Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ Օ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 15-Ի ...

 

 

118.1076.180113

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «18»        01            2013 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 11813015

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ

 

7 դեկտեմբերի 2012 թվականի թիվ 1076-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 15-Ի N 730-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասով`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

i

1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի 2008 թվականի օգոստոսի 15-ի «Հայաստանի Հանրապետության համայնքի բյուջեի օրինակելի ձևը և նշված ձևի առանձին հատվածների լրացման մասին ցուցումները հաստատելու, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի 2004 թվականի մարտի 5-ի N 194-Ն հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 730-Ն հրամանում (այսուհետ` Հրաման) կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները.

1) Հրամանի N 1 հավելվածի

ա. «1145» տողից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր տողերը.

 

 

._________________________________________________________________________.

|1146|ժգ) Ավտոկայանատեղի համար                   |     |     |     |   x  |

|____|___________________________________________|_____|_____|_____|______|

|1147|ժդ) Համայնքի տարածքում գտնվող խանութներում,|     |     |     |      |

|    |կրպակներում տեխնիկական հեղուկների վաճառքի  |     |     |     |      |

|    |թույլտվության համար                        |     |     |     |   x  |

._________________________________________________________________________.

«,

 

բ. «1131» տողի 2-րդ սյունակում «տող 1145» բառերից հետո լրացնել «+ տող 1146 + տող 1147» բառերը,

գ. «1139» տողի 2-րդ սյունակը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«զ) համայնքի տարածքում հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի մանրածախ առևտրի կետերում հեղուկ վառելիքի և (կամ) սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի և տեխնիկական հեղուկների վաճառքի թույլտվության համար»,

դ. «1259» և «1263» տողերը հանել,

ե. «1258» և «1262» տողերի «դրամաշնորհներ որից`» բառերը փոխարինել «դրամաշնորհներ» բառով:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում 2013 թվականի հունվարի 1-ից:

 

---------------------------------------------------------------------

ԻՐՏԵԿ - սույն հրամանի 2-րդ կետի համաձայն այն ուժի մեջ է մտնելու 2013

թվականի հունվարի 1-ից, սակայն հրամանը հրապարակվել է միայն

2013 թվականի փետրվարի 1-ին և կարող է ուժի մեջ մտնել միայն 10

օր հետ` 2013 թվականի փետրվարի 11-ին, որն է նշել է ԻՐՏԿ-ը

---------------------------------------------------------------------

 

 

pin
Ֆինանսների (նախկին Ֆինանս. և էկոն.
07.12.2012
N 1076-Ն
Հրաման