Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 20...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՄԱ ...

 

 

110.0796.100912

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «10»        09            2012 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 11012343

                                  

         ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

                                 ՀՐԱՄԱՆ

                                        

                    22 օգոստոսի 2012 թվականի N 796-Ն

                                                     

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 25-Ի N 537-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասի և «Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջներով`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2012 թվականի մայիսի 25-ի «Հանրակրթական հիմնական ընդհանուր և հատուկ պետական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների 2012-2013 ուսումնական տարվա օրինակելի ուսումնական պլանները հաստատելու մասին» 537-Ն հրամանի`

1) Հավելված 1-ում`

ա. 4-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.

i

«4. Հաստատությունում ուսումնական շաբաթվա հնգօրյա կամ վեցօրյա տևողությունը սահմանում է հաստատությունը, իսկ ոչ պետական ուսումնական հաստատությունում` հիմնադիրը: ՈՒսումնական շաբաթվա հնգօրյա կամ վեցօրյա տևողության փոփոխման անհրաժեշտության դեպքում հաստատությունը, յուրաքանչյուր կիսամյակից առաջ, առնվազն 15-օրյա ժամկետում այդ հարցը համաձայնեցնում է Նախարարության հետ:»:

բ. 26-րդ կետը ճանաչել ուժը կորցրած:

i

2) Հավելված 1.1-ում`

i

ա. 5-րդ աղյուսակի «Շաբաթական ժամերի քանակը» մասի 2-րդ սյունակի առաջին տողում «7» թիվը փոխարինել «8» թվով, չորրորդ տողում «4» թիվը փոխարինել «3» թվով:

բ. 6-րդ աղյուսակի «Շաբաթական ժամերի քանակը» մասի 9-րդ սյունակի նախավերջին տողում «2» թիվը փոխարինել «1» թվով:

2. Սույն հրամանը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը:

 

 

pin
Կրթության, գիտ, մշակ, սպորտ նախ.
22.08.2012
N 796-Ն
Հրաման