Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԱՄԵՐԻԿ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԱՄԵՐԻԿԱՅԻ ՄԻԱՑՅԱԼ Ն ...

30.10.2012 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   10.11.2012  -ից մինչեւ   30.10.2012  -ը:
 

(չեղյալ է ճանաչվել 03.12.12 թիվ 1197-Ա որոշում)

i

041.1054.301012

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

30 հոկտեմբերի 2012 թվականի N 1054-Ա

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԱՄԵՐԻԿԱՅԻ ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. Ամերիկայի Միացյալ Նահանգներում անցկացվող Հայաստանի բարձր տեխնոլոգիաների ոլորտի ամենամյա «Արմթեք» համաժողովին մասնակցելու նպատակով 2012 թվականի դեկտեմբերի 8-14-ը Ամերիկայի Միացյալ Նահանգներ գործուղել Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակություն` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակության կազմում ընդգրկել նաև Ամերիկայի Միացյալ Նահանգներում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Թ. Մարգարյանին և Լոս Անջելեսում Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոս Գ. Հովհաննիսյանին:

3. Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակության` Ամերիկայի Միացյալ Նահանգներ գործուղման հետ կապված ծախսերը, այդ թվում` «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի պաշտոնական պատվիրակությունների սրահում և Ամերիկայի Միացյալ Նահանգների օդանավակայանում սպասարկման, Հայաստանի Հանրապետությունից օդային ուղևորների ելքի համար պետական տուրքի վճարման, Ամերիկայի Միացյալ Նահանգներ մուտքի արտոնագրերի գումարը` համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի, կատարել`

1) Տ. Սարգսյանինը, Դ. Սարգսյանինը, Հ. Թաշչյանինը, Հ. Բերբերյանինը, Ա. Խուդոյանինը, Ա. Վարդանյանինը և Ա. Ալեքսանյանինը, Խ. Ադումյանինը` Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների, իսկ ճանապարհածախսը, ներկայացուցչական, փոխադրամիջոցների վարձակալման և հուշանվերների ձեռքբերման հետ կապված ծախսերը` Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.

2) Վ. Ասոյանինը և Մ. Ավետիսյանինը` Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության «Պետական արարողակարգի ծառայություն» գործակալության միջոցների հաշվին.

3) Տ. Դավթյանինը, Գ. Բեգլարյանինը, Ա. Հովակիմյանինը, Կ. Մինասյանինը, Ս. Սարգսյանինը, Ա. Շահինյանինը, Հ. Բաբայանինը և Ա. Հովհաննիսյանինը` Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

4. Ընդունել ի գիտություն, որ Ա. Խաչատուրյանի` Ամերիկայի Միացյալ Նահանգներ գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են Հայաստանի Հանրապետության ազգային մրցունակության հիմնադրամի հաշվին:

5. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին` լուծել Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակության` Ամերիկայի Միացյալ Նահանգներ մեկնելու հետ կապված հարցերը:

(որոշումը փոփ. 09.11.12 թիվ 1101-Ա որոշում)

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2012 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 30-ԻՆ

 

Հավելված

ՀՀ վարչապետի

2012 թվականի հոկտեմբերի 30-ի

N 1054-Ա որոշման

 

ԿԱԶՄ

2012 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 8-14-Ը ԱՄԵՐԻԿԱՅԻ ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐ ՄԵԿՆՈՂ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ

 

    Տ. Սարգսյան        - ՀՀ վարչապետ

 

    Գ. Սարգսյան        - ՀՀ վարչապետի կինը

 

    Դ. Սարգսյան        - ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար

 

    Տ. Դավթյան         - ՀՀ էկոնոմիկայի նախարար

 

    Գ. Բեգլարյան       - ՀՀ տրանսպորտի և  կապի նախարար

 

    Կ. Մինասյան        - ՀՀ էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ

                         (դեկտեմբերի 6-12-ը)

 

    Ա. Հովակիմյան      - ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ

 

    Ա. Խաչատուրյան     - ՀՀ ազգային մրցունակության հիմնադրամի գործադիր

                         տնօրեն (համաձայնությամբ)

 

    Հ. Թաշչյան         - ՀՀ կառավարության աշխատակազմի արտաքին կապերի

                         վարչության պետ

 

    Վ. Ասոյան          - ՀՀ արտաքին գործերի նախարարության «Պետական

                         արարողակարգի ծառայություն» գործակալության պետի

                         պաշտոնակատար

 

    Ս. Սարգսյան        - ՀՀ տարածքային կառավարման նախարարի

                         խորհրդական (դեկտեմբերի 3-14-ը)

 

    Հ. Բերբերյան       - ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար

 

    Ա. Խուդոյան        - ՀՀ կառավարության աշխատակազմի խորհրդատու

 

    Մ. Ավետիսյան       - ՀՀ արտաքին գործերի նախարարության «Պետական

                         արարողակարգի ծառայություն» գործակալության

                         դիվանագիտական անձնակազմի բաժնի կցորդ

 

    Ա. Վարդանյան       - ՀՀ պետական պահպանության ծառայության աշխատող

 

    Ա. Ալեքսանյան      - ՀՀ պետական պահպանության ծառայության աշխատող

 

    Ա. Շահինյան        - «Տնտեսական բարեփոխումների

                         վերլուծական-տեղեկատվական կենտրոն» պետական ոչ

                         առևտրային կազմակերպության օպերատոր

 

    Հ. Բաբայան         - «Տնտեսական բարեփոխումների

                         վերլուծական տեղեկատվական կենտրոն» պետական ոչ

                         առևտրային կազմակերպության լուսանկարիչ

 

    Ա. Հովհաննիսյան    - ՀՀ կառավարության «Հրապարակում» ծրագրի օպերատոր

 

    Խ. Ադումյան        - թարգմանիչ

 

 

pin
ՀՀ Վարչապետ
30.10.2012
N 1054-Ա
Որոշում