600.0063.250313
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«25» 03 2013 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 60013104
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ՈՐՈՇՈՒՄ
6 մարտի 2013 թվականի N 63-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 21-Ի N 659-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի ա) կետը և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասը` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2007 թվականի դեկտեմբերի 21-ի «Նոր սպառողի կամ սպառողի վերակառուցվող սպառման համակարգը էլեկտրական ցանցին միացման վճարները հաստատելու մասին» N 659-Ն որոշման 1-ին կետով հաստատված «Նոր սպառողի կամ սպառողի վերակառուցվող սպառման համակարգը էլեկտրական ցանցին միացման վճարները» հավելվածում (այսուհետ` Հավելված) կատարել հետևյալ փոփոխությունները.
1) Հավելվածի 2-րդ գլուխը շարադրել նոր խմբագրությամբ.
i
«ԳԼՈՒԽ 2
ԲԱԶՄԱԲՆԱԿԱՐԱՆ ՇԵՆՔԵՐԻ ՄԻԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՈՂՆԵՐԻՑ ԳԱՆՁՎՈՂ ՄԻԱՑՄԱՆ ՎՃԱՐՆԵՐԸ
6. Բազմաբնակարան շենքերի միացման վճարները որոշվում են հետևյալ բանաձևով`
n3
ՄՎ= (Վ1n1 + Վ2n2)Գծթ+ sum Վ3
k=1
որտեղ`
Վ1-ը բազմաբնակարան շենքի մեկ բնակարանի կամ առևտրային սպառողի միացման վճարն է (ներառյալ` սակայն չսահմանափակվելով, հաշվիչի արկղը, էլեկտրոնային առևտրային հաշվառքի սարքը, ավտոմատ անջատիչները) 10 կՎԱ հզորությամբ միաֆազ միացման համար` համաձայն N 2 աղյուսակի (հավելված),
ո1-ը բազմաբնակարան շենքի այն բնակարանների և առևտրային սպառողների գումարային քանակն է, որոնց համար նախատեսված է միաֆազ միացում 10 կՎԱ հզորությամբ,
Վ2-ը բազմաբնակարան շենքի մեկ բնակարանի կամ առևտրային սպառողի միացման վճարն է (ներառյալ` սակայն չսահմանափակվելով, հաշվիչի արկղը, էլեկտրոնային առևտրային հաշվառքի սարքը, ավտոմատ անջատիչները) 14 կՎԱ հզորությամբ միաֆազ միացման համար` համաձայն N 2 աղյուսակի (հավելված),
ո2-ը բազմաբնակարան շենքի այն բնակարանների և առևտրային սպառողների գումարային քանակն է, որոնց համար նախատեսված է միաֆազ միացում 14 կՎԱ հզորությամբ,
Գծթ-ն ծախսատարության և թերբեռնվածության գործակիցն է, որը Երևան քաղաքի վարչական տարածքում ընդունվում է հավասար 3-ի, իսկ Հայաստանի Հանրապետության մյուս տարածքներում` հավասար 1-ի,
Վ3-ը բազմաբնակարան շենքի բնակարանների կամ առևտրային սպառողների (այդ թվում` ընդհանուր օգտագործման էլեկտրասարքավորումների) միացման վճարն է (ներառյալ` սակայն չսահմանափակվելով, հաշվիչի արկղը, էլեկտրոնային առևտրային հաշվառքի սարքը, ավտոմատ անջատիչները) եռաֆազ (0.4 կՎ լարմամբ) միացման համար, որը հաշվարկվում է սույն Հավելվածի N 1 մեթոդիկայի 2-րդ կետով սահմանված բանաձևով` յուրաքանչյուր առևտրային միացման կետի համար առանձին` ըստ առևտրային հաշվառքի սարքերի քանակի,
ո3-ը բազմաբնակարան շենքի այն բնակարանների և առևտրային սպառողների գումարային քանակն է, որոնց համար նախատեսված է եռաֆազ (0.4 կՎ լարմամբ) միացում:»:
2) Հավելվածի N 2 աղյուսակը շարադրել նոր խմբագրությամբ.
i
«Աղյուսակ 2. Բազմաբնակարան շենքի բնակարանների և առևտրային
սպառողների միացման վճարները միաֆազ միացման դեպքում
հազար դրամ (ներառյալ ավելացված արժեքի հարկը)
._________________________________________________________.
|Միաֆազ միացմամբ |Մեկ բնակարանի կամ առևտրային սպառողի |
|բնակարանների և |միացման վճարը միաֆազ միացման դեպքում |
|առևտրային |_______________________________________|
|սպառողների քանակը|10 կՎԱ հզորություն |14 կՎԱ հզորություն |
| |___________________|___________________|
| |1-ին գոտի|2-րդ գոտի|1-ին գոտի|2-րդ գոտի|
|_________________|_________|_________|_________|_________|
|մինչև 25 | 66 | 55 | 92 | 58 |
|_________________|_________|_________|_________|_________|
|25 ./. 40 | 59 | 48 | 83 | 50 |
|_________________|_________|_________|_________|_________|
|41 ./. 60 | 52 | 41 | 75 | 45 |
|_________________|_________|_________|_________|_________|
|61 և ավելի | 46 | 35 | 68 | 40 |
._________________________________________________________.
1. 1-ին գոտի` Երևան քաղաքի տարածքն է:
2. 2-րդ գոտի` Հայաստանի Հանրապետության տարածքն է, բացառությամբ Երևան քաղաքի տարածքի:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2013 թվականի ապրիլի 1-ից:
----------------------------------------------------------------------
ԻՐՏԵԿ - սույն որոշման 2-րդ կետի համաձայն այն ուժի մեջ պետք է մտնի
2013 թվականի ապրիլի 1-ից: Սակայն որոշման պաշտոնական հրապարակումն
իրականացվել է միայն 2013 թվականի ապրիլ 2-ին և «Իրավական ակտերի
մասին» ՀՀ օրենքի համաձայն այն կարող է ուժի մեջ մտնել միայն
պաշտոնական հրապարակմանը հաջորդող 10-րդ օրը` 2013 թվականի
ապրիլի 12-ին: ԻՐՏԵԿ-ը սակայն ուժի մեջ մտնելու օրը նշել է
որոշմամբ նշված օրը` 2013 թվականի ապրիլի 1-ը: