Սեղմել Esc փակելու համար:
ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԱՅՑՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԱՅՑՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ «ՇԱՀՈ ...

24.03.1998 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   18.11.1992  -ից մինչեւ   24.03.1998  -ը:
 

(ուժը կորցրել է 05.03.98 թիվ 142 որոշում)

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

18 նոյեմբերի 1992թ. թիվ 589

 

ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԱՅՑՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ «ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ 23 ՀՈԴՎԱԾԻ «Ա» ԵՎ «Է» ԿԵՏԵՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ, ԱՅԴ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՕԳՏՎՈՂՆԵՐԻ ՑԱՆԿՈՒՄ ԸՆԴԳՐԿՄԱՆ, ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ԶՐԿՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ

 

«Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23 հոդվածի «ա» և «է» կետերի կիրարկումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում  է`

1. Սահմանել «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23 հոդվածի «ա» և «է» կետերով նախատեսված արտոնությունների տրամադրման հետևյալ կարգը`

ա) արտոնություններ հայցող կազմակերպությունը դիմումի հետ միասին Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն է ներկայացնում կազմակերպության կանոնադրությունը, գրանցման մասին որոշման պատճենը, ֆինանսական գործունեության մասին տեղեկանք.

բ) Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը` հաշվի առնելով ՀՀ էկոնոմիկայի նախարարության, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության հարկային պետական տեսչության եզրակացությունները, կազմում է արտոնություններ հայցող կազմակերպությանը արտոնություններ տրամադրելու մասին որոշման նախագիծ և այն ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարություն.

գ) Հայաստանի Հանրապետության կառավարությունը` որոշման նախագիծը Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի հետ համաձայնեցնելուց հետո, ընդունում է համապատասխան որոշում` արտոնություններ հայցող կազմակերպությանը արտոնություններ տրամադրելու և այդ արտոնություններից օգտվող կազմակերպությունների ցանկում ընդգրկելու մասին.

i

դ) արտոնություններ կարող են հայցել առնվազն մեկ տարվա ֆինանսական գործունեություն իրականացրած, Հայաստանի Հանրապետության հարկային պետական տեսչության մարմիններում հաշվառման վերցված ու հաշվետվություն ներկայացրած ձեռնարկությունները և կազմակերպությունները.

ե) արտոնություններ կարող են հայցել այն կազմակերպությունները, որոնք կանոնադրական գործունեությունն իրականացնելիս իրենց տրամադրության տակ եղած միջոցների 50 տոկոսը կուղղեն հետևյալ նպատակներից և միջոցառումներից առնվազն մեկի իրականացմանը`

զոհված, հաշմանդամ, երկարատև բուժման կարիք ունեցող ազատամարտիկների ընտանիքներին նյութական օգնություն.

մասնակցություն ծերանոցների և մանկատների պահպանման ծախսերին.

սոցիալապես առավել անապահով խավերի համար անվճար սննդի կազմակերպում.

մասնակցություն կրթության, մշակույթի, գիտության, առողջապահության, ֆիզկուլտուրայի և սպորտի հիմնարկների, ձեռնարկությունների և կազմակերպությունների ծախսերի ու միջոցառումների ֆինանսավորմանը, ընդ որում միջոցների հատկացումը կարող է կատարվել նշված գործունեությունների իրականացման իրավունք ունեցող ձեռնարկություններին և կազմակերպություններին (անկախ սեփականության ձևից):

/լրաց. 04.10.94 թիվ 470 որոշում/

2. Սահմանել կազմակերպություններին «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23 հոդվածի «ա» և «է» կետերով նախատեսված արտոնություններից զրկման հետևյալ կարգը`

ա) Հայաստանի Հանրապետության հարկային պետական տեսչությունը տարեկան արդյունքներով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն է ներկայացնում «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23 հոդվածի «ա» և «է» կետերով նախատեսված արտոնություններից օգտվող այն կազմակերպությունների ցանկը, որոնք չեն ապահովել սույն որոշման 1-ին կետի «դ» և «ե» ենթակետերով սահմանված պահանջները կամ թույլ են տվել Հայաստանի Հանրապետության օրենսդրության այլ խախտումներ.

բ) Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը` հաշվի առնելով ՀՀ հարկային պետական տեսչության տեղեկանքը, Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության և Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության եզրակացությունները, Հայաստանի Հանրապետության կառավարություն է ներկայացնում «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23 հոդվածի «ա» և «է» կետերով նախատեսված արտոնություններից այդ կազմակերպություններին զրկելու մասին որոշման նախագիծ.

գ) Հայաստանի Հանրապետության կառավարությունը` կազմակերպություններին արտոնություններից զրկելու մասին որոշման նախագիծը Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի հետ համաձայնեցնելուց հետո, ընդունում է համապատասխան որոշում «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքի 23 հոդվածի «ա» և «է» կետերով նախատեսված արտոնություններից օգտվող կազմակերպությունների ցանկից այդ կազմակերպություններին հանելու մասին:

/փոփ. 04.10.94 թիվ 470 որոշում/

 

 

pin
ՀՀ կառավարություն
18.11.1992
N 589
Որոշում