Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ ԵՎ Հ ...

 

 

040.1135.140912

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

30 օգոստոսի 2012 թվականի N 1135-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22-Ի N 1919-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

i

1. «Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածում կատարել վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 22-ի N 1919-Ն որոշման NN 5 և 11 հավելվածներում կատարել փոփոխություններ` համաձայն NN 1 և 2 հավելվածների:

2. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին` ուսումնասիրել անվճար իրավաբանական օգնության տրամադրման այլընտրանքային եղանակների ներդրման հնարավորությունները և մինչև 2012 թվականի դեկտեմբերի 20-ը Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել համապատասխան առաջարկություն, որով հնարավոր կլինի Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեում հանրային պաշտպանի գրասենյակի պահպանման համար հատկացվելիք գումարը նվազեցնել` առնվազն հավասարեցնելով Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեով հանրային պաշտպանի գրասենյակի պահպանման համար նախատեսված գումարին:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2012 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 14-ԻՆ

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության

2012 թվականի օգոստոսի 30-ի

N 1135-Ն որոշման

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 1 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22-Ի N 1919-Ն ՈՐՈՇՄԱՆ N 5 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

._____________________________________________________________________.

|Բյուջե- |Բյուջետային ծախսերի գործառական        |Ցուցանիշների         |

|տային   |դասակարգման բաժինների, խմբերի և       |փոփոխությունը        |

|ծախսերի |դասերի, տնտեսագիտական դասակարգման     |(ավելացումները նշված |

|գործառա-|հոդվածների, ֆինանսավորվող ծրագրերի և  |են դրական նշանով, իսկ|

|կան դասա|դրանք իրականացնող մարմինների          |նվազեցումները`       |

|կարգման |անվանումները                          |փակագծերում)         |

|________|                                      |                     |

|բա|խ |դա|                                      |                     |

|ժի|ու|սը|                                      |                     |

|նը|մ |  |                                      |                     |

|  |բ |  |                                      |_____________________|

|  |ը |  |                                      |ինն ամիս  |   տարի   |

|__|__|__|______________________________________|__________|__________|

| 1| 2| 3|                 4                    |     5    |     6    |

|__|__|__|______________________________________|__________|__________|

|  |  |  |ԸՆԴԱՄԵՆԸ` ԾԱԽՍԵՐ                      |    0.0   |    0.0   |

|__|__|__|______________________________________|__________|__________|

|  |  |  |այդ թվում`                            |          |          |

|__|__|__|______________________________________|__________|__________|

|03|  |  |ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱՐԳ, ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ ԵՎ   |          |          |

|  |  |  |ԴԱՏԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ               |   6,878.0|  27,510.0|

|__|__|__|______________________________________|__________|__________|

|  |  |  |այդ թվում`                            |          |          |

|__|__|__|______________________________________|__________|__________|

|  |03|  |Դատական գործունեություն և  իրավական   |          |          |

|  |  |  |պաշտպանություն                        |   6,878.0|  27,510.0|

|__|__|__|______________________________________|__________|__________|

|  |  |  |այդ թվում`                            |          |          |

|__|__|__|______________________________________|__________|__________|

|  |  |02|Իրավական պաշտպանություն               |   6,878.0|  27,510.0|

|__|__|__|______________________________________|__________|__________|

|  |  |  |այդ թվում`                            |          |          |

|__|__|__|______________________________________|__________|__________|

|  |  |  |02. Հանրային պաշտպանի գրասենյակի      |          |          |

|  |  |  |պահպանում                             |   6,878.0|  27,510.0|

|__|__|__|______________________________________|__________|__________|

|  |  |  |ՀՀ արդարադատության նախարարություն     |   6,878.0|  27,510.0|

|__|__|__|______________________________________|__________|__________|

|  |  |  |այդ թվում`                            |          |          |

|__|__|__|______________________________________|__________|__________|

|  |  |  |այլ նպաստներ բյուջեից                 |   6,878.0|  27,510.0|

|__|__|__|______________________________________|__________|__________|

|11|  |  |ՀԻՄՆԱԿԱՆ ԲԱԺԻՆՆԵՐԻՆ ՉԴԱՍՎՈՂ           |          |          |

|  |  |  |ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ՖՈՆԴԵՐ                    | (6,878.0)|(27,510.0)|

|__|__|__|______________________________________|__________|__________|

|  |  |  |այդ թվում`                            |          |          |

|__|__|__|______________________________________|__________|__________|

|  |01|  |ՀՀ կառավարության և  համայնքային       |          |          |

|  |  |  |պահուստային ֆոնդ                      | (6,878.0)|(27,510.0)|

|__|__|__|______________________________________|__________|__________|

|  |  |  |այդ թվում`                            |          |          |

|__|__|__|______________________________________|__________|__________|

|  |  |01|ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ     | (6,878.0)|(27,510.0)|

|__|__|__|______________________________________|__________|__________|

|  |  |  |այդ թվում`                            |          |          |

|__|__|__|______________________________________|__________|__________|

|  |  |  |01. ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ | (6,878.0)|(27,510.0)|

|__|__|__|______________________________________|__________|__________|

|  |  |  |ՀՀ կառավարություն                     | (6,878.0)|(27,510.0)|

._____________________________________________________________________.

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության

2012 թվականի օգոստոսի 30-ի

N 1135-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22-Ի N 1919-Ն ՈՐՈՇՄԱՆ N 11 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 11.10 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

._____________________________________________________________________.

|Չափորոշիչներ                         |Ցուցանիշների փոփոխությունը     |

|                                     |(ծախսերի ավելացումը նշված է    |

|                                     |դրական նշանով)                 |

|                                     |_______________________________|

|                                     |ոչ ֆինանսական|ֆինանսական       |

|                                     |ցուցանիշներ  |ցուցանիշներ      |

|                                     |_____________|_________________|

|                                     |ինն   |տարի  |ինն ամիս|տարի    |

|                                     |ամիս  |      |        |        |

|_____________________________________________________________________|

|ՄԱՍ Գ: Նախարարի պատասխանատվության ներքո իրականացվող քաղաքականության  |

|միջոցառումների և  ֆինանսական կառավարման արդյունքների ցուցանիշները    |

|1. Քաղաքականության միջոցառումներ                                     |

|1.1. Ծառայություններ                                                 |

|_____________________________________________________________________|

|Ծրագրային|Անվանումը                                                  |

|դասիչը   |Հանրային պաշտպանության ծառայություններ                     |

|_________|                                                           |

|1093|ԱԾ01|Նկարագրությունը                                            |

|    |    |Օրենսդրությամբ սահմանված դեպքերում քաղաքացիներին անվճար    |

|    |    |իրավաբանական ծառայությունների տրամադրում                   |

|_____________________________________________________________________|

|Մատուցվող ծառայության վրա կատարվող   |      |      |        |        |

|ծախսը (հազ. դրամ)                    |  X   |   X  | 6,878.0|27,510.0|

|_____________________________________________________________________|

|Ծրագիրը (ծրագրերը), որի (որոնց) շրջանակներում իրականացվում է         |

|քաղաքականության միջոցառումը                                          |

|1039 Դատական և  հանրային պաշտպանության ծառայություններ               |

|_____________________________________________________________________|

|Վերջնական արդյունքի նկարագրությունը                                  |

|Հայաստանի Հանրապետության քաղաքացիների և  իրավաբանական անձանց         |

|իրավունքի պաշտպանություն                                             |

|_____________________________________________________________________|

|Ծառայություն մատուցողի (մատուցողների) անվանումը (անվանումները)       |

|ՀՀ փաստաբանների պալատի հանրային պաշտպանի գրասենյակ                   |

._____________________________________________________________________.

 

 

pin
ՀՀ կառավարություն
30.08.2012
N 1135-Ն
Որոշում