Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 2-Ի N 1031- ...

 

 

040.0017.170113

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

10 հունվարի 2013 թվականի N 17-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 2-Ի N 1031-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի օգոստոսի 2-ի «Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս ամուսնություն գրանցելու համար ընտանեկան կարգավիճակի վերաբերյալ տեղեկանք տալու կարգը և պայմանները հաստատելու մասին» N 1031-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները`

i

1) հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 18-րդ, 19-րդ, 20-րդ և 21-րդ կետերով.

«18. Տեղեկանք ստանալու նպատակով տեղեկանք հայցողը սահմանված փաստաթղթերը կարող է ներկայացնել նաև փոստով և էլեկտրոնային փոստի միջոցով: Փոստով ներկայացնելու դեպքում դիմումի մեջ անհրաժեշտ է նշել նաև տեղեկանք հայցողի հեռախոսահամարը, էլեկտրոնային փոստի հասցեն` թերի փաստաթղթեր ներկայացնելու դեպքում դրա մասին դիմողին ծանուցելու նպատակով:

19. Տեղեկանքը, տեղեկանք հայցողի ցանկությամբ և իր հաշվին, կարող է տրամադրվել փոստով` պատվիրված նամակով, եթե դիմումատուն դիմումի մեջ նշել է դրա մասին:

20. Փոստային կապի ծառայության մատուցման համար վճարումն իրականացվում է տեղեկանք հայցողի կողմից` Հայաստանի Հանրապետությունում կամ օտարերկրյա պետություններում գործող փոստային ծառայությունների սակագներին համապատասխան:

21. Տեղեկանքը տեղեկանք հայցողին տրամադրվում է փոստով` պատվիրված նամակով, եթե տեղեկանքը վերաբերում է անձամբ իրեն:».

i

2) NN 3 և 4 ձևերը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն NN 1 և 2 հավելվածների:

2. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին` մեկամսյա ժամկետում քաղաքացիական կացության ակտերի գրանցման վերաբերյալ վկայականների կրկնօրինակներն ու տեղեկանքները տալու կարգում կատարել համապատասխան փոփոխություններ` նախատեսելով էլեկտրոնային փոստով և փոստով` պատվիրված նամակով դիմելու և վկայականների կրկնօրինակներն ու տեղեկանքները փոստով ստանալու հնարավորություն:

3. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության, Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության, ինչպես նաև օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունների և հյուպատոսական հիմնարկների պաշտոնական կայքերում (յուրաքանչյուրն իրենց մասով) տեղադրել`

1) տեղեկանք ստանալու համար պահանջվող փաստաթղթերի ցանկը.

2) դիմում-հայտարարության ձևերը.

3) Հայաստանի Հանրապետությունում և օտարերկրյա պետություններում գործող համապատասխան փոստային ծառայությունների սակագները և կայքերի հղումները (Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կայքում` միայն Հայաստանի Հանրապետությունում գործող համապատասխան փոստային ծառայությունների սակագները և կայքերի հղումները).

4) փոստով ծառայությունների մատուցման ընթացակարգը:

4. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող 15-օրյա ժամկետում ապահովել վճարումների պետական էլեկտրոնային համակարգում Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության արտաբյուջետային գանձապետական հաշվի համարի բացումը և տեղադրումը` Հայաստանի Հանրապետության տարածքում փոստային կապի ծառայությունների համար Հայաստանի Հանրապետության տարածքում գործող սակագների վճարման նպատակով:

5. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող 5-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը տրամադրել Հայաստանի Հանրապետության տարածքում փոստային կապի ծառայությունների սակագները:

6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը, իսկ սույն որոշման 1-ին կետը` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 30-րդ օրը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 17-ԻՆ

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության

2013 թվականի հունվարի 10-ի

N 17-Ն որոշման

 

«Ձև N 3

____________________________

                                              (ՔԿԱԳ-ի մարմնի անվանումը)

                                            ____________________________

                                                 

        Նշումներ ՔԿԱԳ-ի մարմնի կողմից  Քաղ. ________________________

                                            (անունը, հայրանունը,

                                                   ազգանունը)

______________________

    ______________________        _______________________ -ից

    ______________________        Անձը հաստատող փաստաթուղթը

                                  ___________________________________

                                  (անվանումը, սերիան, համարը, երբ և

                                          ում կողմից է տրվել)

         

Այլ տվյալներ ________________________________________________________

(հեռախոսահամարը, էլեկտրոնային փոստի հասցեն)

 

ԴԻՄՈՒՄ-ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

ԸՆՏԱՆԵԿԱՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿԱՆՔ ՍՏԱՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ես` _______________________________________________________,

(անունը, հայրանունը, ազգանունը)

 

ծնվ.`____________________________ թ.,

__________________________________________________,

(երկիրը, մարզը, քաղաքը, գյուղը)

 

---------------------------------------------------------------------

 

Խնդրում եմ ինձ տրամադրել ընտանեկան կարգավիճակի վերաբերյալ տեղեկանք:

Հայտարարում եմ, որ ամուսնության գրանցում չունեմ: Տեղեկացված եմ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 169.1-րդ հոդվածով նախատեսված պատասխանատվության և Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքով նախատեսված ամուսնության կնքմանն արգելք հանդիսացող հանգամանքների մասին:

Նախկին ամուսնությունս գրանցվել է ___________________________________

(նշել ամուսնության գրանցման վայրը

և ժամանակը)

______________________________________________________ թ.-ին:

Ամուսնությունս լուծվել է, դադարել է (ընդգծել)

________________________________________________________________ թ.-ին

(նշել ամուսնալուծության գրանցման վայրը և ժամանակը)

 

Ամուսինս մահացել է ______ ____________ ____ թ-ին ________________

(նշել մահվան ժամանակը և

_________________________________________________________:

գրանցման վայրը)

 

[] Խնդրում եմ տեղեկանքն ուղարկել հետևյալ հասցեով`

________________________________________________________________________

(անհրաժեշտ է լրացնել, եթե տեղեկանքը ցանկանում եք ստանալ փոստով)

 

Կից ներկայացնում եմ`

    1) ___________________     4) ___________________

    2) ___________________     5) ___________________

    3) ___________________     6) ___________________

 

___________________________

                                      (ստորագրությունը)

 

______ _________________ 20 ____ թ.»:

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության

2013 թվականի հունվարի 10-ի

N 17-Ն որոշման

 

«Ձև N 4

____________________________

                                              (ՔԿԱԳ-ի մարմնի անվանումը)

                                            ____________________________

         

        Նշումներ ՔԿԱԳ-ի մարմնի կողմից  Քաղ. ________________________

                                            (անունը, հայրանունը,

                                                   ազգանունը)

______________________

    ______________________        _______________________ -ից

    ______________________        Անձը հաստատող փաստաթուղթը

                                  ___________________________________

                                  (անվանումը, սերիան, համարը, երբ և

                                          ում կողմից է տրվել)

          

Այլ տվյալներ ________________________________________________________

(հեռախոսահամարը, էլեկտրոնային փոստի հասցեն)

 

ԴԻՄՈՒՄ-ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

ԸՆՏԱՆԵԿԱՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿԱՆՔ ՍՏԱՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ես` _______________________________________________________,

(անունը, հայրանունը, ազգանունը)

 

հանդիսանալով _______________________________________________________

(լիազոր անձի կամ զավակի անունը, հայրանունը, ազգանունը)

 

________________________________________ լիազորված անձ

 

կամ ծնող (անհրաժեշտն ընդգծել), խնդրում եմ տրամադրել նրա ընտանեկան կարգավիճակի վերաբերյալ տեղեկանք:

 

[] Խնդրում եմ տեղեկանքն ուղարկել հետևյալ հասցեով`

________________________________________________________________________

(անհրաժեշտ է լրացնել, եթե տեղեկանքը ցանկանում եք ստանալ փոստով)

 

Կից ներկայացնում եմ`

    1) ___________________     6) ___________________

    2) ___________________     7) ___________________

    3) ___________________     8) ___________________

    4) ___________________     9) ___________________

    5) ___________________    10) ___________________

 

___________________________

                                      (ստորագրությունը)

 

______ _________________ 20 ____ թ.»:

 

 

pin
ՀՀ կառավարություն
10.01.2013
N 17-Ն
Որոշում