Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻՆ ՀԱՏԿԱՑՎ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻՆ ՀԱՏԿԱՑՎԱԾ ԳՈՒՄԱՐԸ ԲԱ ...

22.11.2012 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   07.12.2012  -ից մինչեւ   22.11.2012  -ը:
 

(չեղյալ է ճանաչվել 01.08.13 թիվ 821-Ն որոշում)

i

040.1520.061212

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

22 նոյեմբերի 2012 թվականի N 1520-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻՆ ՀԱՏԿԱՑՎԱԾ ԳՈՒՄԱՐԸ ԲԱՇԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասը, ինչպես նաև ելնելով Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Սևանի քաղաքային համայնքի` Նալբանդյան 36 բազմաբնակարան շենքի 2-րդ մուտքի բնակիչների բնակարանային խնդիրների լուծման անհրաժեշտությունից` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Սևանի քաղաքային համայնքի` Նալբանդյան 36 բնակելի շենքի 2-րդ մուտքի բնակիչների բնակարանային խնդիրները լուծել ֆինանսական աջակցության տրամադրման միջոցով` Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի մայիսի 24-ի N 711-Ն որոշման N 4 հավելվածի 3.2-րդ կետով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի հունիսի 7-ի N 781-Ն որոշման N 3 հավելվածի 2.1-ին կետով Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետարանին հատկացված 57,300.0 հազ. դրամի սահմաններում:

2. Հաստատել Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Սևանի քաղաքային համայնքի` Նալբանդյան 36 բազմաբնակարան շենքի 2-րդ մուտքի բնակարաններում բնակվող ընտանիքներից աջակցություն ստացող ընտանիքների ցանկը` համաձայն հավելվածի:

3. Սահմանել, որ`

1) Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Սևանի քաղաքային համայնքի` Նալբանդյան 36 բնակելի շենքի 2-րդ մուտքի բնակիչներին ֆինանսական աջակցություն տրամադրվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի մայիսի 30-ի «Ռմբակոծությունների և ռազմական գործողությունների հետևանքով անօթևան մնացած քաղաքացիներին վնասի փոխհատուցման` բնակարանային խնդիրների առաջնահերթ լուծման մասին» N 845-Ն որոշմամբ սահմանված ընթացակարգին համապատասխան.

2) անհատույց պետական աջակցությունից կարող են օգտվել սույն որոշման հավելվածում ընդգրկված այն քաղաքացիները, ովքեր Հայաստանի Հանրապետության տարածքում սեփականության իրավունքով չունեն իրենց պատկանող այլ բնակելի տարածություն և վերջին 5 տարվա ընթացքում չեն օտարել Հայաստանի Հանրապետության տարածքում սեփականության իրավունքով իրենց պատկանող բնակելի տարածություններ.

3) տրամադրվող աջակցության չափը որոշվում է` ելնելով սույն որոշման հավելվածում ընդգրկված ընտանիքների կողմից զբաղեցված բնակարանի անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայականում գրանցված ընդհանուր մակերեսից և աջակցության տրամադրման պահին նախորդող եռամսյակի դրությամբ Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Սևանի քաղաքային համայնքում բազմաբնակարան շենքերի բնակարանների 1 քառ. մետր ընդհանուր մակերեսի ձևավորված շուկայական միջինացված գնից, բայց ոչ ավելի, քան 5,0 մլն դրամը:

4. Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռօրյա ժամկետում` սույն որոշման հավելվածում ընդգրկված ընտանիքների հետ կնքել աջակցություն տրամադրելու մասին պայմանագիր (որում որպես պարտադիր պայման նախատեսելով, որ ֆինանսական աջակցություն ստացած անձանց նկատմամբ պետական աջակցության ցուցաբերման պարտավորությունները համարվում են դադարեցված` դրանց կատարմամբ)` սահմանելով, որ սույն որոշմամբ նախատեսված միջոցների հաշվին բնակարաններ պետք է գնվեն միայն Սևանի քաղաքային համայնքի վարչական սահմաններում` մինչև 2012 թվականի դեկտեմբերի 15-ը, իսկ աջակցության ընդհանուր սահմանային չափից ավելի բարձր արժեքով բնակելի տան (բնակարանի) ձեռքբերման դեպքում արժեքների տարբերությունը լրացվում է աջակցություն ստացողի սեփական միջոցների հաշվին:

5. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին և առաջարկել Սևանի քաղաքապետին ձեռնարկել պատշաճ միջոցներ Սևանի քաղաքային համայնքի` Նալբանդյան 36 բնակելի շենքի 2-րդ մուտքի` բնակեցումից ազատված բնակարաններում քաղաքացիների բնակեցումը բացառելու համար:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2012 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 6-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2012 թվականի նոյեմբերի 22-ի

N 1520-Ա որոշման

 

ՑԱՆԿ

ԱՆՀԱՏՈՒՅՑ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՑՈՂ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ

 

._____________________________________________________________________.

|NN |Ազգանունը /    |Ծննդյան   |Անձնագրի    |Ընտա- |Զբա-  |Տրամադրվող |

|ը/կ|Անունը /       |տարեթիվը  |համարը      |նիքի  |ղեցված|աջակցության|

|   |Հայրանունը     |          |            |անդամ-|բնակա-|չափը       |

|   |               |          |            |ների  |րանի  |(հազ. դրամ)|

|   |               |          |            |թիվը  |ընդհա-|           |

|   |               |          |            |      |նուր  |           |

|   |               |          |            |      |մակե- |           |

|   |               |          |            |      |րեսը  |           |

|   |               |          |            |      |(քառ. |           |

|   |               |          |            |      |մ)    |           |

|___|_______________|__________|____________|______|______|___________|

|1. |Անտոնյան Արգամ |03/30/1970|AM0301496   |     4| 74.83|    5,000.0|

|   |Զավենի         |          |            |      |      |           |

|___|_______________|__________|____________|______|______|___________|

|2. |Հովհաննիսյան   |12/30/1941|AC0483796   |     1| 32.48|    3,210.0|

|   |Վարդանուշ Արամի|          |            |      |      |           |

|   |               |          |            |      |      |           |

|___|_______________|__________|____________|______|______|___________|

|3. |Ստեփանյան      |9/25/1963 |AK0502923   |     3|  48.9|    4,835.0|

|   |Մաքրուհի Ռաֆիկի|          |            |      |      |           |

|___|_______________|__________|____________|______|______|___________|

|4. |Պետրոսյան Գեղամ|2/16/1960 |AM0684590   |     2| 32.13|    3,175.0|

|   |Գուրգենի       |          |            |      |      |           |

|___|_______________|__________|____________|______|______|___________|

|5. |Կարապետյան Արամ|7/21/1969 |AB0277883   |     4| 46.19|    4,565.0|

|   |Խաչատուրի      |          |            |      |      |           |

|___|_______________|__________|____________|______|______|___________|

|6. |Պետրոսյան Ռոզա |3/2/1929  |AM0762404   |     1| 31.71|    3,134.0|

|   |Հովհաննեսի     |          |            |      |      |           |

|___|_______________|__________|____________|______|______|___________|

|7. |Մինասյան Համլետ|1/1/1969  |AH0691155   |     4|  68.4|    5,000.0|

|   |Կոլյայի        |          |            |      |      |           |

|___|_______________|__________|____________|______|______|___________|

|8. |Սարգսյան       |7/24/1959 |AH0273610   |     2| 31.78|    3,140.0|

|   |Սուսաննա       |          |            |      |      |           |

|   |Վոլոդյայի      |          |            |      |      |           |

|___|_______________|__________|____________|______|______|___________|

|9. |Ղազարյան Սոֆյա |1/8/1960  |AF0472092   |     1| 49.72|    4,914.0|

|   |Հայկի          |          |            |      |      |           |

|___|_______________|__________|____________|______|______|___________|

|10.|Խաչատրյան Էդիկ |5/15/1939 |AF0210427   |     1| 40.27|    3,980.0|

|   |Սամսոնի        |          |            |      |      |           |

|___|_______________|__________|____________|______|______|___________|

|11.|Գալստյան Ռիմա  |11/16/1945|AC0228925   |     6| 68.07|    5,000.0|

|   |Կիրակոսի       |          |            |      |      |           |

|___|_______________|__________|____________|______|______|___________|

|12.|Յակոբովա Մարիամ|5/1/1959  |42 05 303105|     1| 31.81|    3,144.0|

|   |Մուսայի        |          |            |      |      |           |

|___|_______________|__________|____________|______|______|___________|

|13.|Խաչատուրով     |11/19/1964|AK0515574   |     1| 46.19|    4,565.0|

|   |Վալերի Սամեդի  |          |            |      |      |           |

|___|_______________|__________|____________|______|______|___________|

|14.|Նիկողոսյան     |8/17/1963 |AN0238764   |     3| 36.81|    3,638.0|

|   |Մարիետա        |          |            |      |      |           |

|   |Հայկարամի      |          |            |      |      |           |

|___|_______________|__________|____________|______|______|___________|

|   |Ընդամենը       |          |            |    34|639.29|   57,300.0|

._____________________________________________________________________.

 

 

pin
ՀՀ կառավարություն
22.11.2012
N 1520-Ա
Որոշում