» բառերով:

21) «Ազգային բաշխում» սյունակի 455-460 ՄՀց հաճախականային գոտու «բացառմամբ օդային շարժական» բառերը հանել:

22) «Ազգային բաշխում» սյունակի 862-890 ՄՀց հաճախականային գոտու «ՌԱԴԻՈՀԵՌԱՐՁԱԿՄԱՆ,» բառից հետո լրացնել «ՕԴԱՅԻՆ ՌԱԴԻՈՆԱՎԻԳԱՑԻՈՆ» բառերով:

23) «Ազգային բաշխում» սյունակի 1215-1240 ՄՀց հաճախականային գոտու «Երկրի հետազոտության արբանյակային ծառայություն (ակտիվ) Տիեզերական հետազոտությունների ծառայություն (ակտիվ)» բառերը փոխարինել «ԵՐԿՐԻ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅԱՆ ԱՐԲԱՆՅԱԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ (ակտիվ) ՏԻԵԶԵՐԱԿԱՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ (ակտիվ)» բառերով:

24) «Ազգային բաշխում» սյունակի 1240-1300 ՄՀց հաճախականային գոտու «Երկրի հետազոտության արբանյակային ծառայություն (ակտիվ) Տիեզերական հետազոտությունների ծառայություն (ակտիվ)» բառերը փոխարինել «ԵՐԿՐԻ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅԱՆ ԱՐԲԱՆՅԱԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ (ակտիվ) ՏԻԵԶԵՐԱԿԱՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ (ակտիվ)» բառերով:

25) «Ազգային բաշխում» սյունակի 1429-1452 ՄՀց հաճախականային գոտու «ՇԱՐԺԱԿԱՆ», 1452-1492 ՄՀց հաճախականային գոտու «արբանյակային», 1492-1518 ՄՀց հաճախականային գոտու «ՇԱՐԺԱԿԱՆ» և 1518-1525 ՄՀց հաճախականային գոտու «(տիեզերք-Երկիր)» բառերից հետո լրացնել «ՕԴԱՅԻՆ ՇԱՐԺԱԿԱՆ» բառերով:

26) «Ազգային բաշխում» սյունակի 1559-1610,6 ՄՀց հաճախականային գոտու «ֆիքսված» բառից հետո ձախ անկյունում լրացնել «125,129,135» թվերով:», «1 610-1 610,6 ՖԻՔՍՎԱԾ ՇԱՐԺԱԿԱՆ ԱՐԲԱՆՅԱԿԱՅԻՆ (Երկիր-տիեզերք), ՕԴԱՅԻՆ ՌԱԴԻՈՆԱՎԻԳԱՑԻՈՆ, ՖԻՔՍՎԱԾ» բառերով և ձախ անկյունում «125,129,134,135» թվերով:

27) «Ազգային բաշխում» սյունակի 1670-1675 ՄՀց հաճախականային գոտու «ՇԱՐԺԱԿԱՆ ԱՐԲԱՆՅԱԿԱՅԻՆ տիեզերք-Երկիր» բառերը փոխարինել «ՇԱՐԺԱԿԱՆ ԱՐԲԱՆՅԱԿԱՅԻՆ Երկիր-տիեզերք» բառերով:

28) «Ազգային բաշխում» սյունակի 1980-2010 ՄՀց հաճախականային գոտու «տիեզերք-Երկիր» բառերը փոխարինել «Երկիր-տիեզերք» բառերով:

29) «Ազգային բաշխում» սյունակի 2500-2520 ՄՀց հաճախականային գոտու «ՇԱՐԺԱԿԱՆ ԱՐԲԱՆՅԱԿԱՅԻՆ տիեզերք-Երկիր» բառերը հանել:

30) «Ազգային բաշխում» սյունակի 2700-2900 ՄՀց հաճախականային գոտու «ՖԻՔՍՎԱԾ, ՇԱՐԺԱԿԱՆ բացառությամբ օդային շարժականի» բառերը հանել:

31) «Ազգային բաշխում» սյունակի 5010-5030 ՄՀց հաճախականային գոտու «Երկիր-տիեզերք» բառերը փոխարինել «տիեզերք-Երկիր» բառերով:

32) «Ազգային բաշխում» սյունակի 5470-5570 ՄՀց հաճախականային գոտու «Ռադիոլոկացիոն» բառը փոխարինել «ՌԱԴԻՈԼՈԿԱՑԻՈՆ» բառով:

33) «Ազգային բաշխում» սյունակի 5470-5570 ՄՀց և 5570-5650 ՄՀց «ՌԱԴԻՈՆԱՎԻԳԱՑԻՈՆ» բառը փոխարինել «ԾՈՎԱՅԻՆ ՌԱԴԻՈՆԱՎԻԳԱՑԻՈՆ» բառերով:

34) «Ազգային բաշխում» սյունակի 7750-7900 ՄՀց հաճախականային գոտու «ՖԻՔՍՎԱԾ, ՇԱՐԺԱԿԱՆ, բացառմամբ օդային շարժականի ՕԴԵՐԵՎՈՒԹԱԲԱՆԱԿԱՆ ԱՐԲԱՆՅԱԿԱՅԻՆ (տիեզերք-Երկիր)» բառերը հանել:

35) «Ազգային բաշխում» սյունակի 7750-7900 ՄՀց հաճախականային գոտու «7750-7900» թվերից հետո լրացնել «7750-7850 ՖԻՔՍՎԱԾ, ՕԴԵՐԵՎՈՒԹԱԲԱՆԱԿԱՆ ԱՐԲԱՆՅԱԿԱՅԻՆ (տիեզերք-Երկիր), ՇԱՐԺԱԿԱՆ, բացառմամբ օդային շարժականի», «7850-7900 ՖԻՔՍՎԱԾ, ՇԱՐԺԱԿԱՆ, բացառմամբ օդային շարժականի» բառերով:

36) Աղյուսակի 3-րդ բաժնի 6-րդ կետի 1-ին ենթակետի 790,0-890,0 ՄՀց և 915,0-935,0 ՄՀց թվերը փոխարինել համապատասխանաբար 790,0-880,0 ՄՀց և 915,0-925,0 ՄՀց թվերով:

37) Աղյուսակի 3-րդ բաժնի 8-րդ կետի 5.14 ենթակետի «40ե» և «30ե» բառերը համապատասխանաբար փոխարինել «40 աստիճան» և «30 աստիճան» բառերով:

38) Աղյուսակի 4-րդ բաժնի 2-րդ կետի 5-րդ ենթակետում «7665-6795 կՀց» թվերը փոխարինել «6765-6795 կՀց» թվերով:

39) «ՇՐՋԱՆ 1 ՌՌ» սյունակի 399,9-400,05 ՄՀց հաճախականային գոտու «տիեզերք-Երկիր» բառերը փոխարինել «Երկիր-տիեզերք» բառերով:

40) «ՇՐՋԱՆ 1 ՌՌ» սյունակի 790-862 ՄՀց հաճախականային գոտու «5.168» թիվը փոխարինել «5.316B» թվով:

41) «ՇՐՋԱՆ 1 ՌՌ» սյունակի 1518-1525 ՄՀց հաճախականային գոտու «5.315A» թիվը փոխարինել «5.351A» թվով:

42) «ՇՐՋԱՆ 1 ՌՌ» սյունակի 1525-1530 ՄՀց հաճախականային գոտու «5.347A» թիվը փոխարինել «5.208B» թվով:

43) «ՇՐՋԱՆ 1 ՌՌ» սյունակի 1535-1559 ՄՀց հաճախականային գոտու «5.347A» թիվը փոխարինել «5.208B» թվով:

44) «ՇՐՋԱՆ 1 ՌՌ» սյունակի 1670-1675 ՄՀց հաճախականային գոտու «ՇԱՐԺԱԿԱՆ ԱՐԲԱՆՅԱԿԱՅԻՆ տիեզերք-Երկիր» բառերը փոխարինել «ՇԱՐԺԱԿԱՆ ԱՐԲԱՆՅԱԿԱՅԻՆ Երկիր-տիեզերք» բառերով:

45) «ՇՐՋԱՆ 1 ՌՌ» սյունակի 1980-2010 ՄՀց հաճախականային գոտու «տիեզերք-Երկիր» բառերը փոխարինել «Երկիր-տիեզերք» բառերով:

46) «ՇՐՋԱՆ 1 ՌՌ» սյունակի 5010-5030 ՄՀց հաճախականային գոտու «Երկիր-տիեզերք» բառերը փոխարինել «տիեզերք-Երկիր» բառերով:

 

 

pin
Տրանսպորտի, կապի և տեղեկատվ նախա
03.08.2012
N 426-Ն
Հրաման