Սեղմել Esc փակելու համար:
ՆԱԽՆԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ (ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՆԱԽՆԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ (ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ) ԿՐԹՈՒԹՅԱՆ ...

 

 

110.0972.131112

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «13»        11            2012 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 11012398

                         

         ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

                                 ՀՐԱՄԱՆ

 

26 հոկտեմբերի 2012 թվականի N 972-Ն

 

i

ՆԱԽՆԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ (ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ) ԿՐԹՈՒԹՅԱՆ 0103 «ՊԱՀՆՈՐԴԱԿԱՆ ԳՈՐԾ» ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ «ՊԱՀՆՈՐԴ» ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(1-ին մաս)

 

Ղեկավարվելով «Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի պահանջով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության 2012 թ. մարտի 22-ի «Արհեստագործական և միջին մասնագիտական կրթության պետական կրթական չափորոշիչների ձևավորման և հաստատման կարգը հաստատելու և ՀՀ կառավարության 2003 թ. օգոստոսի 14-ի N 1079-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 333-Ն որոշման հավելվածով հաստատված կարգի 3-րդ կետը`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Հաստատել նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության 0103 «Պահնորդական գործ» մասնագիտության «Պահնորդ» որակավորման պետական կրթական չափորոշիչը` համաձայն հավելվածի:

2. Նախարարության աշխատակազմի իրավաբանական վարչությանը /պետ` Վ. Բավեյան/, նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության վարչությանը /պետ` Ռ. Աբրահամյան/. սահմանված կարգով ներկայացնել ՀՀ արդարադատության նախարարություն` պետական գրանցման:

3. Հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել նախարարի տեղակալ Մ. Մկրտչյանին:

 

Հավելված

ՀՀ կրթության և

գիտության նախարարի

2012 թ. հոկտեմբերի 26-ի

N 972-Ն հրամանի

 

ՆԱԽՆԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ (ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ) ԿՐԹՈՒԹՅԱՆ 0103 «ՊԱՀՆՈՐԴԱԿԱՆ ԳՈՐԾ» ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ «ՊԱՀՆՈՐԴ» ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉ

 

ԳԼՈՒԽ 1
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն չափորոշիչը սահմանում է նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության 0103 «Պահնորդական գործ» մասնագիտության` Հայաստանի Հանրապետության կրթության որակավորումների ազգային շրջանակի 3-րդ մակարդակի «Պահնորդ» որակավորմանը ներկայացվող պահանջները, հիմնական կրթական ծրագրի բովանդակության պարտադիր նվազագույնը, ուսանողների ուսումնական բեռնվածության նվազագույն և առավելագույն ծավալները:

2. Նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության 0103 «Պահնորդական գործ» մասնագիտության «Պահնորդ» որակավորման հիմնական կրթական ծրագիրը կարող է իրականացվել ուսուցման հետևյալ ձևերով`

1) առկա,

2) դրսեկության (էքստեռնատ),

3) հեռավար (դիստանցիոն):

3. Նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության 0103 «Պահնորդական գործ» մասնագիտության «Պահնորդ» որակավորման հիմնական կրթական ծրագրի յուրացման համար սահմանվում են ուսումնառության հետևյալ նորմատիվային ժամկետները.

1) կրթության առկա ձևով`

ա. միջնակարգ կրթության հիմքով` 4 ամիս,

բ. հիմնական կրթության հիմքով առանց միջնակարգ կրթություն երրորդ աստիճանի կրթական ծրագրի` 4 ամիս,

գ. հիմնական կրթության հիմքով` միջնակարգ կրթության երրորդ աստիճանի կրթական ծրագրի հետ համատեղելու դեպքում` 2 տարի 4 ամիս.

2) դրսեկության (էքստեռնատ) և հեռավար (դիստանցիոն) ձևերով.

կրթության հիմքը և ուսուցման տևողությունը որոշում է ուսումնական հաստատությունը` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2007թ. սեպտեմբերի 6-ի «Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական հիմնական կրթական ծրագրերի հեռավար (դիստանցիոն) և դրսեկությամբ (էքստեռնատով) ուսուցման կարգերը հաստատելու մասին» N 1028-Ն որոշման պայմանների:

4. Նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության 0103 «Պահնորդական գործ» մասնագիտության «Պահնորդ» որակավորման հիմնական կրթական ծրագիրը միջնակարգ կրթության հիմքով և հիմնական կրթության հիմքով` առանց միջնակարգ կրթության երրորդ աստիճանի կրթական ծրագիրն ուսումնառող ուսանողի ուսումնական բեռնվածության նվազագույն ծավալը 540 ժամ է, առավելագույն ծավալը` 864 ժամ: Հիմնական կրթական ծրագիրը հիմնական կրթության հիմքով` միջնակարգ կրթության երրորդ աստիճանի կրթական ծրագրի հետ համատեղելու դեպքում ուսումնառության տևողությունն ավելանում է 104 շաբաթով:

 

ԳԼՈՒԽ 2
ՆԱԽՆԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ (ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ) ԿՐԹՈՒԹՅԱՆ 0103 «ՊԱՀՆՈՐԴԱԿԱՆ ԳՈՐԾ» ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ «ՊԱՀՆՈՐԴ» ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳԻՐՆ ԱՎԱՐՏԱԾ ՇՐՋԱՆԱՎԱՐՏԻ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԲՆՈՒԹԱԳԻՐԸ

 

5. Նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության 0103 «Պահնորդական գործ» մասնագիտության «Պահնորդ» որակավորման մասնագիտական գործունեության բնութագիրը տրվում է ըստ զբաղմունքի տեսակների և մասնագիտական պարտականությունների:

6. Նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության 0103 «Պահնորդական գործ» մասնագիտության «Պահնորդ» որակավորմամբ մասնագետն իրականացնում է հետևյալ զբաղմունքը.

1) պահնորդ:

7. Նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության 0103 «Պահնորդական գործ» մասնագիտության «Պահնորդ» որակավորման մասնագիտական գործունեության պարտականություններն են.

1) պահպանվող օբյեկտում ապահովել անցագրային սահմանված պայմանակարգը,

2) պահպանվող օբյեկտում ապահովել ներօբյեկտային սահմանված պայմանակարգը,

3) ապահովել պահպանությանը հանձնված շենքերի, շինությունների, գույքի, ապրանքանյութական արժեքների անվտանգությունը,

4) պահպանվող օբյեկտի տարածքում իրականացնել շրջայց,

5) հերթափոխն ընդունելիս ստուգել պահպանությանը հանձնվող տարածքների, շենքերի, շինությունների և գույքի փաստացի վիճակը և համապատասխանությունը,

6) հերթափոխի ավարտին սահմանված կարգով հանձնել պահպանվող օբյեկտը,

7) զննել պահպանվող օբյեկտի տարածք մտնող և տարածքից դուրս եկող տրանսպորտամիջոցները,

8) հետևել պահպանվող օբյեկտի անվտանգության ապահովման համակարգի տեխնիկական միջոցների ցուցմունքներին, գրանցել տվյալները,

9) մինչև իրավապահ մարմինների աշխատակիցների ժամանելը միջոցներ ձեռնարկել դեպքի վայրի հետքերի պահպանման և կողմնակի անձանց մուտքը թույլ չտալու ուղղությամբ, բացահայտել դեպքի ականատեսներին, արձանագրել նրանց տվյալները,

10) ստուգել պահպանվող օբյեկտի տարածք ներկրվող և տարածքից դուրս բերվող բեռների համապատասխանությունը ուղեկցող փաստաթղթերին,

11) իրավախախտում կատարած անձին իր իրավասությունների շրջանակում սահմանված կարգով մեկուսացնել և հանձնել իրավապահ մարմիններին,

12) անհրաժեշտության դեպքում կատարել պահպանվող օբյեկտի տարածք մտնող և տարածքից դուրս եկող քաղաքացիների անձնական խուզարկություն, նրանց մոտ գտնվող առարկաների զննում,

13) նկատված խախտումների մասին տեղյակ պահել ղեկավարությանը, ոստիկանությանը, իրավասու այլ ծառայությունների,

14) կազմել և լրացնել իր աշխատանքի ընթացքի և արդյունքների վերաբերյալ փաստաթղթեր, հաշվետվություններ, զեկուցագրեր,

15) սահմանված դեպքերում և կարգով կիրառել զենք, ֆիզիկական ուժ, հատուկ և տեխնիկական միջոցներ,

16) ցուցաբերել առաջին օգնություն,

17) պահպանվող օբյեկտում հետևել անվտանգության ընդհանուր կանոնների պահպանությանը:

 

ԳԼՈՒԽ 3
ՆԱԽՆԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ (ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ) ԿՐԹՈՒԹՅԱՆ 0103 «ՊԱՀՆՈՐԴԱԿԱՆ ԳՈՐԾ» ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ «ՊԱՀՆՈՐԴ» ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՀԱՆՋՆԵՐ

 

8. Նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության 0103 «Պահնորդական գործ» մասնագիտության «Պահնորդ» որակավորման հիմնական կրթական ծրագրի նկատմամբ ընդհանուր պահանջները սահմանվում է շրջանավարտին ներկայացվող ընդհանուր պահանջների համաձայն:

9. Նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության 0103 «Պահնորդական գործ» մասնագիտության «Պահնորդ» որակավորման հիմնական կրթական ծրագիրն ավարտած շրջանավարտը պետք է.

1) ժամանակակից անհատի և քաղաքացու ձևավորման պահանջներին համապատասխան ունենա ազգային և համաշխարհային մշակույթի ու պատմության վերաբերյալ գիտելիքներ,

2) ունենա մասնագիտական ոլորտի վերաբերյալ ընդհանուր գիտելիքներ, կարողանա դրանք կիրառել մասնագիտական գործունեության ընթացքում,

3) գործիքները, սարքավորումները, հարմարանքները և նյութերը արդյունավետ և նպատակային օգտագործելու նպատակով կիրառի մասնագիտական տեսական ու գործնական գիտելիքները,

4) ճիշտ ընկալի և կիրառի մասնագիտական տերմինաբանությունը,

5) ունենա մասնագիտական գործունեության ժամանակ համապատասխան գործողությունների սոցիալական հետևանքները հաշվի առնելու հմտություն,

6) ունենա մասնագիտական ինքնազարգացման և կատարելագործման նպատակով անհրաժեշտ տեղեկությունները ընտրելու և մասնագիտական աղբյուրներից ձեռք բերելու հմտություն,

7) ցուցաբերի աշխատանքային խնդիրների լուծման ընթացքում պատասխանատվություն ստանձնելու, հիմնավորված լուծումներ գտնելու կարողություն,

8) ունենա ինչպես ընդհանուր, այնպես էլ որոշակի փոփոխվող գործոններով իրավիճակներում աշխատելու հմտություն:

 

ԳԼՈՒԽ 4
ՆԱԽՆԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ (ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ) ԿՐԹՈՒԹՅԱՆ 0103 «ՊԱՀՆՈՐԴԱԿԱՆ ԳՈՐԾ» ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ «ՊԱՀՆՈՐԴ» ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ՊԱՐՏԱԴԻՐ ՆՎԱԶԱԳՈՒՅՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

10. Նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության 0103 «Պահնորդական գործ» մասնագիտության «Պահնորդ» որակավորման հիմնական կրթական ծրագրի բովանդակության պարտադիր նվազագույնի նկատմամբ պահանջները սահմանվում է ընդհանուր հումանիտար, սոցիալ-տնտեսագիտական և ընդհանուր բնագիտական գիտելիքների, առանցքային հմտությունների, ընդհանուր և հատուկ մասնագիտական կարողությունների բնագավառում շրջանավարտին ներկայացվող պահանջների համաձայն:

11. Նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության 0103 «Պահնորդական գործ» մասնագիտության «Պահնորդ» որակավորման հիմնական կրթական ծրագրով շրջանավարտը ընդհանուր հումանիտար, սոցիալ-տնտեսագիտական և ընդհանուր բնագիտական գիտելիքների բնագավառում պետք է`

1) ցուցաբերի ՀՀ Սահմանադրության, զբաղվածության տվյալ բնագավառը կարգավորող հիմնական նորմատիվ ակտերի, մարդու և հասարակության, քաղաքացիների միջև հարաբերությունները կարգավորող օրենքների և նորմատիվ փաստաթղթերի հիմնական դրույթների իմացություն,

2) տիրապետի հայոց լեզվին,

3) ցուցաբերի առողջ կենսակերպ վարելու, հիգիենայի և ֆիզիկական կուլտուրայի կանոններին տիրապետելու կարողություն,

4) պատկերացում ունենա արտակարգ իրավիճակների մասին, տիրապետի արտակարգ իրավիճակներում գործելու հիմնական սկզբունքներին և մոտեցումներին, տեղյակ լինի փրկարարական աշխատանքների կազմակերպման կառուցվածքին և ձևերին, օգտագործի անհատական պաշտպանության միջոցներ:

12. Նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության 0103 «Պահնորդական գործ» մասնագիտության «Պահնորդ» որակավորման հիմնական կրթական ծրագրով շրջանավարտը պետք է տիրապետի հավելված 1-ի աղյուսակ 1-ում բերված մոդուլներով ներկայացված առանցքային հմտություններին:

13. Նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության 0103 «Պահնորդական գործ» մասնագիտության «Պահնորդ» որակավորման հիմնական կրթական ծրագրով շրջանավարտը պետք է տիրապետի հավելված 1-ի աղյուսակ 2-ում բերված մոդուլներով ներկայացված ընդհանուր մասնագիտական և հատուկ մասնագիտական կարողություններին:

 

ԳԼՈՒԽ 5
ՆԱԽՆԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ (ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ) ԿՐԹՈՒԹՅԱՆ 0103 «ՊԱՀՆՈՐԴԱԿԱՆ ԳՈՐԾ» ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ «ՊԱՀՆՈՐԴ» ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՊԱՀԱՆՋՆԵՐ

 

14. Նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության 0103 «Պահնորդական գործ» մասնագիտության «Պահնորդ» որակավորման հիմնական կրթական ծրագիր իրականացնող հաստատության կադրային ապահովության և կադրային համապատասխանության նկատմամբ սահմանվում են հետևյալ պահանջները.

1) ՈՒսումնական պարապմունքներ վարող դասախոսը պետք է ունենա դասընթացի բնույթին համապատասխանող միջին կամ բարձրագույն մասնագիտական կրթության որակավորում, կամ տվյալ մասնագիտական զբաղվածության բնագավառում աշխատանքային գործունեության փորձ` եթե տվյալ դասընթացի ուղղությամբ միջին կամ բարձրագույն կրթություն չի իրականացվում: Հատուկ մասնագիտական դասընթացները վարող դասախոսների համար մասնագիտական աշխատանքի փորձի առկայությունը ցանկալի է:

2) ՈՒսումնական պրակտիկան վարող մասնագետը պետք է ունենա տվյալ մասնագիտությամբ մասնագիտական աշխատանքի փորձ և մասնագիտական կրթություն:

15. Նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության 0103 «Պահնորդական գործ» մասնագիտության «Պահնորդ» որակավորման հիմնական կրթական ծրագրի իրականացման ուսումնամեթոդական ապահովման նկատմամբ սահմանվում են հետևյալ պահանջները.

1) հաստատությունը պետք է ունենա մասնագիտության ուսումնական պլանով նախատեսված առարկաների և մոդուլների ծրագրային բովանդակությանը համապատասխանող ուսումնական, մեթոդական և տեղեկատվական նյութեր (գրադարանային ֆոնդ, տվյալների համակարգչային բազա և այլն), գնահատման և ատեստավորման նպատակով օգտագործվող նյութեր, ուսումնական գործընթացի արդյունավետ իրականացմանը նպաստող այլ նյութեր, ուղեցույցներ:

16. Նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության 0103 «Պահնորդական գործ» մասնագիտության «Պահնորդ» որակավորման հիմնական կրթական ծրագիր իրականացնող հաստատության նյութատեխնիկական ապահովության նկատմամբ պահանջները սահմանվում են ըստ ուսումնական կաբինետների, լաբորատորիաների, սպորտային համալիրի: Դրանց հագեցվածությունը պետք է համապատասխանի ուսումնական ծրագրերի պահանջներին:

1) ՈՒսումնական կաբինետների երաշխավորվող ցանկը`

ա. հումանիտար և սոցիալ-տնտեսագիտական առարկաների,

բ. անհատական համակարգիչների,

գ. աշխատանքի անվտանգության և առաջին օգնության,

դ. հատուկ և տեխնիկական միջոցների:

2) Սպորտային համալիր`

ա. մարզադահլիճ,

բ. մարզահրապարակ,

գ. հրաձգարան:

Կրթական ծրագիր իրականացնող հաստատությունը, ելնելով անհրաժեշտությունից, կարող է ձևավորել լրացուցիչ կաբինետներ:

17. Նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության 0103 «Պահնորդական գործ» մասնագիտության «Պահնորդ» որակավորման հիմնական կրթական ծրագրով ուսումնական գործընթացի կազմակերպման նկատմամբ սահմանվում են հետևյալ պահանջները.

1) ուսումնական տարվա սկիզբը և տևողությունը սահմանվում է ուսումնական պլաններով,

2) ուսանողի շաբաթական ուսումնական բեռնվածության առավելագույն ծավալը չպետք է գերազանցի 54 ժամը` ներառյալ լսարանային և արտալսարանային ուսումնական աշխատանքի բոլոր տեսակները,

3) ուսանողի ուսումնական բեռնվածության նվազագույն և պարտադիր պարապմունքների շաբաթական ծավալը չպետք է գերազանցի 36 ժամը` առանց նախասիրական առարկաների, խորհրդատվությունների և լրացուցիչ արտալսարանային պարապմունքների բեռնվածության,

4) ուսումնական խմբի համար խորհրդատվության ծավալը կազմում է մինչև 30 ժամ,

5) նախասիրական առարկաների ցանկը, դրանց ծավալը (առանձին դասացուցակով) և ուսուցման ժամկետները յուրաքանչյուր ուսումնական տարում որոշվում է հաշվի առնելով ուսանողների ընտրությունը:

18. Նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության 0103 «Պահնորդական գործ» մասնագիտության «Պահնորդ» որակավորման հիմնական կրթական ծրագրի պրակտիկաների կազմակերպման նկատմամբ սահմանվում են հետևյալ պահանջները.

1) մասնագիտության հիմնական կրթական ծրագիրը ներառում է ուսումնական (տեսական ուսուցմամբ և/կամ առանց տեսական ուսուցման) պրակտիկաներ,

2) պրակտիկայի յուրաքանչյուր տեսակի տևողությունը սույն չափորոշչով սահմանված պրակտիկայի ընդհանուր տևողությանը համապատասխան սահմանվում է մասնագիտության ուսումնական պլանով,

3) պրակտիկաների ուսումնական ծրագրերը կազմում և հաստատում են ուսումնական հաստատությունները,

4) ուսումնական պրակտիկաներն անց են կացվում պրակտիկայի ծրագրի կատարումն ապահովելու համար բավարար կահավորում և տեխնիկական հագեցում ունեցող ուսումնաօժանդակ օբյեկտներում, ինչպես նաև կազմակերպություններում, հաստատություններում:

19. Նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության 0103 «Պահնորդական գործ» մասնագիտության «Պահնորդ» որակավորման ուսանողների ատեստավորումների նկատմամբ սահմանվում են հետևյալ պահանջները.

1) ուսումնառության ընթացքում ուսանողները պարբերաբար ատեստավորվում են, որի նպատակը ըստ սույն չափորոշչով սահմանված կարողությունների տարրերի նրանց ձեռքբերումները հավաստող վկայություններ ստանալն է,

2) ուսումնական կիսամյակի սկզբում ուսանողը տեղեկացվում է կիսամյակի ընթացքում միջանկյալ ատեստավորման բնույթի, ժամկետների, անցկացման ձևի և ներառվող նյութի ծավալի մասին,

3) պետական ամփոփիչ ատեստավորումը անց է կացվում ՀՀ կառավարության սահմանած կարգին համապատասխան,

4) պետական ամփոփիչ ատեստավորման ընտրված ձևը և ներառվող նյութի ծավալը պետք է հնարավորություն տա ստուգել շրջանավարտի ձեռք բերած կարողությունների և հմտությունների համապատասխանությունը սույն չափորոշչով 0103 «Պահնորդական գործ» մասնագիտության «Պահնորդ» որակավորման մասնագետի համար սահմանված պահանջներին:

 

ԳԼՈՒԽ 6
ՆԱԽՆԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ (ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ) ԿՐԹՈՒԹՅԱՆ 0103 «ՊԱՀՆՈՐԴԱԿԱՆ ԳՈՐԾ» ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ «ՊԱՀՆՈՐԴ» ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՄՈԴՈՒԼԱՅԻՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԸ, ՕՐԻՆԱԿԵԼԻ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՊԼԱՆԸ ԵՎ ԴՐԱ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄՆԵՐԸ

 

20. Նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության 0103 «Պահնորդական գործ» մասնագիտության «Պահնորդ» որակավորման հիմնական կրթական ծրագիրն իրականացնելու համար հաստատությունը կազմում և հաստատում է առանցքային հմտությունների, ընդհանուր և հատուկ մասնագիտական մոդուլների, ընտրովի դասընթացի ուսումնական ծրագրերը, կրթության կառավարման պետական լիազորված մարմնի երաշխավորած ձևին համապատասխան ուսումնական պլանը` հաշվի առնելով 3-րդ աղյուսակում բերված օրինակելի ուսումնական պլանը:

21. Նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության 0103 «Պահնորդական գործ» մասնագիտության «Պահնորդ» որակավորման հիմնական կրթական ծրագիրն իրականացնող հաստատությունը սույն չափորոշչի հիման վրա մոդուլային ուսումնական ծրագրերը և ուսումնական պլանը կազմելու ժամանակ`

1) կարող է փոփոխել դասընթացների և մոդուլների ժամաքանակը` պահպանելով մասնագետի (շրջանավարտի) կարողություններին և հմտություններին ներկայացվող պահանջները,

2) պետք է մոդուլների արդյունքներին և դրանց կատարման չափանիշներին համապատասխան ուսումնական ծրագրերը մշակելիս հաշվի առնի գործատուների, գործադիր իշխանությունների, մասնագիտական ոլորտը կառավարող պետական լիազորված մարմինների, այլ շահագրգիռ սուբյեկտների (սոցիալական գործընկերների) առաջարկությունները,

3) պետք է առարկայի և /կամ/ մոդուլի ընդհանուր ժամաքանակի սահմաններում որոշի տեսական, գործնական և լաբորատոր պարապմունքների ժամաքանակները,

4) պետք է միջանկյալ ատեստավորման ընդհանուր շաբաթների սահմաններում որոշի ըստ կիսամյակների այս ատեստավորմանը հատկացվող ժամանակը,

5) պետք է որակավորման նկարագրին համապատասխան դրա ամբողջացման անհրաժեշտությունը և առանձնահատկությունը հաշվի առնելով կազմի և հաստատի ընտրովի դասընթացների ուսումնական ծրագրերը,

6) օգտվելով երաշխավորված ձևում տրված պարզաբանումներից` պետք է կազմի ուսումնական պլանի կիրառման պարզաբանումները,

7) պետք է պրակտիկայի համար նախատեսված շաբաթների սահմաններում որոշի դրանց անցկացման ժամկետները, կազմի և հաստատի պրակտիկայի ուսումնական ծրագրերը,

8) պետք է ՀՀ կառավարության հաստատած ամփոփիչ ատեստավորման կարգին համապատասխան մշակի և հաստատի ամփոփիչ ատեստավորման առաջադրանքները:

 

Հավելված 1

Նախնական մասնագիտական

(արհեստագործական) կրթության

0103 «Պահնորդական գործ»

մասնագիտության «Պահնորդ»

որակավորման պետական կրթական

չափորոշչի

 

Աղյուսակ 1

 

Նախնական մասնագիտական կրթության 0103 «Պահնորդական գործ»

մասնագիտության «Պահնորդ» որակավորման հիմնական կրթական ծրագրի

առանցքային հմտությունների մոդուլներ

 

._____________________________________________________________________.

|                   ՄՈԴՈՒԼԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ «ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ»              |

|_____________________________________________________________________|

|1. |Մոդուլի դասիչը   |ԱՀ-Հ-3-12-001                                  |

|___|_________________|_______________________________________________|

|2. |Մոդուլի նպատակը  |Մոդուլի նպատակն է զարգացնել սովորողի անձնական  |

|   |                 |շփման ունակությունները, ակտիվացնել             |

|   |                 |միջանձնային հաղորդակցության                    |

|   |                 |հնարավորությունները, ձևավորել  աշխատանքային և  |

|   |                 |մասնագիտական գործունեության ընթացքում          |

|   |                 |նպատակային հաղորդակցման, գործնական կապերի ու   |

|   |                 |հարաբերությունների ստեղծման կարողությունը      |

|___|_________________|_______________________________________________|

|3. |Մոդուլի          |24 ժամ                                         |

|   |տևողությունը     |                                               |

|___|_________________|_______________________________________________|

|4. |Մուտքային        |Այս մոդուլն ուսումնասիրելու համար սկզբնական    |

|   |պահանջները       |մասնագիտական գիտելիքներ պետք չեն:              |

|___|_________________|_______________________________________________|

|5. |Մոդուլի գնահատման|Մոդուլի ընդունելի կատարողականը յուրաքանչյուր   |

|   |կարգը            |արդյունքի համար սահմանված կատարման             |

|   |                 |չափանիշների բավարար մակարդակի ապահովումն է:    |

|___|_________________|_______________________________________________|

|6. |ՈՒսումնառության  |Ներկայացնել հաղորդակցության դերն ու            |

|   |արդյունք 1       |նշանակությունը անձնական և  մասնագիտական        |

|   |                 |նպատակների իրականացման համար                   |

|___|_________________|_______________________________________________|

|7. |Կատարման         |1) ճիշտ է բացատրում հաղորդակցման               |

|   |չափանիշներ       |անհրաժեշտությունը անձի ինքնադրսևորման  և       |

|   |                 |գործարար հաջողությունների համար,               |

|   |                 |2) ներկայացնում է շփման և  անձնական            |

|   |                 |հաղորդակցման ձևերը,  բաղադրիչները,             |

|   |                 |3) ներկայացնում է գործնական հաղորդակցման       |

|   |                 |եղանակները, բաղադրիչները,                      |

|   |                 |4) շփման հնարավորությունը ուղղորդում է         |

|   |                 |նպատակային հաղորդակցմանը,                      |

|   |                 |5) անձնական հատկանիշները օգտագործում է         |

|   |                 |գործնական հաղորդակցության մեջ:                 |

|___|_________________|_______________________________________________|

|8. |ՈՒսումնառության  |Կիրառել ուղղակի հաղորդակցման ձևերը             |

|   |արդյունք 2       |                                               |

|___|_________________|_______________________________________________|

|9. |Կատարման         |1) ճիշտ է ներկայացնում ուղղակի հաղորդակցման    |

|   |չափանիշներ       |ձևերը                                          |

|   |                 |2) բանավոր հաղորդակցման ժամանակ վարում է       |

|   |                 |զրույց, արձագանքում է հարցադրումներին          |

|   |                 |3) հանդես է գալիս հաղորդումներով և             |

|   |                 |զեկույցներով` ներկայացնում է հստակ և           |

|   |                 |նպատակային խոսք,                               |

|   |                 |4) ուղղակի հաղորդակցման ընթացքում հայտնում է   |

|   |                 |տեսակետ, դրսևորում  է հետաքրքրություններ,      |

|   |                 |հաճոյախոսում է:                                |

|___|_________________|_______________________________________________|

|10.|ՈՒսումնառության  |Կիրառել անուղղակի հաղորդակցման ձևերը           |

|   |արդյունք 3       |                                               |

|___|_________________|_______________________________________________|

|11.|Կատարման         |1) ճիշտ է ներկայացնում անուղղակի հաղորդակցման  |

|   |չափանիշներ       |ձևերը                                          |

|   |                 |2) կազմում և  ձևակերպում  է գրավոր խոսք`       |

|   |                 |պահպանելով նպատակայնությունն ու էթիկան,        |

|   |                 |3) օգտագործում է տեղեկատվական տեխնոլոգիաները   |

|   |                 |և  այլ տեխնիկական միջոցները` նպատակային        |

|   |                 |տեղեկատվությունը փոխանցելու համար,             |

|   |                 |4) կազմում է գրություններ` ըստ հասցեատիրոջ և   |

|   |                 |նպատակի,                                       |

|   |                 |5) վարում է տեղեկատվության հավաքագրման և       |

|   |                 |փոխանցման փաստաթղթեր,                          |

|   |                 |6) բանավոր հաղորդակցման նյութը փոխարկում է     |

|   |                 |գրավորի,                                       |

|   |                 |7) գրավոր հաղորդակցման նյութը փոխարկում է      |

|   |                 |բանավոր հակիրճ նյութի:                         |

|___|_________________|_______________________________________________|

|12.|ՈՒսումնառության  |Ձևավորել  և  զարգացնել միջանձնային հաղորդակցում|

|   |արդյունք 4       |                                               |

|___|_________________|_______________________________________________|

|13.|Կատարման         |1) նախաձեռնում է անձնական և  աշխատանքային      |

|   |չափանիշներ       |շփում` ըստ իրավիճակի և  զրուցակցի կամ          |

|   |                 |հաստեատիրոջ,                                   |

|   |                 |2) ստանում, մշակում և  դասակարգում է անհրաժեշտ |

|   |                 |(նպատակային) տեղեկատվությունը,                 |

|   |                 |3) առկա տեղեկատվությունն օգտագործում է         |

|   |                 |միջանձնային հաղորդակցում ձևավորելու  համար,    |

|   |                 |4) օգտագործում է հաղորդակցման հնարքները և      |

|   |                 |տեխնոլոգիաները` հետաքրքրություն առաջացնելու և  |

|   |                 |շահադրդելու համար,                             |

|   |                 |5) ներգրավվում է երկխոսություններում,          |

|   |                 |քննարկումներում, հայտնում է կարծիք,            |

|   |                 |հիմնավորում է տեսակետներ,                      |

|   |                 |6) պահպանում և  եզրափակում է երկխոսությունը,   |

|   |                 |7) կարողանում է հաղորդակցվել` հաշվի առնելով    |

|   |                 |իրավիճակը և  ունկնդրի հետաքրքրությունները:     |

|_____________________________________________________________________|

|      ՄՈԴՈՒԼԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ «ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԱՌԱՋԻՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ»        |

|_____________________________________________________________________|

|14.|Մոդուլի դասիչը   |ԱՀ-ԱԱՕ-3-12-001                                |

|___|_________________|_______________________________________________|

|15.|Մոդուլի նպատակը  |Մոդուլի նպատակն է սովորողի մոտ ձևավորել        |

|   |                 |աշխատանքային գործունեության ընթացքում և        |

|   |                 |առօրյա կյանքում անվտանգության կանոնները        |

|   |                 |պահպանելու, հավանական վտանգները և  վթարները    |

|   |                 |կանխարգելելու, արտադրական վթարների դեպքում     |

|   |                 |անվտանգության միջոցառումներ իրականացնելու և    |

|   |                 |առաջին օգնություն ցուցաբերելու                 |

|   |                 |կարողություններ                                |

|___|_________________|_______________________________________________|

|16.|Մոդուլի          |36 ժամ                                         |

|   |տևողությունը     |                                               |

|___|_________________|_______________________________________________|

|17.|Մուտքային        |Այս մոդուլն ուսումնասիրելու համար սկզբնական    |

|   |պահանջները       |մասնագիտական գիտելիքներ պետք չեն:              |

|___|_________________|_______________________________________________|

|18.|Մոդուլի գնահատման|Մոդուլի ընդունելի կատարողականը յուրաքանչյուր   |

|   |կարգը            |արդյունքի համար նախատեսված կատարման            |

|   |                 |չափանիշների բավարար մակարդակի ապահովումն է:    |

|___|_________________|_______________________________________________|

|19.|ՈՒսումնառության  |Ներկայացնել աշխատանքային գործունեության        |

|   |արդյունք 1       |ընթացքում և  առօրյա կյանքում անվտանգության     |

|   |                 |կանոնները                                      |

|___|_________________|_______________________________________________|

|20.|Կատարման         |1) ճիշտ է բացատրում անվտանգության կանոնների    |

|   |չափանիշներ       |սահմանման, իրավական կարգավորման և  պահպանման   |

|   |                 |անհրաժեշտությունը,                             |

|   |                 |2) ըստ հիմնական բնագավառների ճիշտ է            |

|   |                 |ներկայացնում անվտանգության կանոնների           |

|   |                 |պահանջները,                                    |

|   |                 |3) ճիշտ է ներկայացնում սարքավորումների         |

|   |                 |շահագործման ընթացքում անվտանգության            |

|   |                 |կանոնները,                                     |

|   |                 |4) ճիշտ է ներկայացնում հրդեհային               |

|   |                 |անվտանգության և  հակահրդեհային պաշտպանության   |

|   |                 |կանոնները,                                     |

|   |                 |5) ճիշտ է ներկայացնում էլեկտրաանվտանգության    |

|   |                 |կանոնները,                                     |

|   |                 |6) ներկայացնում է անվտանգության կանոնների      |

|   |                 |խախտման հետևանքները,  պատասխանատվությունները,  |

|   |                 |7) համապատասխան իրավիճակներում պահպանում է     |

|   |                 |անվտանգության կանոնները:                       |

|___|_________________|_______________________________________________|

|21.|ՈՒսումնառության  |Կազմակերպել կենցաղը և  աշխատանքը               |

|   |արդյունք 2       |սանիտարահիգիենիկ պահանջներին համապատասխան      |

|___|_________________|_______________________________________________|

|22.|Կատարման         |1) ներկայացնում է մարդու առողջության և         |

|   |չափանիշներ       |աշխատունակության վրա ազդող գործոնները          |

|   |                 |(սանիտարահիգիենիկ, հոգեբանաֆիզիոլոգիական,      |

|   |                 |գեղագիտական, սոցիալ-հոգեբանական),              |

|   |                 |2) ներկայացնում է աշխատավայրի սանիտարիայի և    |

|   |                 |հիգիենայի ընդհանուր նորմերը (միկրոկլիման,      |

|   |                 |ճառագայթումը, լուսավորվածությունը,             |

|   |                 |տատանումները և  այլն),                         |

|   |                 |3) ներկայացնում է աշխատանքային գործունեության  |

|   |                 |ընթացքում օգտագործվող անհրաժեշտ նյութերը և     |

|   |                 |դրանց անվնաս օգտագործումը,                     |

|   |                 |4) ներկայացնում է սանիտարիայի և  հիգիենայի     |

|   |                 |պահպանման համար անհրաժեշտ միջոցառումները:      |

|___|_________________|_______________________________________________|

|23.|ՈՒսումնառության  |Կանխել հավանական վտանգները և  վթարները,        |

|   |արդյունք 3       |իրականացնել անվտանգության միջոցառումներ        |

|___|_________________|_______________________________________________|

|24.|Կատարման         |1) ներկայացնում է կենցաղային և  արտադրական     |

|   |չափանիշներ       |վթարների առաջացման պատճառները և  հետևանքները,  |

|   |                 |2) ներկայացնում է արտադրական վթարների կանխման  |

|   |                 |աշխատանքները,                                  |

|   |                 |3) ներկայացնում է առանձին խմբերի               |

|   |                 |(հաշմանդամություն ունեցող անձինք, հղիներ,      |

|   |                 |անչափահասներ և  այլն) աշխատանքային             |

|   |                 |առանձնահատուկ պայմանները և  վտանգների կանխման  |

|   |                 |սահմանված միջոցառումները,                      |

|   |                 |4) ներկայացնում է կենցաղային և  արտադրական     |

|   |                 |վթարների ու դժբախտ պատահարների փաստաթղթային    |

|   |                 |ձևակերպումների  կարգը:                         |

|___|_________________|_______________________________________________|

|25.|ՈՒսումնառության  |Ցուցաբերել առաջին օգնություն                   |

|   |արդյունք 4       |                                               |

|___|_________________|_______________________________________________|

|26.|Կատարման         |1) տիրապետում է տարբեր իրավիճակներում առաջին   |

|   |չափանիշներ       |օգնության հիմնական կանոններին,                 |

|   |                 |2) կատարում է արհեստական շնչառության և  սրտի   |

|   |                 |աշխատանքի վերականգնման գործողություն,          |

|   |                 |3) կատարում է արյան հոսքի դադարեցման և  բաց    |

|   |                 |վնասվածքների վիրակապման գործողություն,         |

|   |                 |4) կատարում է այրվածքների նախնական մշակման և   |

|   |                 |էլեկտրահարվածին առաջին օգնություն              |

|   |                 |ցուցաբերելու գործողություններ                  |

|   |                 |5) կատարում է վիրակապման և  անշարժացման        |

|   |                 |գործողություն` տարբեր կոտրվածքների դեպքում,    |

|   |                 |6) ներկայացնում է տարբեր թունավորման           |

|   |                 |դեպքերում առաջին օգնության կազմակերպման        |

|   |                 |գործողությունները                              |

|_____________________________________________________________________|

|       ՄՈԴՈՒԼԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ «ՀԱՄԱԿԱՐԳՉԱՅԻՆ ՕՊԵՐԱՏՈՐՈՒԹՅՈՒՆ»             |

|_____________________________________________________________________|

|27.|Մոդուլի դասիչը   |ԱՀ-ՀՕ-3-12-001                                 |

|___|_________________|_______________________________________________|

|28.|Մոդուլի նպատակը  |Մոդուլի նպատակն է ուսանողի մոտ ձևավորել        |

|   |                 |համակարգչային տեխնիկայից օգտվելու և  դրա       |

|   |                 |ծրագրային հնարավորությունները իր աշխատանքային  |

|   |                 |գործունեության ընթացքում կիրառելու առաջնային   |

|   |                 |կարողություններ:                               |

|___|_________________|_______________________________________________|

|29.|Մոդուլի          |24 ժամ                                         |

|   |տևողությունը     |                                               |

|___|_________________|_______________________________________________|

|30.|Մուտքային        |Այս մոդուլն ուսումնասիրելու համար սկզբնական    |

|   |պահանջները       |մասնագիտական գիտելիքներ պետք չեն:              |

|___|_________________|_______________________________________________|

|31.|Մոդուլի գնահատման|Մոդուլի ընդունելի կատարողականը յուրաքանչյուր   |

|   |կարգը            |արդյունքի համար նախատեսված կատարման            |

|   |                 |չափանիշների բավարար մակարդակի ապահովումն է:    |

|___|_________________|_______________________________________________|

|32.|ՈՒսումնառության  |Մուտքագրել, խմբագրել և  ֆորմատավորել տեքստեր   |

|   |արդյունք 1       |                                               |

|___|_________________|_______________________________________________|

|33.|Կատարման         |1) ծրագրերը պատրաստ է հայերեն և  օտար լեզվով   |

|   |չափանիշներ       |տեքստ մուտքագրելու համար,                      |

|   |                 |2) մուտքագրում է տեքստ, մեծատառ նշաններ,       |

|   |                 |սիմվոլներ, թվանշաններ,                         |

|   |                 |3) կարողանում է տեղաշարժել տեքստային ցուցիչը   |

|   |                 |տեքստի մեջ կատարելով ուղղումներ, ջնջումներ,    |

|   |                 |լրացումներ,                                    |

|   |                 |4) կատարում է մուտքագրված տեքստի պարզագույն    |

|   |                 |ֆորմատավորում` փոխելով տողերի                  |

|   |                 |դասավորությունը, միջտողային տարածությունները,  |

|   |                 |տեքստի գունային ֆոնը, պարբերության             |

|   |                 |խորությունները լուսանցքներից:                  |

|___|_________________|_______________________________________________|

|34.|ՈՒսումնառության  |Պատրաստել և  լրացնել աղյուսակներ               |

|   |արդյունք 2       |                                               |

|___|_________________|_______________________________________________|

|35.|Կատարման         |1) ներկայացնում է աղյուսակներ կազմելու         |

|   |չափանիշներ       |համապատասխան ծրագրերը և  նախապատրաստել դրանք   |

|   |                 |2) կազմում է աղյուսակ առաջադրված չափերով և     |

|   |                 |մուտքագրում տվյալներ,                          |

|   |                 |3) կատարում է ուղղումներ ու լրացումներ         |

|   |                 |աղյուսակում (տվյալներ, տողեր, սյուներ և  այլն) |

|   |                 |4) փնտրում և  գտնում է տվյալներ աղյուսակում,   |

|   |                 |5) ստեղծում է պարզ ֆունկցիոնալ կախվածություն   |

|   |                 |տվյալների մեջ:                                 |

|___|_________________|_______________________________________________|

|36.|ՈՒսումնառության  |Աշխատել համացանցում                            |

|   |արդյունք 3       |                                               |

|___|_________________|_______________________________________________|

|37.|Կատարման         |1) ներկայացնում է «համացանց» հասկացությունը,   |

|   |չափանիշներ       |2) օգտագործում է ինտերնետային հիմնական         |

|   |                 |ծրագրերը,                                      |

|   |                 |3) ներկայացնում է History, Favorites, Stop,    |

|   |                 |Refresh հրամանների, Back և  Forward կոճակների  |

|   |                 |նշանակությունը,                                |

|   |                 |4) փնտրում է առաջադրված տվյալները համացանցի    |

|   |                 |տեղեկատվական բազաներում (որոնողական և  բաց     |

|   |                 |ցանցերից),                                     |

|   |                 |5) կարողանում է համացանցից ներբեռնել,          |

|   |                 |պահպանել և  օգտագործել տեղեկությունները,       |

|   |                 |6) գրանցվում է էլեկտրոնային փոստում,           |

|   |                 |ինտերնետային ծրագրերում և  այլ կայքերում,      |

|   |                 |7) օգտագործում է էլեկտրոնային փոստի            |

|   |                 |հնարավորությունները, ուղարկում և  ստանում      |

|   |                 |ինֆորմացիա (հաղորդագրություն, նամակ և  կցորդ): |

._____________________________________________________________________.

 

--------------------------------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասում

 

 

pin
Կրթության, գիտ, մշակ, սպորտ նախ.
26.10.2012
N 972-Ն
Հրաման