Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 11-Ի N 586-Ա ...

 

 

041.0016.170113

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

17 հունվարի 2013 թվականի N 16-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 11-Ի N 586-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքի 63-րդ հոդվածի 4-րդ մասին համապատասխան`

i

Հայաստանի Հանրապետության վարչապետի 2002 թվականի հոկտեմբերի 11-ի «Անդրսահմանային ջրային ռեսուրսների Հայաստանի Հանրապետության հանձնախմբի կազմը հաստատելու մասին» N 586-Ա որոշման հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 17-ԻՆ

 

Հավելված

ՀՀ վարչապետի

2013 թվականի հունվարի 17-ի

N 16-Ա որոշման

 

«Հավելված

ՀՀ վարչապետի

2002 թվականի հոկտեմբերի 11-ի

N 586-Ա որոշման

 

ԿԱԶՄ

ԱՆԴՐՍԱՀՄԱՆԱՅԻՆ ՋՐԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱԽՄԲԻ

 

    Վ. Նարիմանյան      - ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի

                         ջրային ռեսուրսների կառավարման գործակալության պետ

                         (հանձնաժողովի նախագահ)

                          

    Կ. Դաբաղշյան       - ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային

                         տնտեսության պետական կոմիտեի աշխատակազմի ոռոգման

                         և կոլեկտորադրենաժային համակարգերի վարչության պետ

                         (հանձնաժողովի նախագահի տեղակալ)

 

    Ա. Բաղդասարյան     - ՀՀ գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի

                         հողերի օգտագործման և մելիորացիայի վարչության պետ

 

    Ա. Սմբատյան        - ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության

                         ծառայության աշխատակից

                          

    Ա. Դավոյան         - ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի

                         ջրային ռեսուրսների կառավարման գործակալության պետի

                         տեղակալ

         

    Դ. Ստեփանյան       - ՀՀ էներգետիկայի և  բնական պաշարների նախարարության

                         աշխատակազմի զարգացման վարչության վերականգնվող

                         էներգետիկայի բաժնի պետ

          

    Վ. Սահրադյան       - ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի

                         տնտեսության արտադրական ոլորտի բյուջետային ընթացիկ

                         ծախսերի ֆինանսական ծրագրավորման վարչության

                         գլխավոր մասնագետ

           

    Լ. Վարդանյան       - ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «Հայաստանի

                         հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի պետական

                         ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն

            

    Ե. Ահարոնյան       - ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի

                         սպառազինության վերահսկման և միջազգային

                         անվտանգության վարչության ռազմաքաղաքական

                         համագործակցության բաժնի 3-րդ քարտուղար

                          

    Վ. Սարգսյան        - Երևանի  ճարտարապետության և  շինարարության պետական

                         համալսարանի պրոֆեսոր, տեխնիկական գիտությունների

                         թեկնածու (համաձայնությամբ)

              

    Լ. Չիլինգարյան     - Ակադեմիկոս Ի. Վ. Եղիազարովի անվան ջրային

                         հիմնահարցերի և հիդրոտեխնիկայի ինստիտուտի

                         պրոֆեսոր, տեխնիկական գիտությունների թեկնածու

                         (համաձայնությամբ)

                          

    Է. Սարգսյան        - «Ախուրյան-Արաքս-ջրառ» փակ բաժնետիրական

                         ընկերության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար

                          

    Գ. Հովսեփյան       - ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի

                         ջրային ռեսուրսների կառավարման գործակալության

                         կադաստրի վարման և մոնիթորինգի բաժնի առաջատար

                         մասնագետ (հանձնաժողովի քարտուղար) «:

 

 

pin
ՀՀ Վարչապետ
17.01.2013
N 16-Ա
Որոշում