Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի N 16 ...

 

 

040.0266.260313

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

14 մարտի 2013 թվականի N 266-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի N 1616-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ N 1681-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 10-ի N 168-Ն որոշման 1-ին կետով հաստատված կարգի 32-րդ մասի 5-րդ կետի «բ» պարբերության` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

i

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 20-ի «Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1616-Ն որոշման NN 11 և 12 հավելվածներում կատարել լրացումներ` համաձայն NN 1 և 2 հավելվածների:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 20-ի «Տարածքներ ամրացնելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի սեպտեմբերի 20-ի N 1242-Ն որոշումը չեղյալ ճանաչելու մասին» N 1681-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`

1) որոշման 11-րդ կետի 1-ին ենթակետում`

i

ա. «վերանորոգման նախագծանախահաշվային աշխատանքների» բառերը փոխարինել «տանիքի նորոգման, ջեռուցման և ներքին հարդարման նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման և նախագծի փորձաքննության» բառերով,

բ. «2013 թվականին» բառերը փոխարինել «2013 թվականի առաջին կիսամյակում» բառերով,

գ. «8.0 մլն դրամ» բառերը փոխարինել «4,485.0 հազ. դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Նախագծահետազոտական ծախսեր» հոդվածով)» բառերով,

դ. «համար» բառից հետո ենթակետը լրացնել «Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեով նախատեսված» բառերով.

2) որոշման 11-րդ կետի 2-րդ ենթակետում «կապիտալ նորոգման» բառերը փոխարինել «տանիքի նորոգման, ջեռուցման և ներքին հարդարման» բառերով.

3) որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 11.1-ին կետով.

i

«11.1. Սահմանել, որ սույն որոշման 11-րդ կետի 1-ին ենթակետում նշված աշխատանքների գնումներն իրականացվելու են բանակցային ընթացակարգ կիրառելու միջոցով` առանց գնումների մասին հայտարարությունը նախապես հրապարակելու, «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ կետով նախատեսված ընթացակարգով:»:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2013 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 26-ԻՆ

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության

2013 թվականի մարտի 14-ի

N 266-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի N 1616-Ն ՈՐՈՇՄԱՆ N 12 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

._____________________________________________________________________.

|Անվանումը                                |Ցուցանիշների փոփոխությունը |

|                                         |(ավելացումները նշված են    |

|                                         |դրական նշանով)             |

|                                         |___________________________|

|                                         |գնման|չափի|քա- |գումարը    |

|                                         |ձևը  |միա-|նակը|(հազ. դրամ)|

|                                         |     |վորը|    |           |

|_________________________________________________________|___________|

|ՀՀ քաղաքաշինության նախարարություն                        |    4,485.0|

|_________________________________________________________|___________|

|Բաժին N 11|Խումբ N 01|Դաս N 01|ՀՀ կառավարության          |    4,485.0|

|          |          |        |պահուստային ֆոնդ          |           |

|_________________________________________________________|___________|

|այդ թվում`                                               |           |

|_________________________________________________________|___________|

|1. Երևան  քաղաքի Կոմիտասի 49/4 հասցեում  |ԲԸԱՀ |դրամ| 1  |    4,485.0|

|գտնվող շենքի տանիքի նորոգման, ջեռուցման  |     |    |    |           |

|և  ներքին հարդարման նախագծանախահաշվային  |     |    |    |           |

|փաստաթղթերի մշակման և  փորձաքննության    |     |    |    |           |

|աշխատանքներ                              |     |    |    |           |

._____________________________________________________________________.

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության

2013 թվականի մարտի 14-ի

N 266-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի N 1616-Ն ՈՐՈՇՄԱՆ N 11 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 11.21 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

._________________________________________________________________________.

|Չափորոշիչներ         |Ցուցանիշների փոփոխությունը (ավելացումները նշված են |

|                     |դրական նշանով)                                     |

|                     |___________________________________________________|

|                     |ոչ ֆինանսական  |ֆինանսական ցուցանիշներ             |

|                     |ցուցանիշներ    |                                   |

|                     |_______________|___________________________________|

|                     |առա-|առա|ինն|տա|առաջին  |առաջին  |ինն ամիս|  տարի  |

|                     |ջին |ջին|ա- |րի|եռամսյակ|կիսամյակ|        |        |

|                     |եռամ|կի-|միս|  |        |        |        |        |

|                     |սյակ|սամ|   |  |        |        |        |        |

|                     |    |յակ|   |  |        |        |        |        |

|_________________________________________________________________________|

|ՄԱՍ Գ: Նախարարի պատասխանատվության ներքո իրականացվող քաղաքականության      |

|միջոցառումների և  ֆինանսական կառավարման արդյունքների ցուցանիշները        |

|1. Քաղաքականության միջոցառումներ                                         |

|1.6. Հանրության կողմից օգտագործվող ոչ ֆինանսական ակտիվներ                |

|1.6.1. Հանրության կողմից օգտագործվող ոչ ֆինանսական ակտիվներ              |

|_________________________________________________________________________|

|Ծրագրային|Անվանումը                                                      |

|դասիչը   |Նախագծային աշխատանքներ                                         |

|_________|                                                               |

|1067|ԵՊ01|Նկարագրությունը                                                |

|    |    |Երևան  քաղաքի Կոմիտասի 49/4 հասցեում գտնվող շենքի տանիքի       |

|    |    |նորոգման, ջեռուցման և  ներքին հարդարման նախագծանախահաշվային    |

|    |    |փաստաթղթերի մշակման և  փորձաքննության աշխատանքներ              |

|_________|_______________________________________________________________|

|Քանակական|1. Կազմակեր|  - | 1 | 1 |1 |    x   |    x   |    x   |    x   |

|         |պություն-  |    |   |   |  |        |        |        |        |

|         |ների թիվը, |    |   |   |  |        |        |        |        |

|         |որտեղ      |    |   |   |  |        |        |        |        |

|         |կատարվում  |    |   |   |  |        |        |        |        |

|         |են ներդրում|    |   |   |  |        |        |        |        |

|         |ները       |    |   |   |  |        |        |        |        |

|         |(միավոր)   |    |   |   |  |        |        |        |        |

|_____________________|____|___|___|__|________|________|________|________|

|Տվյալ տարվա ՀՀ       |  x | x | x | x|    -   | 4,485.0| 4,485.0| 4,485.0|

|պետական բյուջեից     |    |   |   |  |        |        |        |        |

|ակտիվի ձեռքբերման,   |    |   |   |  |        |        |        |        |

|կառուցման կամ        |    |   |   |  |        |        |        |        |

|հիմնանորոգման վրա    |    |   |   |  |        |        |        |        |

|կատարվող ծախսերը     |    |   |   |  |        |        |        |        |

|(հազ. դրամ)          |    |   |   |  |        |        |        |        |

._________________________________________________________________________.

 

 

pin
ՀՀ կառավարություն
14.03.2013
N 266-Ն
Որոշում