040.1603.211212
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
20 դեկտեմբերի 2012 թվականի N 1603-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 12-Ի N 73-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ և 6-րդ կետերին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
i
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունվարի 12-ի «Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության մասնագիտությունների ցանկերը հաստատելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի մայիսի 18-ի N 242 որոշման մեջ փոփոխություն կատարելու և Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին» N 73-Ն որոշման N 1 հավելվածի ցանկի «0100 Հանրային ծառայություն» բաժինը
._________________________________________________________________________.
|0101|Ոստիկանական գործ |Ոստիկան | - |6 ամիս| - | - |
._________________________________________________________________________.
«տողից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր տողերով.»
._________________________________________________________________________.
|0102|Պահնորդական գործ |Պահնորդ |2 տարի|4 ամիս|4 ամիս| - |
| | | |4 ամիս| | | |
|____|___________________|_____________________|______|______|______|_____|
|0103|Թիկնապահական գործ |Թիկնապահ |3 տարի|1 տարի|1 տարի| - |
._________________________________________________________________________.
«:
2. Մինչև 2014 թվականի հունվարի 1-ը նախնական (արհեստագործական) կրթության «Պահնորդական գործ» մասնագիտությամբ առկա ուսումնառության տևողությունը սահմանել առնվազն 2 ամիս, իսկ նախնական (արհեստագործական) կրթության «Թիկնապահական գործ» մասնագիտությամբ առկա ուսումնառության տևողությունը` առնվազն 3 ամիս:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2012 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 21-ԻՆ