Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԻՍՏԵՐԻ ԵՎ «ԽՈՐՀՐԴԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԻՍՏԵՐԻ ԵՎ «ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ՇԱԲԱԹ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ
ՈՐՈՇՈՒՄԸ

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԻՍՏԵՐԻ ԵՎ «ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ՇԱԲԱԹ» ՀԵՌՈՒՍՏԱՀԱՂՈՐԴԱՇԱՐԻ ՀԵՌԱՐՁԱԿՄԱՆ ՀԱՄԱՐ ՄՐՑՈՒՅԹԻ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին կետի «ի.1» ենթակետով, 112-րդ հոդվածի 2.1-ին կետով և աշխատանքային խորհրդակցության արդյունքներով` որոշում եմ.

1. Սահմանել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նիստերի և «Խորհրդարանական շաբաթ» հեռուստահաղորդաշարի հեռուստառադիոհեռարձակման համար մրցույթների պայմանները` համաձայն հավելված 1-ի և հավելված 2-ի:

2. Սույն որոշմամբ սահմանված պայմանները Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նիստերի և «Խորհրդարանական շաբաթ» հեռուստահաղորդաշարի հեռուստառադիոհեռարձակման համար անցկացվող մրցույթների և մրցույթներում հաղթողների հետ կնքվող պայմանագրերի էական պայմաններն են:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

20 դեկտեմբերի 2012 թվականի

ՆՈ-007-Ն

 

Հավելված 1

ՀՀ Ազգային ժողովի նախագահի

2012 թվականի դեկտեմբերի 20-ի

թիվ 007-Ն որոշման

 

ՊԱՅՄԱՆՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԻՍՏԵՐԻ ԵՎ «ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ՇԱԲԱԹ» ՀԵՌՈՒՍՏԱՀԱՂՈՐԴԱՇԱՐԻ ՀԵՌԱՐՁԱԿՄԱՆ ՄՐՑՈՒՅԹԻ

 

1. Սույնով սահմանվում են «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ կետերով, ինչպես նաև 49-րդ հոդվածի «դ.1» ենթակետով նախատեսված ուղիղ եթերով կամ տեսագրությամբ հեռարձակվող նիստերի (այսուհետ` Ազգային ժողովի նիստեր) և «Խորհրդարանական շաբաթ» հեռուստահաղորդաշարի հեռարձակման համար լրատվամիջոցի ընտրության նպատակով մրցույթի (այսուհետ` Մրցույթ) անցկացման պայմանները (այսուհետ` Պայմաններ):

2. Մրցույթին կարող են մասնակցել այն հեռուստաընկերությունները`

1) որոնք ունեն հեռուստածրագրերի եթերային հեռարձակման լիցենզիա կամ «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված հեռուստածրագրերի եթերային հեռարձակման իրավունք.

2) որոնք հեռուստահաղորդումների արտադրության և հեռարձակման բնագավառում ունեն առնվազն երեք տարվա և նմանատիպ հաղորդումների հեռարձակման փորձ.

3) որոնց սփռման տարածքն ընդգրկում է Հայաստանի Հանրապետության տարածքը և արբանյակային սփռման տարածքը ամենամեծն է:

3. Մրցույթի հաղթող կճանաչվի այն հեռուստաընկերությունը, որը`

1) կարող է Ազգային ժողովի նիստերի տեսագրությունը սկսել հեռարձակել չորսօրյա նիստերի յուրաքանչյուր չորեքշաբթի օրը` ժամը 23:00-23:30-ն ընկած ժամանակահատվածում և ժամանակի այդ միջակայքում ունի ամենամեծ հեռուստալսարանը, իսկ ուղիղ եթերով հեռարձակվող նիստերը` Ազգային ժողովի որոշմամբ սահմանված ժամանակահատվածում.

2) կարող է «Խորհրդարանական շաբաթ» հեռուստահաղորդաշարն Ազգային ժողովի նստաշրջանների ընթացքում հեռարձակել յուրաքանչյուր կիրակի` 11.00-12.00-ն ընկած ժամանակահատվածում.

3) Ազգային ժողովի նիստերի և «Խորհրդարանական շաբաթ» հեռուստահաղորդաշարի հեռարձակման համար առաջարկել է ամենացածր գինը.

4) կարող է ապահովել Ազգային ժողովի նիստերի և «Խորհրդարանական շաբաթ» հեռուստահաղորդաշարի սփռման առավելագույն տարածք և արբանյակային հեռարձակում.

5) կարող է բացառապես սեփական տեխնիկական միջոցներով ապահովել Ազգային ժողովի նիստերի նկարահանումը և հեռարձակումը:

4. Սույն որոշմամբ սահմանված էական պայմաններից բացի, Մրցույթի հրավերի կամ Մրցույթում հաղթող ճանաչված հեռուստաընկերության հետ կնքվող ծառայությունների մատուցման պայմանագրում ներառվում են նաև հետևյալ պայմանները.

1) հեռուստաընկերության մատուցած ծառայությունը Պայմանների 3-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերով սահմանված ժամերին չի կարող ընդհատվել.

2) հեռուստաընկերությունը նախատեսված պրոֆիլակտիկ աշխատանքների մասին առնվազն յոթ օր առաջ հայտնում է Ազգային ժողովի նախագահին, իսկ եթերի նախատեսվող ընդհատման մասին` իրեն հայտնի դառնալու պահին.

3) հեռուստաընկերությունը հեռարձակում է Ազգային ժողովի աշխատակազմի պատրաստած (արտադրած) և տրամադրած հեռարձակման նյութը (տեսագրությունը), որը հետագայում տնօրինվում է միայն ծառայությունների մատուցման պայմանագրով սահմանված կարգով.

4) ծառայությունների մատուցման պայմանագրով կարող են սահմանվել նաև Պայմանների ապահովմանն ուղղված այլ պայմաններ և չափորոշիչներ:

 

Հավելված 2

ՀՀ Ազգային ժողովի նախագահի

2012 թվականի դեկտեմբերի 20-ի

թիվ 007-Ն որոշման

 

ՊԱՅՄԱՆՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԻՍՏԵՐԻ ՌԱԴԻՈՀԵՌԱՐՁԱԿՄԱՆ ՄՐՑՈՒՅԹԻ

 

1. Սույնով սահմանվում են «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 49-րդ հոդվածի «դ.1» ենթակետով, ինչպես նաև նույն օրենքի 112-րդ հոդվածի 2.1-ին կետով նախատեսված կարգով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նիստերի (այսուհետ` Ազգային ժողովի նիստեր) ուղիղ հեռարձակմամբ կամ ձայնագրությամբ հեռարձակվող լրատվամիջոցի ընտրության նպատակով մրցույթի (այսուհետ` Մրցույթ) անցկացման պայմանները (այսուհետ` Պայմաններ):

2. Մրցույթին մասնակցում են այն ռադիոընկերությունները`

1) որոնք ունեն ռադիոծրագրերի եթերային հեռարձակման լիցենզիա կամ «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված ռադիոծրագրերի եթերային հեռարձակման իրավունք.

2) որոնք ռադիոհաղորդումների արտադրության և հեռարձակման բնագավառում ունեն առնվազն երեք տարվա փորձ.

3) որոնց սփռման տարածքն ընդգրկում է Հայաստանի Հանրապետության տարածքը:

3. Ազգային ժողովի նիստերի ռադիոհաղորդումների հեռարձակման համար անցկացվող մրցույթի հաղթող է ճանաչվում այն ռադիոընկերությունը, որը`

1) կարող է Ազգային ժողովի նիստերը հեռարձակել ուղիղ եթերով` անկախ նիստերի տևողությունից.

2) Ազգային ժողովի նիստերի ռադիոհեռարձակման համար առաջարկել է ամենացածր գինը.

3) կարող է ապահովել Ազգային ժողովի նիստերի ռադիոհեռարձակման սփռման առավելագույն տարածք:

4. Սույն որոշմամբ սահմանված էական պայմաններից բացի, Մրցույթի հրավերի և հաղթող ճանաչված ռադիոընկերության հետ կնքվող ծառայությունների մատուցման պայմանագրում ներառվում են նաև հետևյալ պայմանները.

1) ռադիոընկերության մատուցած ծառայությունը չի կարող ընդհատվել, բացառությամբ տեխնիկական պատճառներով պայմանավորված ընդհատման դեպքերի.

2) ռադիոընկերությունը նախատեսված պրոֆիլակտիկ աշխատանքների մասին առնվազն յոթ օր առաջ հայտնում է Ազգային ժողովի նախագահին, իսկ ռադիոհեռարձակման նախատեսվող ընդհատման մասին` իրեն հայտնի դառնալու պահին.

3) ծառայությունների մատուցման պայմանագրով կարող են սահմանվել նաև Պայմանների ապահովմանն ուղղված այլ պայմաններ և չափորոշիչներ:

 

 

pin
ՀՀ Ազգային ժողովի նախագահ
20.12.2012
N ՆՈ-007-Ն
Որոշում