050.0375.210213
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«21» 02 2013 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 05013060
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
ՈՐՈՇՈՒՄ
25 դեկտեմբերի 2012 թվականի թիվ 375-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 2-Ի ԹԻՎ 116-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 54-րդ հոդվածի 2-րդ մասը և 61-րդ հոդվածը, ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետով և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածով և 70-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2011 թվականի մայիսի 2-ի ««Ներդրումային ֆոնդի կառավարիչների և օտարերկրյա ներդրումային ֆոնդի կառավարչի մասնաճյուղերի գրանցումն ու լիցենզավորումը, ներդրումային ֆոնդի կառավարչի մասնաճյուղերի, ինչպես նաև ներդրումային ֆոնդի կառավարչի և օտարերկրյա ներդրումային ֆոնդի կառավարչի ներկայացուցչությունների գրանցումը, ներդրումային ընկերությունների վերագրանցումը և վերալիցենզավորումը` որպես ներդրումային ֆոնդի կառավարիչ, ներդրումային ֆոնդի կառավարչի կանոնադրական կապիտալում նշանակալից մասնակցություն ձեռք բերելը, ներդրումային ֆոնդի կառավարիչների, դրանց մասնաճյուղերի և օտարերկրյա ներդրումային ֆոնդի կառավարչի մասնաճյուղերի կողմից գործարար ծրագրի, դրա փոփոխությունների և դրա իրականացման վերաբերյալ հաշվետվությունների ներկայացման կարգը, ձևը և ժամկետները» կանոնակարգ 10/01-ը հաստատելու մասին» թիվ 116-Ն որոշմամբ հաստատված «Ներդրումային ֆոնդի կառավարիչների և օտարերկրյա ներդրումային ֆոնդի կառավարչի մասնաճյուղերի գրանցումն ու լիցենզավորումը, ներդրումային ֆոնդի կառավարչի մասնաճյուղերի, ինչպես նաև ներդրումային ֆոնդի կառավարչի և օտարերկրյա ներդրումային ֆոնդի կառավարչի ներկայացուցչությունների գրանցումը, ներդրումային ընկերությունների վերագրանցումը և վերալիցենզավորումը` որպես ներդրումային ֆոնդի կառավարիչ, ներդրումային ֆոնդի կառավարչի կանոնադրական կապիտալում նշանակալից մասնակցություն ձեռք բերելը, ներդրումային ֆոնդի կառավարիչների, դրանց մասնաճյուղերի և օտարերկրյա ներդրումային ֆոնդի կառավարչի մասնաճյուղերի կողմից գործարար ծրագրի, դրա փոփոխությունների և դրա իրականացման վերաբերյալ հաշվետվությունների ներկայացման կարգը, ձևը և ժամկետները» կանոնակարգ 10/01-ում (այսուհետ` Կանոնակարգ) կատարել հետևյալ փոփոխությունը.
i
1) Կանոնակարգի Հավելված 18-ը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն սույն որոշման Հավելված 1-ի (կցվում է):
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀԱՎԵԼՎԱԾ 1
Հաստատված է
ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի
2012 թվականի դեկտեմբերի 25-ի
թիվ 375-Ն որոշմամբ
Հավելված 18
ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի
2011 թվականի մայիսի 2-ի
թիվ 116-Ն որոշմամբ հաստատված
կանոնակարգ 10/01-ի
ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՏԻՏՂՈՍԱԹԵՐԹ
._____________________________________________________________________.
|ՀԱՍՏԱՏՎԱԾ Է ԳՐԱՆՑՎԱԾ Է |
|_______________________________________ |
|(ընկերության իրավասու մարմնի անվանումը) ՀՀ կենտրոնական բանկում |
| |
| |
| ՀՀ կենտրոնական բանկի նախագահ |
|_________________________________ ________________________________|
|(իրավասու անձի պաշտոնը) (անուն, ազգանուն, ստորագրություն)|
| |
|________________________________ |
|(անուն, ազգանուն, ստորագրություն) |
| |
| |
| ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ |
| |
| _______________________________________________________________ |
|Ընկերության (ընկերության մասնաճյուղի կամ ներկայացուցչության) լրիվ |
| անվանումը |
| _________________________ |
| |
| |
._____________________________________________________________________.
._____________________________________________________________________.
|ՀԱՍՏԱՏՎԱԾ Է |
|------------------------------------------------- |
|(ընկերության իրավասու մարմնի անվանումը) |
| |
|--/--/ ----թ. թիվ -------- որոշմամբ |
| |
|Փոփոխված է |
|------------------------- --/--/---- թիվ -- |
|(իրավասու մարմնի անվանումը) |
|------------------------ --/--/---- թիվ -- |
|(իրավասու մարմնի անվանումը) |
|------------------------ --/--/---- թիվ -- |
|(իրավասու մարմնի անվանումը) |
|-------------------------- --/--/---- թիվ -- |
|(իրավասու մարմնի անվանումը) |
|որոշմամբ |
| |
._____________________________________________________________________.