Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 31-Ի N 17 ...

 

 

040.1347.301012

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

25 հոկտեմբերի 2012 թվականի N 1347-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 31-Ի N 1758-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

i

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հոկտեմբերի 31-ի «Հանրապետական երկրաբանական ֆոնդ» պետական ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու մասին» N 1758-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

1) որոշման 2-րդ կետի «ա» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«ա) «Հանրապետական երկրաբանական ֆոնդ» պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեության առարկան ու նպատակն են` Հայաստանի Հանրապետության օրենքներով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով`

Հայաստանի Հանրապետության տարածքում ընդերքի երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների և օգտակար հանածոների արդյունահանման նպատակով տրամադրված ընդերքի տեղամասերի պետական հաշվառման իրականացումը, ինչպես նաև ընդերքօգտագործման փաստաթղթերի և օգտակար հանածոների պաշարների շարժի վերաբերյալ տարեկան հաշվետվությունների ընդունումը և տնօրինումը.

երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների իրականացման համար տրամադրված ընդերքի տեղամասերի հաշվառման մատյանի, օգտակար հանածոների պաշարների պետական հաշվեկշռի և հանքավայրերի ու օգտակար հանածոների երևակումների պետական կադաստրի վարումը, ինչպես նաև երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների արդյունքում ստացած տեղեկությունների ընդունումը և պահպանումը.

երկրաբանական տեղեկության միասնական համակարգի ստեղծումը, վարումը և տնօրինումը, պահպանությունը և Հայաստանի Հանրապետության օրենքներով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով երկրաբանական տեղեկության տրամադրումը.

միասնական կոորդինատային համակարգով տրամադրված ընդերքի տեղամասերի ծայրակետային կոորդինատների համադրումը ֆոնդային նյութերի հետ, ֆոնդային նյութերում փոփոխությունների կատարումը և համապատասխան առաջարկությունների ներկայացումը Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարություն.

օգտակար հանածոների պաշարների, հանքավայրերի, երևակումների և երկրաբանական ուսումնասիրությունների պետական հաշվառման տվյալների հիման վրա ընդերքօգտագործման ֆոնդի ստեղծումը և վարումը.».

2) որոշման 2-րդ կետի «բ» ենթակետի առաջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«երկրաբանական ֆոնդում առկա ընդերքի մասին տեղեկության տրամադրման հետ կապված հետևյալ ծառայությունների մատուցում`

ա) փաստաթղթերի պատճենահանում և տրամադրում,

բ) համակարգչային սկանավորում,

գ) համակարգչային տպում,

դ) հանքավայրի (տեղամասի), հանքերևակման վերաբերյալ տրամադրվող տեղեկատվության ամփոփում:

Մատուցվող ծառայությունների համար գանձվող վճարների առավելագույն չափը սահմանում է Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարը:»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2012 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 30-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
25.10.2012
N 1347-Ն
Որոշում