041.0077.010213
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
1 փետրվարի 2013 թվականի N 77-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 21-Ի N 614-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքի 8-րդ և 9-րդ հոդվածներին համապատասխան`
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2002 թվականի հոկտեմբերի 21-ի «Վեճեր լուծող հանձնաժողով ստեղծելու, հանձնաժողովի կանոնակարգը և կազմը հաստատելու մասին» N 614-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
1) որոշման N 1 հավելվածի 6-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
i
«6. Հանձնաժողովի անդամներին նշանակում է Հայաստանի Հանրապետության վարչապետը: Հանձնաժողովը կազմված է նախագահից, նախագահի տեղակալից, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության, Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության, Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության, Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարության, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության, Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության, Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի ներկայացուցիչներից:».
i
2) որոշման N 2 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2013 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 1-ԻՆ
Հավելված
ՀՀ վարչապետի
2013 թվականի փետրվարի 1-ի
N 77-Ն որոշման
«Հավելված N 2
ՀՀ վարչապետի
2002 թվականի հոկտեմբերի 21-ի
N 614-Ն որոշման
ԿԱԶՄ
ՎԵՃԵՐ ԼՈՒԾՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
Վ. Տերտերյան - ՀՀ տարածքային կառավարման նախարարի առաջին տեղակալ
(հանձնաժողովի նախագահ)
Վ. Նարիմանյան - ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի
ջրային ռեսուրսների կառավարման գործակալության
պետ (հանձնաժողովի նախագահի տեղակալ)
Ա. Վանյան - ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի
պետական հիգիենիկ և համաճարակային տեսչության պետ
Գ. Սարոյան - ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի
իրավաբանական վարչության պետ
Ա. Բաղդասարյան - ՀՀ գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի
հողերի օգտագործման և մելիորացիայի վարչության պետ
Ա. Պետրոսյան - ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային
տնտեսության պետական կոմիտեի աշխատակազմի
իրավաբանական վարչության պետ
Ա. Մխիթարյան - ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի
ջրային ռեսուրսների կառավարման գործակալության պետի
տեղակալ
Հ. Եսայան - ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի
տնտեսության արտադրական ոլորտի բյուջետային ընթացիկ
ծախսերի ֆինանսական ծրագրավորման վարչության
գյուղատնտեսության, բնապահպանության և ջրային
տնտեսության բյուջետային ընթացիկ ծախսերի
ֆինանսական ծրագրավորման բաժնի պետ-վարչության պետի
տեղակալ
Ս. Սրապյան - ՀՀ քաղաքաշինության նախարարության աշխատակազմի
բնակարանային ֆոնդի կառավարման և կոմունալ
ենթակառուցվածքների բաժնի պետ
Դ. Ստեփանյան - ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության
աշխատակազմի զարգացման վարչության վերականգնվող
էներգետիկայի բաժնի պետ
Ա. Մեսրոպյան - ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների
կոմիտեի հարկ վճարողների սպասարկման և հարկման
ընթացակարգերի վարչության ուղղակի հարկերի բաժնի
պետ
Գ. Մուրադյան - ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի
ջրային ռեսուրսների կառավարման գործակալության
ջրօգտագործման թույլտվությունների բաժնի պետ
(հանձնաժողովի քարտուղար)»: