Սեղմել Esc փակելու համար:
«ԲԵՐՔԱՀԱՎԱՔԻ, ԿԵՐԵՐԻ ԿՈՒՏԱԿՄԱՆ, ԱՇՆԱՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ԲԵՐՔԱՀԱՎԱՔԻ, ԿԵՐԵՐԻ ԿՈՒՏԱԿՄԱՆ, ԱՇՆԱՆԱՑԱՆԻ ԵՎ ՑՐՏԱ ...

01.07.2015 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   01.01.2013  -ից մինչեւ   01.07.2015  -ը:
 

(ուժը կորցնելու է 01.07.15 թվականից` 02.12.14 թիվ 48-Ն որոշում)

i

603.0028.310812

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «31»        08            2012 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 60312334

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

ՈՐՈՇՈՒՄ

 

17 օգոստոսի 2012 թվականի թիվ 28-Ն

 

«ԲԵՐՔԱՀԱՎԱՔԻ, ԿԵՐԵՐԻ ԿՈՒՏԱԿՄԱՆ, ԱՇՆԱՆԱՑԱՆԻ ԵՎ ՑՐՏԱՀԵՐԿԻ ԲԱՐՁՐԱՑՄԱՆ ԸՆԹԱՑՔԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ 29-ԳՏ (ԱՄՍԱԿԱՆ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎՆ ՈՒ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 7-Ի ԹԻՎ 48-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի երրորդ մասի ե) կետով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.

1. Հաստատել «Բերքահավաքի, կերերի կուտակման, աշնանացանի և ցրտահերկի բարձրացման ընթացքի մասին» Ձև 29-ԳՏ (ամսական) պետական վիճակագրական հաշվետվության ձևը` համաձայն հավելված 1-ի:

2. Հաստատել «Բերքահավաքի, կերերի կուտակման, աշնանացանի և ցրտահերկի բարձրացման ընթացքի մասին» Ձև 29-ԳՏ (ամսական) պետական վիճակագրական հաշվետվության ձևի լրացման հրահանգը` համաձայն հավելված 2-ի:

i

3. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2003 թ. նոյեմբերի 7-ի «Բերքահավաքի, կերերի կուտակման, աշնանացանի և ցրտահերկի բարձրացման ընթացքի մասին» Ձև թիվ 29-ԳՏ (ամսական) պետական վիճակագրական հաշվետվության ձևը և լրացման հրահանգը հաստատելու մասին» թիվ 48-Ն որոշումը:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2013 թվականի հունվարի 1-ից:

 

Հավելված 1

Հայաստանի Հանրապետության

վիճակագրության պետական

խորհրդի

2012 թվականի օգոստոսի 17-ի

թիվ 28-Ն որոշման

 

ՁԵՎ 29-ԳՏ

(ամսական)

 

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

 

ԲԵՐՔԱՀԱՎԱՔԻ, ԿԵՐԵՐԻ ԿՈՒՏԱԿՄԱՆ, ԱՇՆԱՆԱՑԱՆԻ ԵՎ ՑՐՏԱՀԵՐԿԻ ԲԱՐՁՐԱՑՄԱՆ ԸՆԹԱՑՔԻ ՄԱՍԻՆ

 

20 թ. __________________

(ամիս)

 

._________________________________________________________________________.

|    Ներկայացվում է համաձայն «Պետական վիճակագրության մասին» ՀՀ օրենքի     |

|(04.04.2000թ., ՀՕ-48)                                                    |

|_________________________________________________________________________|

|    Հաշվետվության ներկայացման ժամկետը`                                   |

|մինչև  հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող ամսվա 5-րդ աշխատանքային օրը     |

|_________________________________________________________________________|

|Ներկայացնում է _________________________________________________________ |

|                   (անվանումը և  կազմակերպա-իրավական տեսակը)             |

|Գտնվելու վայրը _______________________________________ I___I___I___I___I |

|               (գործունեության իրականացման վայրը)       (փոստային դասիչ) |

|Մարզը  _______________________________________________________ I___I___I |

|                                              (լրացվում է ՀՀ ԱՎԾ կողմից) |

|Համայնքը /Վարչական շրջանը ___________________________________ I__I__I__I |

|                                             (լրացվում է ՀՀ ԱՎԾ կողմից)  |

|Փաստացի գործունեության հիմնական տեսակը _________________________________ |

|                                                                         |

|__________________________________________________ I___I___I___I___I___I |

|                                              (լրացվում է ՀՀ ԱՎԾ կողմից) |

|                                                                         |

|Պետական ռեգիստրի գրանցման համարը     I__I__I__I__I__I__I__I__I__I__I__I  |

|                                                                         |

|Նույնականացման (իդենտիֆիկացիոն) ծածկագիրը     I__I__I__I__I__I__I__I__I  |

|                                                                         |

|Հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ)  I___I___I___I___I___I___I___I___I  |

|                                                                         |

|Հեռախոսահամար(ներ) ___________________________________________________   |

|                                                                         |

|Էլեկտրոնային փոստ ________________________________@__________________    |

|                                                                         |

|_________________________________________________________________________|

|ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԱՂՏՆԻՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ ԵՐԱՇԽԱՎՈՐՎՈՒՄ Է      |

|ՕՐԵՆՔՈՎ                                                                  |

|_________________________________________________________________________|

|   Պետական վիճակագրության մասին օրենսդրության խախտումը վիճակագրական      |

|տեղեկություններ տրամադրողների, ինչպես նաև  պետական վիճակագրություն       |

|իրականացնող մարմնի պաշտոնատար անձանց համար առաջացնում է                  |

|պատասխանատվություն` օրենքով սահմանված կարգով:                            |

._________________________________________________________________________.

 

._____________________________________________________________________.

|       Ցուցանիշների անվանումը       |Տողի  |Չափի   |Հաշվետու|Աճողական|

|                                    |համարը|միավորը|ամսվա   |ծավալը  |

|                                    |      |       |ծավալը  |տարվա   |

|                                    |      |       |        |սկզբից  |

|____________________________________|______|_______|________|________|

|                 Ա                  |  Բ   |   Գ   |    1   |    2   |

|____________________________________|______|_______|________|________|

|Հնձվել է հացահատիկային և            | 100  |   հա  |        |        |

|հատիկաընդեղենային մշակաբույսեր,     |      |       |        |        |

|ընդամենը                            |      |       |        |        |

|____________________________________|______|_______|________|________|

|Արտադրվել է`                        |      |       |        |        |

|հացահատիկ                           | 200  |ցենտներ|        |        |

|____________________________________|______|_______|________|________|

|կարտոֆիլ                            | 210  | - //- |        |        |

|____________________________________|______|_______|________|________|

|բանջարեղեն                          | 220  | - //- |        |        |

|____________________________________|______|_______|________|________|

|բոստան                              | 230  | - //- |        |        |

|____________________________________|______|_______|________|________|

|ծխախոտ                              | 240  | - //- |        |        |

|____________________________________|______|_______|________|________|

|խորդենի                             | 250  | - //- |        |        |

|____________________________________|______|_______|________|________|

|պտուղ և  հատապտուղ                  | 260  | - //- |        |        |

|____________________________________|______|_______|________|________|

|խաղող                               | 270  | - //- |        |        |

|____________________________________|______|_______|________|________|

|սունկ (ներառյալ անտառային սնկի      | 280  | - //- |        |        |

|հավաքում)                           |      |       |        |        |

|____________________________________|______|_______|________|________|

|ծաղիկ                               | 290  |  հատ  |        |        |

|____________________________________|______|_______|________|________|

|Կուտակվել է ցանովի և  բնական խոտ    | 300  |ցենտներ|        |        |

|ընթացիկ տարվա բերքից                |      |       |        |        |

|____________________________________|______|_______|________|________|

|Պատրաստվել է սենաժ                  | 310  |ցենտներ|        |        |

|____________________________________|______|_______|________|________|

|Պատրաստվել է խոտալյուր              | 320  | - //- |        |        |

|____________________________________|______|_______|________|________|

|Կուտակվել է ծղոտ                    | 330  | - //- |        |        |

|____________________________________|______|_______|________|________|

|Ստացվել է պատրաստի սիլոս            | 340  | - //- |        |        |

|____________________________________|______|_______|________|________|

|Արտադրվել է կերի արմատապտուղ        | 350  | - //- |        |        |

|____________________________________|______|_______|________|________|

|Ընդամենը կուտակվել են կերեր,        | 360  | - //- |        |        |

|կերամիավորներով (լրացվում է         |      |       |        |        |

|վիճակագրության մարզային             |      |       |        |        |

|գործակալությունում)                 |      |       |        |        |

|____________________________________|______|_______|________|________|

|Ցանվել է աշնանացան հատիկի և  կանաչ  | 370  |  հա   |        |        |

|կերի համար                          |      |       |        |        |

|____________________________________|______|_______|________|________|

|որից` հատիկի համար                  | 370.1| - //- |        |        |

|____________________________________|______|_______|________|________|

|Կատարվել է ցրտահերկ                 | 380  | - //- |        |        |

|____________________________________|______|_______|________|________|

|Հավաքվել է վայրաճ պտուղներ և        | 390  |ցենտներ|        |        |

|հատապտուղներ                        |      |       |        |        |

|____________________________________|______|_______|________|________|

|որից` հատապտուղներ                  |390.1 | - //- |        |        |

|____________________________________|______|_______|________|________|

|Աճեցվել է դեկորատիվ ծառատեսակների   | 400  |  հատ  |        |        |

|տնկիներ                             |      |       |        |        |

._____________________________________________________________________.

 

Աշխատողների միջին ցուցակային թվաքանակը (500) _________________ մարդ

 

    Ղեկավար  ___________________________     _____________________

                  (Ազգանուն, անուն)             (Ստորագրություն)

 

Լրացնող (գլխավոր հաշվապահ կամ ___________________  ________________

    այլ լիազորված անձ)              (Ազգանուն, անուն)    (Ստորագրություն)

 

«__»______ ____20___թ.

 

Հավելված 2

Հայաստանի Հանրապետության

վիճակագրության պետական

խորհրդի

2012 թվականի օգոստոսի 17-ի

թիվ 28-Ն որոշման

 

ՀՐԱՀԱՆԳ

 

«ԲԵՐՔԱՀԱՎԱՔԻ, ԿԵՐԵՐԻ ԿՈՒՏԱԿՄԱՆ, ԱՇՆԱՆԱՑԱՆԻ ԵՎ ՑՐՏԱՀԵՐԿԻ ԲԱՐՁՐԱՑՄԱՆ ԸՆԹԱՑՔԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ 29-ԳՏ (ԱՄՍԱԿԱՆ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն հրահանգը սահմանում է «ԲԵՐՔԱՀԱՎԱՔԻ, ԿԵՐԵՐԻ ԿՈՒՏԱԿՄԱՆ, ԱՇՆԱՆԱՑԱՆԻ ԵՎ ՑՐՏԱՀԵՐԿԻ ԲԱՐՁՐԱՑՄԱՆ ԸՆԹԱՑՔԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ 29-ԳՏ (ԱՄՍԱԿԱՆ) պետական վիճակագրական հաշվետվության (այսուհետ` հաշվետվություն) լրացման կարգը:

2. Հաշվետվությունը լրացվում է իրավաբանական անձանց, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի կողմից, որոնք այդ մասին իրազեկվում են Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 3 հոկտեմբերի 2003 թ. «Վիճակագրական տեղեկությունների ներկայացման կարգը հաստատելու մասին» թիվ 11 որոշմամբ հաստատված կարգի դրույթներին համապատասխան:

3. Հաշվետվությունը ներկայացվում է Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայություն` հաշվետվության ձևի վրա նշված ժամկետներում և պարբերականությամբ:

4. Վիճակագրական տեղեկությունների ներկայացման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:

 

2. ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 

5. Հաշվետվության բոլոր տվյալները լրացվում են հաշվետու ամսվա կտրվածքով և աճողական` տարվա սկզբից:

6. «Հնձվել է հացահատիկային և հատիկաընդեղենային մշակաբույսեր, ընդամենը» թիվ 100 տողում, լրացվում է հաշվետու ժամկետում, հատիկ ստանալու համար, փաստացի հնձված բոլոր տեսակի աշնանացան և գարնանացան հացահատիկային և հատիկաընդեղենային մշակաբույսերի տարածությունները, ներառյալ լրիվ հասունության շրջանում, հատիկի համար, հնձված եգիպտացորենը:

7. «Արտադրվել է հացահատիկ» թիվ 200 տողում, լրացվում է հաշվետու ժամանակահատվածում, կալսված բոլոր տեսակի հացահատիկային և հատիկաընդեղենային մշակաբույսերից և հատիկի համար հնձված եգիպտացորենից ստացված համախառն բերքը` սկզբնական մուտքագրման քաշով:

8. «Կարտոֆիլ» թիվ 210 տողում, լրացվում է, հաշվետու ժամանակահատվածում, կարտոֆիլի քանդված տարածությունից կուտակված համախառն բերքը:

9. «Բանջարեղեն» թիվ 220 տողում, լրացվում է հաշվետու ժամանակահատվածում բոլոր տեսակի (կաղամբ, վարունգ, լոլիկ, գլուխ սոխ, սխտոր, սմբուկ, պղպեղ, սեղանի գազար և այլ բանջարեղեն) վաղահաս և ուշահաս բանջարանոցային մշակաբույսերից հավաքված բերքը:

10. «Բոստան» թիվ 230 տողում, լրացվում է բոլոր տեսակի ձմերուկի և սեխի մշակաբույսերից, հաշվետու ժամանակահատվածում հավաքված բերքը: Այս տողում չի լրացվում անասնակերի համար ցանված բոստանային մշակաբույսերի բերքը:

11. «Ծխախոտ» թիվ 240 տողում, լրացվում է հաշվետու ժամանակահատվածում հավաքված ծխախոտի կանաչ տերևները թելամետրերով համապատասխան գործակիցներով չոր ծխախոտի վերահաշվարկելուց հետո հավաքված բերքը: (Այսպես` Սամսուն 36 տեսակի ծխախոտի 1 թելամետր կանաչ զանգվածը չորացնելուց հետո կազմում է 100 գրամ չոր ծխախոտի զանգված, համապատասխանաբար Սամսուն 49 տեսակի ծխախոտը` 120 գրամ, Տրապիզոն տեսակի ծխախոտը` 150 գրամ և Օստրոլիստ տեսակի ծխախոտը` 170 գրամ չոր ծխախոտի զանգված):

12. «Խորդենի» թիվ 250 տողում, լրացվում է հաշվետու ժամանակահատվածում հավաքված խորդենու կանաչ զանգվածի քաշը:

13. «Պտուղ և հատապտուղ» թիվ 260 տողում, լրացվում է հաշվետու ժամանակահատվածում հավաքված բոլոր տեսակի պտուղների և հատապտուղների (ելակ, գետնամորի, մոշ և այլն) քանակը (անկախ հասունացման աստիճանից):

14. «Խաղող» թիվ 270 տողում, լրացվում է հաշվետու ժամանակահատվածում բոլոր տեսակի վաղահաս և ուշահաս խաղողի հավաքված բերքը: Այս տողում հաշվի է առնվում նաև առանձին թփերից (թարմաներից) հավաքված խաղողի բերքը:

15. «Սունկ (ներառյալ անտառային սնկի հավաքում)» թիվ 280 տողում լրացվում է բոլոր տեսակի աճեցված սնկերի (ներառյալ անտառային սնկի) հավաքված բերքը:

16. «Ծաղիկ» թիվ 290 տողում լրացվում է բոլոր տեսակի աճեցված ծաղիկների քանակը:

17. «Կուտակվել է ցանովի և բնական խոտ ընթացիկ տարվա բերքից» թիվ 300 տողում, լրացվում է ցանովի և բնական խոտհարքներից տվյալ տարում հնձված և կուտակված չոր խոտի քանակը: Այս տողում չի լրացվում նախորդ տարիներից մնացած չոր խոտի քանակությունը: Կանաչ վիճակում անասուններին կերակրված խոտը այս տողում լրացվում է չոր խոտի վերածելուց հետո (կանաչ զանգվածի 30%-ը):

18. «Պատրաստվել է սենաժ» թիվ 310 տողում, լրացվում է ցանովի և բնական խոտերի կանաչ զանգվածից համապատասխան աշտարակներում և հորերում դրված կանաչ զանգվածի քաշը:

19. «Պատրաստվել է խոտալյուր» թիվ 320 տողում, լրացվում է ցանովի և բնական խոտերից գործարանների կողմից խոտալյուրի արտադրված քանակությունը:

20. «Կուտակվել է ծղոտ» թիվ 330 տողում, լրացվում է աշնանացան և գարնանացան հացահատիկային մշակաբույսերի բերքահավաքից հետո կուտակված ծղոտի քանակը: Նախորդ տարիներից կուտակված ծղոտի մնացորդը այս տողում չի լրացվում: Այս տողում ցույց է տրվում նաև սերմի համար կալսված բազմամյա խոտաբույսերից ստացված ծղոտը:

21. «Ստացվել է պատրաստի սիլոս» թիվ 340 տողում, լրացվում է ցանովի և բնական խոտերից, սիլոսի համար ցանված մշակաբույսերից, արևածաղկի և եգիպտացորենի կանաչ զանգվածից, համապատասխան աշտարակներում և հորերում դրված կանաչ զանգվածը, 20 օր հետո կատարվող համապատասխան չափումների միջոցով:

22. «Արտադրվել է կերի արմատապտուղ» թիվ 350 տողում, լրացվում է հաշվետու ժամանակահատվածում անասնակերի համար արտադրված կերի ճակնդեղի (ներառյալ անասնակերի համար ցանված շաքարի ճակնդեղը) քանակը:

23. «Ընդամենը կուտակվել են կերեր, կերամիավորներով» թիվ 360 տողում, լրացվում է արտադրված բոլոր տեսակի անասնակերերի քանակը` վերածած կերամիավորների հետևյալ գործակիցներով (խոտ` 0,48, ծղոտ` 0,31, սիլոս` 0,21, սենաժ` 0,35, խտացրած կերեր` 1,0, կերի արմատապտուղ` 0,12):

24. «Ցանվել է աշնանացան հատիկի և կանաչ կերի համար» թիվ 370 տողում, լրացվում է տվյալ տարվա բերքի տակ նախորդ տարվա աշնանը ցանված աշնանացան ցորենի, տարեկանի և գարու` ինչպես հատիկի, այնպես էլ խոտի և կանաչ կերի համար ցանված տարածությունները:

25. «Որից` հատիկի համար» թիվ 370.1 տողում առանձնացվում է միայն հատիկի համար տվյալ տարվա բերքի տակ ցանված ցորենի, տարեկանի և գարու տարածությունները:

26. «Կատարվել է ցրտահերկ» թիվ 380 տողում, լրացվում է այն տարածությունը, որը վարել են նախորդ տարվա աշնանը` գարնանացան կատարելու նպատակով:

27. «Հավաքվել է վայրաճ պտուղներ և հատապտուղներ» թիվ 390 տողում ցույց է տրվում միայն վայրաճ բոլոր տեսակի պտղի և հատապտղի հավաքված ընդամենը բերքը:

28. «Աճեցվել է դեկորատիվ ծառատեսակների տնկիներ» թիվ 400 տողով ցույց է տրվում դեկորատիվ նպատակների համար աճեցված ծառատեսակների տնկիների քանակը:

29. «Աշխատողների միջին ցուցակային թվաքանակ» թիվ 500 տողով ցույց է տրվում տարվա վերջի դրությամբ կազմակերպության ցուցակային կազմի աշխատողների թվաքանակը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ, ներառյալ այդ օրն աշխատանքի ընդունվածների և աշխատանքից դուրս եկածների թվաքանակի տարբերությունը:

 

 

pin
Վիճակագրության պետական խորհուրդ
17.08.2012
N 28-Ն
Որոշում