Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈ ...

 

 

600.0442.301112

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «30»        11            2012 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 60012427

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ՈՐՈՇՈՒՄ

 

7 նոյեմբերի 2012 թվականի N 442-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 13-Ի N 169-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի բ) ենթակետը, 17-րդ հոդվածի 5-րդ մասը և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասը` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2011 թվականի ապրիլի 13-ի «Ռադիոհաճախականությունների օգտագործման թույլտվությունների տրամադրման կարգը հաստատելու մասին» N 169-Ն որոշման 1-ին կետով հաստատված հավելվածում` ռադիոհաճախականությունների օգտագործման թույլտվությունների տրամադրման կարգում (այսուհետ` Կարգ) կատարել հետևյալ փոփոխությունները.

1) ՈՒժը կորցրած ճանաչել Կարգի 15-րդ կետի 1-ին ենթակետը.

i

2) Կարգի 15-րդ կետի 2-րդ ենթակետը շարադրել նոր խմբագրությամբ.

«2) անձնագրի պատճենը, եթե հայտատուն ֆիզիկական անձ է.».

i

3) Կարգի 37-րդ կետից հանել «, իսկ իրավաբանական անձանց համար` նաև Թույլտվություն ունեցող անձին գրանցող պետական լիազորված մարմնի կողմից տրված` Թույլտվություն ունեցող անձի կանոնադրությունում կատարած փոփոխությունների կամ դրանց բացակայության մասին տեղեկանքը» բառերը.

i

4) Կարգի NN 1-4-րդ հավելվածների 1-ին կետերում «Հայտատու (ֆիզիկական անձի անունը, ազգանունը, իրավաբանական անձի անվանումը,» բառերը փոխարինել «Հայտատու (ֆիզիկական անձի դեպքում` անունը, ազգանունը, անհատ ձեռնարկատիրոջ դեպքում` անունը, ազգանունը, պետական հաշվառման համարը, իրավաբանական անձի դեպքում` անվանումը, պետական գրանցման համարը)» բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

pin
Հանրային ծառայ. կարգ. հանձնաժողով
07.11.2012
N 442-Ն
Որոշում