Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ 2013-2015 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԱՆՏԱՌԱՊԱՀՊԱՆԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ 2013-2015 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԱՆՏԱՌԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅ ...

 

 

040.1668.110113

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

27 դեկտեմբերի 2012 թվականի N 1668-Ն

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2013-2015 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԱՆՏԱՌԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության անտառային օրենսգրքի 6-րդ հոդվածի դրույթները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության 2013-2015 թվականների անտառապահպանական ծառայությունների ծրագիրը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 11-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2012 թվականի դեկտեմբերի 27-ի

N 1668-Ն որոշման

 

ԾՐԱԳԻՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2013-2015 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԱՆՏԱՌԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

 

I. ԻՐԱՎԻՃԱԿԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

 

1. Հայաստանը սակավանտառ լեռնային երկիր է, որի անտառային հողերը 2010 թվականի հունվարի 1-ի դրությամբ կազմում են 459.9 հազ. հեկտար, որից անտառածածկ հողերը` 334.1 հազ. հեկտար: Հայաստանի Հանրապետության անտառները պետական սեփականություն են: Նշված անտառային հողերից 344,2 հազ. հեկտարը կամ 74,8 տոկոսը գտնվում է «Հայանտառ» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրինության ներքո:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 388-Ն որոշմամբ հաստատված «Հայանտառ» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրության 10-րդ կետի համաձայն կազմակերպության գործունեության առարկան և նպատակը Հայաստանի Հանրապետության պետական անտառային ֆոնդի (այսուհետ` անտառային ֆոնդ) պահպանության, պաշտպանության, վերարտադրության, օգտագործման, հաշվառման, գույքագրման, անտառային կադաստրի վարման, դիտանցի, անտառների արտադրողականության և անտառային ֆոնդի հողերի բերրիության բարձրացման, ինչպես նաև անտառային պաշարների կայուն օգտագործման ապահովումն է:

3. «Հայանտառ» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից մատուցվող ծառայությունները ներկայացվում են N 1 աղյուսակում:

 

Աղյուսակ N 1

 

._________________________________________________________________.

|«Հայանտառ» պետական ոչ առևտրային  կազմակերպության կողմից մատուցվող|

|        ծառայությունների շրջանակի ամփոփ նկարագրությունը          |

|_________________________________________________________________|

|Ծառայությունների շրջանակի      |Շահառուների     |Պետական հատվածի |

|նկարագրությունը                |շրջանակի        |կողմից          |

|                               |նկարագրությունը |ծառայության     |

|                               |                |փոխհատուցման    |

|                               |                |ծավալը          |

|_______________________________|________________|________________|

|Անտառային հողերի պահպանություն |Հայաստանի       |Մասնակի         |

|                               |Հանրապետության  |                |

|                               |բնակչություն    |                |

._________________________________________________________________.

 

4. Պետական սեփականություն հանդիսացող անտառը որպես անշարժ գույք առաջին հերթին պետության հոգածության և աջակցության կարիք ունի: Նախկին Խորհրդային Միության պետական անտառային ֆոնդը, որը պետության բացառիկ սեփականությունն էր, կազմում էր մեկ միասնական համակարգ, և առավելապես պետական բյուջեի միջոցների հաշվին էին ֆինանսավորվում ոլորտին վերաբերող գրեթե բոլոր խնդիրները: Ոլորտն սպասարկելու համար աշխատում էին մի շարք միութենական գիտահետազոտական ինստիտուտներ, գործարաններ և այլն: Հայաստանի Հանրապետության անկախացումից հետո ոչ միայն չեն ստեղծվել նման կառույցներ, այլև ֆինանսական միջոցների բացակայության պատճառով որոշ կազմակերպություններ լուծարվել են (անտառամելիորատիվ կայան, անտառասերմակայան, անտառապաշտպանական կայան, անտառային գիտափորձարարական կենտրոն և այլն): Այդ բոլոր գործառույթները ներկայումս հնարավորության սահմաններում կատարվում են «Հայանտառ» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից` բացառությամբ անտառաշինական նախագծերի մշակման աշխատանքների (անտառաշինական նախագծերը մշակվում են մրցույթի արդյունքում հաղթած կազմակերպությունների միջոցով):

5. «Հայանտառ» պետական ոչ առևտրային կազմակերպության փաստացի բյուջեն` պետական բյուջեի մուտքերի և սեփական եկամուտների հաշվին` ըստ տարիների, ներկայացվում է N 2 աղյուսակում: N 2 աղյուսակից ակներև է, որ 2004 թվականին ոլորտի ծախսերի հիմնական մասը փակվել է սեփական եկամուտների հաշվին: 2005-2009 թվականներին որակապես փոխվել է պետության վերաբերմունքն անտառի ֆինանսավորման նկատմամբ:

 

Աղյուսակ N 2

 

.______________________________.

|        |Ֆինանսավորումը       |

|Տարիները|_____________________|

|        |պետական |սեփական     |

|        |բյուջեից|եկամուտներից|

|________|________|____________|

|2004    |    16.9|        83.1|

|________|________|____________|

|2005    |    51.5|        48.5|

|________|________|____________|

|2006    |    67.3|        32.7|

|________|________|____________|

|2007    |    61.2|        38.8|

|________|________|____________|

|2008    |    76.8|        23.2|

|________|________|____________|

|2009    |    81.2|        18.8|

|________|________|____________|

|2010    |    66.1|        33.9|

|________|________|____________|

|2011    |    67.2|        32.8|

.______________________________.

 

6. 2010 թվականին` 2009 թվականի համեմատությամբ, պետական բյուջեից ֆինանսավորման ծավալի նվազումը պայմանավորված է «Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում անտառավերականգնման ծրագիրը չներառելու հանգամանքով: Նշված ծրագիրը հանվել է նաև 2012-2014 թվականների միջնաժամկետ ծախսային ծրագրից: Պետական բյուջեից ֆինանսավորման նվազման պատճառով «Հայանտառ» պետական ոչ առևտրային կազմակերպությունն ստիպված է ավելացնել սեփական եկամուտները` անտառամթերման և իրացման ծավալների ավելացման հաշվին:

7. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության պատվերով անտառների սանիտարական վիճակը բարելավելու նպատակով 2007, 2008, 2009 թվականներին տերևակեր վնասակար միջատների և հիվանդությունների դեմ իրականացվել են ավիացիոն պայքարի միջոցառումներ` շուրջ 37381 հեկտարի վրա, վերջիններս չեն ներառվել «Հայանտառ» պետական ոչ առևտրային կազմակերպության ծախսերի մեջ: Իրականացված միջոցառումները կնպաստեն անտառի տարեկան աճի և 1 հեկտարում բնափայտի միջին պաշարի ավելացմանը (արդյունքները կարելի է գնահատել հետագայում կատարվող հաշվառման միջոցով):

8. Անտառավերականգնման և անտառապատման աշխատանքները բնութագրող` անտառի ցանքսի, տնկման և բնական վերաճի օժանդակման ցուցանիշները ներկայացված են N 3 աղյուսակում:

 

Աղյուսակ N 3

 

.________________________________________________________________________.

|Ցուցանիշները    | 2005  |  2006 |  2007 | 2008  |  2009 | 2010  |  2011 |

|________________|_______|_______|_______|_______|_______|_______|_______|

|Ա/մ ցանքս, (հա) |   57.5|     43|  100.5|     25|       |       |   -   |

|________________|_______|_______|_______|_______|_______|_______|_______|

|Ա/մ տնկում (հա) |  465.0|    278|  111.4|    147|    443|    150|   -   |

|________________|_______|_______|_______|_______|_______|_______|_______|

|Բնական վերաճի   | 3550.2|   9107|   6000|   6640|     - |     - |   -   |

|օժանդակում      |       |       |       |       |       |       |       |

|________________|_______|_______|_______|_______|_______|_______|_______|

|Ընդամենը (հա)   | 4072.7|   9428| 6211.9|   6812|    443|    150|   -   |

|________________|_______|_______|_______|_______|_______|_______|_______|

|Վերարտադրության | 297479|294423 | 351249| 452582| 538318| 283573| 128595|

|ծախսը (հազ.     |       |       |       |       |       |       |       |

|դրամ)           |       |       |       |       |       |       |       |

|________________|_______|_______|_______|_______|_______|_______|_______|

|Ամբողջ ծախսը    |1272124|1462599|1537373|1550923|1615321|1343461|1150825|

|(հազ. դրամ)     |       |       |       |       |       |       |       |

|________________|_______|_______|_______|_______|_______|_______|_______|

|Վերարտադրության |   23.4|   20.1|   22.8|   29.2|   33.3|   21.1|  11.1 |

|ծախսի տեսակարար |       |       |       |       |       |       |       |

|կշիռն ամբողջի   |       |       |       |       |       |       |       |

|մեջ (%)         |       |       |       |       |       |       |       |

.________________________________________________________________________.

 

9. 2005-2009 թվականների պետական բյուջեի, սեփական եկամուտների, ինչպես նաև միջազգային ֆինանսական աջակցության շնորհիվ կտրուկ ավելացել են անտառավերականգնման աշխատանքների ծավալները: Միայն Երևան քաղաքում և հարակից տարածքներում իրականացվել է ծառահատված տարածքների անտառապատում, ոռոգման համակարգի և ցանկապատի կառուցում և այլն: Հանրապետության մարզերի ծառահատված տարածքներում իրականացվել են բնական վերաճի աջակցության աշխատանքներ: Ավելացել են անտառավերականգնման աշխատանքներին տրամադրվող ֆինանսական միջոցները, սակայն, 2010-2012 թվականներին անտառավերականգնման, անտառապաշտպանության, անտառաշինության և անտառային կադաստրի վարման միջոցառումների ծրագրի իրականացման համար պետական բյուջեով միջոցներ չեն նախատեսվել: Այս նպատակի համար ֆինանսավորումը հանվել է նաև 2013-2015 թվականների միջնաժամկետ ծախսային ծրագրից:

10. Վերջին տարիներին անտառապատման ծավալների ավելացումը հիմնականում պայմանավորված է միջազգային դոնորների ցուցաբերած աջակցությամբ: Վերջիններիս կողմից, որպես կանոն, ֆինանսավորվել են միայն տվյալ տարվա անտառամշակույթների հիմնադրման և խնամքի ծրագրերը, իսկ հետագա տարիներին այդ անտառամշակույթների լրացման, խնամքի և պահպանության աշխատանքները կատարվել են բացառապես Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին` որպես հայկական կողմի ներդրում:

11. 2007-2010 թվականների ընթացքում հիմնադրված խնամքի ենթակա 1930.7 հեկտար անտառամշակույթներից 1505.7 հեկտարը (77.9%) իրականացվել է միջազգային տարբեր ծրագրերի ֆինանսավորմամբ (Ճապոնիայի կառավարության «Պարենային արտադրության աճ», Համաշխարհային բանկ, Բնության համաշխարհային հիմնադրամ և այլն): 2011 թվականի պետական բյուջեում անտառավերականգնման, անտառապաշտպանության, անտառաշինության և անտառային կադաստրի վարման միջոցառումների ծրագրի ֆինանսավորման բացակայության պատճառով ոչ միայն չեն կատարվել անտառամշակույթների հիմնադրման աշխատանքներ, այլ նաև նախորդ տարիներին հիմնադրված անտառամշակույթների խնամքի աշխատանքները կատարվել են թերացումներով` ի հաշիվ համակարգի նախորդ տարիների տնտեսումների: 2012 թվականին տնտեսված գումարների բացակայության պատճառով հարցականի տակ է դրվում անտառավերականգնման, անտառապաշտպանության, անտառաշինության և անտառային կադաստրի վարման միջոցառումների ծրագրի 2012 թվականի կատարողականը:

 

II. ԱՆՏԱՌԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ՆՊԱՏԱԿԸ ԵՎ ԽՆԴԻՐՆԵՐԸ

 

12. Անտառապահպանական ծրագրի նպատակն է «Հայանտառ» պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցով ապահովել պետության կողմից իր սեփականություն հանդիսացող գույքի` հանրապետության 344.2 հազ. հեկտար անտառների պահպանությունը. այն է`

1) պահպանված 344,2 հազ. հեկտար պետական անտառային հողեր և դրանցում առկա պաշարներ.

2) վնասատուներից և հիվանդություններից վնասազերծված անտառներ և դրանցում առկա պաշարներ.

3) վերականգնված (նախկինում ծառահատված, դեգրադացված) և անտառապատված նոր անտառային տարածքներ և դրանցում առկա պաշարներ.

4) արդյունավետ օգտագործված անտառային տարածքներ և պաշարներ.

5) ապօրինության դեպքերի նվազման և բացահայտման հետևանքով պետության կրած վնասների և կորուստների կրճատում:

13. Ծրագրի հիմնական խնդիրն է «Հայանտառ» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրինությանը հանձնված հանրապետության անտառային պետական 344,2 հազ. հեկտար հողերի վրա արդյունավետ անտառատնտեսավարման իրականացումը` համաձայն անտառակառավարման պլանների, գործող 19 անտառատնտեսության մասնաճյուղերի միջոցով`

1) անտառային տարածքների պահպանության համար ստեղծված 85 անտառապետություններին և 515 պահաբաժիններին ի պահ տրված նույնքան անտառապետերի և անտառապահների միջոցով անտառների պահպանությանն ուղղված աշխատանքների իրականացում` ապահովելով վերջիններիս աշխատանքի երաշխավորված վարձատրությունը` անկախ անտառահատումների ծավալներից.

2) անտառների պահպանության արդյունավետությունը բարձրացնելու համար նոր հակահրդեհային հանքայնացված շերտերի, ջրավազանների, հակահրդեհային նշանակության ճանապարհների կառուցում.

3) անտառների հակահրդեհային անվտանգությունն ապահովելու նպատակով նախկինում կառուցված հանքայնացված շերտերի, ջրավազանների, հակահրդեհային նշանակության ճանապարհների մի մասի նորոգում և պահպանում.

4) մշտական ցուցատախտակների, մոտոցիկլետների, ձիերի և կրակմարիչների ձեռքբերում:

14. Անտառների պահպանության 2007-2011 թվականների ցուցանիշները ներկայացված են N 4 աղյուսակում:

 

Անտառների պահպանության 2008-2011 թվականների ցուցանիշները

 

Աղյուսակ N 4

 

._____________________________________________________________________.

|Ցուցանիշները                           | 2008թ.|2009թ.| 2010թ| 2011թ.|

|_______________________________________|_______|______|______|_______|

|Արձանագրված ապօրինի հատումների քանակը  |   1214|  1310|  1322|  1690 |

|(հատ)                                  |       |      |      |       |

|_______________________________________|_______|______|______|_______|

|Արձանագրված ապօրինի հատված ծառերի      |1073.48|711.99|968.29|1003.29|

|ծավալը (խմ)                            |       |      |      |       |

|_______________________________________|_______|______|______|_______|

|Արձանագրված ապօրինի հատված մեկ ծառի    |   0.88|  0.54|  0.73|   0.59|

|ծավալը (խմ)                            |       |      |      |       |

|_______________________________________|_______|______|______|_______|

|Բացահայտված ապօրինի հատված ծառերի      |    946|  1310|  1296|   1670|

|քանակը (հատ)                           |       |      |      |       |

|_______________________________________|_______|______|______|_______|

|Արձանագրված ապօրինությունների          |   77.9|   100|    98|   98.8|

|բացահայտման տոկոսը` ըստ քանակի         |       |      |      |       |

|_______________________________________|_______|______|______|_______|

|Բացահայտված ապօրինի հատված ծառերի      |1027.17|711.99|966.75|  997.2|

|ծավալը (խմ)                            |       |      |      |       |

|_______________________________________|_______|______|______|_______|

|Արձանագրված ապօրինությունների          |   95.7|   100|  99.8|   99.4|

|բացահայտման տոկոսը` ըստ ծավալի         |       |      |      |       |

|_______________________________________|_______|______|______|_______|

|Պահպանության ծախսը (հազ. դրամ)         | 985589|948122|931101| 917652|

|_______________________________________|_______|______|______|_______|

|Ընդհանուր ծախսի մեջ պահպանության       |   63.7|  58.7|  69.2|   78.2|

|տեսակարար կշիռը` %                     |       |      |      |       |

|_______________________________________|_______|______|______|_______|

|Պահախմբի աշխատողների թիվը (մարդ)       |    679|   646|   612|    626|

|_______________________________________|_______|______|______|_______|

|Պահախմբի մեկ աշխատողի ամսական միջին    |  53000| 53000| 53000|  53000|

|աշխատավարձը (դրամ)                     |       |      |      |       |

._____________________________________________________________________.

 

15. 2011 թվականին հայտնաբերվել են ապօրինի հատված 1690 ծառերի կոճղեր` 1003,29 խոր. մետր ծավալով, որից 1670-ը` 997,2 խոր. մետր ծավալով ձևակերպված է անտառախախտման արձանագրություններով: Բացահայտվել են ապօրինի հատումների 98,8 տոկոսը` ըստ հատված ծառերի քանակի, և 99,4 տոկոսը` ըստ հատված ծառերի ծավալի:

 

III. ԱՆՏԱՌԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՊԱՀԱՆՋՎՈՂ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԸ

 

16. Անտառապահպանական ծրագրի իրականացման համար միջնաժամկետ ծախսային ծրագրով պետական բյուջեից հատկացված է` 2013 թվականին 717973.1 հազ. դրամ, 2014 թվականին` 732757,1 հազ. դրամ և 2015 թվականին` 875928,5 հազ. դրամ, որոնք նախատեսվում են ուղղել աշխատողների աշխատավարձի վճարմանը, որը կազմում է հաստիքային աշխատողների աշխատավարձի ֆոնդի 84%-ը:

17. Հայաստանի Հանրապետության 2013-2015 թվականների անտառապահպանական ծառայությունների ծրագրի իրականացման համար (2013-2015 թթ. միջնաժամկետ ծախսային ծրագրի հայտով) 2013 թվականին պահանջվում է 1095723 հազ. դրամ, որից պետական բյուջեով նախատեսվել է 717973.1 հազ. դրամ, 2014 թվականին` 1140104 հազ. դրամ, որից պետական բյուջեով` 732757.1 հազ. դրամ, 2015 թվականին` 1186075 հազ. դրամ, որից պետական բյուջեով` 875928.5 հազ. դրամ:

 

IV. ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՌԻՍԿԵՐԸ ԵՎ ՄՈՆԻԹՈՐԻՆԳԻ ՊԼԱՆԸ

 

18. Ծրագրի իրականացման համար անհրաժեշտ ֆինանսավորման դեպքում դրանց արդյունավետ օգտագործման ռիսկերի նկարագրությունը և գնահատումը ներկայացված է N 5 աղյուսակում:

 

Աղյուսակ N 5

 

._________________________________________________________________.

|N |Ռիսկի               |Երևույթի  |Հնարավոր        |Ռիսկի        |

|  |նկարագրությունը     |հանդես    |ազդեցությունը   |կանխման/հաղթա|

|  |                    |գալու     |նպատակների և    |հարման       |

|  |                    |հավանակա- |արդյունքային    |հնարավոր     |

|  |                    |նությունը |ցուցանիշների վրա|ուղիները     |

|__|____________________|__________|________________|_____________|

|1.|Ապրանքների և        |   3      |իրականացվող     |ծրագրի       |

|  |ծառայությունների    |          |միջոցառումների  |լրացուցիչ    |

|  |գների բարձրացում`   |          |ծավալների       |ֆինանսավորում|

|  |կապված անկանխատեսելի|          |նվազում         |             |

|  |սղաճի հետ           |          |                |             |

|__|____________________|__________|________________|_____________|

|2.|Բնակլիմայական       |   5      |իրականացվող     |ծրագրի       |

|  |պայմանների հետ      |          |միջոցառումների  |լրացուցիչ    |

|  |կապված վնասակար     |          |ծավալների       |ֆինանսավորում|

|  |օրգանիզմների        |          |նվազում կամ     |             |

|  |նվազում կամ վարակի  |          |ավելացում       |             |

|  |բռնկումներ          |          |                |             |

|__|____________________|__________|________________|_____________|

|3.|Բնակլիմայական       |   5      |իրականացվող     |ծրագրի       |

|  |պայմանների հետ      |          |հակահրդեհային   |լրացուցիչ    |

|  |կապված անտառային    |          |միջոցառումների  |ֆինանսավորում|

|  |հրդեհների           |          |ծավալների       |             |

|  |բռնկումներ          |          |ավելացում       |             |

._________________________________________________________________.

 

19. Ծրագրի իրականացման ընթացքում Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի անտառաբուծության բաժնի կողմից յուրաքանչյուր եռամսյակը մեկ անգամ կկատարվի մոնիթորինգ:

 

V. ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԻՑ ԱԿՆԿԱԼՎՈՂ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

 

20. Ծրագրի իրականացումից ակնկալվող արդյունքներն են`

1) անտառապահպանական ծրագրի իրականացման արդյունքում կապահովվի Հայաստանի Հանրապետությունում անտառային տարածքների` 344.2 հազ. հեկտարի արդյունավետ պահպանությունը, ապօրինի հատումների և այլ ապօրինությունների դեմ տարվող պայքարի ընդլայնումը.

2) կավելանան «Հայանտառ» պետական ոչ առևտրային կազմակերպության եկամուտները, որոնք կուղղվեն անտառավերականգնման աշխատանքների իրականացմանը:

 

 

pin
ՀՀ կառավարություն
27.12.2012
N 1668-Ն
Որոշում