Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ, ՀՀ ՓՈՍՏԻ ԵՎ ՀԵ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ, ՀՀ ՓՈՍՏԻ ԵՎ ՀԵՌԱՀԱՂՈՐԴԱԿՑՈՒ ...

 

 

116.0655.271212

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «27»        12            2012 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 11612471

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ

 

26 նոյեմբերի 2012 թվականի N 655-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈՍՏԻ ԵՎ ՀԵՌԱՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՄԻ ՇԱՐՔ ՀՐԱՄԱՆՆԵՐ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 72-րդ հոդվածով.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

ՈՒժը կորցրած ճանաչել`

i

1. Հայաստանի Հանրապետության կապի նախարարության 1996 թվականի ապրիլի 1-ի «Մերձավոր արտերկրների հեռախոսակապի սակագների մասին» N 5/2-Ս հրամանը.

i

2. Հայաստանի Հանրապետության կապի նախարարության 1996 թվականի մայիսի 15-ի «Միջազգային հեռախոսային կապի ծառայությունների սակագների մասին» N 6-Ս հրամանը.

i

3. Հայաստանի Հանրապետության կապի նախարարության 1997 թվականի ապրիլի 1-ի «Տեղական հեռախոսային ցանցի հեռախոսի տեղադրման մասին» N 4 հրամանը.

i

4. Հայաստանի Հանրապետության կապի նախարարության 1997 թվականի հունիսի 6-ի «Քաղաքային և տեղական հեռախոսային բաժանորդային վարձի մասին» հրամանը.

i

5. Հայաստանի Հանրապետության փոստի և հեռահաղորդակցության նախարարության 1998 թվականի նոյեմբերի 30-ի «Ռադիոէլեկտրոնային միջոցների և բարձր հաճախության սարքավորումների գրանցման, հսկման, շահագործման, ռադիոհաճախությունների հատկացման և օգտագործման համար ծառայությունների գնացուցակի հաստատման մասին» N 2-Ս հրամանը.

i

6. Հայաստանի Հանրապետության փոստի և հեռահաղորդակցության նախարարության 1998 թվականի դեկտեմբերի 12-ի «Հեռահաղորդակցության բնագավառում գործունեության լիցենզավորման կարգը հաստատելու մասին» N 65 հրամանը.

i

7. Հայաստանի Հանրապետության փոստի և հեռահաղորդակցության նախարարության 1999 թվականի մարտի 11-ի «Միջազգային թվային կապուղիների ամսական վարձակալության սակագների հաստատման մասին» N 4-Ս հրամանը.

i

8. Հայաստանի Հանրապետության փոստի և հեռահաղորդակցության նախարարության 1999 թվականի հունիսի 1-ի «Բացառիկ իրավունքով մատուցվող հեռահաղորդակցության ծառայությունների սակագների հաստատման մասին» N 7-Ս հրամանը.

i

9. Հայաստանի Հանրապետության փոստի և հեռահաղորդակցության նախարարության 1999 թվականի մայիսի 27-ի «Հեռախոսակապի ծառայությունների մատուցման կանոնների մեջ փոփոխություն կատարելու մասին» N 32 հրամանը.

i

10. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարի 2000 թվականի մայիսի 19-ի «Բացառիկ իրավունքով մատուցվող հեռահաղորդակցության առանձին ծառայությունների սակագների հաստատման մասին» N 10-Ս հրամանը.

i

11. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարի 2000 թվականի հունիսի 5-ի «Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ դեսպանատան համար արբանյակային սեգմենտի սակագնի հաստատման մասին» N 11-Ս հրամանը.

i

12. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարի 2000 թվականի սեպտեմբերի 27-ի «Բջջային միջազգային ռոումինգ ծառայության սակագների հաստատման մասին» N 12-Ս հրամանը.

i

13. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարի 2001 թվականի ապրիլի 9-ի «Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ դեսպանատան համար արբանյակային սեգմենտի սակագնի հաստատման մասին» N 13-Ս հրամանը.

i

14. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարի 2001 թվականի օգոստոսի 30-ի «Բացառիկ իրավունքով մատուցվող հեռահաղորդակցության առանձին ծառայությունների սակագների հաստատման մասին» N 16-Ս հրամանը.

i

15. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարի 2002 թվականի փետրվարի 18-ի «Բացառիկ իրավունքով մատուցվող հեռահաղորդակցության առանձին ծառայությունների սակագների հաստատման մասին» N 17-Ս հրամանը.

i

16. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարի 2002 թվականի մարտի 26-ի «Ռադիոէլեկտրոնային միջոցների և բարձր հաճախության սարքավորումների գրանցման, հսկման, շահագործման, ռադիոհաճախությունների հատկացման և օգտագործման համար ծառայությունների» գնացուցակի 1 բաժնի 4-րդ հոդվածի 4.1 և 4.2 դիրքերում սահմանված վճարների նկատմամբ 0.2 գործակից կիրառելու մասին» N 18-Ս հրամանը.

i

17. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարի 2002 թվականի հոկտեմբերի 18-ի «Դեպի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բջջային և հանրային ցանց ելից հեռախոսային խոսակցությունների 1 րոպեի սակագների հաստատման մասին» N 244-Ն հրամանը.

i

18. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարի 2003 թվականի մարտի 20-ի «2003 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համար բացառիկ իրավունքով մատուցվող հեռախոսակապի առանձին ծառայությունների սակագների հաստատման մասին» N 65-Ն հրամանը.

i

19. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարի 2003 թվականի հուլիսի 31-ի «ԹԻՍԻՓԻ/ԱՅՓԻ (TCP/IP) փաթեթների կոմուտացիայով «ԱրմենՏել» ՀՁ ՓԲԸ-ի կողմից մատուցվող միջազգային տարանցիկ ծառայությունների սակագների հաստատման մասին» N 200-Ն հրամանը.

i

20. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարի 2004 թվականի հունիսի 14-ի «Հայաստանի Հանրապետության փոստի և հեռահաղորդակցության նախարարի 1998 թվականի նոյեմբերի 30-ի թիվ 2-Ս հրամանի մեջ փոփոխություններ կատարելու մասին» N 167-Ն հրամանը.

i

21. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարի 2004 թվականի դեկտեմբերի 3-ի «2004 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համար բացառիկ իրավունքով մատուցվող հեռախոսակապի առանձին ծառայությունների սակագների հաստատման մասին» N 397-Ն հրամանը.

i

22. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարի 2005 թվականի մայիսի 27-ի «Տվյալների փոխանցման համար միջազգային մասնավոր վարձակալված կապուղիների գնագոյացման բանաձևը հաստատելու մասին» N 168-Ն հրամանը.

i

23. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարի 2005 թվականի նոյեմբերի 14-ի «2005 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համար բացառիկ իրավունքով մատուցվող հեռախոսակապի առանձին ծառայությունների սակագների հաստատման մասին» N 353-Ն հրամանը:

 

 

pin
Տրանսպորտի, կապի և տեղեկատվ նախա
26.11.2012
N 655-Ն
Հրաման