Սեղմել Esc փակելու համար:
«ԱՐՏՈՆԱԳՐԱՅԻՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ԱՐՏՈՆԱԳՐԱՅԻՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՌՄԱՆ Ո ...

 

 

Համաձայնեցված է

    ՀՀ ֆինանսների նախարար              ՀՀ կառավարությանն առընթեր պետական

                                       եկամուտների կոմիտեի նախագահ

__________________ Վ. Գաբրիելյան   _____________________ Գ. Խաչատրյան

    26 սեպտեմբերի 2012 թ.              14 սեպտեմբերի 2012 թ.

                                       N 25

 

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ

 

i

«ԱՐՏՈՆԱԳՐԱՅԻՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՈՐՈՇ ՀԱՐՑԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 87-րդ հոդվածի դրույթներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հուլիսի 29-ի N 1007-Ն որոշմամբ հաստատված` հարկերի, տուրքերի և այլ պարտադիր վճարների գծով հարաբերությունները կարգավորող իրավական ակտերի դրույթների վերաբերյալ պարզաբանումների տրման կարգի 6-րդ կետով` «Արտոնագրային վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ` Օրենք) առանձին դրույթների կիրառման վերաբերյալ պաշտոնապես պարզաբանում եմ.

1. Օրենքի N 7 հավելվածով սահմանված գործունեության տեսակների մասով արտոնագրային վճար վճարողներ են համարվում ՀՀ ռեզիդենտ և ՀՀ ոչ ռեզիդենտ իրավաբանական անձինք, ինչպես նաև անհատ ձեռնարկատերերը:

2. Արտոնագրային վճարների կիրառման ենթակա դրույքաչափերի որոշման համար հիմք են ընդունվում «Վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը: Արտոնագրային վճարների չափի հաշվարկման համար Օրենքի N 1, N 2 և N 8 հավելվածներով սահմանված սահմանամերձ բնակավայրեր և սահմանամերձ գյուղեր են համարվում Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի նոյեմբերի 17-ի «Հայաստանի Հանրապետության սահմանամերձ համայնքների ցանկը հաստատելու մասին» N 713 որոշմամբ սահմանված գյուղական բնակավայրերը:

3. Այն անձինք, որոնք իրականացնում են բացառապես արտոնագրային վճարներով հարկվող գործունեություն հարկային մարմին ավելացված արժեքի հարկի հաշվարկներ, ինչպես նաև մատակարարներից ստացված հարկային հաշիվների վերաբերյալ տեղեկություններ չեն ներկայացնում:

4. Օրացուցային տարվա որևէ ժամանակահատվածում Օրենքի N 7 և N 8 հավելվածներին համապատասխան արտոնագրային վճար վճարող համարվելու դեպքում տվյալ ժամանակահատվածի համար անհատ ձեռնարկատերը ընդհանուր սահմանված կարգով և ժամկետում ներկայացնում է պարտադիր սոցիալական ապահովության վճարի տարեկան եկամուտների մասին հայտարարագիր:

5. Բացառապես արտոնագրային վճարով հարկվող գործունեության տեսակներ իրականացնող անհատ ձեռնարկատերերի նկատմամբ «Դրամարկղային գործառնությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի դրույթները կիրառելի չեն` անկախ ԱԱՀ-ի շեմը գերազանցելու հանգամանքից:

6. Հանրային սննդի գործունեության մեկ վայրում (օբյեկտում) միաժամանակ բացօթյա վայրի և ոչ բացօթյա սրահի միջոցով հանրային սննդի գործունեություն իրականացնելու դեպքերում հանրային սննդի գործունեության տվյալի վայրը (օբյեկտը) համարվում է գործունեության իրականացման մեկ վայր և այդ վայրի մասով ելակետային տվյալը որոշվում է բոլոր սրահների մակերեսների հանրագումարով, բացառությամբ սույն պարզաբանման 7-րդ կետում նշված դեպքերի:

7. Գործունեության իրականացման մեկ վայրում մեկից ավելի այնպիսի օբյեկտների միջոցով հանրային սննդի գործունեություն իրականացվելու դեպքում, որոնց համար Օրենքով նախատեսված են տարբեր գործակիցներ` գործունեության այդ օբյեկտները (հեստապար և անհատական կամ համույթային համանման այլ ցուցադրումներ ունեցող, սպառողների սահմանափակ քանակակազմ ունեցող հանրային սննդի գործունեության իրականացման վայրեր և (կամ) այլ վայրեր) հայտարարությունում լրացվում են որպես գործունեության իրականացման տարբեր վայրեր` համապատասխան ելակետային տվյալներով:

8. Մեկ շենքում (շինությունում) գտնվող` Երևան քաղաքում և մարզկենտրոններում 300 մ2 և ավելի, այլ քաղաքներում և այլ վայրերում 200 մ2 և ավելի, սահմանամերձ գյուղերում 100 մ2 և ավելի մակերես ունեցող, բացառապես հանդիսությունների, արարողությունների կամ համանման այլ միջոցառումների համար նախատեսված` մեկից ավելի սրահների միջոցով հանրային սննդի գործունեություն իրականացվելու դեպքերում հանրային սննդի գործունեության համար ներկայացվում է մեկ հայտարարություն` սրահների մակերեսների հանրագումարով:

9. Գործունեության իրականացման տարբեր ժամանակահատվածների (մեկ ամիս կամ հաջորդական ամիսներ) համար ներկայացվում են առանձին Հայտարարություններ:

10. Ելակետային տվյալի ավելացման դեպքում Օրենքի N 8 հավելվածի 8-րդ կետին համապատասխան արտոնագրային վճար վճարողը ներկայացնում է նոր Հայտարարություն` լրացնելով ելակետային տվյալի ընդհանուր մեծությունը (նախկինում ներկայացված և ավելացվող ելակետային տվյալի մեծության հանրագումարը):

11. Բացառապես հանդիսությունների, արարողությունների կամ համանման այլ միջոցառումների համար նախատեսված` Երևան քաղաքում և մարզկենտրոններում 300 մ2 և ավելի, այլ քաղաքներում և այլ վայրերում 200 մ2 և ավելի, սահմանամերձ գյուղերում 100 մ2 և ավելի մակերես ունեցող սրահների միջոցով իրականացվող գործունեության մասով ամսվա կոնկրետ օրերի համար արտոնագիր ստանալու դեպքում հարկ վճարողը Հայտարարությունը ներկայացնում է յուրաքանչյուր ամսվա համար` պարտադիր լրացնելով նաև տվյալ ամսվա կոնկրետ օրացուցային օրերը: Հայտարարություն ներկայացվում է այն օրերի համար, որի 00.00 ժամից մինչև օրվա ավարտը ընկած որևէ (ցանկացած) ժամանակահատվածում գործունեություն է իրականացվելու` անկախ այդ ժամանակահատվածում իրականացվող գործունեության տևողությունից:

12. Բացառապես հանդիսությունների, արարողությունների կամ համանման այլ միջոցառումների համար նախատեսված սրահի միջոցով իրականացվող հանրային սննդի գործունեության մասով արտոնագիր տրամադրվում է մեկ ամսվա կամ հաջորդական ամիսների համար, եթե այդ սրահի մակերեսը պակաս է Երևան քաղաքում և մարզկենտրոններում 300 մ2, այլ քաղաքներում և այլ վայրերում 200 մ2, սահմանամերձ գյուղերում 100 մ2 մակերեսից:

13. Առողջարաններում, հանգստյան և մասնագիտացված ճամբարներում կամ տներում, պանսիոններում, մանկապատանեկան բնակատեղիներում, ճամբարային բնակատեղիներում իրականացվող Օրենքի N 7 հավելվածի 1-ին կետի 1-ին, 4-րդ, 6-րդ և 7-րդ ենթակետերով սահմանված գործունեության տեսակները արտոնագրային վճարի օբյեկտ չեն համարվում (հիմք Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի 2012 թվականի մարտի 23-ի «Հյուրանոցային տնտեսության օբյեկտների նկատմամբ չափանիշներ սահմանելու և Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի 2009 թվականի հուլիսի 7-ի N 530-Ն հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 268-Ն հրաման):

14. Եթե Հայտարարությունը ներկայացվում է մեկ ամսից ավելի ժամանակահատվածի համար, ապա մեկից ավելի յուրաքանչյուր ամսվա համար արտոնագրային վճարի չափի հաշվարկման համար Օրենքի N 8 հավելվածի 14-րդ կետի 7-րդ ենթակետով սահմանված 1.0 գործակիցը մեկից ավելի յուրաքանչյուր ամսվա համար նվազեցվում է 0.02 գործակցով:

Օրինակ` եռամսյա ժամանակահատվածում ներառված ամիսների համար արտոնագրային վճարի չափը հաշվարկվում է`

- 1-ին ամսվա համար` արտոնագրային վճարի ամսական չափը բազմապատկելով 1.0 գործակցով,

- 2-րդ ամսվա համար` արտոնագրային վճարի ամսական չափը բազմապատկելով 0.98 գործակցով (1-1 *0.02),

- 3-րդ ամսվա համար` արտոնագրային վճարի ամսական չափը բազմապատկելով 0.96 գործակցով (1-2 *0.02):

Այդ ժամանակահատվածում ներառված ամիսների համար վճարման ենթակա արտոնագրային վճարը կորոշվի որպես ամիսների համար վերը նշված կարգով հաշվարկված վճարների հանրագումար:

Սույն օրինակի նմանությամբ հաշվարկվում է նաև երեք ամսից ավելի այլ ժամանակահատվածների համար վճարման ենթակա արտոնագրային վճարի չափը:

15. Անհատ ձեռնարկատիրոջ և նրա բնակության հասցեում հաշվառված այլ անձի (անձանց) կողմից միևնույն թեթև մեքենայով ուղևորափոխադրում իրականացնելու դեպքերում անհատ ձեռնարկատիրոջ բնակության հասցեում հաշվառված այլ անձի (անձանց) համար վճարվող գումարի նկատմամբ Օրենքի N 8 հավելվածի 14-րդ կետի 7-րդ ենթակետով սահմանված` 0.02 նվազեցնող գործակիցը չի կիրառվում:

16. Հանրային սննդի ոլորտում իրականացվող գործունեության համար արտոնագրային վճարի հաշվարկման համար հիմք ընդունվող ելակետային տվյալներն են` հանրային սննդի սպասարկման սրահի մակերեսը, որն իր մեջ ներառում է պատրաստի խոհարարական արտադրանքի իրացման և սպառման կազմակերպման համար նախատեսված տարածքը, իսկ բացօթյա վայրերում հանրային սննդի սպասարկման սրահ է համարվում հանրային սննդի գործունեության իրականացման ընդհանուր մակերեսը: Ընդ որում, հանրային սննդի գործունեության իրականացման վայրի զբաղեցրած սպասարկման սրահի մակերեսը, քառակուսի մետրերով արտահայտված, պատրաստի խոհարարական արտադրանքի սպառման կազմակերպման համար նախատեսված այն տարածքն է, որը ներառում է սպառողների կողմից պատրաստի խոհարարական արտադրանքի սպառման և հանրային սննդի գործունեության իրականացման վայրում նրանց ժամանցը կազմակերպելու համար նախատեսված տարածքները (մասնավորապես բեմահարթակների, պարահրապարակների, առանձնասենյակների և այլն):

Բացօթյա վայրում հանրային սննդի գործունեություն իրականացնելու դեպքում սպասարկման ընդհանուր մակերես է համարվում`

- որևէ կերպ սահմանազատված (պատ, պարիսպ, ցանկապատ կամ համանման այլ ձևերով) տարածքի մակերեսը, կամ

- ծայրամասային (եզրային) սեղանների, տաղավարների (բեսեդկա) կամ համանման ժամանակավոր այլ կառույցների (ներառյալ դրանցում մեկ կամ մի քանի սեղաններ ներառող), ինչպես նաև այլ օժանդակ կառույցների (խոհանոց, հաճախորդների ժամանցի համար նախատեսված կառույցների և այլն) եզրակետերով տարված առավելագույն շրջագծում ընդգրկվող տարածքի մակերեսը:

Բացօթյա վայրում երկու և ավելի հարթակների (կառույցի հարկերի) վրա կամ միաժամանակ` սահմանազատված և չսահմանազատված տարածքներում հանրային սննդի գործունեություն իրականացնելու դեպքում` որպես սպասարկման սրահի մակերես ընդունվում է յուրաքանչյուր հարթակի համար բացօթյա վայրերի համար սույն կետում նշված կարգով որոշված մակերեսների հանրագումարը:

17. Այն հարկ վճարողները, որոնք իրականացնում են խոհարարական արտադրանքի պատրաստում և չեն կազմակերպում դրանց սպառումը (չունեն համապատասխան սպասարկման սրահ), արտոնագրային վճար վճարող չեն հանդիսանում և գործունեության մասով հարկերը հաշվարկում են Հայաստանի Հանրապետության հարկային օրենսդրությամբ սահմանված ընդհանուր կարգով:

18. Այն հարկ վճարողները, որոնք իրականացնում են խոհարարական արտադրանքի պատրաստում և իրականացնում են պատրաստված խոհարարական արտադրանքի մի մասի սպառման կազմակերպում (համապատասխան սպասարկման սրահի միջոցով)` արտոնագրային վճար վճարող են հանդիսանում խոհարարական արտադրանքի սպառման կազմակերպման մասով, իսկ առանց սպառման կազմակերպման իրացված արտադրանքի մասով հարկերը հաշվարկում են Հայաստանի Հանրապետության հարկային օրենսդրությամբ սահմանված ընդհանուր կարգով:

19. Վարսավիրանոցներում (գեղեցկության սրահներում) վարսավիրական ծառայությունների մատուցումը դասակարգվում է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի 2009 թվականի հունիսի 3-ի «Հայաստանի Հանրապետության դասակարգիչ հաստատելու մասին» N 372-Ն հրամանով հաստատված` Տնտեսական գործունեության տեսակների Հայաստանի Հանրապետության դասակարգչի 96.02.0 ծածկագրին: Այդ ծածկագիրն իր մեջ ներառում է տղամարդկանց և կանանց մազերի լվանալը, հարթեցնելը, կտրելը, հարդարումը, ներկելը, գանգրացնելը, ուղղելը և համանման ծառայությունները, սափրելը և մորուքը հարթեցնելը, դեմքի մերսումը, դիմահարդարումը, ձեռնեղունգները ստածելը, ոտների մատները հարդարելը և այլն:

20. Ավտոտեխսպասարկման կայանների (կետերի) միջոցով ավտոտրանսպորտային միջոցների տեխնիկական սպասարկումը դասակարգվում է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի 2009 թվականի հունիսի 3-ի «Հայաստանի Հանրապետության դասակարգիչ հաստատելու մասին» N 372-Ն հրամանով հաստատված` Տնտեսական գործունեության տեսակների Հայաստանի Հանրապետության դասակարգչի 45.20.1 ծածկագրին: Այդ ծածկագիրն իր մեջ ներառում է ավտոմեքենաների մեխանիկական և էլեկտրական սարքավորանքի, թափքի, ներարկման համակարգի, շարժիչի տեխնիկական սպասարկումը և նորոգումը, ավտոմեքենաների լվացումը, փայլեցումը, ներկումը կամ ներկերի փոշեցրումը, լուսամուտների և հողմապակիների, նստատեղերի նորոգումը, դողերի և օդախցիկների նորոգումը, տեղադրումը, փոխարինումը, հակաքայքայիչ մշակումը, ավտոմեքենաների մասերի և պարագաների տեղադրումը, եթե դա արտադրական գործընթացի փուլ չէ: Արտադրական գործընթացի փուլ համարվող ավտոմեքենաների նորոգման ծառայությունների մասով արտոնագրային վճարով հարկման կարգը չի կիրառվում և այդ գործունեության մասով հարկերը հաշվարկում են Հայաստանի Հանրապետության հարկային օրենսդրությամբ սահմանված ընդհանուր կարգով:

21. Արտոնագրային վճար վճարողների կողմից ելակետային տվյալների պակաս հայտարարագրման դեպքերում սխալների ինքնուրույն հայտնաբերման դեպքում կարող են կատարել ելակետային տվյալների ճշգրտումներ, բացառությամբ «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25-րդ հոդվածով սահմանված դեպքերի և այն դեպքերի, երբ ելակետային տվյալների ճշգրտման արդյունքում նվազեցվում է ելակետային տվյալը:

 

 

pin
Պետական եկամուտների կոմիտե
14.09.2012
N 25
Պաշտոնական պարզաբանում