Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՖՐԱՆԿՖ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՖՐԱՆԿՖՈՒՐՏ ԳՈՐԾՈՒՂԵ ...

30.10.2012 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   27.11.2012  -ից մինչեւ   30.10.2012  -ը:
 

(չեղյալ է ճանաչվել 03.12.12 թիվ 1197-Ա որոշում)

i

041.1053.301012

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

30 հոկտեմբերի 2012 թվականի N 1053-Ա

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՖՐԱՆԿՖՈՒՐՏ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. Հայ-գերմանական գործարար համաժողովին մասնակցելու նպատակով 2012 թվականի դեկտեմբերի 6-8-ը Ֆրանկֆուրտ (Գերմանիայի Դաշնային Հանրապետություն) գործուղել Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակություն` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակության կազմում ընդգրկել նաև Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ա. Մարտիրոսյանին:

3. Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակության` Ֆրանկֆուրտ գործուղման հետ կապված ծախսերը, այդ թվում` «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի պաշտոնական պատվիրակությունների սրահում և Ֆրանկֆուրտի օդանավակայանում սպասարկման, Հայաստանի Հանրապետությունից օդային ուղևորների ելքի համար պետական տուրքի վճարման, Գերմանիայի Դաշնային Հանրապետություն մուտքի արտոնագրերի և ապահովագրության գումարները` համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի, կատարել`

1) Տ. Սարգսյանինը, Դ. Սարգսյանինը, Հ. Թաշչյանինը, Ս. Տոնոյանինը, Հ. Բերբերյանինը, Ա. Խուդոյանինը, Ա. Վարդանյանինը և Ա. Ալեքսանյանինը` Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների, իսկ ճանապարհածախսը, ներկայացուցչական, փոխադրամիջոցների վարձակալման և հուշանվերների ձեռքբերման, թարգմանչական ծառայությունների հետ կապված ծախսերը` Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.

2) Է. Հարությունյանինը` Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության «Պետական արարողակարգի ծառայություն» գործակալության միջոցների հաշվին.

3) Տ. Դավթյանինը, Հ. Պողոսյանինը, Գ. Բեգլարյանինը, Զ. Մնացականյանինը, Ա. Շահինյանինը, Հ. Բաբայանինը և Ա. Հովհաննիսյանինը, Խ. Ադումյանինը (միայն ճանապարհածախսը և գիշերավարձը)` Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.

4) զանգվածային լրատվական միջոցների ներկայացուցիչների ճանապարհածախսը և գիշերավարձը` Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

4. Ընդունել ի գիտություն, որ Ֆրանկֆուրտ գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են`

1) Ռ. Հարությունյանինը` «Զարգացման հայկական գործակալություն» փակ բաժնետիրական ընկերության միջոցների հաշվին.

2) Ա. Խաչատուրյանինը` Հայաստանի Հանրապետության ազգային մրցունակության հիմնադրամի միջոցների հաշվին.

3) զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների մյուս ծախսերը` համապատասխան գործուղող կազմակերպությունների միջոցների հաշվին:

5. Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավարին` կազմակերպել հատուկ ինքնաթիռի չվերթ` 2012 թվականի դեկտեմբերի 6-ին` Երևան-Ֆրանկֆուրտ և 2012 թվականի դեկտեմբերի 14-ին` Ֆրանկֆուրտ-Երևան երթուղով:

6. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետին` աջակցել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմին սույն որոշման 5-րդ կետում նշված չվերթի կազմակերպման հարցում:

7. Հատուկ ինքնաթիռի չվերթի կազմակերպման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ներկայացրած հաշվետվության:

8. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին` լուծել Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակության` Ֆրանկֆուրտ մեկնելու հետ կապված հարցերը:

(որոշումը փոփ. 09.11.12 թիվ 1096-Ա, 26.11.12 թիվ 1155-Ա որոշումներ)

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2012 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 30-ԻՆ

 

Հավելված

ՀՀ վարչապետի

2012 թվականի հոկտեմբերի 30-ի

N 1053-Ա որոշման

 

ԿԱԶՄ

2012 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 6-8-Ը ՖՐԱՆԿՖՈՒՐՏ (ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ԴԱՇՆԱՅԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ) ՄԵԿՆՈՂ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ

 

    Տ. Սարգսյան        - ՀՀ վարչապետ

 

    Գ. Սարգսյան        - ՀՀ վարչապետի կինը

 

    Դ. Սարգսյան        - ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար

 

    Տ. Դավթյան         - ՀՀ էկոնոմիկայի նախարար

 

    Հ. Պողոսյան        - ՀՀ մշակույթի նախարար

 

    Գ. Բեգլարյան       - ՀՀ տրանսպորտի և  կապի նախարար

 

    Զ. Մնացականյան     - ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ

 

    Ա. Խաչատուրյան     - ՀՀ ազգային մրցունակության հիմնադրամի գործադիր

                         տնօրեն (համաձայնությամբ)

 

    Հ. Թաշչյան         - ՀՀ կառավարության աշխատակազմի արտաքին

                         կապերի վարչության պետ

 

    Ս. Տոնոյան         - ՀՀ կառավարության աշխատակազմի

                         տեղեկատվության և հասարակայնության հետ

                         կապերի վարչության պետ

 

    Հ. Բերբերյան       - ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար

 

    Ա. Խուդոյան        - ՀՀ կառավարության աշխատակազմի խորհրդատու

 

Է. Հարությունյան  - ՀՀ արտաքին գործերի նախարարության «Պետական

արարողակարգի ծառայություն» գործակալության կցորդ

 

Ռ. Հարությունյան  - «Զարգացման հայկական գործակալություն» ՓԲԸ-ի գլխավոր

տնօրեն (համաձայնությամբ)

 

    Ա. Վարդանյան       - ՀՀ պետական պահպանության ծառայության աշխատող

 

    Ա. Ալեքսանյան      - ՀՀ պետական պահպանության ծառայության աշխատող

 

    Ա. Շահինյան        - «Տնտեսական բարեփոխումների

                         վերլուծական-տեղեկատվական կենտրոն» պետական ոչ

                         առևտրային կազմակերպության օպերատոր

 

    Հ. Բաբայան         - «Տնտեսական բարեփոխումների

                         վերլուծական-տեղեկատվական կենտրոն» պետական ոչ

                         առևտրային կազմակերպության լուսանկարիչ

 

    Ա. Հովհաննիսյան    - ՀՀ կառավարության «Հրապարակում» ծրագրի օպերատոր

 

    Ա. Պետրոսյան       - Հանրային հեռուստատեսության «Հայլուր» ծրագրի

                         լրագրող (համաձայնությամբ)

 

    Ա. Անդրեասյան      - Հանրային հեռուստատեսության «Հայլուր» ծրագրի

                         օպերատոր (համաձայնությամբ)

 

    Ս. Ավագյան         - «Նյուզ Էյէմ» լրատվական գործակալության լրագրող

                         (համաձայնությամբ)

 

    Խ.  Ադումյան       - թարգմանիչ

 

 

pin
ՀՀ Վարչապետ
30.10.2012
N 1053-Ա
Որոշում