Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 4-Ի N 1104- ...

 

 

040.0336.080413

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

28 մարտի 2013 թվականի N 336-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 4-Ի N 1104-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասին, «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ և «Շրջանառության հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածներին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի օգոստոսի 4-ի «Ավելացված արժեքի հարկ վճարողների հաշվառման կարգը հաստատելու մասին» N 1104-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`

1) որոշման հավելվածի 5-րդ կետում`

i

ա. 3-րդ և 4-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3) այն անձինք, որոնց նախորդ տարվա հաշվետու ժամանակաշրջանների համար ներկայացված շրջանառության հարկի հաշվարկներում և (կամ) ԱԱՀ-ի հաշվարկներում արտացոլված իրացման և (կամ) ԱԱՀ-ով հարկվող շրջանառությունը գերազանցել է 58,35 մլն դրամը.

4) այն անձինք, որոնց նախորդ օրացուցային տարվա համար հարկային մարմին ներկայացրած տեղեկություններում արտացոլված` հսկիչ-դրամարկղային մեքենաներով իրականացրած դրամական հաշվարկների հանրագումարների ընդհանուր գումարը գերազանցել է 58.35 մլն դրամը,»,

բ. լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 5-րդ, 6-րդ և 7-րդ ենթակետերով.

«5) այն անձինք, որոնց կողմից նախորդ օրացուցային տարվա համար հարկային մարմին ներկայացրած շահութահարկի հաշվարկում կամ եկամտային հարկի տարեկան եկամուտների մասին հաշվարկում արտացոլված իրացման շրջանառությունը գերազանցել է 58.35 մլն դրամը.

6) ընդհանուր տնտեսական շահերից ելնելով համաձայնեցված գործելու հիմքով վերադաս հարկային մարմնի ղեկավարի որոշմամբ փոխկապակցված ճանաչված այն անձինք, որոնց իրացման ընդհանուր շրջանառությունը գերազանցել է ԱԱՀ-ի շեմը.

7) ստուգման ակտի հիման վրա` շրջանառության հարկ վճարող լինելու պայմաններին չբավարարելու կամ շրջանառության հարկ վճարող լինելու դադարեցման հիմքերի առկայության դեպքում ընթացիկ տարում օրենքի համաձայն ԱԱՀ վճարող համարվող անձինք:»,

գ. լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.

«Այն դեպքերում, երբ հարկ վճարողն օրենքին համապատասխան չի համարվում ավելացված արժեքի հարկ վճարող, չի ներկայացրել ավելացված արժեքի հարկ վճարող համարվելու կամ ԱԱՀ վճարող համարվելու և ավելացված արժեքի հարկ վճարողի հաշվառման համար կիրառելու վերաբերյալ հայտարարություն, սակայն հարկային մարմնի կողմից հաշվառվել է որպես ավելացված արժեքի հարկ վճարող, հարկային մարմինը չեղյալ է համարում հարկ վճարողի որպես ավելացված արժեքի հարկ վճարող հաշվառումը` հարկ վճարողի համապատասխան դիմումի հիման վրա:».

i

2) որոշման հավելվածի 7-րդ կետի վերջին երկու նախադասությունները շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Սույն կարգի 5-րդ կետի 3-րդ, 4-րդ և 5-րդ ենթակետերում նշված անձանց հավաստագիրը տրամադրվում է հարկ վճարողի պահանջով: «Շրջանառության հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 3-րդ մասի 5-րդ կետում նշված անձանց հավաստագիրը տրամադրվում է ընդհանուր տնտեսական շահերից ելնելով համաձայնեցված գործելու հիմքով վերադաս հարկային մարմնի ղեկավարի որոշմամբ փոխկապակցված ճանաչված անձանց հանձնվող որոշման հետ միասին, եթե փոխկապակցված ճանաչված անձանց իրացման շրջանառությունների հանրագումարը գերազանցել է 58,35 մլն դրամը:».

i

3) որոշման հավելվածի 8-րդ կետում «նշված օրվանից մինչև տվյալ օրացուցային տարվա ավարտը» բառերը փոխարինել «նշված օրվանից մինչև հայտարարությունում նշված տարվա ավարտը» բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2013 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 8-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
28.03.2013
N 336-Ն
Որոշում