Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՖԻ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՂ ՀԱ ...

 

 

040.1638.271212

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

6 դեկտեմբերի 2012 թվականի N 1638-Ն

 

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՂ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ ՀԻՄՆԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 4-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հիմնադրել Հայագիտական ուսումնասիրությունները ֆինանսավորող համահայկական հիմնադրամ (այսուհետ` հիմնադրամ):

2. Հաստատել հիմնադրամի կանոնադրությունը` համաձայն հավելվածի:

3. Լիազորել Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիային Հայաստանի Հանրապետության անունից հանդես գալու հիմնադրամում:

4. Հիմնադրամի գործադիր մարմնի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար (այսուհետ` ժամանակավոր կառավարիչ) նշանակել Ավետիք Վիգենի Իսահակյանին (անձնագիր` AH 0498357, տրված` 001-ի կողմից, 2008 թվականի ապրիլի 3-ին):

5. Առաջարկել հիմնադրամի ժամանակավոր կառավարչին սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով ապահովել հիմնադրամի պետական գրանցումը:

i

6. Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի նախագահին` հիմնադրամի պետական գրանցումից հետո եռամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետի հաստատմանը ներկայացնել հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անհատական կազմը:

7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2012 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2012 թվականի դեկտեմբերի 6-ի

N 1638-Ն որոշման

 

ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՂ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Հայագիտական ուսումնասիրությունները ֆինանսավորող համահայկական հիմնադրամը (այսուհետ` հիմնադրամ) կամավոր գույքային վճարների հիման վրա ստեղծված և անդամություն չունեցող ոչ առևտրային կազմակերպություն է, որը հետապնդում է գիտական, գիտակրթական, սոցիալական, բարեգործական և այլ հանրօգուտ նպատակներ:

2. Հիմնադրամն իր գործունեությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի, «Հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ` օրենք), «Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի, այլ իրավական ակտերի պահանջներին համապատասխան և ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով և սույն կանոնադրությամբ:

3. Հիմնադրամի հիմնադիրը Հայաստանի Հանրապետությունն է (այսուհետև` հիմնադիր)` ի դեմս Հայաստանի Հանրապետության կառավարության:

4. Հիմնադրամն ունի ձևաթղթեր, խորհրդանիշ և այլ անհատականացման միջոցներ:

5. Հիմնադրամի անվանումն է`

1) հայերեն լրիվ` Հայագիտական ուսումնասիրությունները ֆինանսավորող համահայկական հիմնադրամ.

2) հայերեն կրճատ` ՀՈՒՖՀՀ.

3) ռուսերեն լրիվ` Վսեառմյանսկիյ ֆօնդ ֆինանսիռօվանիյա առմենօվեդչեսկիխ իսսլեդօվանիյ.

4) ռուսերեն կրճատ` ՎՖՖԱԻ.

5) անգլերեն լրիվ` All Armenian Foundation financing Armenological studies.

6) անգլերեն կրճատ` AAFFAS:

6. Հիմնադրամի գտնվելու վայրն է` քաղ. Երևան, Մարշալ Բաղրամյան պող., 24:

 

II. ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԸ

 

7. Հիմնադրամը պետական գրանցման պահից ձեռք է բերում իրավաբանական անձի կարգավիճակ և օգտվում է իրավաբանական անձի համար օրենքով սահմանված բոլոր իրավունքներից և կրում համապատասխան պարտականություններ: Հիմնադրամը գործում է անժամկետ:

8. Հիմնադրամն ունի առանձնացված գույք, որը հաշվառվում է ինքնուրույն հաշվեկշռում, կարող է իր անունից ձեռք բերել և իրականացնել գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ, կրել պարտականություններ, դատարանում հանդես գալ որպես հայցվոր կամ պատասխանող:

9. Հիմնադրամն իրավունք ունի օրենքով սահմանված կարգով բացելու բանկային հաշիվներ Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա պետությունների բանկերում` Հայաստանի Հանրապետության դրամով և (կամ) արտարժույթով:

10. Հիմնադրամն իր կանոնադրությանը համապատասխան իրականացնում է սեփականության իրավունքով իրեն պատկանող գույքի տնօրինումը, օգտագործումը և տիրապետումը:

11. Հիմնադրամն իր պարտավորությունների համար պատասխանատու է սեփականության իրավունքով իրեն պատկանող ամբողջ գույքով: Հիմնադրամը պատասխանատվություն չի կրում հիմնադրի պարտավորությունների, իսկ հիմնադիրը` հիմնադրամի պարտավորությունների համար:

 

III. ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԳՈՒՅՔՆ ՈՒ ՆՐԱ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԸ

 

12. Հիմնադրի կողմից հիմնադրամին հանձնված գույքը հիմնադրամի սեփականությունն է:

13. Հիմնադրամը տիրապետում, օգտագործում և տնօրինում է իրեն պատկանող և իր կողմից ձեռք բերված գույքը, այդ թվում` ֆինանսական միջոցները` սույն կանոնադրությամբ սահմանված նպատակների համար:

14. Հիմնադրամը որպես սեփականություն կարող է ունենալ շարժական և անշարժ գույք, դրամական միջոցներ, բաժնետոմսեր, այլ արժեթղթեր և օրենքով չարգելված այլ միջոցներ:

15. Հիմնադրամի գույքի ձևավորման աղբյուրներ կարող են լինել`

1) հիմնադրի ներդրումները.

2) դրամական մուտքերը Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից.

3) ֆիզիկական և իրավաբանական անձանց նվիրատվությունները և նվիրաբերությունները, այդ թվում` օտարերկրյա քաղաքացիների, իրավաբանական անձանց, միջազգային կազմակերպությունների նվիրատվությունները և նվիրաբերությունները.

4) հիմնադրամի և իր ստեղծած կամ իր մասնակցությամբ տնտեսական ընկերությունների ձեռնարկատիրական գործունեությունից ստացված միջոցները.

5) օրենքով չարգելված այլ միջոցներ:

16. Հիմնադրամը հրապարակում է իր բյուջեի և նրա փոփոխությունների մասին տարեկան ֆինանսական հաշվետվությունները:

17. Հիմնադրամի սեփականությունը չի կարող օգտագործվել ի շահ իր հիմնադիրների, հիմնադրամի մարմինների անդամների, ինչպես նաև հիմնադրամի աշխատողների, բացառությամբ աշխատողների աշխատավարձի և հիմնադրամի մարմինների անդամների պարտականությունների կատարմամբ պայմանավորված` փոխհատուցման ենթակա ծախսերի, ինչպես նաև այն դեպքերի, երբ հիմնադրամի հիմնադիրները, հիմնադրամի մարմինների անդամները, ինչպես նաև հիմնադրամի աշխատողները հանդիսանում են կանոնադրությամբ նախատեսված շահառուներ:

 

IV. ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՌԱՐԿԱՆ ԵՎ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ

 

18. Հիմնադրամի նպատակը հայագիտության զարգացմանը նպաստող ծրագրերի մշակումն ու իրականացումն է:

19. Հիմնադրամի խնդիրներն են`

1) հայագիտության հիմնահարցերի, քաղաքական և գործնական հայագիտության հրատապ խնդիրների ուսումնասիրությանն ուղղված ծրագրերի մշակումն ու իրականացումը.

2) հայագիտական կազմակերպությունների ենթակառուցվածքի (ժամանակակից գիտական սարքավորումների) արդիականացմանն ուղղված ծրագրերի իրականացումը.

3) աշխարհի հայագիտական հաստատությունների համագործակցության ընդլայնմանն ուղղված ծրագրերի մշակումն ու իրականացումը.

4) օտարերկրյա պետություններում գործող հայագիտական կենտրոնների պահպանմանն ուղղված ծրագրերի իրականացումը.

20. Հիմնադրամի հիմնական գործառույթներն են`

1) հայագիտական կարևորագույն ծրագրերի իրականացմանն աջակցելը.

2) հայագիտական միջազգային համաժողովների և հայագիտության կարևորագույն խնդիրներին նվիրված գիտաժողովների կազմակերպելը.

3) հայագիտական կադրերի պատրաստմանը, վերապատրաստմանը և վերաորակավորմանը նպաստելը.

4) երիտասարդ գիտնականների առաջընթացն ապահովող ծրագրերին օժանդակելը.

5) հայագիտական կարևոր աշխատությունների հրատարակությունն իրականացնելը.

6) հայագիտական տեղեկատվական ժառանգության թվայնացմանն աջակցելը:

 

V. ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

 

21. Հիմնադրամը ձեռնարկատիրական գործունեություն իրականացնում է միայն այն դեպքերում, երբ դա համապատասխանում և (կամ) ծառայում է իր կանոնադրական նպատակների իրականացմանը: Հիմնադրամը ձեռնարկատիրական գործունեություն կարող է իրականացնել անձամբ, կամ այդ նպատակով ստեղծել տնտեսական ընկերություններ, կամ լինել դրանց մասնակից: Հիմնադրամի կողմից իրականացվող (այդ թվում` անձամբ) ձեռնարկատիրական գործունեության տեսակները սահմանվում են հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի որոշմամբ:

22. Հիմնադրամն իրականացնում է գիտական և կրթական գործունեության հետ ուղղակիորեն կապված արտադրական, ծառայությունների մատուցման և սպասարկման (հետազոտական, իրավաբանական, գործարար ծրագրերի մշակման ծառայությունների մատուցում, տարածքների, սարքավորումների ու տեխնիկայի վարձակալությամբ տրամադրում, դասընթացների կազմակերպում) ձեռնարկատիրական գործունեություն:

23. Հիմնադրամի ձեռնարկատիրական գործունեության արդյունքում ստացված շահույթն օգտագործվում է կանոնադրական խնդիրների իրականացման համար:

 

VI. ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՇԱՀԱՌՈՒՆԵՐԸ

 

24. Հիմնադրամի փաստացի շահառուներ են համարվում Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի կազմի մեջ մտնող համապատասխան գիտական կազմակերպությունները, Հայաստանի Հանրապետության բուհական համակարգի համապատասխան գիտական կազմակերպությունները, Հայաստանի Հանրապետության այլ գերատեսչական պատկանելություն ունեցող հայագիտական կազմակերպությունները և դրանցում աշխատող գիտնականները, օտարերկրյա պետություններում գործող հայագիտական հաստատությունները, ինչպես նաև հիմնադիրը, հիմնադրամի մարմինների անդամները, հիմնադրամի աշխատողները:

 

VII. ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

25. Հիմնադրամը կանոնադրական նպատակներն իրականացնելու համար օրենքով սահմանված կարգով իրավունք ունի`

1) անարգել տարածելու տեղեկություններ իր գործունեության մասին.

2) հիմնադրելու մամուլի և զանգվածային լրատվության միջոցներ.

3) պետական և տեղական ինքնակառավարման մարմիններից օրենքով սահմանված կարգով ստանալու տեղեկություններ, որոնք անհրաժեշտ են իր կանոնադրական նպատակներն իրականացնելու համար.

4) ստեղծելու առանձնացված ստորաբաժանումներ (մասնաճյուղեր, ներկայացուցչություններ) և հիմնարկներ.

5) ստեղծելու տնտեսական ընկերություններ կամ լինելու դրանց մասնակից.

6) անդամակցելու միջազգային և օտարերկրյա ոչ պետական կազմակերպություններին.

7) իրականացնելու օրենքով չարգելված այլ գործունեություն:

26. Հիմնադրամը պարտավոր է`

1) գործել Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը, միջազգային իրավունքի նորմերին, սկզբունքներին, ինչպես նաև իր կանոնադրությանը համապատասխան.

2) օրենքով սահմանված կարգով վարել գործավարություն և հաշվապահական հաշվառում.

3) օրենքով նախատեսված դեպքերում և կարգով տեղեկատվություն ու հաշվետվություններ ներկայացնել պետական մարմիններին.

4) իրականացնել օրենքով սահմանված այլ պարտականություններ:

 

VIII. ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ

 

27. Հիմնադրամի կառավարման մարմիններն են`

1) հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը.

2) հիմնադրամի տնօրենը:

28. Հիմնադրամի կառավարման բարձրագույն և հսկողություն իրականացնող մարմինը հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդն է (այսուհետ` խորհուրդ): Խորհուրդը բաղկացած է 12 անդամից: Խորհրդի անդամները նշանակվում են Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ:

29. Խորհրդի անդամ կարող են լինել 18 տարին լրացած գործունակ ֆիզիկական անձինք, այդ թվում` հիմնադրի ներկայացուցիչը:

30. Խորհրդի անդամները չեն կարող լինել հիմնադրամի այլ մարմնի անդամ:

31. Խորհրդի անդամներն աշխատում են հասարակական հիմունքներով: Նրանք ստանում են փոխհատուցում իրենց այն ծախսերի համար, որոնք կապված են հոգաբարձուների խորհրդի անդամի պարտականությունների կատարման հետ:

32. Խորհրդի անդամներն իրավունք ունեն`

1) առաջարկություններ ներկայացնելու խորհրդի նիստերի օրակարգի և քննարկվող հարցերի վերաբերյալ.

2) նախապատրաստելու և խորհրդի քննարկմանը ներկայացնելու հարցեր, առաջարկություններ և որոշումների նախագծեր.

3) ստանալու տեղեկություններ հիմնադրամի գործունեությանը վերաբերող ցանկացած հարցի վերաբերյալ.

4) ստանալու իր պարտականությունների կատարմամբ պայմանավորված ծախսերի փոխհատուցում:

33. Խորհրդի անդամները պարտավոր են`

1) մասնակցել խորհրդի նիստերին.

2) իրենց պարտականությունների կատարման ընթացքում գործել` ելնելով հիմնադրամի շահերից:

34. Եթե խորհրդի անդամը նշանակվում է ի պաշտոնե, ապա այդ անձի լիազորությունները համարվում են դադարած` նրա զբաղեցրած պաշտոնին այլ անձ նշանակելու կամ նրա զբաղեցրած պաշտոնի վերացման մասին լիազորված մարմնի որոշումն ուժի մեջ մտնելու պահից:

35. Խորհուրդը կարող է ունենալ պատվավոր անդամներ, ովքեր խորհրդի աշխատանքներին մասնակցում են խորհրդակցական ձայնի իրավունքով:

36. Խորհրդի անդամների լիազորությունների ժամկետը չի սահմանափակվում:

37. Խորհրդի անդամի լիազորությունը դադարում է`

1) խորհրդի նախագահին տրված գրավոր դիմումի հիման վրա.

2) նրա կողմից իր պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքում` խորհրդի մնացած անդամների ձայների առնվազն 3/4-ի համաձայնությամբ.

3) դատական կարգով անգործունակ ճանաչվելու դեպքում.

4) նրան առաջադրած համապատասխան մարմնի ղեկավարի որոշմամբ.

5) եթե նա նշանակվել է ի պաշտոնե` նրա զբաղեցրած պաշտոնին այլ անձ նշանակելու կամ նրա զբաղեցրած պաշտոնի վերացման դեպքում.

38. Հոգաբարձուների խորհրդի անդամի լիազորությունը դադարելու դեպքում նրա փոխարեն նոր անդամ նշանակվում է նախկին անդամի նշանակման կարգով, ոչ ուշ, քան հոգաբարձուների խորհրդի անդամի թափուր տեղ առաջանալու մասին տնօրենի ծանուցումն ստանալու օրվանից հետո` 30 օրվա ընթացքում: Հոգաբարձուների խորհրդի անդամի թափուր տեղ առաջանալու մասին տեղեկացված լինելու օրվանից ոչ ուշ, քան 10 օրվա ընթացքում հիմնադրամի տնօրենը տեղեկացնում է հիմնադիրներին, հոգաբարձուների խորհրդի անդամներին նշանակած անձանց կամ մարմիններին, հիմնադրամի մարմիններին:

39. Խորհրդի նախագահին ընտրում են խորհրդի անդամները խորհրդի կազմից` իրենց ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ (բացի խորհրդի առաջին նախագահից, որը նշանակվում է Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ):

40. Խորհրդի նախագահը`

1) կազմակերպում է խորհրդի աշխատանքները.

2) գումարում է խորհրդի նիստերը և նախագահում դրանք.

3) կազմակերպում է խորհրդի նիստերի արձանագրության վարումը.

4) խորհրդի քննարկմանն է ներկայացնում խորհրդի անդամների լիազորությունների դադարեցման մասին որոշման նախագիծ` օրենքով նախատեսված դեպքերում:

41. Խորհրդի նախագահի բացակայության դեպքում նրա պարտականությունները, խորհրդի որոշմամբ, կատարում է անդամներից մեկը:

42. Խորհուրդն իր գործունեությունն իրականացնում է նիստերի միջոցով:

43. Խորհրդի նիստերը հրավիրվում են ոչ պակաս, քան տարեկան չորս անգամ` խորհրդի նախագահի կողմից: Խորհրդի նիստերը կարող են հրավիրվել նաև խորհրդի անդամների 1/3-ի պահանջով` խորհրդի նախագահի կողմից` համապատասխան պահանջը ներկայացվելուց 30 օրվա ընթացքում: Եթե նշված ժամկետում խորհրդի նախագահը նիստ չի հրավիրում, ապա նիստ կարող են հրավիրել նման պահանջ ներկայացրած անդամները:

44. Խորհրդի նիստն իրավազոր է, եթե դրան մասնակցում է խորհրդի անդամների կեսից ավելին: Խորհրդի նիստերում քվեարկության ժամանակ նրա յուրաքանչյուր անդամ ունի մեկ ձայնի իրավունք: Խորհուրդն իր աշխատանքներն իրականացնում է իր կողմից հաստատված կանոնակարգի համաձայն: Խորհրդի որոշումներն ընդունվում են խորհրդի անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ` բացառությամբ սույն կանոնադրությամբ նախատեսված դեպքերի:

45. Խորհրդի նախագահի, հիմնադրամի տնօրենի ընտրության և պաշտոնից ազատման, ինչպես նաև հիմնադրամի անվանափոխության, լուծարման և կանոնադրության փոփոխության կամ նոր խմբագրությամբ կանոնադրության հաստատման մասին որոշումներն ընդունվում են խորհրդի անդամների ընդհանուր թվի ձայների 3/4-ով:

46. Խորհրդի իրավասությանն են պատկանում`

1) հիմնադրամի ռազմավարական և ընթացիկ ծրագրերի հաստատումը.

2) հիմնադրամի կողմից իրականացվող ձեռնարկատիրական գործունեության տեսակների սահմանումը.

3) հիմնադրամի բյուջեի և նրա փոփոխությունների, տարեկան ֆինանսական հաշվետվությունների և հիմնադրամի գործունեության տարեկան հաշվետվությունների հաստատումը.

4) հիմնադրամի գույքի տնօրինման կարգի հաստատումը.

5) հիմնադրամի լուծարման հարցով դատարան դիմելու մասին որոշման ընդունումը.

6) խորհրդի անդամների լիազորությունների վաղաժամկետ դադարեցման մասին որոշումների ընդունումը.

7) խորհրդի նախագահի, տնօրենի ընտրության և նրանց լիազորությունների վաղաժամկետ դադարեցման մասին որոշումների ընդունումը.

8) հիմնադրամի այլ մարմինների ձևավորումը.

9) հիմնադրամի կանոնադրության մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու կամ նոր խմբագրությամբ կանոնադրության նախագծի մշակումը. հիմնադրամի կանոնադրության մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու, կանոնադրության փոփոխություն, նոր խմբագրությամբ կանոնադրություն հաստատելու մասին որոշումների ընդունումը, եթե կանոնադրությամբ նախատեսված է փոփոխություններ կատարելու հնարավորություն.

10) տնտեսական ընկերությունների ստեղծման կամ դրանցում մասնակցության, ինչպես նաև առանձնացված ստորաբաժանումների և հիմնարկների ստեղծման ու դրանց կանոնադրությունների հաստատման մասին որոշումների ընդունումը.

11) հիմնադրամի ֆինանսատնտեսական գործունեության վերահսկումը.

12) ամեն տարվա առաջին եռամսյակում տնօրենի նախորդ տարվա հաշվետվությունների լսումը.

13) խորհրդի որոշումների կատարման ընթացքի վերահսկումը.

14) հիմնադրամի աուդիտ իրականացնող անձի (աուդիտորի) ընտրությունը.

15) հիմնադրամի հաստիքացուցակի հաստատումը.

16) հիմնադրամի կառուցվածքի հաստատումը.

17) օրենքով, սույն կանոնադրությամբ նախատեսված, ինչպես նաև հիմնադրամի այլ մարմիններին չվերապահված այլ լիազորությունների իրականացումը:

47. Խորհրդի իրավասության հարցերը չեն կարող փոխանցվել այլ մարմին:

48. Հիմնադրամի ընթացիկ գործունեության ղեկավարումն իրականացնում է հիմնադրամի տնօրենը (այսուհետ` տնօրեն): Տնօրենը կազմակերպում է խորհրդի որոշումների կատարումը:

49. Տնօրենին ընտրում և պաշտոնից ազատում է խորհուրդը:

50. Տնօրենը`

1) կազմակերպում է հիմնադրամի ընթացիկ գործունեությունը.

2) հիմնադրամի անունից հանդես է գալիս առանց լիազորագրի.

3) տնօրինում է հիմնադրամի գույքը, այդ թվում` ֆինանսական միջոցները, գործարքներ է կնքում հիմնադրամի անունից.

4) ներկայացնում է հիմնադրամը Հայաստանի Հանրապետությունում և օտարերկրյա պետություններում.

5) կնքում է պայմանագրեր, այդ թվում` աշխատանքային, տալիս լիազորագրեր.

6) բանկերում բացում է հաշիվներ (այդ թվում` արտարժութային).

7) հոգաբարձուների խորհրդի հաստատմանն է ներկայացնում հիմնադրամի աշխատանքային ներքին կանոնակարգը, առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների ու հիմնադրամի կողմից հիմնադրվող տնտեսական ընկերությունների կանոնադրությունները, հիմնադրամի վարչակազմակերպական կառուցվածքը, հաստիքացուցակը.

8) արձակում է հրամաններ, հիմնադրամի աշխատողներին տալիս կատարման համար պարտադիր ցուցումներ.

9) աշխատանքի ընդունում և աշխատանքից ազատում է հիմնադրամի աշխատողներին, այդ թվում` հիմնադրամի առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների ղեկավարներին ու աշխատողներին:

51. Հիմնադրամի մարմինների նիստերն արձանագրվում են: Արձանագրությունն ստորագրում են տվյալ նիստին մասնակցող հիմնադրամի մարմնի բոլոր անդամները: Արձանագրության մեջ նշվում են`

1) նիստի անցկացման տարեթիվը, ամիսը, ամսաթիվը և վայրը.

2) նիստին մասնակցած անձանց անունները` նշելով հիմնադրամում զբաղեցրած պաշտոնը.

3) նիստի օրակարգը:

52. Հիմնադրամի մարմինների նիստերի արձանագրությունները կազմվում են հայերենով: Դրանք կարող են կազմվել նաև օտար լեզվով: Տեքստերի միջև հակասության դեպքում նախապատվությունը տրվում է հայերեն տեքստին: Արձանագրությունը պետք է պարունակի նիստում կայացած ելույթների հիմնական դրույթները, քվեարկության դրված հարցերը, այդ հարցերի վերաբերյալ քվեարկության արդյունքները, նիստի ընդունած որոշումները:

53. Հիմնադրամի մարմինների նիստերի արձանագրություններից քաղվածքները պետք է բովանդակեն սույն կանոնադրության 51-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերում նշված տեղեկությունները, իսկ 51-րդ կետի 3-րդ ենթակետում նշված տեղեկությունը կարող են բովանդակել մասամբ:

 

IX. ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՀՐԱՊԱՐԱԿԱՅՆՈՒԹՅՈՒՆԸ

 

54. Հիմնադրամի գործունեության նկատմամբ վերահսկողություն են իրականացնում հիմնադիրը, հիմնադրի կողմից լիազորված, ինչպես նաև օրենքով նախատեսված այլ պետական կառավարման մարմինները:

55. Հիմնադրամի կողմից օրենքի պահանջների կատարման նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը, իսկ օրենքով սահմանված դեպքում` նաև այլ իրավասու պետական մարմիններ` իրենց իրավասություններին և ստուգումների ու ուսումնասիրությունների` օրենքով նախատեսված ընթացակարգերին համապատասխան: Հիմնադրամի ֆինանսական գործունեության վերստուգումը կատարվում է անկախ աուդիտորի կողմից` յուրաքանչյուր տարին առնվազն մեկ անգամ: Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամների մեկ երրորդի պահանջով կարող է կատարվել արտահերթ աուդիտ: Անկախ աուդիտորն ընտրվում է մրցութային կարգով և հաստատվում հոգաբարձուների խորհրդի կողմից:

56. Յուրաքանչյուր տարի հաշվետու տարվան հաջորդող մարտի 25-ից ոչ ուշ հիմնադրամը http://www.azdarar.am հասցեում գտնվող` Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում պարտավոր է հրապարակել`

1) հաշվետվություն իր գործունեության մասին: Հաշվետվությունը պետք է պարունակի տեղեկություններ իրականացված ծրագրերի, ֆինանսավորման աղբյուրների, ֆինանսական տարում օգտագործված միջոցների ընդհանուր չափի, հոգաբարձուների խորհրդի անդամների, տնօրենի և հիմնադրամի աշխատակազմում ընդգրկված անձանց անուններն ու ազգանունները, եթե նրանք օգտվել են հիմնադրամի միջոցներից և ծառայություններից հաշվետու տարվա ընթացքում.

2) ֆինանսական հաշվետվությունների վերաբերյալ աուդիտն իրականացնող անձի (աուդիտորի) եզրակացությունը, եթե հիմնադրամի ակտիվների արժեքը գերազանցում է 10 մլն դրամը:

 

X. ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ԼՈՒԾԱՐՈՒՄԸ

 

57. Հիմնադրամը կարող է վերակազմակերպվել միայն հիմնադրամի` այլ հիմնադրամին միացման կամ այլ հիմնադրամի հետ միաձուլման ձևով:

58. Հիմնադրամի վերակազմակերպումը կատարվում է հիմնադրի որոշմամբ` օրենքով սահմանված կարգով:

59. Հիմնադրամի լուծարումը նրա գործունեության դադարումն է` առանց նրա իրավունքներն ու պարտականություններն իրավահաջորդության կարգով այլ անձանց անցնելու:

60. Հիմնադրամի լուծարման մասին որոշում կարող է ընդունել միայն դատարանը` շահագրգիռ անձանց դիմումով: Հիմնադրամի անունից որպես շահագրգիռ անձ կարող է հանդես գալ հոգաբարձուների խորհուրդը:

61. Հիմնադրամը կարող է լուծարվել, եթե`

1) հիմնադրամի գույքը բավարար չէ նրա գործունեության իրականացման համար և անհրաժեշտ գույք ստանալու հնարավորությունն իրական չէ.

2) իր գործունեությամբ հիմնադրամը շեղվել է կանոնադրությամբ նախատեսված նպատակներից.

3) հնարավոր չէ հասնել հիմնադրամի նպատակներին և կատարել այդ նպատակների փոփոխություններ.

4) օրենքով նախատեսված այլ դեպքերում:

62. Հիմնադրամը լուծարվում է օրենքով սահմանված կարգով:

63. Պարտատերերի կողմից պահանջների բավարարումից հետո, ինչպես նաև այն դեպքում, երբ լուծարման միջանկյալ հաշվեկշիռը հաստատելու պահին հիմնադրամը չունի պարտավորություններ պարտատերերի նկատմամբ, գույքն ուղղվում է հիմնադրամի կանոնադրությամբ նախատեսված նպատակներին, իսկ դրա անհնարինության դեպքում փոխանցվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջե:

 

 

pin
ՀՀ կառավարություն
06.12.2012
N 1638-Ն
Որոշում