Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2012 ԹՎԱԿԱՆԻ Փ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 23-Ի ...

 

 

118.1035.101212

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «10»        12            2012 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 11812434

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ

 

26 նոյեմբերի 2012 թվականի թիվ 1035-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 23-Ի ԹԻՎ 165-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Ներքին աուդիտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 6-րդ մասի և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասի`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի 2012 թվականի փետրվարի 23-ի «Ներքին աուդիտի ստորաբաժանմանը և ներքին աուդիտի կոմիտեին ներկայացվող հիմնական պահանջները սահմանելու մասին» թիվ 165-Ն հրամանով հաստատված հավելվածում (այսուհետ` Հավելված) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.

i

1) Հավելվածի 2-րդ կետի 4)-րդ ենթակետի «կարող է ստեղծվել» բառերը փոխարինել «ստեղծվում է առնվազն» բառերով,

i

2) Հավելվածի 2-րդ կետից հետո լրացնել նոր կետ` հետևյալ բովանդակությամբ.

«2.1 Համայնքում, ներքին աուդիտի ստորաբաժանման ստեղծման անհնարինության դեպքում` փոխադարձ համաձայնությամբ, ներքին աուդիտի գործառույթները կարող են իրականացվել այլ համայնքի ներքին աուդիտի ստորաբաժանման կողմից: Իսկ վերջինիս անհնարինության դեպքում համայնքում ներքին աուդիտ կարող է իրականացվել այն մարզպետարանի ներքին աուդիտի ստորաբաժանման կողմից, որի վարչական սահմաններում գտնվում է նշված համայնքը:»,

i

3) Հավելվածի 5-րդ և 6-րդ կետերում «հիսուն տոկոս և ավելի» բառերը փոխարինել «հիսուն տոկոսից ավելի» բառերով,

i

4) Հավելվածի 7-րդ կետի վերջին նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Որակավորում չունեցող անձինք 2013 թվականի հունվարի 1-ից ներքին աուդիտի ստորաբաժանումում կարող են զբաղեցնել միայն ժամանակավոր թափուր պաշտոն ուսուցանվող աուդիտորի կարգավիճակով` մինչև համապատասխան որակավորում ստանալը:»,

i

5) Հավելվածի 8-րդ կետի 2-րդ ենթակետում «քաղաքացիական և պետական ծառայության այլ պաշտոններ» բառերը փոխարինել «հանրային ծառայության պաշտոններ» բառերով,

i

6) Հավելվածի «Ներքին աուդիտի ստորաբաժանման աշխատակիցների մասնագիտական փորձը» Գլուխ II-ում լրացնել նոր 8.1 կետ` հետևյալ բովանդակությամբ.

«8.1 Համայնքների մասով ներքին աուդիտի ստորաբաժանման ղեկավարը և սույն պահանջների 6-րդ կետում նշված անձինք պետք է ունենան առնվազն երեք տարվա մասնագիտական գործունեության փորձ աուդիտի ոլորտում, ընդ որում` մինչև 2015 թվականի հունվարի 1-ը համայնքային ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց մեկ տարվա աշխատանքային փորձը հավասարեցվում է ներքին աուդիտի ոլորտի մեկ տարվա փորձին:»:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող 10-րդ օրը:

 

 

pin
Ֆինանսների (նախկին Ֆինանս. և էկոն.
26.11.2012
N 1035-Ն
Հրաման