Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2012 ԹՎԱԿ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ ...

 

 

100.0008.260313

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «26»        03            2013 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 10013113

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ

 

14 մարտի 2013 թվականի N 08-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 24-Ի N 02-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասը,

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2012 թվականի հունվարի 24-ի «Արյան, դրա բաղադրամասերի շրջանառության ոլորտում կիրառվող բժշկական փաստաթղթերի ձևերը և դրանց լրացման կարգերը հաստատելու մասին» N 02-Ն հրամանում (այսուհետ` Հրաման) կատարել հետևյալ փոփոխությունները`

i

1) Հրամանի Հավելված 2-ով հաստատված Ձև 2-ի «Դոնորի բժշկական թերթիկ»-ում, Հավելված 4-ով հաստատված Ձև 4-ի «Ակտիվ դոնորի բժշկական քարտ»-ում, Հավելված 8-ով հաստատված Ձև 8-ի «Դոնորական արյան հետազոտությունների իրականացման ուղեգրում», Հավելված 9-ով հաստատված Ձև 9-ի «Դոնորական արյան վարակային անվտանգության հետազոտությունների գրանցման մատյան»-ում «Հեպատիտ Ա» բառերը փոխարինել «Հեպատիտ Բ (HBsAg)» բառերով, իսկ «Հեպատիտ Բ» բառերը փոխարինել «Հեպատիտ Բ (հակա-HBcօr) բառերով,

i

2) Հրամանի Հավելված 18-ով հաստատված «Արյան, դրա բաղադրամասերի շրջանառության ոլորտում կիրառվող բժշկական փաստաթղթերի լրացման կարգեր»-ի դոնորի բժշկական թերթիկի լրացման կարգի 4-րդ կետի 5-րդ ենթակետում «Հեպատիտ Ա-ի հանդեպ» բառերը փոխարինել «Հեպատիտ Բ-ի հանդեպ» բառերով:

 

 

pin
Առողջապահության նախարարություն
14.03.2013
N 08-Ն
Հրաման