Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԵՎ ՖԻՆԱՆՍԱԿԱ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

ՈՐՈՇՈՒՄ

 

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ

 

25 դեկտեմբերի 2012 թվականի թիվ 11

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԵՎ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ԿՆՔՎՈՂ ԵՐԱՇԽԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԴՐՈՒՅԹՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

2012 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետության քաղաքացիների դիմում բողոքների և տեղում ստուգումների արդյունքում բացահայտված խնդիրների շրջանակներում առաջացել է պարզաբանման ենթակա հետևյալ հարցը.

Արդյո՞ք կարող է պայմանագրով երաշխավորի նկատմամբ սահմանվել պատասխանատվություն, որն ավելին կլինի, քան վարկառուին հավասար ամբողջ ծավալով սահմանված պատասխանատվությունն է:

Հարցադրման հետ կապված բացահայտված փաստերը վկայում են, որ ՀՀ տարածքում գործող վարկային կազմակերպությունն իր կողմից տրամադրված վարկերի ապահովման միջոց հանդիսացող երաշխավորության պայմանագրերում նախատեսում է դրույթ, համաձայն որի երաշխավորը վարկառուի կողմից ստանձնված պարտավորությունների ոչ պատշաճ կատարման վերաբերյալ նախազգուշացվելուց հետո եռօրյա ժամկետում պետք է կատարի այն: Վարկառուի կողմից չկատարված պարտավորությունները, այն է` ծանուցմամբ նշված գումարը եռօրյա ժամկետում երաշխավորի կողմից չվճարելու դեպքում, վերջինս վարկային կազմակերպությանը վճարում է տուգանք` հիշյալ գումարի 5 կամ 10 տոկոսի (հիմնականում) չափով` որպես տույժ:

ՈՒսումնասիրված դեպքերը վկայում են, որ վարկառուի պարտավորությունները գործնականում երաշխավորվում են երկու և ավելի երաշխավորների կողմից, և Վարկային կազմակերպությունը այդ գումարները (տույժերը) պահանջում է բոլոր երաշխավորներից, անկախ վարկառուի կամ երաշխավորներից մեկի կողմից` նույնիսկ ծանուցմամբ նշված ժամկետում վարկառուի ժամկետանց պարտավորությունների կատարման փաստից: Արդյունքում Վարկային կազմակերպությունը միևնույն պարտավորության ոչ պատշաճ կատարման համար երկու կամ ավելի անձանցից ստանում է վարկի կատարման հետ չկապված փոխհատուցումները, քանի որ պայմանագրում իմպերատիվ ամրագրված է, որ երաշխավորը ծանուցմամբ սահմանված վճարը եռօրյա ժամկետում չվճարելու դեպքում վարկային կազմակերպությանը վճարում է տուգանք:

Այսպիսով, կարելի է փաստել, որ Վարկային կազմակերպությունը տրամադրելով վարկ, հաճախ ստանում է հիշյալ վարկից անկախ եկամուտներ, որը չի բխում երաշխավորության ինստիտուտի էությունից, քանի որ երաշխավորությունը հանդիսանում է պարտավորության ապահովման միջոց և որպես առանձին պարտավորություն գոյություն ունենալ չի կարող:

Սույն խնդրի պարզաբանման համար ՀՀ կենտրոնական բանկը կարևորում է երաշխավորության ինստիտուտի էությունը, այդ թվում` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով երաշխավորության համար նախատեսված դրույթների էությունը և բովանդակությունը, համաձայն որոնց.

i

. երաշխավորը պայմանագրով պարտավորվում է պատասխանատվություն կրել այլ անձի (վարկառուի) կողմից իր պարտավորությունը լրիվ կամ մասնակի կատարելու համար (ՀՀ քաղաքացիական օրենսգրքի հոդված 375),

i

. երաշխավորը և պարտապանը պարտատիրոջ առջև կրում են համապարտ պատասխանատվություն, եթե երաշխավորի սուբսիդիար պատասխանատվություն նախատեսված չէ օրենքով կամ երաշխավորության պայմանագրով (ՀՀ քաղաքացիական օրենսգրքի հոդված 377),

. երաշխավորի պատասխանատվությունը չի կարող ավելի մեծ լինել, քան վարկառուին հավասար ամբողջ ծավալով սահմանված պատասխանատվությունն է (ՀՀ քաղաքացիական օրենսգրքի հոդված 377),

i

. երաշխավորությունը դադարում է դրանով ապահովված պարտավորությունը դադարելու դեպքում (ՀՀ քաղաքացիական օրենսգրքի հոդված 382),

. երաշխավորությամբ ապահովված պարտավորությունը կատարած պարտապանը պարտավոր է այդ մասին անհապաղ տեղեկացնել երաշխավորին: Հակառակ դեպքում, իր հերթին պարտավորությունը կատարած երաշխավորն իրավունք ունի պարտատիրոջից բռնագանձել անհիմն ստացածը կամ հետադարձ պահանջ ներկայացնել պարտապանին (ՀՀ քաղաքացիական օրենսգրքի հոդված 381),

i

. պայմանագիրը պետք է համապատասխանի այն կնքելու պահին գործող օրենքով կամ այլ իրավական ակտերով սահմանված` կողմերի համար պարտադիր կանոններին (ՀՀ քաղաքացիական օրենսգրքի հոդված 438):

Հիշյալ խնդրի պարզաբանման համար ՀՀ կենտրոնական բանկը կարևորում է նաև այդ կապակցությամբ միջազգային փորձը, այդ թվում` Եվրոպական մի շարք երկրների, Չինաստանի և Ռուսաստանի: Օրինակ` Ֆրանսիայի փորձը վկայում է, որ Ֆրանսիայի երաշխավորությունը կարգավորող հոդվածների համաձայն երաշխավորությունը չի կարող գերազանցել հիմնական պարտավորության գումարը կամ երաշխավորության պայմանագիրը չի կարող կնքվել հիմնական պարտավորության համեմատությամբ վատթարացնող պայմաններով: Ընդ որում, եթե առկա է հիմնական պարտավորությունը գերազանցող կամ վատթարացնող պայմաններով երաշխավորության պայմանագիր, ապա այն ոչ թե առոչինչ է, այլ ուղղակի երաշխավորի պարտավորությունը պետք է նվազեցվի` այն համապատասխանեցնելով հիմնական պարտավորության չափին: Հատկանշական է նաև հիշյալ խնդրի հետ կապված Չինաստանի դատական նախադեպը, որը վիճելի դեպքերի կապակցությամբ անդրադարձ է կատարել նաև այսպես կոչված «անկախ» երաշխավորությանը: Մասնավորապես, դատական որոշման մեջ նշվում է, որ միջազգային առևտրային իրավունքի նորմերի համաձայն այդպիսի երաշխավորություն հնարավոր է միայն միջազգային առևտրային իրավահարաբերություններում, ինչը սակայն բացառվում է Չինաստանի ներքին պարտքային հարաբերությունների դեպքում:

Ամփոփելով վերոնշյալը, կարելի է փաստել, որ երաշխավորության պայմանագրի վրա չի կարող տարածվել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի պարտավորությունը խախտելու վերաբերյալ պատասխանատվություն կիրառելու դրույթները, քանի որ երաշխավորությունը որպես առանձին պարտավորություն գոյություն ունենալ չի կարող և հանդիսանում է պարտատիրոջ նկատմամբ ոչ հիմնական պարտավորություն, ավելին` երաշխավորի նկատմամբ տույժեր, տուգանքներ կամ ցանկացած այլ պատասխանատվության միջոցներ նախատեսելը չի բխում երաշխավորության ինստիտուտի, այդ թվում` ՀՀ քաղաքացիական օրենսգրքով երաշխավորության համար սահմանված դրույթների էությունից:

Կարևորելով «ՀՀ կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքով ամրագրված Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խնդիրը` ապահովել ֆինանսական համակարգում սպառողների իրավունքների և օրինական շահերի պաշտպանության համար անհրաժեշտ պայմաններ, բացառելու համար Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից վերահսկվող ընկերությունների կողմից օրենքների դրույթների` ի վնաս սպառողների մեկնաբանումը, ինչպես նաև հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «իէ» կետը և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 87-րդ հոդվածի 2-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը պաշտոնապես պարզաբանում է.

Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի, վարկային կազմակերպությունների կամ այլ ֆինանսական կազմակերպությունների կողմից կնքվող երաշխավորության պայմանագրերում երաշխավորությամբ ստանձնած պարտավորության չկատարման կամ ոչ պատշաճ կատարման համար երաշխավորի նկատմամբ տույժեր, տուգանքներ կամ ցանկացած այլ պատասխանատվության միջոցներ նախատեսելը չի բխում երաշխավորության ինստիտուտի, այդ թվում` ՀՀ քաղաքացիական օրենսգրքով երաշխավորության համար սահմանված դրույթների էությունից և, հետևաբար, չի կարող նախատեսվել:

 

 

pin
Կենտրոնական բանկի խորհուրդ
25.12.2012
N 11
Պաշտոնական պարզաբանում