Սեղմել Esc փակելու համար:
«ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԻ «ԲԱԳՐԱՏԱՇԵՆ», «ԲԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԻ «ԲԱԳՐԱՏԱՇԵՆ», «ԲԱՎՐԱ», «ԳՈԳԱՎԱ ...

 

 

041.0911.190912

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

19 սեպտեմբերի 2012 թվականի N 911-Ա

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԻ «ԲԱԳՐԱՏԱՇԵՆ», «ԲԱՎՐԱ», «ԳՈԳԱՎԱՆ» ԱՆՑՄԱՆ ԿԵՏԵՐԻ ԱՐԴԻԱԿԱՆԱՑՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ԳԵՐԱՏԵՍՉՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 5-րդ կետի`

1. «Հայաստանի Հանրապետության պետական սահմանի «Բագրատաշեն», «Բավրա», «Գոգավան» անցման կետերի արդիականացում» ծրագրի ֆինանսական հոսքերի կառավարման համար պատասխանատու գերատեսչություն սահմանել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը:

2. «Հայաստանի Հանրապետության պետական սահմանի «Բագրատաշեն», «Բավրա», «Գոգավան» անցման կետերի արդիականացում» ծրագրի շրջանակներում Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի և Միավորված ազգերի կազմակերպության զարգացման ծրագրի միջև կնքված ծրագրի փաստաթղթով նախատեսված աշխատանքների իրականացման համակարգող և պատասխանատու գերատեսչություն սահմանել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն:

3. «Հայաստանի Հանրապետության պետական սահմանի «Բագրատաշեն», «Բավրա», «Գոգավան» անցման կետերի արդիականացում» ծրագրի շրջանակներում Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի միջև Բագրատաշեն-Սադախլո կամրջի կառուցման վերաբերյալ կնքվելիք համաձայնագրի իրականացման համակարգող և պատասխանատու գերատեսչություն սահմանել Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությունը:

4. Հաստատել «Հայաստանի Հանրապետության պետական սահմանի «Բագրատաշեն», «Բավրա», «Գոգավան» անցման կետերի արդիականացում» ծրագրի իրականացման ժամանակացույցը` համաձայն հավելվածի:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2012 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 19-ԻՆ

 

Հավելված

i

ՀՀ վարչապետի

2012 թ. սեպտեմբերի 19-ի

N 911-Ա որոշման

 

ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԻ «ԲԱԳՐԱՏԱՇԵՆ», «ԲԱՎՐԱ», «ԳՈԳԱՎԱՆ» ԱՆՑՄԱՆ ԿԵՏԵՐԻ ԱՐԴԻԱԿԱՆԱՑՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ

 

._________________________________________________________________________.

|NN   |Մատակարարման և  գնումների   |Իրականացման նախատեսված  |Հաշվարկային  |

|ը/կ  |նկարագրությունը (ձեռք       |ժամկետները              |արժեքը (եվրո)|

|     |բերվելիք աշխատանքները,      |________________________|             |

|     |ծառայություններն ու         |փուլի սկիզբը|իրականացման|             |

|     |ապրանքները)                 |(մեկնարկի   |փուլը և    |             |

|     |                            |օրը)        |ավարտի օրը |             |

|_____|____________________________|____________|___________|_____________|

| 1   |           2                |      3     |     4     |      5      |

|_____|___________________________________________________________________|

|   1.|ԲԲԳԱ և  ՍՀԿ առաջատար նախաձեռնության Բավրա-Նինոցմինդա ծրագրերի      |

|     |աշխատակազմի հավաքագրում:                                           |

|     |ՍՀԿ առաջատար նախաձեռնության ծրագրի մեկնարկն ակնկալվում է մինչև     |

|     |2012 թվականի հոկտեմբերի 1-ը:                                       |

|_____|___________________________________________________________________|

| 1.1.|Ծրագրի ղեկավար (ազգային)    |05.09.2012թ.|01.10.2012թ|             |

|_____|____________________________|____________|___________|_____________|

| 1.2.|Գնումների մասնագետ          |15.09.2012թ.|14.01.2013թ|             |

|     |(միջազգային)                |            |           |             |

|_____|____________________________|____________|___________|_____________|

| 1.3.|Ավագ միջազգային տեխնիկական  |15.09.2012թ.|14.01.2013թ|336,213.00   |

|     |խորհրդատու                  |            |           |             |

|_____|____________________________|____________|___________|_____________|

| 1.4.|Ծրագրի ազգային համակարգող:  |05.09.2012թ.|15.10.2012թ|38,400.00    |

|     |Ընտրված անձը պետք է նաև     |            |           |             |

|     |համակարգի                   |            |           |             |

|     |ՍՀԿ առաջատար նախաձեռնության |            |           |             |

|     |Բավրա-Նինոցմինդա ծրագիրը:   |            |           |             |

|_____|____________________________|____________|___________|_____________|

| 1.5.|Ճանապարհների և              |10.09.2012թ.|01.11.2012թ|37,627.00    |

|     |ենթակառուցվածքների հարցերով |            |           |             |

|     |ինժեներ (2 հաստիք), որոնցից |            |           |             |

|     |մեկը կֆինանսավորվի          |            |           |             |

|     |ՍՀԿ առաջատար նախաձեռնության |            |           |             |

|     |Բավրա-Նինոցմինդա ծրագրի     |            |           |             |

|     |կողմից:                     |            |           |             |

|_____|____________________________|____________|___________|_____________|

| 1.6.|Առևտրի  խթանման ազգային     |05.10.2012թ.|15.11.2012թ|16,875.00    |

|     |փորձագետ, որի հաստիքը       |            |           |             |

|     |կֆինանսավորվի               |            |           |             |

|     |ՍՀԿ առաջատար նախաձեռնության |            |           |             |

|     |Բավրա-Նինոցմինդա ծրագրի     |            |           |             |

|     |կողմից:                     |            |           |             |

|_____|____________________________|____________|___________|_____________|

| 1.7.|ՏՏ հարցերով փորձագետ        |05.10.2012թ.|15.11.2012թ|46,370.56    |

|     |(2 հաստիք), որոնցից մեկը    |            |           |             |

|     |կֆինանսավորվի               |            |           |             |

|     |ՍՀԿ առաջատար նախաձեռնության |            |           |             |

|     |Բավրա-Նինոցմինդա ծրագրի     |            |           |             |

|     |կողմից: ՀԿՍՀԿ ՏՏ հարցերով   |            |           |             |

|     |փորձագետի պայմանագիրը պետք է|            |           |             |

|     |նորացվի:                    |            |           |             |

|_____|____________________________|____________|___________|_____________|

| 1.8.|Վարչարարական և  ֆինանսական  |10.09.2012թ.|01.11.2012թ|29,231.00    |

|     |հարցերով տնտեսագետ          |            |           |             |

|_____|____________________________|____________|___________|_____________|

| 1.9.|Վարչարարական և  ֆինանսական  |05.10.2012թ.|15.11.2012թ|38,105.00    |

|     |հարցերով օգնական (2 հաստիք),|            |           |             |

|     |որոնցից մեկը կֆինանսավորվի  |            |           |             |

|     |ՍՀԿ առաջատար նախաձեռնության |            |           |             |

|     |Բավրա-Նինոցմինդա ծրագրի     |            |           |             |

|     |կողմից: ՀԿՍՀԿ վարչարարական  |            |           |             |

|     |և  ֆինանսական հարցերով      |            |           |             |

|     |օգնականի պայմանագիրը պետք է |            |           |             |

|     |նորացվի:                    |            |           |             |

|_____|____________________________|____________|___________|_____________|

|1.10.|Վարորդ-գործավար (2 հաստիք), |05.10.2012թ.|15.11.2012թ|29,231.00    |

|     |որոնցից մեկը կֆինանսավորվի  |            |           |             |

|     |ՍՀԿ առաջատար նախաձեռնության |            |           |             |

|     |Բավրա-Նինոցմինդա ծրագրի     |            |           |             |

|     |կողմից:                     |            |           |             |

|     |ՀԿՍՀԿ վարորդ-գործավարի      |            |           |             |

|     |պայմանագիրը պետք է նորացվի: |            |           |             |

|_____|___________________________________________________________________|

|   2.|Գրասենյակային սարքավորումների և  ավտոմեքենայի ձեռքբերում           |

|_____|___________________________________________________________________|

| 2.1.|Ավտոմեքենայի ձեռքբերում, որը|10.09.2012թ.|01.11.2012թ|30,769.00    |

|     |նման կլինի Toyota           |            |           |             |

|     |Land-Cruiser Prado-ին:      |            |           |             |

|_____|____________________________|____________|___________|_____________|

| 2.2.|Սարքավորումների ձեռքբերում, |01.10.2012թ.|01.11.2012թ|7,692.00     |

|     |որոնք կտեղադրվեն ԲԲԳԱ       |            |           |             |

|     |ծրագրի համար հատկացվելիք    |            |           |             |

|     |նոր տարածքներում: ՀԿՍՀԿ     |            |           |             |

|     |գույքը պետք է օգտագործվի:   |            |           |             |

|_____|___________________________________________________________________|

|   3.|Վերահսկող ընկերության (FIDIC) նույնականացումը                      |

|_____|___________________________________________________________________|

| 3.1.|Մրցույթի հայտարարում`       |15.09.2012թ.|15.12.2012թ|500.00       |

|     |ծառայությունների            |            |           |             |

|     |մատակարարման ձեռքբերման     |            |           |             |

|     |համար` նպատակ ունենալով     |            |           |             |

|     |նույնականացնել վերահսկող    |            |           |             |

|     |ընկերությունը (FIDIC)       |            |           |             |

|_____|____________________________|________________________|_____________|

| 3.2.|Մամլո ասուլիս` ԲԲԳԱ ծրագրի  |        18.12.2012թ.    |1,500.00     |

|     |իրականացման վերաբերյալ      |                        |             |

|     |լուսաբանում ապահովելու համար|                        |             |

|_____|____________________________|________________________|_____________|

| 3.3.|Վերահսկող ընկերության       |14.01.2013թ.|           |1,543,985.00 |

|     |(FIDIC) հետ պայմանագրի      |            |           |             |

|     |ստորագրում                  |            |           |             |

|_____|___________________________________________________________________|

|   4.|«Բագրատաշեն», «Բավրա» և  «Գոգավան» ՊՍԱԿ-ների նախագծման և           |

|     |շինարարական աշխատանքների իրականացում (կապալի պայմանագիր)           |

|_____|___________________________________________________________________|

| 4.1.|Մրցույթի մեկնարկում`        |10.10.2012թ.|14.02.2013թ|100.00       |

|     |հրավիրելով նախաորակավորումն |            |           |             |

|     |անցած երեք ընկերությունների |            |           |             |

|_____|____________________________|________________________|_____________|

| 4.2.|Մամլո ասուլիս` ԲԲԳԱ ծրագրի  |        20.01.2013թ.    |1,500.00     |

|     |իրականացման վերաբերյալ      |                        |             |

|     |լուսաբանում ապահովելու համար|                        |             |

|_____|____________________________|________________________|_____________|

| 4.3.|Շինարարական ընկերության հետ |20.02.2013թ.|           |27,910,173.00|

|     |պայմանագրի ստորագրում       |            |           |             |

|_____|___________________________________________________________________|

|   5.|Գոգավանի ճանապարհի նախագծում և  տեխնիկական վերահսկողության         |

|     |ապահովում                                                          |

|_____|___________________________________________________________________|

| 5.1.|ՄԱԶԾ-ի կողմից գրության      |03.09.2012թ.|20.09.2012թ|             |

|     |ուղղում ՀՀ ՏԿՆ-ին` ստանալու |            |           |             |

|     |ճանապարհի վերակառուցման     |            |           |             |

|     |տեխնիկական պայմանները       |            |           |             |

|     |(ճանապարհի լայնությունը,    |            |           |             |

|     |երկարությունը, գծերի քանակը,|            |           |             |

|     |ճանապարհի վրա գտնվող        |            |           |             |

|     |կամուրջների վիճակը, ասֆալտի |            |           |             |

|     |հաստությունը, էլեկտրական    |            |           |             |

|     |սյուների թիվը, ճանապարհային |            |           |             |

|     |նշանները և  այլն):          |            |           |             |

|_____|____________________________|____________|___________|_____________|

| 5.2.|Նախքան մրցույթի մեկնարկումը`|01.10.2012թ.|15.10.2012թ|             |

|     |ստացված տեխնիկական          |            |           |             |

|     |պայմանները ներկայացնել ՄԱԶԾ |            |           |             |

|     |կենտրոնական գրասենյակ և     |            |           |             |

|     |ԵՆԲ` համաձայնեցնելու համար: |            |           |             |

|_____|____________________________|____________|___________|_____________|

| 5.3.|Համաձայն այդ տեխնիկական     |18.10.2012թ.|15.02.2013թ|500.00       |

|     |պայմանների` մեկնարկել       |            |           |             |

|     |մրցույթ`                    |            |           |             |

|     |ճարտարագիտական-խորհրդատվական|            |           |             |

|     |ընկերության նույնականացման  |            |           |             |

|     |համար, որը կպատրաստի        |            |           |             |

|     |նախագծերը և  նաև  կվերահսկի |            |           |             |

|     |շինարարական աշխատանքների    |            |           |             |

|     |իրականացումը:               |            |           |             |

|_____|____________________________|____________|___________|_____________|

| 5.4.|Պայմանագրի ստորագրում       |15.02.2013թ.|01.08.2014թ|292,027.80   |

|     |ճարտարագիտական-խորհրդատվական|            |           |             |

|     |ընկերության հետ, որը        |            |           |             |

|     |պատասխանատու կլինի ՀՀ       |            |           |             |

|     |օրենսդրությամբ սահմանված    |            |           |             |

|     |կարգով թույլտվությունների և |            |           |             |

|     |համաձայնությունների         |            |           |             |

|     |ձեռքբերման համար:           |            |           |             |

|_____|___________________________________________________________________|

|   6.|Գոգավանի ճանապարհի և  երկու կամուրջների վերակառուցում              |

|_____|___________________________________________________________________|

| 6.1.|Ինժեներական փաստաթղթերը     |14.06.2013թ.|01.07.2013թ|             |

|     |ներկայացնելը ծրագրի գլխավոր |            |           |             |

|     |շահառուին, ՄԱԶԾ-ի           |            |           |             |

|     |կենտրոնական գրասենյակ և     |            |           |             |

|     |ԵՆԲ` հաստատման համար        |            |           |             |

|_____|____________________________|____________|___________|_____________|

| 6.2.|Բաց մրցույթի հայտարարում    | 01.07.2013թ|01.10.2013թ|  500        |

|_____|____________________________|____________|___________|_____________|

| 6.3.|Շինարարական ընկերության հետ |15.10.2013թ.|01.08.2014թ|2,627,750.20 |

|     |պայմանագրի կնքում և         |            |           |             |

|     |աշխատանքների իրականացում    |            |           |             |

|_____|___________________________________________________________________|

|   7.|Ինժեներական ցանցերի տեղադրման ժամանակ վերահսկման ապահովում         |

|_____|___________________________________________________________________|

| 7.1.|Վերահսկող ընկերության       |01.10.2012թ.|20.10.2012թ|             |

|     |նույնականացման նպատակով     |            |           |             |

|     |տեխնիկական առաջադրանքի      |            |           |             |

|     |մշակում                     |            |           |             |

|_____|____________________________|____________|___________|_____________|

| 7.2.|Տեխնիկական առաջադրանքի      |20.10.2012թ.|05.11.2012թ|             |

|     |ներկայացում ՀՀ              |            |           |             |

|     |կառավարություն, ՄԱԶԾ-ի      |            |           |             |

|     |կենտրոնական գրասենյակ և     |            |           |             |

|     |ԵՆԲ` հաստատման և            |            |           |             |

|     |թույլտվությունների ստացման  |            |           |             |

|     |համար                       |            |           |             |

|_____|____________________________|____________|___________|_____________|

| 7.3.|Մրցույթի մեկնարկում`        |22.01.2013թ.|20.03.2013թ|500.00       |

|     |վերահսկող ընկերության       |            |           |             |

|     |նույնականացման համար        |            |           |             |

|_____|____________________________|____________|___________|_____________|

| 7.4.|Ինժեներական ցանցերի         |20.03.2013թ.|11.01.2014թ|71,964.65    |

|     |տեղադրման նախագծերի         |            |           |             |

|     |վերանայումը, վավերացումն ու |            |           |             |

|     |աշխատանքների վերահսկումն    |            |           |             |

|     |ապահովելու նպատակով         |            |           |             |

|     |ընկերության հետ             |            |           |             |

|     |պայմանագրի կնքում և         |            |           |             |

|     |աշխատանքների իրականացում    |            |           |             |

|_____|___________________________________________________________________|

|   8.|«Բավրա» և  «Գոգավան» ՊՍԱԿ-ներում գազաֆիկացման ցանցի տեղադրում`     |

|     |նախագծման և  շինարարական աշխատանքների իրականացման միջոցով          |

|_____|___________________________________________________________________|

| 8.1.|ՄԱԶԾ-ի կողմից               |15.10.2012թ.|01.10.2012թ|             |

|     |«ՀայՌուսգազարդ» ՊՓԲԸ-ին     |            |           |             |

|     |գրության ուղղում, որով      |            |           |             |

|     |կխնդրվի նորացնել կամ        |            |           |             |

|     |տրամադրել «Բավրա» և         |            |           |             |

|     |«Գոգավան» ՊՍԱԿ-ներում       |            |           |             |

|     |գազամատակարարման ցանցի      |            |           |             |

|     |տեղադրման տեխնիկական        |            |           |             |

|     |պայմանները (գազաֆիկացման    |            |           |             |

|     |սխեման, միացման կետի        |            |           |             |

|     |գտնվելու վայրը, օբյեկտի     |            |           |             |

|     |հեռավորությունը միացման     |            |           |             |

|     |կետից, գազատարի ճնշումը,    |            |           |             |

|     |գազատարի տրամագիծը, գազի    |            |           |             |

|     |հաշվիչի պարամետրերը և  այլն)|            |           |             |

|_____|____________________________|____________|___________|_____________|

| 8.2.|Ստացված տեխնիկական          |10.02.2013թ.|20.02.2013թ|             |

|     |պայմանների հիման վրա        |            |           |             |

|     |նախապատրաստել մրցույթի      |            |           |             |

|     |փաստաթղթերը և  ներկայացնել  |            |           |             |

|     |ծրագրի գլխավոր շահառուին,   |            |           |             |

|     |ՄԱԶԾ-ի կենտրոնական գրասենյակ|            |           |             |

|     |և  ԵՆԲ` հաստատման համար     |            |           |             |

|_____|____________________________|____________|___________|_____________|

| 8.3.|Մշակված մրցույթի փաստաթղթերի|20.02.2013թ.|10.04.2013թ|500.00       |

|     |հիման վրա մեկնարկել բաց     |            |           |             |

|     |մրցույթ`                    |            |           |             |

|     |ինժեներական-շինարարական     |            |           |             |

|     |ընկերության նույնականացման  |            |           |             |

|     |համար, որը կմշակի նախագծերը |            |           |             |

|     |և  կիրականացնի              |            |           |             |

|     |շինարարությունը:            |            |           |             |

|_____|____________________________|____________|___________|_____________|

| 8.4.|Ինժեներական-շինարարական     |20.04.2013թ.|20.01.2014թ|623,259.85   |

|     |ընկերության հետ պայմանագրի  |            |           |             |

|     |ստորագրում և  աշխատանքների  |            |           |             |

|     |իրականացում                 |            |           |             |

|_____|___________________________________________________________________|

|   9.|«Բավրա» և  «Գոգավան» ՊՍԱԿ-ներում էլեկտրական ցանցի տեղադրում`       |

|     |նախագծման և  շինարարական աշխատանքների իրականացման միջոցով          |

|_____|___________________________________________________________________|

| 9.1.|ՄԱԶԾ-ի կողմից «Հայաստանի    |15.09.2012թ.|01.10.2012թ|             |

|     |էլեկտրական ցանցեր» ՊՓԲԸ-ին  |            |           |             |

|     |գրության ուղղում, որով      |            |           |             |

|     |կխնդրվի նորացնել կամ        |            |           |             |

|     |տրամադրել «Բավրա» և         |            |           |             |

|     |«Գոգավան» ՊՍԱԿ-ներում       |            |           |             |

|     |էլեկտրամատակարարման ցանցի   |            |           |             |

|     |տեղադրման տեխնիկական        |            |           |             |

|     |պայմանները (էլեկտրաֆիկացման |            |           |             |

|     |սխեման, օբյեկտի             |            |           |             |

|     |հեռավորությունը միացման     |            |           |             |

|     |կետից, ենթակայանների        |            |           |             |

|     |պահանջվող հզորությունները և |            |           |             |

|     |այլն):                      |            |           |             |

|_____|____________________________|____________|___________|_____________|

| 9.2.|(9.2-րդ կետն ուժը կորցրել է 19.02.13 թիվ 139-Ա որոշում)            |

|_____|____________________________|____________|___________|_____________|

| 9.3.|(9.3-րդ կետն ուժը կորցրել է 19.02.13 թիվ 139-Ա որոշում)            |

|_____|____________________________|____________|___________|_____________|

| 9.4.|Հայաստանի էլեկտրական ցանցեր |20.04.2013թ.|20.01.2014թ|497,422.20   |

|     |ՓԲԸ-ի հետ նախագծման և       |            |           |             |

|     |ինժեներական-շինարարական     |            |           |             |

|     |աշխատանքների կատարման       |            |           |             |

|     |պայմանագրի ստորագրում և     |            |           |             |

|     |աշխատանքների իրականացում    |            |           |             |

|_____|___________________________________________________________________|

|  10.|«Բավրա» և  «Գոգավան» ՊՍԱԿ-ներում օպտիկամանրաթելային ցանցի          |

|     |տեղադրում` նախագծման և  շինարարական աշխատանքների իրականացման       |

|     |միջոցով                                                            |

|_____|___________________________________________________________________|

|10.1.|ՄԱԶԾ-ի կողմից ՀՀ ՏԿՆ-ին     |15.09.2012թ.|01.10.2012թ|             |

|     |գրության ուղղում, որով      |            |           |             |

|     |կխնդրվի նորացնել կամ        |            |           |             |

|     |տրամադրել «Բավրա» և         |            |           |             |

|     |«Գոգավան» ՊՍԱԿ-ներում       |            |           |             |

|     |օպտիկական-մանրաթելային      |            |           |             |

|     |ցանցի տեղադրման տեխնիկական  |            |           |             |

|     |պայմանները: Պարզել մոտակա   |            |           |             |

|     |ինտերնետ հանգույցին միանալու|            |           |             |

|     |հնարավորությունը, այդ       |            |           |             |

|     |հանգույցների պարամետրերը և  |            |           |             |

|     |թողունակությունը, ինտերնետ  |            |           |             |

|     |արագությունը և  այլն)       |            |           |             |

|_____|____________________________|____________|___________|_____________|

|10.2.|(10.2-րդ կետն ուժը կորցրել է 19.02.13 թիվ 139-Ա որոշում)           |

|_____|____________________________|____________|___________|_____________|

|10.3.|(10.3-րդ կետն ուժը կորցրել է 19.02.13 թիվ 139-Ա որոշում)           |

|_____|____________________________|____________|___________|_____________|

|10.4.|Յուքոմ ՍՊԸ-ի հետ նախագծման  |01.04.2013թ.|11.01.2014թ|247,646.30   |

|     |և  ինժեներական-շինարարական  |            |           |             |

|     |աշխատանքների կատարման       |            |           |             |

|     |պայմանագրի ստորագրում և     |            |           |             |

|     |աշխատանքների իրականացում    |            |           |             |

|_____|____________________________|____________|___________|_____________|

|11.  |ՊՈԱԿ-ների համար             |01.08.2014թ.|31.12.2015թ|    5,551,241|

|     |սարքավորումների ու ՏՏ       |            |           |             |

|     |համակարգերի ձեռքբերում և    |            |           |             |

|     |դրանց կիրառման ուսուցում    |            |           |             |

|_____|____________________________|____________|___________|_____________|

|12.  |Վարչական ծախսեր             |01.04.2013թ.|31.12.2013թ|    1,157,125|

|_____|____________________________|____________|___________|_____________|

|13.  |Չպլանավորված աշխատանքներ    |01.04.2013թ.|31.12.2013թ|    2,588,045|

._________________________________________________________________________.

(հավելվածը փոփ. 19.02.13 թիվ 139-Ա, 07.11.13 թիվ 1017-Ա որոշումներ)

 

 

pin
ՀՀ Վարչապետ
19.09.2012
N 911-Ա
Որոշում