Սեղմել Esc փակելու համար:
ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԱԶԳ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՌԱԶՄԱՎԱՐ ...

09.04.2018 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   02.03.2013  -ից մինչեւ   09.04.2018  -ը:
 

(ուժը կորցրել է 05.04.18 ՆԿ-49-Ն կարգադրություն)

i

031.0016.070213

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

 

i

ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԴՐՈՒՅԹՆԵՐԻ ԵՎ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 6-րդ կետով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2012 թվականի հոկտեմբերի 29-ի ՆԿ-159-Ն կարգադրությունը` որոշում եմ.

1. Ստեղծել Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարության դրույթների և ռազմավարության գործողությունների ծրագրի իրականացման հարցերով միջգերատեսչական հանձնաժողով և հաստատել դրա կազմը` համաձայն 1-ին հավելվածի:

2. Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարության դրույթների և ռազմավարության գործողությունների ծրագրի իրականացման հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի կազմում նախատեսել մարդու իրավունքների պաշտպանության ոլորտի հասարակական միավորումների հինգ ներկայացուցիչներ, որոնք հանձնաժողովի կազմում ընդգրկվում և ռոտացիոն կարգով տարեկան մեկ անգամ փոփոխվում են հանձնաժողովի նախագահի որոշմամբ` խորհրդակցելով Մարդու իրավունքների պաշտպանի հետ:

3. Հաստատել Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարության դրույթների և ռազմավարության գործողությունների ծրագրի իրականացման հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի գործունեության կարգը` համաձայն 2-րդ հավելվածի:

 

7 փետրվարի 2013 թվականի

ՆԿ-16-Ն

 

Հավելված 1

ՀՀ Նախագահի

2013 թվականի փետրվարի 7-ի

ՆԿ-16-Ն կարգադրության

 

ԿԱԶՄ

ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԴՐՈՒՅԹՆԵՐԻ ԵՎ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար (հանձնաժողովի նախագահ)

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ (համաձայնությամբ)

Հայաստանի Հանրապետության Նախագահի օգնական

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալ (համաձայնությամբ)

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալ

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ

Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի տեղակալ

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի տեղակալ

Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարի տեղակալ

Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի տեղակալ

Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ

Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ

Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարի տեղակալ

Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարի տեղակալ

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի տեղակալ

Մարդու իրավունքների պաշտպանի առաջին տեղակալ

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի աշխատակազմի իրավախորհրդատվական ծառայության (վարչության) պետ

Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի ղեկավարի տեղակալ

Հանրային խորհրդի քաղաքացիական հասարակության կայացման հարցերի հանձնաժողովի նախագահ (համաձայնությամբ)

Մարդու իրավունքների պաշտպանության ոլորտի հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ (համաձայնությամբ)

Ազգային անվտանգության խորհրդի աշխատակազմի ազգային անվտանգության ռազմավարության իրականացման վարչության պետ (հանձնաժողովի քարտուղար):

 

Հավելված 2

ՀՀ Նախագահի

2013 թվականի փետրվարի 7-ի

ՆԿ-16-Ն կարգադրության

 

ԿԱՐԳ

ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԴՐՈՒՅԹՆԵՐԻ ԵՎ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Հայաստանի Հանրապետության Նախագահի 2012 թվականի հոկտեմբերի 29-ի ՆԿ-159-Ն կարգադրության 1-ին կետով հաստատված` Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարության դրույթների և ռազմավարության գործողությունների ծրագրի (այսուհետ` ծրագիր) իրականացման հարցերով միջգերատեսչական հանձնաժողովը (այսուհետ` հանձնաժողով) կազմակերպում է դիտարկումներ, ամփոփում և մշակում է արդյունքները և դրանց վերաբերյալ ստացված դիտողություններն ու առաջարկությունները:

2. Հանձնաժողովն իր գործունեությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, օրենքներին, Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերին, կարգադրություններին և սույն կարգին համապատասխան:

 

II. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՆԴԻՐՆԵՐՆ ՈՒ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

 

3. Հանձնաժողովի խնդիրներն են` ծրագրով նախատեսված աշխատանքների իրականացման արդյունքների ամփոփումը և գնահատումը, դրանց հիման վրա վերլուծական բնույթի տեղեկանքների կազմումը:

4. Հանձնաժողովն իր խնդիրների իրականացման նպատակով Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն`

1) կազմակերպում է ծրագրով նախատեսված աշխատանքների իրականացման դիտարկում,

2) ամփոփելով դիտարկումների արդյունքները և հաշվի առնելով ծրագրով նախատեսված աշխատանքների իրականացումից բխող բարեփոխումների պահանջները` նպաստում է պետական մարմինների կողմից համապատասխան աշխատանքների արդյունավետ կատարմանը:

 

III. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱԶՄԸ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

5. Հանձնաժողովի նախագահը`

1) ղեկավարում է հանձնաժողովի գործունեությունը,

2) կազմակերպում է քննարկումներ Հայաստանի Հանրապետության պետական մարմինների և հասարակական միավորումների ներկայացուցիչների մասնակցությամբ,

3) ամփոփում է նախատեսված աշխատանքների իրականացման վերաբերյալ Հայաստանի Հանրապետության պետական մարմիններից և հասարակական միավորումներից ստացված առաջարկություններն ու դիտողությունները,

4) նշանակում է հանձնաժողովի նիստի անցկացման վայրը, օրը և հաստատում օրակարգը,

5) հրավիրում է հանձնաժողովի նիստերը, ներկայացնում հանձնաժողովն այլ մարմիններում և կազմակերպություններում:

6. Հանձնաժողովն իր գործունեությունն իրականացնում է աշխատանքային պլանի հիման վրա, որը հաստատում է հանձնաժողովի նախագահը:

7. Հանձնաժողովը հրավիրում է նիստեր, որոնք գումարվում են ըստ անհրաժեշտության, բայց ոչ պակաս, քան յուրաքանչյուր կիսամյակը մեկ անգամ:

8. Հանձնաժողովի նիստերը նախագահում է հանձնաժողովի նախագահը:

9. Անհրաժեշտության դեպքում հանձնաժողովը կարող է ստեղծել աշխատանքային խմբեր, հրավիրել փորձագետներ, այդ թվում` այլ պետական մարմիններից, այլ պետություններից, միջազգային և այլ կազմակերպություններից:

10. Հանձնաժողովի նիստերի արձանագրությունները ստորագրում են հանձնաժողովի նախագահը և քարտուղարը:

11. Հանձնաժողովի նիստերն իրավազոր են, եթե դրանց մասնակցում է հանձնաժողովի անդամների առնվազն 2/3-ը:

12. Հանձնաժողովի որոշումներն ընդունվում են բաց քվեարկությամբ` նիստին ներկա անդամների ձայների պարզ մեծամասնությամբ: Եթե հանձնաժողովի որոշման վերաբերյալ որևէ անդամ ունի այլ կարծիք, ապա այն գրավոր կցվում է հանձնաժողովի նիստի արձանագրությանը և հանդիսանում վերջինիս անբաժանելի մասը:

 

 

pin
ՀՀ Նախագահ
07.02.2013
N ՆԿ-16-Ն
Կարգադրություն