Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 30-...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 30-Ի N 463 ՈՐՈՇՄ ...

 

 

041.0255.300499

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

30 ապրիլի 1999 թվականի թիվ 255

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 30-Ի N 463 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության վարչապետի 1998 թվականի հուլիսի 30-ի «Առաջին համահայկական խաղերի կազմկոմիտե ստեղծելու մասին» N 463 որոշման մեջ կատարել հետևյալ լրացումներն ու փոփոխությունները`

որոշմամբ հաստատված առաջին համահայկական խաղերի կազմկոմիտեի կազմում`

ա) ընդգրկել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար Է. Թադևոսյանին, Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի առաջին տեղակալ Շ. Կարամանուկյանին, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր տեղեկատվության և գրահրատարակչության վարչության պետ Հ. Կարապետյանին, Հայաստանի Հանրապետության պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության պետ Գ. Գյուրջյանին, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ռեկտոր Ա. Սմբատյանին, Գ. Ստամբոլցյանի փոխարեն` Հ. Նիկողոսյանին, Ա. Ավետիսյանի փոխարեն` Բ. Փաշայանին.

բ) «ՀՀ տարածքային կառավարման նախարար» բառերը փոխարինել «ՀՀ տարածքային կառավարման և օպերատիվ հարցերի նախարար» բառերով:

 

 

pin
ՀՀ Վարչապետ
30.04.1999
N 255
Որոշում